Sonia Cheniti- ԹՈՒՆԻՍ
Ֆրանսերենից թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը
Թե հավատում ես, որ ժպիտն ավելին արժե, քան թե զենքը,
Թե հավատում ես զորությանը պարզված ձեռքի,
Թե հավատում ես, որ այն, ինչը համախմբում է մարդկանց ավելի կարևոր է, քան այն, ինչը բաժանում է նրանց,
Թե հավատում ես, որ տարբեր լինելը հարստություն է և ոչ թե վտանգ,
Թե կարողանում ես ուրիշին նայել մի պտղունց սիրով,
Թե կարողանում ես նախընտրել հույսը կասկածից…
.
Թե համարում ես, որ ինքդ պիտի կատարես առաջին քայլը, ոչ թե ուրիշը,
Թե մանուկի հայացքը դեռ կարողանում է քեզ զինաթափել,
Թե կարողանում ես հարևանիդ հաջողությամբ սրտանց հրճվել,
Թե անարդարությունը, որ հարվածում է ուրիշներին, նույնքան է քեզ ստիպում ընդվզել, որքան քո դեմ արվածը,
Թե քեզ համար օտարերկրացին եղբայր է, որը քեզ բաժին է ընկել,
Թե ոչ մի վատ բան չես գտնում այն բանի մեջ, որ ուրիշը քեզ ծառայություն մատուցի,
Թե հացդ կիսում ու կարողանում ես դրա մեջ սրտիցդ մի կտոր դնել,
Թե հավատում ես, որ ներելն ավելին մարդկային է, քան թե վրեժը….
Թե գիտես երգել երջանկությունն ուրիշների ու նրանց հրճվանքի տակ պարել,
Թե կարող ես լսել դժբախտին (ով քեզ ստիպում է կորցնել ժամանակդ) ու ժպիտդ չխնայել նրան,
Թե կարողանում ես ընդունել քննդատությունն ու դրանից օգուտ քաղել` առանց այն հետադարձելու կամ արդարանալու,
Թե գիտես ընդունել ու քոնը դարձնել կարծիքիցդ տարբեր մի կարծիք…
Թե հրաժարվում ես մեղա գալուց ուրիշի կրծքին,
Թե քեզ համար ուրիշը, նախ և առաջ, եղբայր է,
Թէ զայրույթը քեզ համար թուլություն է և ոչ թե ուժի ապացույց,
Թե նախընտրում ես վնաս կրել, քան թե վնաս pat0arel ուրիշի,
Թե հրաժարվում ես, որ քեզնից հետո լինի ջրհեղեղ,
Թե կանգնում ես խեղճի ու ճնշվածի կողքին` առանց քեզ հերոս կարծելու,
Թե հավատում ես, որ սերը միակ համոզիչ ուժն է,
Թէ կարծում ես, թե խաղաղությունը հնարվոր է:
Այդժամ,
խաղաղությունը հաստատ կտիրի:
Վերջին մեկնաբանություններ