«»«»«»
Ու նորից խաչմերուկ, և նորից անցորդներ,
Ես և դու և նրանք.
նույն ճամփով գնացինք.
Թողնելով մի փոքրիկ ոտնահետք,
Որ քամին, անձրևը ջնջեցին:
«»«»«»
Ես ցանկանում եմ
Վերստին ծագել,
Սակայն այս անգամ ոչ թե ուշացած,
Որ երբ նա ծագի,
Այլ լուսաճաճանչ արևից առաջ,
Ես կարողանամ քայլել ընդառաջ…
Մեռնող շշուկներ
Իրիկնադեմին
Մահանում էին
Թողերն արևի:
Լույսը բարակել,
Մթնով բարակել,
Մթնով վարակվել,
Ու լսվում էին բառերը երգի:
Ամպը թևում էր,
Հովը երգում էր,
Ալիքներն էին գետում խարխափում:
Ծառիկներն էին
Լուռ թակվում մթնում,
Վերջին սոխակն էր նրանց գովերգում…
Իրիկնաժամի մեռնող շշուկներ,
Ձեր թախիծն իմ մեջ թերթեր է փոխում:
1988, դեկտեմբեր
Ցավը ծավալվում էր, խփվում էր պատեպատ,
Իսկ զանգերի սառած լեզվակները լռին
Ողբում էին, ու ողբը դառնում էր նվվոց.
Լեզվակները սառած երգում էին:
Կարմիր դագաղով անիծյալ
Կյանքն են տանում թաղելու
Երբ վերջալույսի կրակվող աչքը ըլնում է սեղան,
Եվ որտեղ որ է երկինքը հիմա թատրոն է տալու,
Մարդիկ ոռնում են մենակ մնացած գայլըրի նման.
Կարմիր դագաղով երազ ու սեր են տանում թաղելու:
Հորիզոնները վառվեցին կրքից՝ վայրենի ու խենթ,
Մութը ցրվում է՝ քարանձավներում իր վիշտը լալու,
Մարդիկ մենակ են ցավի ու թախծի թաց տրտմության հետ.
Կարմիր դագաղով թախիծ ու սեր են տանում թաղելու:
Աէյունոտ կեսօր. Հրդեհվե կյանքի ամայության մեջ,
Շուրջը ալիքվեց՝ Թանատոսի սև ստվերին հլու,
Գեղեցկությունը մեռավ մահացող թաց աջքերի մեջ.
Կարմիր դագաղով կյանք ու իղձեր են տանում թաղելու:
Արշալույսները լուռ խարխափում են մայրամուտի մեջ,
Այսօրվա օրը ո՞ւմ թարթիչներն է արցունքոտվելու,
Մարդիկ վշտի մեջ կանգնել են մենակ.
Կարմիր դագաղով սիրտ ու կրակ են տանում թաղելու:
Օրը էլ չունի ժամ ու ժամանակ՝ հաշված է ժամը,
Երկինքը տարավ արևին ուրիշ հողում վառելու,
Մարդկանց թողել են վախից դողալու մահվան սև վարակ.
Կարմիր դագաղով հառաջ ու լաց են տանում թաղելու:
Անանուն քար
Անանուն քարեր՝
Ցողված արցունքով,
Էլ ո՞վ է հիմա ձեզ այցի գալու,
Գիշերվա թանձր, անանց խավարում
Անձրևն է միայն ձեզ վրա լալու:
Եվ խուլ մի հաջոց.-
Քերբերի ձայնն է Հադեսի հեռվից:
Ես ին ոռնոցով կպատասխանեմ
Մեռած ողջերի խրթին աշխարհից:
Գիշերում անքուն ճռիկներ կերգեն,
Ես ձեր հոգու մեջ կաղոթեմ երկար,
Անունն իմ ձերին մի օր կխառնեմ,
Եվ իմ տապանն էլ մի օր կդառնա մի անանուն քար:
Մնաս բարով…
Շողն արևի համբույրի հետ
Բարձրացավ վեր,
Մնաս բարով:
Մի տղա է նայում հեռու՝ ապագայի երազներով:
Կռունկները ինձ մաղթեցին ՝
Մնաս բարով.
Ես զգացի մեծացել եմ արդեն դարով:
Աղբյուրների կարկաչ ձայնը մարեց օդում.
Մնաս բարով.
Ու ամառը գնաց հարավ՝ աշնան գալով:
Կռունկների վերջին ճիչը մնաց օդում.
Մնաս բարով:
Կթափառեմ էն խճճված աշնան ոսկե
Կածաններով՝
Մնաս բարով…
3 մեկնաբանություն
Երկար ժամանակ է փնտրում էի Աղվան Մինասյանի ստեղծագործությունները:Նրա մասին ֆիլմը նայելուց հետո շատ էի տպավորվել:
<>:
հիշում եմ այս տողերը փոքր ժամանակվանից, երբ մեր Լծեն գյուղում ես ու տատս գնում էինք Աղվան Մինասյանի անունով կոչվող հուշաղբյուր ջուր բերելու: Ես միշտ ընթերցում էի այդ տողերը եւ փորձում մտաբերել, այժմ մեծ եմ եւ ինքս էլ գրում եմ բանաստեղծություններ, շատ եմ սիրում նրա բանաստեղծությունները, տատս միշտ պատմում էր նրա մասին ասելով , որ Աղվանը մեր գյուղի պարծանքն էր եւ ես ինքս հպարտանում եմ մեր բոլոր այն հայորդիներով ովքեր հանուն հայրենիքի իրենց կյանքը տվեցին, հպարտանում եմ մեր այժմյան զինվորներով, թող մեր սահմանները միշտ ամուր լինեն:
Շատ են վրիպակները։ Եթե կարող եք, ուղղեք։