Tag: Գիսանե Հովսեփյան

Աննա Ախմատովա | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսերենից թարգմանեց Գիսանե Հովսեփյանը

* * *
Նա խանդոտ էր, զգույշ ու քնքուշ,
Ինձ սիրում էր Աստծո լույսի պես,
Բայց որ ինձ անցածից չմնար ոչ մի հուշ,
Նա սպիտակ թռչնակին իմ սպանեց:

Continue reading

«ՆԱՐԵԿԱՑԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՐԱՐԱՏ Է ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»

Հարցազրույցը վարեց Գիսանե Հովսեփյանը

Միջնադարի հայ մեծ բանաստեղծ Գրիգոր Նարեկացու «Ողբերգության մատյան» պոեմից առանձին հատվածներ առաջին անգամ վրացի ընթերցողին ներկայացրել է բանաստեղծ, թարգմանիչ, Վրաստանի Գրողների միության անդամ, Հայաստանի և Վրաստանի Գրողների միությունների Ե.Չարենցի և Ի.Մաչաբելու անվան մրցանակների դափնեկիր Գիվի Շահնազարը:

Continue reading

Գիսանե Հովսեփյան | ՍՈՒՐԲԻ ԼՈՒՍԱՊՍԱԿՈՎ ԲԱՆԱՍՏԵՂԾԸ

Սուրբեր կամ «Աստծո ժողովուրդ», «Աստծո բանակ», «Հիսուս Քրիստոսի զինվորներ» անուններով են կոչվում եկեղեցու կողմից սուրբ ճանաչված, սուրբ հոգով մկրտված սրբակյաց անձինք: Հայ եկեղեցին իր պաշտամունքի մեջ հատուկ տեղ է տալիս Սուրբերին՝ որպես քրիստոնյա հավատքի առաջնորդների և օրինակելի հավատացյալների, ում աղոթքը միջնորդական-բարեխոսական նշանակություն ունի: Այն դեպքում, երբ այսօր էլ շատ ժողովուրդների ազգային հերոսները, իբրև Սուրբեր, մտնում են տվյալ ազգի եկեղեցական օրացույցի մեջ, հայ եկեղեցին 15-րդ դարից այսկողմ նոր Սուրբերի չի ճանաչել:

Continue reading

Գիսանե Հովսեփյան | «ՔՅԱՖԻՐԻ ՈՒԽՏ»

Առասպելների հերոսները՝ երկնային, առասպել հորինողները՝ երկրային, Ջավախքում առասպելն ու իրականությունը ապրում են իրար ձուլված: Ինչպես երկինքն ու երկիրն այստեղ: Բնակիչների մի մասը Էրզրումից գաղթած հայեր են՝ Էրգրից իրենց հետ իրենց լեզուն ու հավատը փրկած: Մուրազադուռ ջահել ես, ապագա կողակցիդ ես ուզում տեսնել, այդ փրկված հավատն հոգուդ մեջ անթեղիր, վեր կաց, գնա Հեշտիա և Գանձա գյուղերի սահմանագծին կանգնած «Սուրբ Սարգիս» ուխտատեղի: Գնա, մոմ վառիր, ու գիշերը երազիդ Սուրբ Սարգսի զորությամբ քո բախտը քեզ այցի կգա:

Continue reading