Գագոն ասաց՝ տա՛տ, ա՛յ տատ,
Գովիր դու ինձ շատ ու շատ,
Մի քիչ էլ որ մեծանամ,
Աստղանավորդ կդառնամ:
Պիտի թռչեմ լուսավառ
Աստղերի մոտ հեռավոր,
Ծիածանից մի պատառ
Բերեմ, անես գլխաշոր,
Հեղինակ. Վիկտոր Հովսեփյան
Հնվ 10 2019
Վիկտոր Հովսեփյան | ՆԱՆԵ՛, ՆԱՆԵ՛, ԿՐԱԿ ՏՈՒՐ ԻՆՁ
Սպտ 13 2016
Վիկտոր Հովսեփյան | ՈՒԹ ԻՄԱՍՏՈՒՆՆԵՐԸ (պոեմ)
ՈՒԹ ԻՄԱՍՏՈՒՆՆԵՐԸ (պոեմ) Հունական յոթ իմաստունների մասին ավանդապատումն է ստեղծագործության հենքը, որի այս մշակումը մի կարևոր «սխալ է շտկում»՝ ավանդական յոթը դարձնելով ութ՝ իմաստուն ճանաչելով նաև յոթ իմաստուններին իմաստուն կոչող թագավորին, առավել ընդգծելով ավանդապատման իմաստասիրական կողմը: Եթե իմաստուն են ամենագետի թագից հրաժարվողները, առավել ևս իմաստուն է թագն արժանիին տալ կամեցող արքան: Հեղինակ «Բավական է …
Հնս 20 2013
Նորայր Ղազարյան | ՎԵՊ «ԿՈՐՈՒՍՅԱԼ ԵԴԵՄԻ»
2013 թվականին լույս է տեսել Վիկտոր Հովսեփյանի «Կորուսյալ Եդեմ, կամ որտեղից է սկսվում Արաքսը» վեպը (Թբիլիսի, «Մծիգնոբարի» հրատարակչություն, ծանոթագրել, բառարանը կազմել է Գիսանե Հովսեփյանը):
Բանաստեղծ Վիկտոր Հովսեփյանը տեղ-տեղ անցնում է չափածոյի, որն ուղեցույցի դեր է կատարում նոր սկսվող գլխի բովանդակության և ոգու «իրազեկման» իմաստով:
Մրտ 26 2013
Վիկտոր Հովսեփյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՏԻՊԻՑ
ՈՂԲԵՐԳ
Պատկերացրեք,
այսքան հայելի նայելուց հետո,
այսքան լուսանկարվելուց հետո,
պատկերացրեք, ես իմ դեմքը լավ չեմ պատկերացնում
ու լավ չեմ հիշում,
պատկերացրեք:
Դկտ 04 2012
Վիկտոր Հովսեփյան
Վիկտոր Հակոբի Հովսեփյանը ծնվել է 1947 թվին Վրաստանի Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում: Հոր կողմից նախնիները, բնիկ կարսեցիներ, 19-րդ դարի 30-ական թվերին Հեշտիա են եկել Արևմտյան Հայաստանի Կարնո նահանգի Խնուսի Քյուլլի գյուղից, որտեղ իջևանատուն և տոհմական սրբավայր են ունեցել: Մայրը՝ Մարիամ Գրաբսկան, առաջին աշխարհամարտի ժամանակ Անդրկովկաս հասած ազգությամբ լեհ կոմս Ալեքսանդր Գրաբսկու թոռնուհին է: Մանուկ հասակից …
Փտր 18 2012
Վիկտոր Հովսեփյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՏԻՊԻՑ
Անձրևն անցավ ահա, ծառեր, մաքուր ծառեր…
Բառեր, մաքուր բառեր չկան կարծես,
ու ես որոնում եմ ծառերի պես բառեր՝
կյանքս շինած անօգ մի տկար ծես:
Օգս 26 2011
Վիկտոր Հովսեփյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՏԻՊԻՑ
Սառցալեռն է լողում,
սառցալեռն է լողում,
ես էլ՝ լողացող մի սառցալեռ:
Ես այն չեմ, այն չեմ,
ինչ դուք եք տեսնում,
ինչ երևում է աչքերին ձեր:
Ապր 23 2011
Վիկտոր Հովսեփյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԴՈՒՔ ՎԱԽԵՑԵՔ…
Դուք վախեցեք շիրիմներից առևանգված,
Ու վանքերից մեր քարուքանդ դուք վախեցեք,
Մատուռներից և ուխտերից մեր անարգված,
Մեր կորցրածից, ձեր գտածից դուք վախեցեք:
Ապր 10 2011
Վիկտոր Հովսեփյան | «ՀԻՐՈՍԻՄԱ» ՇԱՐՔԻՑ
ԻՆՔՆԱԴԻՄԱՆԿԱՐ
Նկարեցեք իմ աչքերը՝ տրված սոսկումի թոնին,
Նկարեցեք իմ աչքերը դարիս սարսափի ֆոնին,
Նկարեցեք իմ աչքերը, իմ աչքերը՝ խոնջամար,
Սահմռկելի տեսիլների խառնաշփոթ մի աշխարհ:
Հնվ 21 2011
Վիկտոր Հովսեփյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՏԻՊԻՑ
Եկավ աշունն, եկավ
ոսկեձեռն էլի,
եղյամ պսակ հագավ
Աբուլ լեռն էլի:
Վերջին երգով վերջին
ծղրիդն է անտեսից
ներկում կրքով, ներկում
զով հեռուներն էլի:
- 1
- 2
Վերջին մեկնաբանություններ