Նաիրա Համբարձումյան | El objeto y su sombra

Նաիրա Համբարձումյան

Նաիրա Համբարձումյան

Բոլոր իմաստներն աշխարհում ստեղծվում են համեմատությունից, քանի որ ցանկացած իրի` մեզ հասանելի հիմքում ընկած է նրա պատկերի գաղափարը, որին էլ հենվում են մտածական համեմատությունների անվերջանալիղթան (յուրաքանչյուր իր գոյություն ունի կա°մ որպես օբյեկտ –նշանակելի, կա°մ նշանակություն), իրերի անվերջանալի կապերը, բանականության ունիվերսալությունը:
Երբ որևէ գրքում առաջին անգամ դիտարկում ես հեղինակի պատկերային համակարգը ` որպես մտավոր կառույցի ու լեզվի ներքին միասնություն, ապա ծնվում է գաղափարը, թե յուրաքանչյուր ներդաշնակ խոսք ստեղծվում է մեր ներսում կազմավորվող տեքստերի ներդաշնակությունից , ու հավատարիմ ստեղծվող պատկերներին, ծնվում է այնպես, ինչպես Տիեզերքը: Այս դեպքում ստեղծվող տեքստի գեղագիտական հենքը ստեղծագործական մանիֆեստի նշանակություն է ձեռք բերում ու լիարժեքորեն արտահայտում է հեղինակի գեղագիտական կողմնորոշումը` նմանվելով վիրտուալ իրականության նախաստեղծ տարրերին, որոնք նույնպես համապատասխանում են աշխարհի ու արվեստի (այստեղ` գրականության) արտացոլմանը` ներգրավելով ընթերցողին համաշխարհային նկարչության. Գծանկարի, քանդակի, տեսողական-զգայական էֆեկտների տիրույթ: Այդպիսին է էկվադորցի բանաստեղծ, հրապարակախոս, դիվանագետ Խորխե Կարերա Անդրադեի պոեզիան:

Երբ գեղագիտական գաղափարը տարբերվում է հեղինակային գաղափարից, գրական երևույթի մեջ արտացոլվում է բառապաշարային հիմք, և քերթվածը դիտարկվում է երկու տեսանկյունից` իրի (առարկայի) և պատումի (պատումայնության): Պատկերի մետաֆորային պարունակության հանդեպ դառնալով մետալեզվական բնազդ` խոսքի հռետորիկական գոյությունը չի սահմանափակվում միայն միջնշանային համակարգերի փոխանցման գործառույթով, այլ թափանցելով գեղարվեստական տեքստ, սերտաճում է ասացվող պատմությանը` դիեգեսիզի միջոցով գոյավորելով չտարանջատվող միասնությունը` աշխարհ- պատկերը, նկարագրության մեջ տեղավորում է գաղտնաբառեր`պատումային պարունակությամբ ու հրապարակախոսական շեշտով, որոնց համար մշտապես ճշտգրիտ է ժամանակը:

Հեղինակն իրականացնում է տեքստ տեքստի մեջ գաղափարը` կարևորելով այն նշանագիտության և ու տեղեկատվության տեսանկյունից ու գաղտնաբառերի հիերարխիաների տիրույթում ենթարկելով բարձր լարման` որոշակիացնում արվեստի (այստեղ`գրականության) գերակայությունը իրականության նկատմամբ: Այս դեպքում ընկալվում է ոչ թե գործողությունների միջոցով ձևավորվող լեզուն, կամ ակտուալ խոսքի տիրությում ընդլայնվող դատողականութունը,այլ` դրության միմեսիսը, որը գոյավորվում է
բառի և պատկերի սահմանում` գրականության տիրույթում հատելով իր ժամանակավոր բնույթը ու ստեղծելով վայկենական տարածական պատկերի տեսիլքը:1Վերջինս Անդրադեն ստեղծում է լեզվական մի համակարգի` մյուսին փոխանցելու միջոցով` հնարավոր դարձնելով պատկերի անպայմանական բնույթը և ընդգծելով տեքստում բայի թուլացումը` հիմնական պատումայնության հետ համատարած:

Խորխե  Անդրադե

Խորխե Անդրադե

Այս յուրահատկությունն ուժեղացնում է նրա նշանակությունը իսկական արվեստի տիրույթում, ու որպես միտաֆորային հատկանիշ չի ենթարկվում ժամանակի տատանողականությանը.

Ծնվել եմ այն դարում, երբ մահացավ վարդը,
երբ շարժիչը արդեն ցրում էր հրեշտակներին:
Կիտոն դիմավորում էր փոստային վերջին դիլիժանսները,
ու նրանց հետևից վազում էին դեռևս ծառերի շղթաները,
ցանկապատներն ու տները նոր թաղամասերի,
գյուղերի շեմերը,
ուր դանդաղաշարժ կովերը ծամում էին լռությունը,
ու քամին շտապեցնում էր իր անկշռելի ձիերին:

Կարդալ ամբողջը

Կարդալ Խորխե Կարերա Անդրադեի բանաստեղծությունները

 

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի