Tag Archive: Շաքե Ամիրյան – Պետրոսյան

Հուն 11 2013

Շաքէ Ա. Պետրոսեան | ՍԻՐՈՅ ԱՄԱՌ

Ես քեզ կը մօտենամ զգոյշ ու քնքուշ: Հասունացմանդ պահին կողքիդ կը լինեմ եւ կսպասեմ մինչեւ ինքդ կամենաս լքել մայրական կանաչ գոգնոցը, ապա ափս կը պարզեմ եւ դու յուշիկ կը սահես ափիս մէջ ապահով, ամբողջական, անարատ ու մաքուր … դու կը լինես իմը…
Եթէ չլինեն ձեռքեր հոգատար , գահավիժումդ՝ մայթերի գռեհներում ոտնակոխ՝ ճակատագիրդ է անխուսափ…
Իսկ ես, համբերատար՝ հասունացումդ կը դիտեմ, հրճւանքս զսպած, կսպասեմ…

Կարդալ

Հուն 15 2013

Շաքե Ամիրյան | ԲԱՌ ՈՒ ԲԱՆՔ

Շաքե Ամիրյան-Պետրոսյան

Թոթով ու թլւատ պատմեց հին առասպելը բառի ու բանի.
Թէ ոնց քաղցրացաւ քիմքը ողկոյզներով մայրենի լեզւի, թէ ոնց ակռաների տակ զգաց համը հայերէն բառի, որին կամաւ գերի դարձաւ դեռ մանուկ` տհաս ու բոբիկ…
Գիշերներ անքուն աչքը գրերին, կլանեց բառերը բոլոր` պարզ ու բարդ, կախարդիչ, քմայքոտ, խանդոտ, արեւոտ, մեղրահամ, մեղրածոր, արնաթոյր, արծւաթիռ, առնական:

Կարդալ

Նոյ 28 2012

Շաքե Ամիրյան – Պետրոսյան

Լրագրող և լուսանկարիչ Շաքե Ամիրյան- Պետրոսյանը ծնվել է 1951 թվին Իրանի Արաք քաղաքում: Զանազան հոդվածներով ու թղթակցություններով աշխատակցել է Թեհրանում հրատրակվող «Ալիք» օրաթերթին, Հայաստանում՝ «Առավոտ» և «Գարուն» պարբերականներին: Մոտ է կանգնած հայ գիր ու գրականությանը. ունի արձակ և չափածո ստեղծագործություններ, ինչպես նաև անգլերենից ու պարսկերենից կատարած թարգմանություններ: 2000 թվին ավարտել է Երևանի «Գրիգոր Զոհրապ» մասնավոր …

Կարդալ

Նոյ 12 2012

Շաքէ Ամիրեան-Պետրոսեան | ԱՂԻԼԵՂԻ ԱՐՁԱՆ

-ՉԷ՜, չէ՜, կապոյտը մամինն ա, էս դեղինն ա Անուշինը. հա էս էլ Մարոյից ա հասել, բայց տես էս մէկը, սա Պետիկի՝ իմ հարսանիքին նւիրած սերւիսից մնացած միակ պնակն ա,- ասում եմ ու ընկնում տարածութիւնից ու ժամանակից դուրս մի աշխարհ, լեցուն դէմքերով, դէպքերով ու երկրորդ ձեռք ապրանքներով, փոշով ու յուշով պատւած չամադանների, պայուսակների, պահարանների ու դարակների, բուֆէտների ու գրասեղանների, թղթերի ու փաստաթղթերի, անձնագրերի, վկայագրերի, աթոռների, բազկաթոռների, նկարների ու սլայդների, ձայներիզների, յուշատետրերի, գրապահարանների ու գրքերի անվերջանալի ծուղակ-աշխարհը…

Կարդալ

Սեպ 24 2012

Շաքէ Ա. Պետրոսեան | Ո՞Վ Է ԵՂԻՇԷ ՉԱՐԵՆՑԸ

Նւիրւում է ԱԶԱՏ ՄԱԹԵԱՆ- ի 70-ամեակին

Ազատ Մաթեանը ծանօթ անուն է հիմնականում գրական եւ մտաւորական շրջանակներին. ջուղայեցի է եւ մամուլում յաճախ ներկայանում է երգիծական չափածոյ գրւածքներով եւ ստորագրում Ծատուրօղլի՝ Նոր¬Ջուղայի աշուղների օրինակով:

Կարդալ

Նոյ 24 2008

Շաքե Ամիրյան-Պետրոսյան | ՀԱՅՐԻԿՍ

Հայրիկս մեր տան ու տոհմի Աստւածն էր։ Իսկ ինքը՝ Հայրիկս, երկու Աստւած ունէր հայ գրականութիւնը եւ Դաշնակցութիւնը։
Կանայք նրա հրեշտակներն էին, եթէ ենթարկւում էին ու չէին փնթփնթում։ Մայրս բամբակ էր, հայրս զանգակ։ Ու ողջ գաղթօջախում զիլ զրնգում էր նրա իշխանական անունն ու ազգանունը։
Նրա կայսրութիւնը ձգւում էր արեւելքից-արեւմուտք ու հիւսիսից հարաւ։

Կարդալ

Նոյ 12 2008

Շաքէ Ամիրեան – Պետրոսեան | ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ

Լոբոտներ*
Առաւօտ. դեղնագոյն հաբ, ջուր, զուգարան, սուրճ:
Վազ տուր աշխատանքի, գրիր, ջնջիր, սրբագրիր:
Արանքներում նորից սուրճ, զուգարան, յորանջ, ստից պատրւակ, ու փախուստ դէպի դատարկ տուն, համակարգիչ, միտք բթացնող խաղեր:
Յետոյ՞: Ի՞նչ յետոյ. խոհանոց, ընթրիք, պնակների չխչխկոց, որը կեանքի պատրանք է ստեղծում:

Կարդալ

Մար 16 2008

ԱՐԴԻ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ

Zemanta Related Posts Thumbnail

Ֆորումին իրենց սիրահոժար մասնակցությունն են բերել հետևյալ անձիք.

1. Ամիրյան-Պետրոսյան Շաքե՝ լրագրող, լուսանկարիչ (Իրան-Թեհրան) (ՇԱՊ)
2. Գազանճյան-Երամյան Մարուշ՝ բանաստեղծուհի (Սիրիա-Հալեպ) (ՄԳԵ)
3. Դավթյան Գրիշ ՝ բանաստեղծ, գրականագետ, լեզվաբան, նախագահ՝ Կալիֆորնիայի Հայ Գրողների Միության (ԱՄՆ-Գլենդել) (ԳԴ)
4. Կարապետյան Հրայր՝ քիմիկոս (ԱՄՆ-Նյու Ջերսի)(ՀԿ)
5. Սուրենյան Վարուժ ՝ գրականագետ, հրապարակախոս, գլխավոր խմբագիր՝ «Հանդես արվեստի ու գրականության» պարբերականի, (Իրան-Թեհրան) (ՎՍ)
6. Օհանյան Սիրանույշ ՝ երիտասարդ արձակագրուհի (Հայաստան-Էջմիածին) (ՍՕ)

Կարդալ