Դընի Դոնիկյան | ՄԵՆԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԶԱՆԳԵԶՈՒՐ – 4

Դընի Դոնիկյան

Դընի Դոնիկյան

Ֆրանս.թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը

 

Քայլել, կրկնել: Գրել :

Դու թողել ես Եվրոպայիդ միօրինակությունները: Մոդեռնիստական օրերի կրկնությունը : Թողնել ուտելու ու խմելու շքեղությունը: Ու հիմա, տաժանում ես: Առաջ ես մղում մարմինդ:  Դեռ ինչքա՞ն՝  էլի: Հարցնում ես անընդհատ ինքդ քեզ:

Քայլելն համառություն է:  Մի ոտքդ  սկսում ես շարժե լ, ու մի քայլից մյուսը` ելք ես փնտրում առ արթնություն: Իրականում բնությունը ջրե պատնեշ է ստեղծում քո առաջ: Ու քայլերդ ծակում-անցնում են այն: Դու սողոսկում ես դրա ներսը: Ասես կատարելով քո լվացումները այս բուսականությամբ, որը շրջապատում է քեզ չորս կողմից: Բայցևայնպես, ոչինչ չի գալիս, բացի այստեղ լինելու հրճվանքից, այս այլուրեքության մեջ, որն ուզեցել ես ենթագիտակցորեն: Իսկ հիմա, քայլում ես շնչիդ ու հոգնությանդ մեջ: Այս վերջիններից սպասում ես, որ քեզ առաջնորդեն դեպի անսպասելի բաներ: Բնապատկերից տարաշխարհիկություն ես ակնկալում: Գալիս է մի պահ, երբ այն սարսռեցնում է ողջ մարմինդ  որպես մի հայտնություն :

Բայց ինչ անել դրա հետ, հարցնում ես ինքդ քեզ, եթե ոչ` գրել քո հայտնաբերած  բաների մասին դրվագներով: Եվ ի ՞նչ ասել դրանց մասին: Այդպես  գործելը  հաստատապես նշանակում ե  կրկնվել:  Քանզի բառերը ընդհանրացնում են, թռուցիկորեն հաղորդում, ջնջում : Մինչդեռ պետք է մտնել նյութի մեջ ու այն պատմել այնպես ինչպես կա, հնարավորինս մոտիկից ու ճգրտորեն: Ուզում եմ ասել, որ պետք է բազմապատկել եզրույթները, որոնք նախատեսված են եզակի երևույթը սահմանագծելուն: Քո ճամփորդական գրքերը, այս երկրում, որն ընտրել ես որպես փորձադաշտ  կարող են հոգնեցնել՝  հիշատակելով մարդկանց, որոնք տառապում են միշտ նույն  ախտանիշներով, հուզվելով տեսարաններից, ոոնք նույն գրավչություններն ունեն: Կարճ ասած` կրկնվելով:

Իրականում, ոչ գյուղի, ոչ էլ բնության տեսարանները  այս  կամ այն տարածաշրջանում, վերադրելի չեն: Կարելի է հավատալ գանգատների մի անվերջ կրկնության, երբ խոսքը վերաբերում է հանրային մի ճշմարտության մասին, որը տարածված  է երկրի անգամ ամենահեռավոր անկյուններում: Կարելի է մտածել զմայլված միամիտի նկարագրություններին, որ  հիացական ճիչ է արձակում` ամենասովորական համայնապատկերը տեսնելով, մինչդեռ բնապատկերն ինքն է դրդում հիանալու: Քայլում ես` կանխավ չդատելով ոչ մի բանի մասին, և իրերը  երևութանում են քեզ` գեղեցիկ կամ վանող, հիասքանչ կամ տխուր : Այդպես ես ստեղծում տեքստերդ` առանց ոչ մի բան զիջելու նրան, ով սևացնում է գրելու պատիվը աշխարհի մասին  այնպիսին, ինչպիսին  այն կա` աղբ կամ հրաշք:

Անկարևոր մարդիկ

Մենք հանակարծակիորեն մտանք նրանց կյանքի մեջ: Չունևոր                մարդիկ, բոլորից մոռացված: Ոչ մի ուշադրության չարժանանալով, բացի մի քանի հարևաններից, որ նույնպես կորած մարդիկ են: Մայրաքաղաքը բավականություն է ստանում սոցիալական հաղթանակներից: Եվ կամ բարձրաձայն բղավում է գեղեցիկ քաղաքականության մասին իր երազները: Իսկ պատասխանատուներն ամեն իրիկուն քեֆ են անում` այն զգացումով, թե առաջընթացներ են գրանցել հանուն իրենց ժողովրդի: Բայց գյուղերի մեր մեկուսաբնակների համար տեղից այդպես էլ ոչ մի բան չի շարժվում:  Համակերպումներից  ճզմված` նրանք պտույտ են տալիս անընդհատ` սեփական անձի մերժողության մեջ: Չկա ավելի վատ բան քաղաքացիների համար, քան տպավորությունը, որ լքված  են նրանց կողմից, ովքեր իրենց կառավարում են:

Աղվանի գյուղը կարիքավոր խեղճուկրակների մի հավաքածու է, ովքեր, հոսանքով քշվելով` կառչել են իրենց հողերից ու կովերից : Մարատը, իր կինը`Լարիսան ու իրենց երկու որդիները սիրում են իրենց գյուղական կյանքը, անգամ դրա գեղջկական ծիսականությունը, որն ամոբողջովին նվիրված է իրենց անասուններին : Մի անկյուն էինք փնտրում մեր վրանների համար, գյուղից դեպի վեր, մի կանաչապատ սարահարթի վրա, երբ հայտնվեց մի երիտասարդ ձիավոր «Ձեր վրաններն այստեղ եք ուզում խփել, էս ինչ եք անո՞ւմ: Դա վտանգավոր է: Պատահում է,  որ գայլերն են հարձակվում մեր հորթերի վրա: Ես հիմա ձեզ ցույց կտամ մի տեղ, այստեղից ներքև է, գետակի մոտ: Այնտեղ դուք անվտանգ կլինեք»: Մենք հետևում ենք նրան այն արահետների միջով, որ միայն իրեն են ծանոթ: «Բայց նախ, եկեք  մեր տուն, մի բաժակ սուրճ խմենք»: Լավ, ինչու ոչ:

Մարատը` ընտանքի հայրը, չարչարվում էր կիր տրակտորի վրա, ձեռքերը`  տավոտի մեջ : Օտարերկրացին հանկարծակիի չի բերում մեծահոգի մարդկանց: Մենք բնականաբար իրենց գլխի վրա տեղ ունեինք: Մհերը` նրա տղան, նրան բացատրեց մեր ճամբարելու ցանկությունը : «Ոչ մի դեպքում,-ասաց Մարատը` ձեռքերը լվանալուց ու շորերը փոխե լուց հետո : Դուք կգիշերեք մեզ մոտ : Տեղ շատ կա»: Մի պստիկ մամիկ` նրանց հարևանուհին, սպիտակ ու ճմրթված մաշկով, այդտեղ էր: Թամարա էր անունը : Շատ բաներ տեսած աչքեր, ոչ մութ, ոչ պայծառ: Խաղաղաբարո մայրիկ: Դեմքին` ակոսներ, որոնք խոսում են  արդեն ապրված կյանքի մասին: Ու Աստծու տված ամեն մի օրը իրեն հասցված հարված է, նախ` անզիջում գաղափարաոսության, հիմա էլ` խելագար քաղաքականության կողմից:  Այրի կին, ով իր երեք երեխաներին ունեցել էր ու հասցրել հասուն տարիքի:

Ուրիշ հարևաններ եկան: Նախ մի բարձրահասակ չորուկ մարդ`                հիվանդ երիկամներով: Մեր ընդհանուր ախտաբանությունը մեզ եղբայրացրեց: Ու ես սկսեցի բացատրություններ տալ որպես մի չինացի, ով փորձում է իր խոհանոցը ցուցադրել մի Էսկիմոսի: Լեզուս սկում է երկար -բարակ շաղ տալ կրեատինինի մասին: «Դա ցուցիչ է,- ասում եմ նրան,- որը ցույց է տալիս, թե երիկամդ  աշխատում է, թե ոչ»: Երբեք չէի մտածել, թե ցավերս պիտի լցնեմ մի ականջի մեջ, որը խլացել է աշխարհի ամենախուլ և հեռավոր տեղերեից մեկի սովորական դարձած աղմուկներից: Հետո, հանճարեղ մի փայլատակման մեջ` նա ինձ հարցնում է, թե ինչպես անի, որ  բուժվի  Ֆրանսիայում: «Պե տք է  ինքնաթիռ նստել ու գնալ, -ասում եմ նրան: «Իսկ եթե գնամ այնտեղ ապրելու»: «Լավ միտք է,-պատասխանում եմ : Բայց ապրելու ինչ միջոցներով» : Մարդը լռում է, իսկ մյուսները մնում են աչքերն ու բերանները բաց: Վերջապես մի զարմիկ ունի, ով մնացել է Ֆրանսիայում, նա կարող է իրեն համար ինչ որ բան անել: Ինչ-որ տեղ է անհետանում, հետո բերում է մի լեռնային ուժեղ հոտով ծաղիկների մի խուրձ: «Դու  սրանք կհասցնես նրան, չէ»: «Կարող ես վստահ լինել»: Եվ ահա ես` հիմար ու մեղքալու վիճակում` ձեռքերիս մեջ հույսի այդ փունջը մի մարդու համար, ով այլևս հույս չուներ, փակված իր խուլ գյուղում, շրջապատված իր անզոր ընկերներով, քանզի իր նման նրանց էլ են սպառնում ֆիզիկական այդ աղետները, որոնք այլևս չկան օրինակ այն երկրում, ուր ես էի ապրում : Ես գծի մյուս կողմում էի:

Գյուղերի մենությունը նախ սանիտարական լքյալության հետևանք է : Մինչ մարմինները ամեն տեսակ ագրեսիաների են ենթարկվում, հոգեկան ճնշումից սկսած, դրանց մաշվածության մասին գիտակցությունը բախվում է բացարձակ անապահովության պատին: Ոչ մի հոգ չտանելով դիմացինի մասին` այս հասարակությունը ոչ մի կառույց չի ստեղծել դժբախտ պատահարների կամ կյանքի սովորական  ցավերի դեմ: Կարելի է հասկանալ, որ որևէ բժիշկ հետաքրքրություն չունի Տաթևում ապրելու, որ գյուղացիները հնարավորություն ունենան բուժվել կամ Կապանում, կամ Գորիսում: Բայց հարց է ծագում, ինչո՞ւ շարժական բժշկական ծառայությունները չեն կարող պարբերաբար գյուղեր այցելել: Բանն այն է, որ հասարակական այդ օգնության գաղափարն ինքը ոչ մեկին չի հուզում, էլ ավելի քիչ`մայրաքաղաղում բժշկություն ուսանող երիտասարդին: Ճիշտ է, որ քթի պլաստիկ վիրաբուժության բիզնեսը ավելի շահավետ է, քան թրքոտ գյուղացիներին բուժելը: Մարդկայինը, չափազանց մարդկայինը…

Երբ հաց էինք ուտում, երկու ֆերմերներ եկան: Անթրաշ, սապոգներով, խմեցին, կենացներ ասացին ու կերան: Ի՞նչ կերան: Լյարդը մի հորթի, որը ոտքը կոտրել էր նախօրեին` զառիթափով իջնելիու ժամանակ: Պոմիդորներ, կանաչեղեն ու տապակա կարտոֆիլ: Լարիսան սկսել էր պատրաստել այդ ամենը մեր գալուն պես: Սեղանին ոչինչ  չէր պակասում, մինչդեռ մի ծիծեռանակ գնում-գալիս էր տան բակում, ուր իր բույնն էր հյուսել: «Երջանկության  բանբեր է»», ասում եմ ես: Եթե անգամ  երջանկությունը հազվադեպ բան է այս տեղերում:

Մայր Խոզն ու իր խոճկորները

Նա ութ  ձագ ուներ, գրեթե  նույնքան էլ պտուկներ, վարդագույն էգ խոզը, որ ագահորեն  նետվեց  խյուսով լցված կերատաշտի մեջ: Խենթացած այդ մանանայով` իր ձագուկները թավալվեցին դրա մեջ` վայելող մռութներով:  Իսկական  իրարանցում էր դա. ֆիզիկական ավյուն, շքեղ խրախճանք, տենչագին ճղճղոցներ :

Անասունների բավարարվածությունը մարդուն դարձնում է երջանիկ: Անշուշտ, այս գեր անասունը, որ չաղանում է, մի փոքրիկ դրամագլուխ է, որը զգալի շահույթ է բերում: Կենդանուց փող է շինում: Ու այդ կենդանին գոհանում է ապրելով, չիմանալով, որ իր միսն իր տիրոջ գոյության միջոցն է: Բայց գյուղացին մսագործ չէ: Իր անասունների շատակերությանը մասնակցելը իմաստ է հաղորդում նրա կյանքին: Ու քանի դեռ չի մտածում նրանց մորթելու մասին, սնուցում է նրանց օրգանական մեխանիզմը այն զգացումով, թե իր պարտականությունն է կատարում թույլերի հանդեպ, ովքեր կախված են իրենից : Դա իր` մարդու  մարդկայնությունն է: Ցինիկ մարդկայնություն, քանզի շահ է հետապնդում, բայց նաև ծեծված ճշմարտություն, քանզի ամեն մարդու մեջ էլ  խոզ է քնած: Կապ չունի: Այս  մարդը թերևս  իրեն զգում է ավելի մարդկային, քան նրանք, ովքեր կառավարում են իրեն, քանզի այդ տերերը, որ իշխանություն ունեն նրա վրա, ամեն օր ողջ-ողջ արյունաքամ են անում իրեն` երբևէ չկերակրելով :

 

 

Թողնել պատասխան

Your email address will not be published.