Tag: Սամվել Մարտիրոսյան

Սամվել Մարտիրոսյան | ՓՈՔՐԻԿ ՀՅՈւՐԸ

Երեք խնձոր՝ հեքիաթից,
Իրար աչքով արեցին,
Նստած, ննջում էր տատիս,
Ու թռել էր ճերմակ ձին:

Եվ իզուր եք դուք ջանում
Քնեցնել ինձ զոռով,
Հեքիաթն իմ չի վերջանում
Երեք կարմիր խնձորով:

Կարդալ ավելին

Վլադիմիր Վիսոցկի | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսերենից թարգմանեց՝ Սամվել Մարտիրոսյանը

Նա հետ չեկավ մարտից
Փոխվել է ինչ որ բան, այնտեղ, ուր չի փոխվում ոչինչ,
Այնտեղ, ուր երկինքն է անծայր,
Ուր անտառը, ուր ջրերը ջինջ,
Ուր ամեն ինչ տեղում է, միայն նա՝ նա ետ չդարձավ:

Կարդալ ավելին

Վլադիմիր Վիսոցկի | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսերենից թարգմանեց՝ Սամվել Մարտիրոսյանը


Այստեղ եղևնու թաթերը ձյան տակ,
Ծածուկ դողում են ձայներից անկոչ,
Կախարդանքներին հլու հպատակ,
Եվ վհուկների դիվային կամքով:

Կարդալ ավելին

Սամվել Մարտիրոսյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գյումրին՝ ծածկած շուկայի մոտ

Առաջ խաբում էին ինձ մանրունքի մեջ,
Հիմա՝ խոշոր հաշվի մեջ են խաբում:

Չէ, ես չեմ կուրացել,
Ինձ պակասում են միայն աղջիկները, որ կրակ էին կապում:

Կարդալ ավելին

Սամվել Մարտիրոսյան | ԳԱՐՆԱՆԱՅԻՆ

Ծաղկած քարերը «Ս. Սարգիս»-ի ոլորանին

Ինչու՞ եմ խանդում ես նրան,
Չէ՞ որ այդ աղջիկն էլ չկա,
Չէ՞ որ այդ տղան էլ չկա,
Չէ՞ որ այդ ես էի հնարել:

Կարդալ ավելին

Սամվել Մարտիրոսյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սայաթ-Նովային
 Լուսաստղը ջրերի մեջ

Այն օրվանից, ինչ ծով ունեմ, կարծես ծովի չափ ցավ ունեմ,
Կարծես լողալ չիմացողի, խեղդվողի համբավ ունեմ:

Այն օրվանից, ինչ ծով ունեմ, ծովի նման ծարավ եմ ես,
Արևմուտքից մինչ արևելք, ու հյուսիսից հարավ եմ ես:

Կարդալ ավելին

Սամվել Մարտիրոսյան | ՄԵՐՈՆՔ

Անսկիզբ-անվերջ

Ի՞նչ է կյանքն իմ՝ երկու տող,
Դու մի շնչով կարդացիր,
Ու երեսիս նայեցիր խաբված մանկան ժպիտով,
-Մի՞թե չկա էլ ոչինչ,
Կյանքում՝ կյանքիցդ բացի,
Սրտում՝ սրտիցդ բացի մի՞թե չկա էլ ոչինչ:

Կարդալ ավելին

Սամվել Մարտիրոսյան

Ծնվել է 1959 թ-ին Գյումրիում: Ավարտել է Գ. Սունդուկյանի անվան միջնակարգ դպրոցը: Պատանեկան տարիներին տպագրվել է «Պիոներ Կանչ» թերթում, իսկ 1972թ.-ին՝ «Բողբոջներ» մանկապատանեկան ալմանախում: Իր բանաստեղծությունների առաջին ժողովածուն լույս է ընծայվել երկրաշարժից հետո, 1990թ.-ին՝ «Հավատարմություն Ձայնին» վերնագրով: Երկրորդ ժողովածուն տպագրվել է 2008թ.-ին, «Ամառային Արևահավասար» խորագրի տակ: Ներկայումս ժամանակ առ ժամանակ տպագրվում է Գյումրիի Գրողների Միության …

Կարդալ ավելին

Սամվել Մարտիրոսյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Էռնեստո Չէ Գեվարա

Ով ողջ մնա, ազատության է արժանի:
Եվ այդ գործում ինձ օգնական պետք չի,
Թող մեկը, պարզապես,
Վերջում իմ ոտքերից շղթաներս հանի:

Կարդալ ավելին

Սամվել Մարտիրոսյան | ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ

Այգու երկաթե դարպասները վաղուց արդեն փակել էին անցուդարձը: Հաստաշուրթ մի կողպեք վերջակետ էր դրել ամեն ինչին:
-Հեռու՛ մնա, -կարճ կապում էր նա, եթե մեկնումեկն այնուամենայնիվ մի թաքուն հույսով մոտենում էր ճաղերին:
-Հեռու մնա, -ու ամեն անգամվա հետ նրա մռութն ավելի էր կախվում, իջնում, հասնում էր ծնկներին:
Ներսում լռություն էր տիրում:

Կարդալ ավելին