Tag: Սամվել Մարտիրոսյան

Սամվել Մարտիրոսյան | ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ

Մի՞թե մեկ ուրիշն էլ կընդունի ինձ քո ձեռքից,
Դու իմ երկնային,
Դու իմ կարեկից,
Մի՞թե մեկ ուրիշն էլ կվառվի այդ կրակից՝
Մեն-միակ սիրո,
Մեն- միակ երգի…

Կարդալ ավելին

Սամվել Մարտիրոսյան | Ս. ՀՌԻՓՍԻՄԵ ԵԿԵՂԵՑՈՒ ԿԻՐԱԿԻՆ

Ես բազմաթիվ ծրագրեր ունեմ կապված հաջորդ գարնան հետ:
Երբեմն նրանք ինձ չափազանց փոքր ու անօգնական են թվում, ու կարծես բոլորովին էլ իմը չլինեն, բայց դա ինձ չի անհանգստացնում:
Պարզապես իմ տարիքում մարդիկ ամեն ինչին նայում են ճիշտ այնպես, ինչպես ծնողներն իրենց մեծացող երեխաներին են նայում:
Իսկ մյուս կողմից, միգուցէ բարին էլ դա է, որ նրանք փոքրիկ են այդքան ու ոչ մի կերպ չեն կապվում աշխարհը տակնուվրա անող մեծ ճգնաժամերի, բնության արհավիրքների, պատերազմների ու խաղաղության դաշնագրերի հետ:
Իսկ հաջորդ գարունը օր-օրի մոտենում է:

Կարդալ ավելին

Սամվել Մարտիրոսյան | ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹԱՓԱՌԱՇՐՋԻԿԸ ԼԱՊՏԵՐՆԵՐԻ ՏԱԿ
Իմ խեղճ, իմ խեղճ շնիկ,
Որ ճանաչում ես իմ ոտնաձայները գիշերային լռության մեջ:
Իմ խեղճ, իմ խեղճ անձրև,
Որ ճանաչում ես իմ ոտնաձայները գիշերային լռության մեջ:

Կարդալ ավելին

Սամվել Մարտիրոսյան | ԱՐԵՎԱՅԻՆ ԱՆՁՐԵՎ

-Եթե մեկնումեկը ձեզ ասի, թե մարգագետնի այն կողմում վերջանում է օրը, մի՛ հավատացեք: Դա սուտ է, չլսված մի սուտ: Եվ դա ոչ մի ընդհանուր բան չունի ոչ արեգակների, և ոչ էլ թիթեռնիկների հետ:
Ո՞վ կմտածեր, թե ես այսօր կսկսեի խոսել:
Երեկ ես բոլորովին չէի խոսում: Թափահարում էի թևիկներս ու պտտվում այս ու այն կողմ: Երեկ ինձ անընդհատ թվում էր, թե ինչ որ բանից ուշանում եմ: Իսկ ինչի՞ց, ինքս էլ չգիտեի: Պարզապես ինձ մի օր ժամանակ էր տրված երեկ, մի կապույտ երկինք ու մի մարգագետին, բերնեբերան լցված գույնզգույն ծաղիկներով, մեղուներով, ծղրիդներով և այն ամենով, ինչը դարձնում է մեր կյանքը վայրկյանի պես կարճ ու հավերժության պես հեքիաթային:

Կարդալ ավելին

Սամվել Մարտիրոսյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅԵԼԻ
Նրան,
ՈՒմ ամեն օր տեսնում ես դու հայելու մեջ,
Նրան,
Ով ամենից շատ քեզ է նման,
Նրան,
Ով համբերատար կրկնում է քո բոլոր շարժումները,
ԵՎ քո յուրաքանչյուր անզգույշ շարժումից կարող է կոտրվել անվերադարձ

Կարդալ ավելին

Սամվել Մարտիրոսյան | ՔԱՐԱՓԸ

Եթե մեկ ուրիշ կյանքում մենք նորից հանդիպենք իրար, ես համոզված եմ, որ նույն ապառաժը կմնամ ու չեմ զղջա դրա համար, որովհետև նա՝ ինքն էլ քամուց բացի ուրիշ ոչինչ չի կարողանա լինել:
Հազարավոր տարիների հեռվից ես մի չնչին կասկած անգամ չունեմ, որ այդ քամուն՝ ինձ նման ապառաժը միայն կսանձեր:
Հիմա ես ծեր եմ, շատ եմ ծեր: Ովքեր սկսել են տարիների հաշիվը զրոյից, ոչ մեկն արդեն չկա իմ կողքին: Կուրծքս զրահապատող երբեմնի հայելապատ սալաքարերը ժամանակի հետ խամրել, ծածկվել են բազմաթիվ, մեծ ու փոքր ծակոտիներով:
-Ծաղկել են,- փորձում եմ կատակի տալ ես, երբ քամին հանդարտվում է, ու ես տեսողությունս լարելով, աշխատում եմ ոտքերիս տակ մի անգամ ևս նշմարել իմ արտացոլանքը:

Կարդալ ավելին

Սամվել Մարտիրոսյան | ԱՐԱՐԱՏԸ ԿԵՍԳԻՇԵՐԻՆ

Երա՞զ էր, թե՝ ցնորք,
ԵՎ ո՞վ դա մտածեց՝
Ելնել ու բարձրանալ ինձանից վեր,
Լինել Արարատից ավելի նոր,
ՈՒ հանդգնեց լինել ավելի ծեր:

Կարդալ ավելին

Սամվել Մարտիրոսյան | ԱՆՀՆԱԶԱՆԴ ՍԻՐՈ ԵՎ ՆՐԱ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ ՈՒԺԻ ՄԱՍԻՆ

Ոչ էլ կփնտրեր նրան գայլը, եթե այդ կանչն այդքան նման չլիներ իր իսկ սեփական ձայնին:
-Աո՜ւ… աո՜ւ…
Լսվում էր կեսգիշերային լռության միջից:
Միայնակ էր գայլը:
Գիշերն էլ էր միայնակ:
Երբեմն նրանց թվում էր, թե լուսնից բացի աշխարհում էլ ոչինչ գոյություն չունի ու դժվար թե երբևիցե գոյություն ունենա:
-Աո՜ւ… աո՜ւ…
Կրկին ու կրկին պատասխանում էր արձագանքը:

Կարդալ ավելին

Սամվել Մարտիրոսյան | ԵՐԿՈՒ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ

ԿՌՈՒՆԿՆԵՐ
Կռունկները թռչում էին այսօր ամպերից էլ բարձր:
Ես հույսով նայեցի երկինք,
Ես նրանց գարնանային վարար ջրերի փրփուրների հետ շփոթեցի,
Եվ այնտեղ, ուր նրանց թևերը ցած իջան անձրևների պես տեղատարափ…

Կարդալ ավելին

Սամվել Մարտիրոսյան | ՈՍԿԵ ՔԱՂԱՔԸ

Տուն-տան ետևից վերջանում էր քաղաքը:
Երկաթգծերն այստեղ խառնվում էին, խճճվում, այս կողմ, այն կողմ վազում, ու անպայման ընկնում մեկնումեկի ոտքի տակ:
Ծաղիկներ կային հատուկենտ, մոլախոտեր, կոտրված, մի կողմ շպրտված աղյուսներ:
Ամեն ինչ այստեղ հիշեցնում էր բաժանման մասին:
Միայն խոսքեր չկային՝ ոչ քաղցր, ոչ էլ դառը: Կաղ ու անտուն շները մերթընդմերթ երկար-բարակ նայում էին աչքերիս մեջ, հետո դառնում ու շարունակում իրենց ճանապարհը:

Կարդալ ավելին