Ռուսերենից թարգմանեց՝ Սամվել Մարտիրոսյանը
Մենք խոսում էինք երեկ և, իհարկե, իրար չէինք էլ լսում,
Միևնույն է հիմա, մեր վէճերն ինչո՞վ վերջացան,
Ես նոր հասկացա, թե ինչպես է նա ինձ պակասում,
Միայն նոր, երբ գնաց նա ու էլ ետ չդարձավ:
Նա ամեն ինչ խառնում էր, խանգարում էր, համը հանում,
Ընդհատում էր, դեռ բերանս չբացած,
Չէր թողնում քնեմ, արթնանում էր բոլորից կանուխ,
Իսկ այսօր նա ետ չդարձավ:
Դատարկվեց ինչ որ բան, բայց նույնիսկ դա չի կարևորը,
Ես հանկարծ երկուսիս համար դառնացա,
Քամին կրակի հետ փչեց, հանգցրեց իմ օրը,
Այն օրը, որը ետ չդարձավ:
Հիմա ես կարող եմ սխալվել նորից ու նորից,
Բայց թվաց՝ գարունն ինքն էլ չի սիրում գերություն,
Նա վազում է, նա նման է անզեն ու փախչող զինվորի,
Ով մեն մի պատասխան ունի՝ լռություն…լռություն…
Մեր ցավերը՝ մեր զոհերը կիսում են դեռ մեզ հետ,
Եղևնիները՝ մեր ընկածներն են, որ նորից բարձրացան,
Վերևում, ներքևում նույն երկինքն է, ուզես,թե՝ չուզես,
Եվ շարքի մեջ իր տեղն ունի, իր հաշիվն ունի ամեն ծառ:
Իսկ մեր տեղն այստեղ է, համոզվում ենք մենք օր՝ օրի,
Քիչ առաջ՝ նեղության մեջ ամեն ինչ հերիքում էր բոլորին,
Բայց այսօր տեղը շատ է, և ինձ դարձյալ ու դարձյալ,
Թվում է՝ այդ ես գնացի, ու ես էի, որ ետ չդարձա:
…
Սառույց է, սառույց աշխարհում,
Սառույց է, ոչ ամառ, ոչ գարուն,
Ողջ տարին, աշխարհին ի ցույց,
Սառույց է, սայթաքում են ցածում,
Սառույց է սառն ու լպրծուն:
Սառույց է, չորս կողմը՝ սառույց,
Ողջ տարին, աշխարհին ի ցույց,
Սառույց է,
Սառույց է,
Սառույց,
Ողջ տարին, աշխարհին ի ցույց:
Իսկ եթե բարձրանա ու թռչի,
Իսկ եթե սառույցին չկանգնի,
Մեկը չէ՝ մյուսը կընկնի,
Տեղ չկա, ու՞ր պիտի փախչի,
Ոտաց տակ կգնա, կկորչի:
Սառույց է, չորս կողմը՝ սառույց,
Ողջ տարին, աշխարհին ի ցույց,
Սառույց է,
Սառույց է,
Սառույց,
Ողջ տարին, աշխարհին ի ցույց:
Տագնապ
Պողպատե թիանիվը
Նորից թրատել է դելֆինին,
Թիկունքից, նորից թիկունքից,
Դա ուրիշ է, ինչ ուզում է լինի,
Ականները վերջին
Խառնվել են կարապի երգին,
Շտապիր, թե ուզում ես,
Որ քեզ էլ կանչեն երկինք:
Բայց առագաստը,
Առագաստը, որ ծվեն-ծվեն եղավ,
Մեղա քեզ, մեղա քեզ, մեղա…
Կույր է դիտորդը,
Եվ դա չի փոխում ոչինչ,
Իսկ միոտանին,
Այսպես, թե այնպես՝ կկորչի,
Փտած դռները,
Անկոչ հյուրեր են բերում,
Ինչու՞ եմ ես սիրում
Նրանց, ում տուն չէի կանչի:
Իսկ առագաստը,
Առագաստը, որ ծվեն-ծվեն եղավ,
Մեղա քեզ, մեղա քեզ, մեղա…
Ու թե երգելով,
Բոլորս մոտենում ենք վերջին,
Թող բարի մախթեն մեզ,
Երբ ջուրը ոտքերս կթրջի,
Թող բարի մախթեն մեզ,
Երբ կրակն ամեն ինչ կջնջի,
Թող բարի մախթեն,
Իսկ ես չեմ զիջի:
Եվ առագաստը,
Առագաստը, որ ծվեն-ծվեն եղավ,
Մեղա քեզ, մեղա քեզ, մեղա…
Վերջին մեկնաբանություններ