Category: Էսսե

Արմինե Պետոսյան | ԱՐԹՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ

Կան գրքեր, որոնք կարդալու համար արդեն իսկ պետք է բավական կարդացած լինել: Այդիպիսին է նաև Էդուարդ Հարենցի «Լեթարգիական արթնություն» ժողովածուն: Երբ քնած են ընթերցողը, հեղինակի ներսի ու դրսի «ես»-երը, մուսան, քննադատը, հրեշտակը, Աստծված և տիեզերքն ընդհանրապես, նրանց միայն լեթարգիական արթնության կոչը կարող է մղել զգոնության: Ինչպես հեղինակն է նշում Գրական ակումբին տված իր հարցազրույցում`….

Կարդալ ավելին

Լուսինե Մյուլլեր | ԱԴԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ «ՄՈՌԱՑՎԱԾ ԿՐԱԿ» ՎԵՊԸ

Հայ դատի արդարացիությունը ապացուցող եւս մի երկ, որը 2002 թվականին ամերիկյան ընթերցողի սեղանին դրեց Վիլյամ Սարոյանի ազգական, ծագումով բիթլիսցի, այժմ նյույորքաբնակ՝ Ադամ Բաղդասարյանը։ Սա հեղինակի առաջին վեպն է, որտեղ ներկայացնում է իր մորեղբոր՝ Վահան (Վահրիդջ) Քենդերյանի պատմությունը։ Վահան Քենդերյանից հուշ մնացած ժապավենից Ադամ Բաղդասարյանը քաղում է նրա կենսագրական փաստերին վերաբերող մանրամասներ, որոնց շուրջ էլ հյուսում է սրտառուչ նյութը ։

Կարդալ ավելին

Գարուշ Հարյանց | ՆԵՐՇՆՉԱՆՔԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ

Արդեն երկու տարի է, որ hամակարգչային «Facebook» ընկերային ցանցի շնորհիվ քաջատեղյակ եմ հայրենիքում եւ հայ Սփյուռքում բնակվող տակավին երիտասարդ արձակագիրների ու բանաստեղծների հեռանկարային հայտերին, ժամանակակից գրական բանիմաց, աշխույժ անցուդարձերին: Ճանաչում եմ լավերին անուն առ անուն: Նրանք հետերկրաշարժյան եւ հետպատերազմյան սերնդի մի խումբ շնորհալի հայ բանաստեղծներ եւ բանաստեղծուհիներ են,

Կարդալ ավելին

Նորա Պարութճեան | ԶՈՀԻ ԻՐԱՎԻՃԱԿ ԵՒ ԱՐԵՒՄՏԱՀԱՅԵՐԷՆ

Իմ խօսքս ուղղուած պիտի ըլլայ անոնց, որոնք կը դաւանին արեւմտահայերէնը իբրեւ ազգային ժառանգութիւն, եւ կը կարծեն կամ համոզուած են որ ատոր կարեւորութեան գիտակցութիւնը ունին, հոս՝ Ֆրանսայի մէջ, եւ քիչ մըն ալ այլուր։

Կարդալ ավելին

Արմինե Պետրոսյան | Մերօրյա հայ կինը Ա. Սիսյանի պատմվածքներում

Կնոջ՝ այդ հավերժական հանելուկի էությունը տարբեր ժամանակներում փորձել են բացահայտել ժամանակի փիլիսոփաներն ու գրողները: Քանի որ մինչև նոր գրականություն ժամանակաշրջանը ստեղծագործում էին հիմնականում միայն տղամարդիկ, ապա կինը նկարագրվում էր միմիայն նրանց աչքերով:

Կարդալ ավելին

Էլմոր Լեոնարդ | «ՄԱԿԲԱՅԵՐ ԳՈՐԾԱԾԵԼԸ ՄԱՀԱՑՈՒ ՄԵՂՔ Է»

Երբեք գիրքը մի սկսիր եղանակով: Եթե դա միայն մթնոլորտ ստեղծելու համար է, ու ոչ թե հերոսի արձագանքը եղանակին, երկար չես շարունակի: Ընթերցողը սովորություն ունի առաջ թռնել՝ մարդկանց փնտրելով: Կան բացառություններ:

Կարդալ ավելին

Հովիկ Չարխչյան | ՉԱՐԵՆՑԻ ԳԵՐՈՒՀԻՆ

Չարենցի կանայք… Չարենցի սերերն ու հրապույրները: Աստղիկ Ղոնդախչյան, Կարինե Քոթանջյան, Լեյլի, Արմենուհի Տիգրանյան, Արփենիկ Տեր-Աստվածատուրյան, Նվարդ Ալիխանյան, Մարիաննա Այվազյան, Լյուսի Թառայան, Ռիչի Դոստյան, Արուս Ոսկանյան, Իզաբելլա Նիազյան… Ահա ոչ ամբողջական ցանկն այն անունների, որոնք այս կամ այն կերպ առնչվել են Եղիշե Չարենցի հետ, բանաստեղծի կարճատև կյանքի որևէ շրջանում նրա ուղեկիցներն են եղել, և յուրաքանչյուրն իր անջնջելի հետքն է թողել թե’ նրա զգացական, թե’ ստեղծագործական աշխարհում:

Կարդալ ավելին

Սագօ Արեան | ԳԱՐՇԱՀՈՏԷՆ ՀԱՆԵԼ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

Բացատրական բառարարին պէս, հոն է դարակներունէն վրան: Նիկողոս Սարաֆեան. այն հազուագիւտ մեծերէն մին, որմէ երբեք չեմ կրցած հրաժարիլ: Ու ամէնէն դժուար պահերուն. երբ մարդու քար սիրտը ջուր կը դառնայ, երբ կուզես ալ չխօսիլ, չտեսնել, չնշմարել ու լռութեանդ բեհեզը նետել ուսերուդ, վարագուրուիլ, ներս մտնել քիչ մը, սանկ պարսկական մուղամ լսելու… կը դիմես անոր:

Կարդալ ավելին

Կոլյա Տեր Հովհաննիսյան | ՀԱՅԿԱԿԱՆ ԶՈՒՅԳԵՐ

Այս թեմայով շատ է խոսվել ու գրվել. չգիտեմ որքանով է ճիշտ «զույգ» բառի գործածությունն այստեղ, որովհետև «զույգ» ասելիս՝ պատկերացնում ենք ամուսիններ, ամոլ, նաև երկվորյակներ, զուգակիցներ, համադաս երևույթներ, երկտակ բաներ և այլն:

Կարդալ ավելին

ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐ | Լիլիթ Հովհաննիսյան

«Ես չեմ ապրում, ես պարզապես գոյատևում եմ»,- այնքան հաճախ էր այս միտքն առկայծում նրա գլխում: «Մի՞թե ես հոգնել եմ ապրելուց: Բայց չէ՞ որ դեռ այնքան երիտասարդ եմ…».- ու կորչում էր ինքն իր մտքերի հորձանուտում: «Ավելի լավ է կյանքիս վերջ դնեմ, այլևս ձանձրացել եմ այս միապաղաղ ու միօրինակ կյանքից: Ո՞րն է իմ կյանքի նպատակը: Ես նպատակ չունեմ, ես ուղղակի գոյատևում եմ…»:
Նրա անունը Աիսեզ էր: Շատ գեղեցիկ ու հմայիչ արտաքին ուներ, միշտ բոլորին զարմացնում էր իր` պահի տակ շատ խոր մի միտք արտահայտելու ունակությամբ:

Կարդալ ավելին