Գրված Առնո Բաբաջանյանի «ՆՈԿՏՅՈՒՐՆ»-ի համար
Մի՞թե մեկ ուրիշն էլ կընդունի ինձ քո ձեռքից,
Դու իմ երկնային,
Դու իմ կարեկից,
Մի՞թե մեկ ուրիշն էլ կվառվի այդ կրակից՝
Մեն-միակ սիրո,
Մեն- միակ երգի…
Ես խոնարհաբար քո լռությունը կտանեմ,
Սիրտս կհանեմ,
Գիրկդ կդնեմ,
Ես քո այն երազն եմ, ով դռնից է մտնում ներս,
Որ դու չքնես…
Մի՞թե մեկ ուրիշն էլ կընդունի քեզ իմ ձեռքից,
Դու իմ մեղսակից,
Դու իմ թևակից,
Մի՞թե ուրիշ կյանք կա, որ տարբեր է իմ կյանքից,
Մեն-միակ սիրուց,
Մեն-միակ երգից…
Ես խոնարհաբար քո լռությունը կտանեմ,
Սիրտս կհանեմ,
Գիրկդ կդնեմ,
Դու միակ երազն ես, ով դռնից է մտնում ներս,
Որ ես չքնեմ…
ԵՎ հայտնություն, և լույս գալու են ի վերուստ,
Ապավինելով փոքրիկ քո կրակին,
Այդ կրակից է ողջ աշխարհը ծնվելու,
ՈՒ դառնացնելու իմ հոգին:
Մի՞թե մեկ ուրիշն էլ կընդունի ինձ քո ձեռքից…
Մի՞թե մեկ ուրիշն էլ կընդունի քեզ իմ ձեռքից…
Վերջին մեկնաբանություններ