Սերգեյ Սարինյանի «Անդրադարձ» հոդվածի առիթով.
Հարաբերությունների բազմակերպությունը ձեւավորվում է զուգահեռ տարբեր իրականությունների հնարավոր բոլոր հատումներում, թեպետ XX դարավերջի եւ XXI դարասկզբի բնագիտական ու հումանիտար իմացությունների ընդհանուր դրույթները հանգում են մտածողության անհատական — առանձնակերպ — յուրօրինակ ձեւերի ունիվերսալացմանը եւ մեկնաբանվում որպես ինքնին գոյություն: Այս համատեքստում իրականանում են մի շարք գործընթացներ, որոնք գենետիկորեն բխում են նրա հետեւանքներից` երեւութացնելով կորուսյալ տիեզերքի եւ այն չգտնելու մելամաղձից ծնված դրամատիկ վիճակների անընդհատ վերապրման միտումը:
Տարածությունն ընդունակ է պահպանել իր մեջ ոչինչը. երբեմն այն հայտնաբերվում է սուբյեկտի անհանգստության ձեւով` միավորելով նրա անհատականության զուսպ կամ անզուսպ կողմերը: Երեւույթի երկբեւեռությունը, սակայն, վերջինիս ներսում նույնպես ստեղծում է տարածության զգացումը, որտեղ ներկրվող հնարավոր բոլոր զգացողությունների միջոցով (օր` երեւակայական ամենակարողության) վերանում է սահմանը Ես-ի ու Գեր-էգոյի միջեւ` հասցնելով ինչպես ներքին, այնպես էլ արտաքին իրողությունների խեղաթյուրմանը: Ու քանի որ մարդկային հոգեբանությունն ու նրա զարգացումն առկա են կյանքի ու մահվան բնազդների միջեւ, արտաքին ու ներքին իրականությունների հատույթում, հետեւաբար կեցության բնազդային կերպի բավարարումը, որպես էրոսի արտահայտություն, ամրապնդում է հավատը նրա պատկերի հանդեպ եւ թուլացնում մահվան բնազդից սպառնացող վտանգը եւ Գեր-էգոն: Այս դեպքում նրանց կրողները սկսում են բացահայտել իրենց անհատականության ծիծաղահարույց կողմերը ու նաեւ այն (որքան էլ սքողեն), որ չեն տիրապետում ուժին, քանի որ անընդհատ վերապրում են նույն բրիկոլաժը ու գործառում այն որպես սահման տարբեր մարդկանց նկատմամբ:
Կարդալ ամբողջը
Վերջին մեկնաբանություններ