«

»

Հուլ 28 2016

Տպել Գրառում

Արշակ Սեմիրջյան | 16-ՐԴ ՍԵՆՅԱԿ ԿԱՄ ԳԻՇԵՐԱՅԻՆ ՀԱՐՍԱՆԻՔ

Արշակ Սեմիրջյան

Կոմեդիա  2  գործողությամբ

Գործող անձեր՝

     ՍՄԲԱՏ – Նորապսակ փեսա, իրավաբան

      ԺԱՍՄԻՆԱ – Նորապսակ հարս, ուսանողուհի

      ԼՈԻԼՈՒ – Ցածրաբարո կին

      ՀԱՅԿԱԶ – Լուլուի ամուսինը, քարտաշ

      ՄԽՈ – Լուլուի սիրեկանը

      ԹԵՐԵԶԱ – Ժասմինայի մայրը

      ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Հյուրանոցի ադմինիստրատոր

ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

«Ավիատրանս» հյուրանոցային համալիր: 16-րդ սենյակ: Երկու սենյականոց լյուքս համար: Գիշեր է: Սենյակը ձևավորված է հարսանեկան դիզայնով: Դուռը կենտրոնում է: Երկու տեղանոց մահճակալը գտնվում է աջ կողմում: Մահճակալի վրա լցված են վարդի թերթիկներ:  Մահճակալի կողքին գտնվում է փոքրիկ սեղանիկ, վրան դրված է սենյակի հեռախոսը, կողքին՝ երաժշտական կենտրոն, իսկ ետևի մասում զգեստապահարնն է: Ձախ կողմում գտնվում է սեղանն իր աթոռներով:  Սեղանը գեղեցիկ ձևավորված է: Երկու ծայրերում դրված են ափսեներ, շամպայնի բաժակներ և մոմակալներ: Սեղանի կենտրոնում  դրված է շամպայն և մրգաման՝ լի տարբեր մրգերով:  Սեղանից քիչ հեռու գտնվում է լոգարանի դուռը: Լոգարանի դռան կողքին՝ 16-րդ սենյակի մյուս ննջարանի դուռն է:  Բեմում Հարությունն է: Նա հագել է աշխատանքային համազգեստ: Հարությունը վերջնական ստուգում է սենյակի դիզայնը,մոտենում է սեղանին, նայում և հիացած ժպտում: Այնուհետև ծոցագրպանից հանում է օծանելիքն ու փչում օդում և անկողնու վրա: Այդ պահին հնչում է հեռախոսազանգ:  Հարությունը զգաստ ու պատրաստ վերցնում է հեռախոսը:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – «Ավիատրանս» հյուրանոցային համալիր… 16-րդ սենյակ… Լսում
եմ… Այո
՜, այո՜ ես սպասում էի ձեր զանգին:  (Մի փոքր ժպիտով): Իհարկե, ինչպես
պատվիրել էիք: Ես հիմա ձեր սենյակում եմ և անձամբ ստուգում եմ, որպեսզի

     ամեն բան լինի ըստ ձեր պատվիրածի: (Ուրախ): Դուք արդեն առաջին հարկո՞ւմ
եքԻհարկե, այստեղ ամեն ինչ  փայլում է:  (Օդում շունչ քաշելով: Զմայլված):
Օ
՜, իսկ հոտը… Կարծես դրախտի V.I.P համարներից լինի: Մի անհանգստացեք,
ձեր հայրը հոգացել է բոլոր ծախսերը: 
(Շոյված): Նա նույնիսկ վճարեց բավականին
շատ:  Պարոն Համբարձումյանը թեյավճարի հարցում առատ
աձեռն գտնվեց:
(Երջանիկ): Դե, ձեզ ցանկանում եմ հեքիաթային հարսանեկան գիշեր: Ես ձեր

     տրամադրության տակ եմ: Ցանկացած հարցով կարող եք դիմել:  (Դնում է
լսափողը): Ա՜խ, նորապսակներ, նորապսակներ…  Ի՜նչ խենթություններ ասես, որ
չես սպասի նրանցից:  
(Վառում է մոմերը և երգելով դուրս է գնում: Բեմը դատարկ
է:  Այդ պահին շնչակտուր, աչքերը կարծես վախից դուրս թռած ներս է վազում
Մխոն՝ կիսամերկ):
ՄԽՈ – Վա՜խ, մամա ջա՜ն… Վե՜րջ, ես մեռած եմ… (Հոգոց հանելով, գլուխը բռնած
նստում է սեղանի մոտ:  Հետո նկատում է սեղանի ձևավորումն ու սենյակի
դիզայնը: Ուշադիր նայում է շուրջբոլորը:  Անհանգստությունից կտրում է մրգերից
մեկը և ուտում:  Նյարդերը թուլացնելու համար բացում է շամպայնը, լցնում
բաժակը և ագահորեն կուլ է տալիս): Լավ է, որ ոչինչ չտեսավ…  (Նյարդայնացած
քայլում է սենյակում, հետո գնում է և պառկում մահճակալին: Այդ պահին դրսից
լսվում են Սմբատի և Ժասմինայի ձայները):
ԺԱՍՄԻՆԱ  (դրսից) – Սիրելի՜ս, վերջապես մենք մենակ ենք…
ՍՄԲԱՏ 
(դրսից) – Ա՜խ… Ես արդեն պատկերացնում եմ…
(Մխոն ապուշ կտրած հայացքով տեղից վեր է թռնում և խուճապահար նայում է աջ
ու ձախ: Փորձում է հարդարել անկողինը):
ԺԱՍՄԻՆԱ 
(դրսից)- Գլուխս պտտվում է… Ա՜յ, հիմա կընկնեմ, բռնի՜ր…
ՍՄԲԱՏ 
(դրսից) – Չէ՛, չէ՛, ինձանից բռնվիր…
ԺԱՍՄԻՆԱ 
(դրսից) – Ես յոթերորդ երկնքո՜ւմ եմ…

     (Մխոն փորձում է մտնել մահճակալի տակ, սակայն հասկանում է, որ անհարմար է
և չի կարող):
ՄԽՈ  (խառնված) – Սրանք ովքե՞ր են…
ՍՄԲԱՏ 
(դրսից) – Դու չես պատկերացնում, թե քեզ ի՜նչ անակնկալ է սպասվում:
ԺԱՍՄԻՆԱ 
(դրսից) – Ես սիրում եմ անակնկալներ:
(Մխոն մտնում է լոգարան և դուռը կողպում: Ներս են մտնում Սմբատը ու
Ժասմինան, հարսի և փեսայի հանդերձանքով և ճամպրուկով: Սմբատը
Ժասմինային գրկել է, իսկ Ժասմինան երկու ձեռքով ամուր գրկել է ճամպրուկը:
Նրանք գինովցած են: Նրանց հարբածությունը պայմանավորվում է բարձր
տրամադրությամբ):
ՍՄԲԱՏ – Վերջին կանգառը՝  16-րդ սենյակ:  (Իջեցնում է Ժասմինային: Ժասմինան
ձեռքի ճամպրուկը դնում է դռան մոտ):
ԺԱՍՄԻՆԱ  (պտտվելով) – Սիրելի՜ս, ասա, որ լավ էր:
ՍՄԲԱՏ – Չէ
՛
ԺԱՍՄԻՆԱ 
(քիթ ու մռութը կախելով) – Քեզ դուր չեկա՞վ…
ՍՄԲԱՏ – Լավ չէր… Ուղղակի փառահե
՜ղ էր:  Ավելին լինել չէր կարող:
ԺԱՍՄԻՆԱ – Պատկերացնում եմ ընկերուհիներիս նախանձի չափը… Նրանք արդեն
պայթում են:
Ես նրանց դիտմամբ հրավիրեցի հարսանիքին, որ գան ու տրաքվեն:
(Ծիծաղում է): Նրանցից յուրաքանչյուրը ուզում էր ինքն ամուսնանալ հայտնի
իրավաբան
, պարոն Համբարձումյանի տղայի հետ: Բայց իմ բախտը բերեց: Նրանք
կարծում էին, որ ապագա լրագրողը արժանի չէ այսպիսի ճակատագրի: Բայց ոնց
տեսնում ես…
(Փաթաթվում է Սմբատին):
ՍՄԲԱՏ 
(ազատվելով Ժասմինայից) – Չլինի՞ ինձ հետ ամուսնացել ես նրա համար,
իմանալով, որ քեզ գունավոր կյանք է սպասվելու:
ԺԱՍՄԻՆԱ  
(նեղացած) – Սմբատիկ, ինչե՞ր ես խոսում: Ես իմ ընկերուհիների նման
փողի գերի չեմ…
ՍՄԲԱՏ 
(գրկելով Ժասմինային) – Սիրելիս, չէի ուզում քեզ նեղացնել…
ԺԱՍՄԻՆԱ 
(խունջիկ-մունջիկ կիսապառկում է մահճակալին) – Դե՜
ՍՄԲԱՏ 
(նայելով շուրջը) – Ի՞նչը դե…
ԺԱՍՄԻՆԱ –Դե, ցույց տուր տեսնեմ, երկու տարի է գովազդն էիր անում…
(Տեղից վեր
է թռնում, գրկում Սմբատին և գցում մահճակալի վրա: Մխոն լոգարանի դուռը
կիսաբաց է անում, նայում և նորից այն փակում է):
ՍՄԲԱՏ  (մի կերպ ազատվելով Ժասմինայից) – Սիրելիս, սպասի՜ր:  (Ոտքերն իրար է
հպում: Զգացվում է լոգարան գնալու ցանկություն): Մենք հո նախնադարո՞ւմ
չենք… Ես դեռ պիտի…
ԺԱՍՄԻՆԱ 
(կտրուկ) – Ախր էլ չեմ դիմանո՜ւմ… Մենք արդեն ամուսիններ ենք:
(Ձեռքերն իրար հպելով): Դե՛, քեզ տեսնե՜մ… (Նորից է ուզում Սմբատին գցել
մահճակալին: Սմբատն ազատվում է և պտտվում դեպի լոգարանի դուռը):
ՍՄԲԱՏ – Ես հիմա կգամ, շամպայն կխմենք ու նոր…
ԺԱՍՄԻՆԱ 
(դժգոհ դեմքով) – Իհարկե…  (Սմբատն ուզում է մտնել լոգարան, բայց
սեղանի վրա նկատում է, որ շամպայնը բաց է, բաժակներից ու ափսեներից մեկն
էլ՝ օգտագործված: Տարօրինակ նայում է Ժասմինային):
ՍՄԲԱՏ – Ե՞րբ հասցրիր խմել…
ԺԱՍՄԻՆԱ 
(միամիտ) – Ես դեռ ոչինչ չեմ հասցրել… Մենք հենց նոր մտանք սենյակ:
ՍՄԲԱՏ – Ի
սկ ո՞վ խմեց…
ԺԱՍՄԻՆԱ  
(տարօրինակ նայելով Սմբատին և սեղանին)– Երևի դու…
ՍՄԲԱՏ 
(զարմացած) – Ե՞ս…  (Անորոշ նայում է Ժասմինային):
ԺԱՍՄԻՆԱ 
(կտրուկ) – Ա՜խ, ես հասկացա…
ՍՄԲԱՏ – Ի
՞նչը…
ԺԱՍՄԻՆԱ – Հավանաբար ադմինիստրատորն է խմել մեր կենացը:
ՍՄԲԱՏ – Պարոն Հարությո
՞ւնը…
ԺԱՍՄԻՆԱ – Երևի… Թե չէ, էլ ո
՞վ պիտի մտներ մեր սենյակ:
ՍՄԲԱՏ 
(ջղային) – Ա՜խ, էդ անիծյալ ադմինիստրատորը… Քիչ առաջ ասում էր, որ

     ամեն ինչ պատրաստ է: (Քմծիծաղով): Բա ո՜նց… Լավ էլ դիմավորել են
նորապսակներին:  Իզուր էլ պապան էդքան վճարեց… Դեռ թեյավճար է
լ է տվել:
(Ոտքերն իրար ավելի ամուր սեղմելով): Սիրելիս, ես հիմա կգամ… (Հանում է
կոստյումը և կախում աթոռից):
ԺԱՍՄԻՆԱ – Ո՞ւր ես գնում…
ՍՄԲԱՏ 
(հայացքով ցույց է տալիս լոգարանի դուռը) – Էնտեղ:
ԺԱՍՄԻՆԱ 
(աչքերը խաղացնելով) – Լավ, բայց շատ չուշանաս…
(Սմբատը փորձում է բացել լոգարանի դուռը, բայց այն փակ է):
ՍՄԲԱՏ – Ո՞վ կա էդտեղ…
ԺԱՍՄԻՆԱ 
(զարմացած) – Մեզանից բացի սենյակում էլի՞ մարդ կա…
ՍՄԲԱՏ – Չգիտեմ…
(Ձայնելով): Դուռը բացե՜ք, շուտ արե՜ք…
ԺԱՍՄԻՆԱ – Սիրելիս, երևի բանալին ադմինիստրատորի մոտ է մնացել:
(Շտապելով): Դու մի քիչ դիմացիր, ես հիմա կբերեմ: (Դուրս է վազում):
(Սմբատը շարունակում է ոտքերն իրար սեղմելով քայլել բեմում):
ՍՄԲԱՏ  (ձայնելով) – Ժասմինա՜, շուտ արա՜, էլ չեմ դիմանո՜ւմ…  (Դուռը բացում է և
ձայնում միջանցքում): Ժասմինա՜…  (Դուրս է գալիս սենյակից դեպի միջանցք և
բեմում չի երևում):  Ժասմինա՜(Բեմը դատարկ է:  Այդ պահին Մխոն արագ դուրս
է գալիս լոգարանից և խառնված վիճակով մտնում զգեստապահարանը:  Ներս է
մտնում Սմբատը): Սիրելիս, ի՞նչ եղար… (Բռնում է փորը և ոտքերն ավելի ամուր
հպում իրար): Էլ չեմ դիմանո՜ւմ… (Ներս են վազում Ժասմինան և Հարությունը:
Հարությունը տեսնելով Սմբատի կիսածռված վիճակը, զարմացած նայում է նրան):
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Պարոն Սմբատ, այդ ի՞նչ եք անում…
ՍՄԲԱՏ
(վատ)–Մեկ ժամ է տառապում եմ, բայց չեմ կարողանում ներս մտնել:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Իսկ ո
՞ւմ եք սպասում…
ՍՄԲԱՏ – Ձեզ…
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Դուք ուզում եք, որ ե
՞ս ձեզ ուղեկցեմ լոգարան…
ԺԱՍՄԻՆԱ – Պարոն ադմինիստրատոր, ես ձեզ արդեն ասացի, չէ
՞, որ դուռը փակ է:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Չի կարող պատահել:
ՍՄԲԱՏ – Ո
՞նց թե չի կարող պատահել, եթե ես էստեղ մեռնում եմ:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Բայց
լոգարանի դուռը բանալիով չի փակվումԻնձանից ի՞նչ
բանալի եք ուզում…Եվ հետո, ես եմ անձամբ ստուգել եմ ձեր սենյակը դուրս
գալուց առաջ:
ԺԱՍՄԻՆԱ – Ուրեմն լավ չեք ստուգել: Դուք թերանում եք ձեր
պարտականություններում:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Ինչե
՞ր եք խոսում, հարգելիս… Այսքան ժամանակ դեռ ոչ-ոք չի
բողոքել մեր հյուրանոցային համալիրից: Մենք շատ զգացված ենք, որ դուք
հյուրընկալվել եք մեր հյուրանոցում:
(Սմբատին): Ես և պարոն Համբարձումյանը
համակուրսեցիներ ենք եղել համալսարանում: Այժմ նա հարգված և մեծ
հեղինակություն վայելող իրավաբան է, իսկ ես… ինչպես տեսնում եք:
Դե, յուրաքանչյուն էլ իր ճակատագիրն ունի, ի՞նչ կարող ես անել: Պարոն Սմբատ,
ես հիանում եմ նաև ձեզանով, քանի որ դուք էլ ընտրեցիք ձեր հայրիկի
մասնագիտությունը:
ՍՄԲԱՏ  
(չհամբերելով)- Դուռը բացե՜ք, հետո կհիանաք
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ  
(շտապ) – Իհարկե, իհարկե… Ինքներդ համոզվեք, որ ձեր սենյակը
գտնվում
է պատրաստ վիճակում: (Լոգարանի դուռը հրում է և բացում: Սմբատը և
Ժասմինան զարմացած նայում են իրար): Խնդրե՜մ…Դուռը բաց էր, ինչպես ասացի:
ՍՄԲԱՏ – Հնարավոր չէ:
ԺԱՍՄԻՆԱ – Ճիշտ է ասում… Հնարավոր չէ:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Ինչե
՞ր եք խոսում… Ինքներդ չտեսա՞ք…
ՍՄԲԱՏ 
(վստահ) – Էս սենյակում հաստատ ուրվական կա…
ԺԱՍՄԻՆԱ 
(սարսափած) – Ուրվակա՞ն…
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Պարոն Սմբատ, ինչպե
՞ս կարելի է հավատալ այդպիսի
սնապաշտություններին:
ՍՄԲԱՏ 
(վազելով)  – Ես հիմա կգամ, հետո կհավատամ… (Մտնում է լոգարան):
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ  (Ժասմինային) – Ինչպե՞ս անցավ ձեր հարսանյանց հանդեսը…
ԺԱՍՄԻՆԱ 
(վախեցած) – Մինչև այս պահը շատ լավ:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ  
(նկատելով բացած շամպայնը) – Երևում է, որ անհամբեր եք եղել…

     Շամպայնն ուղղակի անզուգական է:  Այն բերված է հատուկ Ֆրանսիայից…
Հավանեցի
՞ք…
ԺԱՍՄԻՆԱ – Մենք չենք խմել…
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Ձեզ դուր չի
՞ եկել:
(Սմբատը լոգարանի դուռը կիսաբաց է անում և գլուխը հանում արանքից):
ՍՄԲԱՏ – Չգիտեմ, որտեղից էր բերված, բայց պետք չէր մեր սեղանին օգտագործված
շամպայն դնել: 
(Փակում է դուռը:  Հարությունը զարմանքից մնում է սառած):
ԺԱՍՄԻՆԱ – Մեր փոխարեն ուրիշն է խմել… Գուցե դո՞ւք եք խմել…
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Ինչպե
՞ս կարող եք նման բան ասել…
ԺԱՍՄԻՆԱ – Իսկ էլ ո
՞վ… (Մտածելով: Վախով): Գուցե ուրվակա՞նը…
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ– Աստվա
՜ծ իմ, նորից նույնը… (Ձայնելով Սմբատին): Պարոն Սմբա՜տ,
բայց ես անձամբ եմ զբաղվել ձեր պատվերով, որպեսզի կարողանա
նք գոհացնել
ձեր և ձեր հայրիկի նման բարձրաստիճան հյուրերին:
ՍՄԲԱՏ 
(դուռը բացելով) – Մենք արդեն տեսանք բարձրակարգ ընդունելությունը:
(Փակում է դուռը):
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ  (կեղծ ժպիտով) – Մեր հյուրանոցային համալիրը պատրաստ է նաև
ձեզ հյուրասիրել իտալական շամպայն: 
(Վերցնում է շիշը, ափսեներն ու
բաժակները): Ես անձամբ կբերեմ…  (Դուրս է գնում: Բեմում միայն Ժասմինան է:
Ժասմինան նստում է սեղանի մոտ, միրգ է վերցնում և վախվորած ուտում):
ԺԱՍՄԻՆԱ  (մենակ, ձայնելով) – Սմբա՜տ, դեռ շա՞տ ես այդտեղ մնալու…
ՍՄԲԱՏ 
(ներսից – Եթե դու էլ չորս տեսակի խմիչք և տարբեր ուտեստներ
օգտագործած լինեիր, դու էլ երկար կմնայիր:
ԺԱՍՄԻՆԱ 
(վախեցած) – Սմբա՜տ…
ՍՄԲԱՏ – Սիրելիս, կթողնե
՞ս գործս վերջացնեմ…
ԺԱՍՄԻՆԱ – Դու մինչև վերջացնես, ես վախից կմեռնեմ:
ՍՄԲԱՏ – Կամակորությունդ էլի
՞ սկսեցիր…
ԺԱՍՄԻՆԱ – Բայց ես լուրջ եմ ասում:
ՍՄԲԱՏ – Հիմա ի
՞նչ է եղել…
ԺԱՍՄԻՆԱ – Ինչո
՞ւ ադմինիստրատորին ասացիր, որ սենյակում ուրվական կա…
ՍՄԲԱՏ –
Էդ պահին ուրիշ ոչինչ չանցավ մտքովս:
ԺԱՍՄԻՆԱ – Ախր ես ուրվականներից վախենում եմ:
ՍՄԲԱՏ – Աստվա
՜ծ իմ, էլի՞ պիտի սկսես… Ուրվական որտե՞ղ ես տեսել, որ
վախենում ես…
ԺԱՍՄԻՆԱ – Դեռ չեմ տեսել, միայն լսել եմ…  Իսկ եթե չկար, ինչո
՞ւ ասացիր… Դու
գիտես, որ ես տպավորվող եմ… Ասում են, որ նրանք ամուսնացած չեն ու
նախանձում են նորապսակ զույգերին:  Ուրիշ մոլորակից գալիս են, զույգերից
մեկին գողանում են, տանում իրենց մոլորակ ու սպանում, որ մյուս զույգը ամբողջ
կյանքում դառնա դժբախտ սիրահար:
ՍՄԲԱՏ 
(դուռը կիսաբաց անելով) – Տատիկիդ հեքիաթներն ինձ հետաքրքիր չե՛ն…
(Փակում է դուռը):
ԺԱՍՄԻՆԱ – Մայրս էլ էր այս մասին ասում… Նա իր հոգեբանության դասերից
մեկը նվիրել էր հատուկ ուրվականների մասին պատմություններին և
ուսանողներին մանրամասն նկարագրել էր, թե ինչ անճոռնի էակներ են դրանք:
(Վախեցած): Սարսափելի՜ էր…  (Շարունակում է միրգ ուտել):
ՍՄԲԱՏ  (դուռը կիսաբաց անելով)Մայրդ լրիվ ցնդել է(Փակում է դուռը):
(Այդ պահին դուռը թակում են): Ո՞վ է:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ 
(դրսից) – Ադմինիստրատորը…
ԺԱՍՄԻՆԱ – Մտեք, մտեք, պարոն Հարություն:
(Շնչակտուր ներս է վազում Հարությունը՝ իտալական շամպայնը և երկու նոր
բաժակներ և ափսեներ ձեռքին):
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Սա էլ իմ խոստացած անակնկալը: (Դնում է սեղանին): Ներեցեք,
բայց ես պիտի գնամ: Հյուրանոցում արտակարգ դեպք է պատահել:
(Ուզում է գնալ):
ԺԱՍՄԻՆԱ 
(հետաքրքրվելով) – Կարելի՞ է իմանալ, թե ինչու եք այդպես խառնվել
իրար… Կարծես դուք էլ եք ուրվական տեսել:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Ես ոչինչ չեմ տեսել: Մեր աշխատակցուհիներից մեկն է տեսել:
ԺԱՍՄԻՆԱ – Ես այդպես էլ գիտեի, որ ուրվականներ կան…
(Սմբատին: Ձայնելով):
Տեսա՞ր Սմբատ, տատիկիս հեքիաթներից չէր:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Ի
՞նչ ուրվականների մասին եք խոսում: Նա իրական է…
ԺԱՍՄԻՆԱ – Իրակա
՞ն ուրվական:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Ոչ թե ուրվական, այլ
՝ հանցագործ:
(Սմբատը քարացած կիսաբացում է լոգարանի դուռը):
ՍՄԲԱՏ և ԺԱՍՄԻՆԱ – Հանցագո՞րծ…
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Չգիտեմ հանցագործ էր, թե ոչ, բայց ասում են, որ տարօրինակ է
ր:
ԺԱՍՄԻՆԱ – Սիրելիս, դու քեզ այդտեղ լավ նայիր…
(Հրում է դուռը Սմբատի վրա):
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Ներեցեք, բայց ես շտապում եմ… (Ուզում է գնալ):
ԺԱՍՄԻՆԱ  (փակելով ճանապարհը) – Սպասեք, մեկ րոպե… Հանցագործն ի՞նչ գործ
ունի ձեր բարձրակարգ հյուրանոցում…
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Եթե թույլ տաք գնալ, կփորձեմ պարզել:  Բայց դուք մի
անհանգստացեք, ձեզ վտանգ չի սպառնում:  Շարունակեք վայելել ձեր
հարսանեկան առաջին գիշերը, այս անգամ արդեն իտալական շամպայնով:
(Սմբատին: Ձայնելով):  Պարոն Սմբա՜տ, չարժեր այդքան խմել և ուտել
հարսանյանց հանդեսի ժամանակ:
(Ժասմինային): Ներեցեք…  (Դուրս է գնում):
ԺԱՍՄԻՆԱ  (մենակ) – Աստվա՜ծ իմ, ուրվականը քիչ էր, հիմա էլ հանցագործը:
(Սարսափած նստում է մահճակալին:  Այդ պահին Մխոն զգեստապահարանում  
փռշտում է:  Ժասմինան ճիչ արձակելով վախից վեր է թռնում և նայում
զգեստապահարանի կողմը):
ՍՄԲԱՏ  (ներսից) – Սիրելի՜ս, քեզ ի՞նչ եղավ…
ԺԱՍՄԻՆԱ 
(սարսափած) – Ոչինչ, ոչինչ…
ՍՄԲԱՏ – Չլինի
՞ գրիպ ես կպել…
ԺԱՍՄԻՆԱ – Հա
՛, հա՛ գրիպ եմ կպել…
ՍՄԲԱՏ 
(դուռը կիսաբաց անելով) – Քեզ հազար անգամ ասացի, որ էդքան չպարես…
Տեսա
՞ր, չլսեցիր… Քրտեցիր ու մրսեցիր:
ԺԱՍՄԻՆԱ – Սիրելիս, գործդ հանգիստ արա ու վերացրու… Հիմա կանցնի: Ես շատ
եմ պարել, դու էլ շատ ես կերել ու խմել:
(Դուռը հրում է Սմբատի վրա: Վախեցած
նայում է զգեստապահարանի դռանը:  Կամաց մոտենում է): Փաստորեն մայրս
ճիշտ էր ասում, որ ուրվականներ գոյություն ունեն… Նա եկել է, որ ինձ տանի
իրենց մոլորակ ու սպանի…
(Մոտենում է զգեստապահարանի դռանը և այն
բացում: Այնտեղ տեսնում է կուչ եկած, կիսամերկ Մխոյին: Մխոն ու Ժասմինան
միաժամանակ գոռում են):
ԺԱՍՄԻՆԱ և ՄԽՈ – Աաաա՜՜՜՜(Ժասմինան արագ փակում է դուռը: Այդ պահին
լոգարանից  արագ, տաբատը գցած ոտքերի տակ դուրս է վազում ՝ Սմբատը):
ՍՄԲԱՏ  (սրտատրոփ) – Ժասմինա՜, քեզ ի՞նչ եղավ…
ԺԱՍՄԻՆԱ – Մայրս ճիշտ էր ասում:
ՍՄԲԱՏ – Ի
՞նչը…
ԺԱՍՄԻՆԱ – Որ նրանք նախանձ են ու խանդոտ:
ՍՄԲԱՏ – Ովքե
՞ր…
ԺԱՍՄԻՆԱ – Ուրվականները:
ՍՄԲԱՏ 
(հիասթափված) – Նորից նույն ջո՞ւրն ես ծեծում…
ԺԱՍՄԻՆԱ – Ես տեսա նրան…
Նա եկել է, որ ինձ սպանի, որ դու ամբողջ կյանքում
դառնաս դժբախտ սիրահար:
ՍՄԲԱՏ  
(նայելով շուրջը) – Ուրեմն հանցագործն էս կողմերո՞ւմ է երևացել…  Ես
հիմա տեղյակ կպահեմ ադմինիստրատորին… 
(Տաբատը վեր քաշելով դուրս է
վազում: Ժասմինան նստում է սեղանի մոտ, մեջքով դեպի զգեստապահարանը ,
վախից բացում է շամպայնը և լցնում իր բաժակը):
ԺԱՍՄԻՆԱ – Աստվա՜ծ իմ, ես վախենում եմ… (Շամպայնը վախից ոչ թե խմում է, այլ
միանգամից կուլ է տալիս: Մխոն կամաց բացում է զգեստապահարանի դուռը):
ՄԽՈ  (գլուխը դուրս հանելով) – Կարելի՞ է…  (Ժասմինան ճչալով փակում է աչքերը):
ԺԱՍՄԻՆԱ – Իրական ուրվականը…
ՄԽՈ – Ես ուրվական չեմ…
ԺԱՍՄԻՆԱ – Խոսող ուրվական
ը
ՄԽՈ – Խոսում եմ, բայց ուրվական չեմ…
ԺԱՍՄԻՆԱ 
(աչքերը բացելով) – Իսկ դուք ո՞վ եք…
ՄԽՈ – Դժբախտ մարդ…
ԺԱՍՄԻՆԱ – Ուրեմն դուք
ինձ չե՞ք գողանա ու չե՞ք սպանի…
ՄԽՈ – Ես ո
՛չ գող եմ, ո՛չ էլ մարդասպան… Ես զոհ եմ, տիկին…
ԺԱՍՄԻՆԱ 
(բարձր) – Ես դեռ տիկին չե՜մ, խանգարեցիք տիկին դառնալուս:
ՄԽՈ 
(վախով) – Խնդրո՜ւմ եմ, կամա՛ց խոսեք…
ԺԱՍՄԻՆԱ – Ուրեմն դուք իրակա
՞ն եք… (Կամաց մոտենում է Մխոյին ու մատով
կպնում):  Աստվա՜ծ իմ… (Նկատում է, որ կիսամերկ է): Ինչպե՞ս եք
համարձակվում կիսամերկ կանգնել, հենց նոր ամուսնացած, բայց ինչ-ինչ
հանգմանքներից ելնելով անմեղությունը դեռ չկորցրած աղջկա առաջ:
ՄԽՈ –
Ներեցեք, բայց ես չեմ կարող հագնվել:
ԺԱՍՄԻՆԱ – Ո
՞նց թե չեք կարող:
ՄԽՈ – Ես շոր չունեմ:
(Վերցնում է մահճակալի ծածկոցը և փաթաթվում): Ներեցեք…
ԺԱՍՄԻՆԱ – Ուրեմն մուրացկա
՞ն եք: Սպասեք, ես ձեզ հիմա գումար կտամ:  (Ուզում
է Սմբատի կոստյումի գրպանից գումար հանել):
ՄԽՈ – Ինձ փող պետք չէ՛… Ինձ օգնություն է պետք:
ԺԱՍՄԻՆԱ – Բայց ես ինչո
՞վ կարող եմ օգնել…
ՄԽՈ – Լռելով:
ԺԱՍՄԻՆԱ 
(գլխի ընկնելով)–Ա՜, ես հասկացա…Դուք հավանաբար այն հանցագործն
եք, որի մասին ադմինիստրատորն ասաց:
(Բարձր): Օգնեցե՜ք… (Ուզում է գնալ):
ՄԽՈ   (սաստելով) – Խնդրո՜ւմ եմ, կամա՛ց: Մի խաղացեք կյանքիս հետ… (Կանգնում
է դռան առաջ):
ԺԱՍՄԻՆԱ – Հենց հիմա դո՛ւրս եկեք իմ սենյակից:
ՄԽՈ 
(խեղճ) – Ախր չեմ կարող…
ԺԱՍՄԻՆԱ – Ես ձեզ հիմա կօգնեմ…
(Բացում է դուռը): Խնդրե՜մ, դուռը բաց է:
ՄԽՈ – Էդպես ես էլ կարող էի:
 (Փակում է դուռը):  Բայց ես չեմ կարող դուրս գալ:
ԺԱՍՄԻՆԱ 
(անորոշ) – Ինչո՞ւ…
ՄԽՈ – Որ դուրս գամ, ինձ կտեսնեն…
ԺԱՍՄԻՆԱ – Հետո ի
՞նչ…
ՄԽՈ – Հետո` կ
սպանեն:
ԺԱՍՄԻՆԱ 
(քարացած) – Կսպանե՞ն… Ո՞ւմ… Ձե՞զ…
ՄԽՈ – Այո, ինձ… Ես հանցագործից եմ թաքնվել…
ԺԱՍՄԻՆԱ – Այն հանցագործից, որ մտել է հյուրանո
՞ց…
ՄԽՈ – Հավանաբար:
ԺԱՍՄԻՆԱ – Աստվա
՜ծ իմ… Իսկ ես ամուսնուս ինչպե՞ս պետք է բացատրեմ,  որ ինչ-
որ մի անծանոթ ու կիսամերկ տիպ մտել է մեր սենյակ:
ՄԽՈ – Բայց ես արդեն կիսամերկ չեմ:
ԺԱՍՄԻՆԱ – Հենց հիմա վերադարձրեք ծածկոցը… Սա ձեզ համար հագուստ չէ….
     (Քաշում է ծածկոցը և Մխոն մնում է նույն կիսատկլոր վիճակում):
ՄԽՈ – Ներեցեք, ստիպված էի ծածկվել:
ԺԱՍՄԻՆԱ – Ամուսինս ինձ չի հավատա: Նա ցլից էլ խանդոտ է: Կմտածի, որ իրեն
դավաճանում են հենց մեր ամուսնության առաջին օրը:
ՄԽՈ – Ա
՜յ, տեսնո՞ւմ եք… Սա էլ երկրորդ պատճառը:
ԺԱՍՄԻՆԱ – Ինչի
՞
ՄԽՈ – Ձեր լռելու…
Դուք կփրկեք և՛ իմ կյանքը և՛ ձեր ամուսնությունը:
ԺԱՍՄԻՆԱ 
(անորոշ) – Չեմ հասկանում, թե դուք ո՞վ եք…
ՄԽՈ – Ես Մխոն եմ… Բեռնափոխադրումների ընկերության աշխատակից:
Ամուսնացած չեմ… Քիչ առաջ ուզում էի հերթական անգամ ամուսնանալ, բայց ոնց
տեսնում եք հայտնվեցի էս վիճակում:
ԺԱՍՄԻՆԱ –
Իսկ ես Ժասմինան եմՊետական համալսարանի ժուռնալիստիկայի
ֆակուլտետի վերջին կուրսի ուսանողուհի: Այսօր ամուսնացած, բայց արդեն
դժբախտացած նորահարս…Եվ ոչինչ չեմ հասկանում ձեր հերթական
ամուսնությունից, բայց և  չեմ ուզում էլ ձեր պատճառով խնդիրներ ունենալ և դեռ
բացատրվել: Հենց հիմա դո
՛ւրս եկեք մեր սենյակից:  (Քաշում է Մխոյի թևից:
Դուռը  բացում է, որ դուրս հանի, այդ պահին միջանցքից լսվում են Սմբատի և     
Հարությունի ձայները):                                                                                                                                   
ՍՄԲԱՏ  (դրսից) – Պարոն ադմինիստրատոր, էդ հանցագործը մեր սենյակում է…
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ 
(դրսից) –  Հիմա մենք նրան կբռնենք և կհանձնենք
ոստիկանությանը:

ԺԱՍՄԻՆԱ – Տեր Աստվա՜ծ… (Ժասմինան ու Մխոն խառնվում են իրար):
ՄԽՈ – Ես հիմա ի՞նչ պիտի անեմ…
ԺԱՍՄԻՆԱ – Պատրաստվեք մեռնելուն խանդի հողի վրա, էլ ի
՞նչ պիտի անեք…
ՄԽՈ – Խնդրում եմ, մի կործանեք կյանքս… Ես երիտասարդ եմ և չեմ ուզում մեռնել:
ԺԱՍՄԻՆԱ – Դուք կարծում եք թե ե
՞ս եմ ուզում մեռնել… Ամուսինս ինձ էլ կսպանի:
(Խառնված): Արագացրե՛ք, թաքնվե՛ք զգեստապահարանում: (Մխոն մտնում է
զգեստապահարանը: Արագ ներս են մտնում՝  Սմբատն ու Հարությունը:
Ժասմինան արագ հասցնում է փակել դուռը և  մնում է զգեստապահարանի դռանը
կպած):
ՍՄԲԱՏ 
(Հարությունին) – Կինս ասաց, որ նրան տեսել է:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ -Նման արտառոց վիճակները կարող են ազդել մեր հյուրանոցային
համալիր
ի վարկանիշի վրա:

ԺԱՍՄԻՆԱ  (զգեստապահարանի դռանը կպած) – Իհա՜րկե, իհա՜րկե…
ՍՄԲԱՏ 
(զարմացած նայելով Ժասմինային) – Սիրելիս, էդտեղ ի՞նչ ես անում…
ԺԱՍՄԻՆԱ 
(վախեցած ժպիտով) – Քեզ էի սպասում…
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ 
(Ժասմինային) – Իսկ դուք հանցագործին որտե՞ղ եք տեսել
ԺԱՍՄԻՆԱ  – Սկզբում ուրվական էր, հետո պարզվեց, որ ուրվական չէ:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ 
(հիասթափված)Ա՜խ, դուք նորից ձեր երևակայությամբ ինձ
շփոթմունքի մեջ գցեցիք(Ուզում է գնալ):
ՍՄԲԱՏ – Պարոն Հարություն, ինձ անպայման տեղյակ կպահեք վերջին
նորություններին:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Դուք մի անհանգստացեք: Անցեք գործի: Չնայած ինչ-որ խանգարիչ
հանգամանքների պատճառով այն մի փոքր ուշացավ: 
(Դուրս է գնում):
(Ժասմինան վախից կպած է զգեստապահարանի դռանը: Սմբատը շարունակում է
տարօրինակ նայել նրան):
ՍՄԲԱՏ – Դու դեռ մտածո՞ւմ ես ուրվականի մասին…
ԺԱՍՄԻՆԱ – Փորձում եմ չմտածել:
ՍՄԲԱՏ – Էդ հանցագործն ավելի վտանգավոր է, քան չեղած ուրվականը:
(Մոտենում է Ժասմինային, գրկում է: Հետո մոտենում է սեղանին ու շամպայնը է
լցնում):  Սիրելիս, համարիր, որ մեր հարսանեկան գիշերն արդեն սկսված է…
Մոտեցիր…
ԺԱՍՄԻՆԱ – Սմբատ, բայց ա
՜խր…
ՍՄԲԱՏ 
(կտրուկ) – Ո՛չ մի բայց… Մեզ էլ ոչինչ չի կարող խագարել: (Ժասմինան
վախեցած նայում է զգեստապահարանի դռանը: Հետո մոտենում է սեղանին ու
նստում: Խփում են բաժակները և խմում): Ինչպես ասաց ադմինիստրատորը,
արդեն հանգիստ կարող ենք վայելել մեր հարսանեկան գիշերը: 
(Հանում է
վերնաշապիկը: Գրկում է Ժասմինային, տանում դեպի մահճակալը և փորձում է
հանել հարսի զգեստը:  Ժասմինան մի կերպ ազատվում է Սմբատից):
ԺԱՍՄԻՆԱ – Սմբատ, ես ամաչում եմ:
ՍՄԲԱՏ – Ումի
՞ց…
ԺԱՍՄԻՆԱ – Չգիտեմ:
ՍՄԲԱՏ – Բայց մենք մենակ ենք…
ԺԱՍՄԻՆԱ – Կյանքում պետք չէ այդպես վստահ լինել… Ի
՞նչ իմանաս…
ՍՄԲԱՏ – Ժասմինա, դու ինձ զարմացանում ես…
ԺԱՍՄԻՆԱ – Խնդրում եմ, գոնե հիմա չէ…
ՍՄԲԱՏ – Իսկ ե
՞րբ…
ԺԱՍՄԻՆԱ – Չգիտեմ երբ, բայց ոչ հիմա…
ՍՄԲԱՏ – Բայց չէ որ քիչ առաջ դու էիր շտապում և ասացիր, որ ցույց տամ…
ԺԱՍՄԻՆԱ – Ես արդեն պատկերացնում եմ, էլ պետք չէ:
ՍՄԲԱՏ – Մենք ամուսիններ ենք:  Տան գլխավորը ես եմ լինելու ու ես պիտի որոշեմ:
ԺԱՍՄԻՆԱ 
(ցրելով իրավիճակը) – Ես պիտի զգեստս փոխեմ, որպեսզի ավելի
գրավիչ լինեմ քեզ համար:
ՍՄԲԱՏ 
(գրգռված) – Ինձ համար դու էսպես էլ ես գրավիչ… Շորը ոչ մի
նշանակություն չունի… Միևնույն է, հագիդ չի մնալու:
ԺԱՍՄԻՆԱ 
(ժամանակ շահելով) – Ես ուզում եմ քեզ ավելի գայթակղեմ: (Վերցնում է
դռան մոտ դրված ճամպրուկը և մտնում սենյակ):
ՍՄԲԱՏ – Ժասմինա՜, արագացրո՜ւ… Հիմա էլ դու մի փչացրու մեր հարսանեկան
գիշերը:  
(Միացնում է ռոմանտիկ երաժշտություն):
ԺԱՍՄԻՆԱ  (ներսից) – Ես վախենում եմ հանցագործից…
ՍՄԲԱՏ  (իրեն տղամարդ զգալով) – Այդ ուրվականը  մեզ ոչինչ էլ չի կարող անել
(Դրսից լսվում է Հարությունի ձայնը):
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ  (դրսից) – Ո՞ւր է, որ մասում եք նրան տեսել…
ԺԱՍՄԻՆԱ
(գլուխը հանելով)– Տեսա՞ր Սմբատ… Բա որ սկսեինք, գար ու փչացնե՞ր…
ՍՄԲԱՏ 
(ջղային) – Հիմա ես նրան կսպանեմ, կգամ ու նոր կսկսենք մեր գիշերը…
Սրիկա
՜…  (Հագնում է վերնաշապիկը և դուրս է վազում: Սենյակից դուրս է գալիս
Ժասմինան ՝ զգեստափոխված: Հագել է կարճ, գայթակղիչ զգեստ: Անջատում է
երաժշտությունը և արագ բացում զգեստապահարանի դուռը):
ՄԽՈ  (դուրս գալով) – Գնա՞ց…
ԺԱՍՄԻՆԱ – Հա, գնաց: Լավ է, որ ոչինչ չտեսավ: Թե չէ, չեմ ուզում պատկերացնել, թե
ինչ կլիներ եթե ձեզ տեսներ:
ՄԽՈ – Իսկ ես պատկերացնում եմ:  
(Գրավիչ նայում է Ժասմինայի շրջազգեստին):
ԺԱՍՄԻՆԱ – Եվ ի
՞նչ եք պատկերացնում…
ՄԽՈ – Որ ձեր հարսանիքի և մահվան
օրը կլիներ հենց այսօր:
ԺԱՍՄԻՆԱ 
(ջղային) – Այսքանից հետո դուք ինձ ծաղրո՞ւմ եք….
ՄԽՈ – Ոչ թե ծաղրում եմ, այլ ձեր մասին եմ մտածում:
ԺԱՍՄԻՆԱ – Ես ինքս էլ կարող եմ իմ մասին մտածել…  Հենց հիմա դո
՛ւրս եկեք իմ
սենյակից… Ես չեմ ուզում ձեր պատճառով խնդիրներ ունենալ…
ՄԽՈ – Դուք իսկապես խնդիրներ կունենաք այն ժամանակ, երբ ես դուրս գամ ձեր
սենյակից:
ԺԱՍՄԻՆԱ – Հետաքրքիր է, թե ինչո
՞ւ…
ՄԽՈ – Երբ տեսնեն, որ ձեր սենյակից ինչ-որ անծանոթ ու կիսամերկ տղամարդ է
դուրս գալիս ու փախնում միջանցքով… Չե
՞ք մտածել էդ մասին: Դե եթե այդպես է,
ես գնում եմ, հետո ինձ չմեղադրեք…
(Ուզում է դուռը բացել, Ժասմինան կտրուկ
ետ է պահում Մխոյին):
ԺԱՍՄԻՆԱ – Սպասեք, ո՞ւր եք գնում…
ՄԽՈ – Դուրս եմ գալիս ձեր սենյակից…
ԺԱՍՄԻՆԱ – Դուք ո
՛չ մի տեղ էլ չեք գնա: (Կանգնում է դռան առաջ):                            
ՄԽՈ – Բայց չէ որ դուք ասացիք…
ԺԱՍՄԻՆԱ – Հիմա էլ արգելում եմ…
(Կտրուկ): Արագացրե՛ք, մտե՛ք
     զգեստապահարանը…
ՄԽՈ – Բայց ախր մրսում եմ… Գոնե ձեր ամուսնու շորերից մեկը տվեք հագնեմ…
ԺԱՍՄԻՆԱ – Եթե այսպես շարունակվի մեր անկողին էլ կուզենաք մտնել:
ՄԽՈ – Ես իմն արդեն ունեմ, ինձ պետք չէ:
ԺԱՍՄԻՆԱ 
(մտածելով) – Դուք մտեք զգեստապահարանը, ես գիտեմ, թե ինչ կանեմ,
որպեսզի չմրսեք և վերջապես դուրս գաք իմ սենյակից
և ոչ կիսամերկ(Մխոն
մտնում է զգեստապահարանը, իսկ Ժասմինան արագ դուրս է վազում: Բեմը
դատարկ է: Ներս է մտնում Սմբատն՝ ուրախ տրամադրությամբ):
ՍՄԲԱՏ – Սիրելիս, էլ անհանգստանալու ոչինչ չունենք: Ինձ ասացին, որ էդ
սրիկային չեն կարողանում գտնել…
Երևի համարներից ինչոր մեկում է թաքնվել,
կամ հեռացել է հյուրանոցից:  Արդեն կարող ենք սկսել մեր գիշերը: (Նկատելով, որ
սենյակը դատարկ է: Ձայնելով): Ժասմինա՜(Գրգռված):Աստվա՜ծ իմ, բա մա՞րդ էլ
ամուսնանալուց հետո չկարողանա… Սիրելի
՜ս, ո՞ւր ես… Մենք արդեն
կարող ենք, մե
զ էլ ոչ-ոք չի խանգարի: Ժասմինա՜(Մտնում է սենյակ: Բեմը
դատարկ է: Այդ պահին ներս է վազում Լուլուն՝ կիսատկլոր և սպիտակ սավանով
ծածկված: Մազերն ամբողջությամբ թրջված են, կարծես նոր է դուրս եկել
լոգանքից):
ԼՈՒԼՈՒ  (շնչակտուր դուռը փակելով) –  Տեր Աստվա՜ծ… Վայրենի եմ ասել, հա՜
(Նայում է սենյակը: Նյարդերը թուլացնելու համար մի բաժակ շամպայն է լցնում և
խմում և մեկ հատ բանան վերցնելով՝ անհանգիստ քայլելով ուտում է):  Թե էդ
որտեղի
՞ց բուսնեց… Յա՜խք, ամբողջ գիշերս փչացավ:  (Մի բաժակ էլ է շամպայն
խմում: Սենյակից լսվում է Սմբատի ձայնը):
ՍՄԲԱՏ  (ներսից) – Ժասմինա՜, դո՞ւ ես…(Լուլուն քիչ է մնում փղձկա շամպայնը):
(Խուճապահար աջ ու ձախ է նայում): Ինչ լավ արեցիր, որ եկար, ես էլ մեկ ժամ է
քեզ էի սպասում:
ԼՈՒԼՈՒ 
(ինքն իրեն) – Վա՜յ, Աստվա՜ծ իմ… (Շամպայնի բաժակով արագ մտնում է
լոգարան և դուռը ներսից կողպում: Սենյակից դուրս է գալիս Սմբատը՝
վերնաշապիկն արձակած):
ՍՄԲԱՏ – Սիրելի՜ս, ո՞ւր էիր գնացել… (Նկատում է, որ սենյակը դատարկ է):
Ժասմինա
՜… Թանկագի՜նս, անուշի՜կս, առաջին ու վերջին տիկի՜նս…  (Ջղային ու
գրգռված): Ես էլ կասեմ, եկել եմ հարսանեկան գիշերս անցկացնելու: Կինս փախավ
հենց քթիս տակից, իսկ ես ոչինչ չկարողացա անել:
(Տխուր նստում է սեղանի մոտ:
Ուզում է շամպայն լցնել, որ խմի, նկատում է, որ բաժակներից մեկը չկա): Բաժակն
ո
՞ւր է կորել…  Ա՜խ, Ժասմինա՜(Ջղային): Երևի գնացել է ուրիշի հետ շամպայն
խմելու: Ես քեզ  հաստատ կսպանե
՜մ…  (Վեր է կենում և ուզում է դուրս գնալ, այդ

պահին Լուլուն լոգարանում գցում է շամպայնի բաժակը և այն կոտրում:
Սմբատը վախից կանգնում է, հետո՝ ժպտում է):  Սիրելիս, դու էդտե՞ղ ես… Ես էլ
ինչեր ասես, որ չէի մտածում:
(Ուզում է գնալ դեպի լոգարանի դուռը, այդ պահին
վազելով ներս է մտնում Ժասմինան՝ դուռն ուժեղ փակելով:  Սմբատը սարսափած
ետ է նայում):
ԺԱՍՄԻՆԱ – Ես ոչ մի տեղ չգտա նրան, կարծես գետնի տակն է անցել:
ՍՄԲԱՏ 
(սարսափած) – Ժասմինա՞… Որտե՞ղ էիր սիրելիս…
ԺԱՍՄԻՆԱ 
(զարմացած ու մի քիչ վախով) – Սմբա՞տ, իսկ դու ո՞ւր էիր կորել…
(Սմբատը վախեցած մե՛կ նայում է Ժասմինային, մե՛կ լոգարանի դռանը):           
ՍՄԲԱՏ – Ես էլ կարծում էի, թե դու լոգարանում ես:
ԺԱՍՄԻՆԱ – Ես գնացել էի ադմինիստրատորին փնտրելու:
ՍՄԲԱՏ – Ինչի
՞ համար».
ԺԱՍՄԻՆԱ 
(կտրուկ պատասխան գտնելով) – Որպեսզի իմանայի հյուրանոցում
ամեն ինչ կարգի՞ն է, թե՞ չէ…
ՍՄԲԱՏ – Ուրեմն դու լոգարանո
՞ւմ չէիր…
ԺԱՍՄԻՆԱ – Չէ,
չէԻ՞նչ լոգարան
ՍՄԲԱՏ – Մի բան ասեմ, չվախենաս…
ԺԱՍՄԻՆԱ – Այսօրվա իմ տեսածներից հետո, էլ ոչնչից չեմ վախենա, սիրելիս…
ՍՄԲԱՏ – Դու ճիշտ էիր ասում, իսկ ես հիմարի նման չէի հավատում:
ԺԱՍՄԻՆԱ- Ի
՞նչը… Այնպես ես ինձ նայում, ոնց որ խելագար լինես:
ՍՄԲԱՏ 
(ցույց տալով լոգարանի դուռը) – Նա էնտեղ է…
ԺԱՍՄԻՆԱ 
(կարծելով թե Մխոն է, ինքն իրեն) – Երևի Մխոյին է տեսել(Բարձր):
Դու նրան արդեն տեսե
՞լ ես…
ՍՄԲԱՏ – Չեմ տեսել, բայց զգացի:
ԺԱՍՄԻՆԱ 
(կամաց) – Փա՜ռքդ շատ, Տե՜ր Աստված…
ՍՄԲԱՏ – Լոգարանում ուրվական կա
՝ շամպայնի բաժակով:  (Ցույց տալով սեղանը):
Նայիր, բաժակներից մեկը չկա: Նա մտել է լոգարան և ես նոր լսեցի, թե ինչպես
բաժակը ջարդեց:
ԺԱՍՄԻՆԱ – Սմբատ, դու հաստատ խելագարվել ես:
ՍՄԲԱՏ – Ես չէի հավատում, բայց համոզվեցի… Նա էնտեղ է…
(Ուզում է բացել
լոգարանի դուռը):
ԺԱՍՄԻՆԱ  (վախից ճչալով) – Չբացե՜ս… (Սմբատը վախից ետ է քաշվում):
ՍՄԲԱՏ  (տառապած) – Առաջին գիշեր եմ ասել, հա՜
ԺԱՍՄԻՆԱ 
(վախեցած) – Սիրելիս, արի գնանք սենյակ… Ես տեսնում եմ, որ դու քեզ
վատ ես զգում… 
(Ուզում է Սմբատին տանել սենյակ, Սմբատը ազատվում է
Ժասմինայից):
ՍՄԲԱՏ – Ես պիտի բռնեմ էդ ուրվականին:  (Արագ գնում է դեպի լոգարանի դուռը:
Ժասմինան վախից կարկամած ուզում է ետ պահել, բայց չի հասցնում:  Սմբատը
հրում է դուռը, որ բացի, բայց այն ներսից փակ է):  Տեսա՞ր, տեսա՞ր, որ ես ճիշտ էի
ասում… Սենյակում շամպայնի բաժակով ուրվական կա, Ժասմինա:  
(Դեպի դուռը
ձայնելով): Դուռը բացի՛ր, անիծյա՜լ… Ուզում ես մեզ վախեցնե՞լ…  Ուզում ես
մեզանից մեկին գողանաս, տանես ձեր մոլորակ՝ սպանես, որ մյուսս ամբողջ
կյանքում դառնա դժբախտ սիրահա
՞ր…  Ես քո հե՛րն եմ անիծել… (Հարվածում է

դռանը): Դուռը բացի՛ր, ասում եմ, շո՛ւտ արա…
ԺԱՍՄԻՆԱ – Սմբատ, ետ արի, ես չեմ ուզում խելագար ամուսին ունենալ…
(Սմբատին ետ է բերում):
ՍՄԲԱՏ – Լա՜վ, շա՜տ լավ… Եթե դու չես ուզում բացել, ուրեմն կստիպենք… Ես հիմա
ադմինստրատորին կասեմ ու էն ժամանակ կտեսնեն
ք, թե ի՞նչ ես անելու:
(Արագ դուրս է վազում: Ժասմինան մնում է մենակ և զայրացած նայում
լոգարանի դռանը:  Հետո արագ դուրս է գալիս միջանցք: Համոզվում է, որ
Սմբատը գնացել է և ետ է գալիս):
ԺԱՍՄԻՆԱ – Աստվա
՜ծ իմ, ինչ լավ եղավ, որ Սմբատը նրան չտեսավ:  (Մոտենում է
լոգարանի դռանն ու բախում): Դուռը բացե՛ք, շո՛ւտ արեք… Ես ձեզ  չասացի
զգեստապահարանից դուրս չգաք… Ձեզ ո
՞վ էր ասում այդտեղ մտնեք  շամպայնի
բաժակով ու դեռ բաժակն էլ կոտրեք…
(Այդ պահին Մխոն բացում է                         
զգեստապահարանի դուռը և գլուխը հանում դուրս):
ՄԽՈ – Ես էստեղ եմ… Ի՞նչ լոգարան… (Ժասմինան ճչալով ետ է նայում):
ԺԱՍՄԻՆԱ – Հիսո՜ւս Քրիստոս…  (Վազում է դեպի Մխոն): Ո՞նց հասաք այդտեղ, եթե
նոր լոգարանում էիք…
ՄԽՈ 
(արդարանալով) – Ի՞նչ լոգարան… Ես լոգարան չեմ մտել…
ԺԱՍՄԻՆԱ – Ո
՞նց այնտեղ չէիք, եթե դուռը փակ էր…
ՄԽՈ – Ես ո
՞նց կարող էի միաժամանակ և՛ էնտեղ և՛ էստեղ լինել
(Ժասմինան ուզում է նորից մոտենալ լոգարանի դռանը, այդ պահին դուռը
թակում են: Ժասմինան վախեցած կանգնում է):
ԺԱՍՄԻՆԱ  Ո՞վ է…
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ 
(դրսից) – Ադմինիստրատորը:
ԺԱՍՄԻՆԱ 
(ձայնելով) – Սպասե՜ք, մեկ րոպե… (Մխոյին): Հենց հիմա ետ մտե՛ք…
(Մխոն փակում է դուռը:  Ժասմինան փորձում է իրեն չանհանգստացած պահել):
Մտեք, պարոն Հարություն… (Ներս է մտնում՝ Հարությունը):
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ  (նայելով շուրջը) – Ձեր հարսանեկան գիշերը դեռ չի՞ սկսվել…
ԺԱՍՄԻՆԱ – Դեռ չենք ուզում, որ սկսվի…
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Ա
՜խ, նորապսակներ, նորապսակներ… Պետք է արագացնել, այս
գործը ձգձգվել չի սիրում…
ԺԱՍՄԻՆԱ – Շնորհակալ ենք, մենք անպայման կհետևենք ձեր խորհրդին:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Ներքևում ասացին, որ շատ շտապ ինձ  կանչել եք…
ԺԱՍՄԻՆԱ – Այո, ես էլ հարցրել:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Ես ձեր տրամադրության տակ եմ, անուշիկս:
ԺԱՍՄԻՆԱ – Ինձ ձեր օգնությունն է պետք…
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Իհա
՜րկե, մե՜ծ սիրով… Դուք միայն ասեք, թե ձեզ ինչ է հարկավոր…
ԺԱՍՄԻՆԱ – Տղամարդու հագուստ:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ 
(զարմացած) – Տղամարդու հագու՞ստ… Ո՞ւմ համար…
ԺԱՍՄԻՆԱ 
(շփոթված) – Ամուսնուս…
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ
(քմծիծաղով)-Ձեր ամուսինն ի՞նչ է անում հագուստը: Ընդհակառակը,
նա այս գիշեր պետք է առանց հագուստ լինի…
ԺԱՍՄԻՆԱ – Ես պատվիրում եմ և կվճարեմ այնքան, ինչքան պետք է:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Հարցը գումարը չէ… Ձեր սկե
սրայրն այնքան շատ է վճարել
հարսանեկան գիշերվա համար, որ էլ վճարելու կարիք չկա:
ԺԱՍՄԻՆԱ – Իսկ ո
՞ւմ եք սպասում…
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Ուղղակի խնդիրն ուրիշ է:
ԺԱՍՄԻՆԱ – Ի
՞նչ խնդիր կարող է լինել, եթե հարցը գումարը չէ:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Մեր հյուրանոցի հանդերձարանում կա տղամարդու
հագուստ…

     Պարզապես դա  սովորական հագուստ չէ:
ԺԱՍՄԻՆԱ – Իսկ ո
՞րն են անսովոր հագուստը:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Դա աշխատանքային համազգեստ է, որ հագնում է առավոտյան
հերթափոխի աշխատողը:
ԺԱՍՄԻՆԱ 
(իբր ուրախ) – Ինչպիսի՜ զուգատիպությունԻնձ հարկավոր է հենց
աշխատանքային համազգեստ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ  (տարօրինակ) Իսկ կարելի՞ է իմանալ, թե ինչ պետք է անեք
ԺԱՍՄԻՆԱԵս և ամուսինս որոշել ենք գիշերային խաղ խաղալ
(Ժամին նայելով): Մինչև առավոտյան հերթափոխին դեռ բավականին
ժամանակ կա… Հագուստն ինձ անհրաժեշտ են կարճ ժամանակով:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Եթե պնդում եք, ես ոչ մի խնդիր չեմ տեսնում: Դուք մեր հյուրանոցի
բարձրակարգ հյուրերի շարքում եք և ձեր պատվերը կարող եք համարել
կատարված:  Ես հիմա կբերեմ:  
(Դուրս է գալիս: Ժասմինան ետևից):
ԺԱՍՄԻՆԱ 
(միջանցքում ձայնելով) – Պարոն Հարություն, դուք ամուսնուս չտեսա՞ք,
նա ձեզ էր փնտրում…
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Ոչ, իսկ նա որտե
՞ղ է…
(Այդ պահին Լուլուն արագ դուրս է գալիս լոգարանից և մտնում սենյակ):
ԺԱՍՄԻՆԱ  (ձայնելով) – Ձեզ է փնտրում ամբողջ հյուրանոցով մեկ:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ- Ես տնօրենի սենյակում էի… Փորձում էի նրան բացատրել անախորժ
իրավիճակի մանրամասնությունները: Այդ իսկ պատճառով ձեր ամուսինը ինձ չի
գտել ներքևում:
ԺԱՍՄԻՆԱ – Եվ ի
՞նչ ստացվեց…
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Ինձ համար էլ դեռ ոչինչ պարզ չէ, որպեսզի կարողանայի
պատասխանել տնօրենի հարցերին: Իսկ ձեր ամուսնուն կփորձեմ հիմա գտնել:
(Ձայնը կտրվում է: Ժասմինան ներս է մտնում և փակում դուռը):
ՄԽՈ  (բացելով զգեստապահարանի դուռը) – Կբերի՞ շորերը…
ԺԱՍՄԻՆԱ – Հա
՛, կբերի… Կհագնվեք ու կանհետանաք…
ՄԽՈ 
(ուրախ) – Շնորհակալ եմ, դուք փրկեցիք իմ կյանքը:
ԺԱՍՄԻՆԱ 
(հեգանքով) – Շնորհակալ եմ, դուք էլ փչացրիք հարսանեկան գիշերս:
(Դրսից լսվում է Սմբատի ձայնը):
ՍՄԲԱՏ  (դրսից) – Ո՞ւր է անհետացել էդ ադմինիստրատորը…
ԺԱՍՄԻՆԱ 
(կտրուկ) – Դուռը փակե՛ք, շո՛ւտ արեք… (Մխոն ետ է քաշվում):
(Ներս է մտնում՝ Սմբատը):
ՍՄԲԱՏ – Անիծյա՜լ լինես դու:  (Տեսնելով Ժասմինային) – Սիրելիս, հոգնածությունից
ուղղակի մեռնում եմ… Ամբողջ հյուրանոցը ոտքի տակ տվեցի… Նա էստեղ չի
՞
     երևացել…
ԺԱՍՄԻՆԱ – Նա նոր դուրս եկավ սենյակից, ո
՞նց եղավ, որ նրան չհանդիպեցիր…
ՍՄԲԱՏ –
Ես հակառակ կողմով բարձրացաՀավանաբար նա գլխավոր մուտքով է
իջել ներքև…  (Նայելով լոգարանի դռանը) – Նա դեռ էնտե՞ղ է…
ԺԱՍՄԻՆԱ – Ո
՞վ…
ՍՄԲԱՏ – Շամպայնով ուրվականը:
ԺԱՍՄԻՆԱ – Սիրելիս, հոգնածությունից աչքերիդ տեսիլքներ են երևում:  Ավելի լավ
է, պառկիր ու հանգստացիր, չէ
՞ որ ինքդ ասացիր, որ ամբողջ հյուրանոցը ոտքի
տակ ես տվել ու մեռնում ես հոգնածությունից:
ՍՄԲԱՏ – Ես հոգնած եմ, բայց խելագար չեմ…
(Գնում է դեպի լոգարանի դուռը: Իբր
անվախ): Ես չեմ վախենում ուրվականներից:
ԺԱՍՄԻՆԱ – Սմբատ, իսկ միգուցե հանցագո
՞րծն է այնտեղ թաքնվել…
ՍՄԲԱՏ 
(իբր անվախ) – Ես հանցագործներից էլ չեմ վախենում: (Հրում է դուռը և այն
ինքն իրեն բացվում է: Սմբատն ու Ժասմինան զարմացած նայում են իրար): Ո՞ւր է…
ԺԱՍՄԻՆԱ 
(ուրախ) – Սիրելիս, տեսար որ ոչ-ոք չկա… Ասում էի, չէ՞, որ
հոգնածությունից աչքերիդ տեսիքներ են երևում….
ՍՄԲԱՏ – Բայց դու ինքդ էլ տեսար, չէ
՞, որ դուռը փակ էր…
ԺԱՍՄԻՆԱ – Դե
, միգուցե լավ չէիր բացել:
(Սմբատը մտնում է լոգարան և այնտեղից բերում ջարդված շամպայնի բաժակը
կտորները):
ՍՄԲԱՏ – Իսկ սա ո
՞նց կբացատրես…
ԺԱՍՄԻՆԱ 
(չիմանալով) – Չգիտեմ, բայց ես ուրվականներին չեմ հավատում:
(Սմբատը կասկածով նայում է Ժասմինային: Ժասմինան՝ Սմբատին):
ՍՄԲԱՏ – Իսկ քիչ առաջ վախենում էիր(Ջղային):  Ո՞վ է եղել սենյակում, ավելի
ճիշտ լոգարանում, իմ բացակայության ժամանակ:
ԺԱՍՄԻՆԱ 
(անմեղ, բայց վախով) – Ինձանի՞ց ես հարցնում…
ՍՄԲԱՏ – Մեզանից բացի էստեղ ոչ-ոք չկա, իսկ ումի
՞ց պետք է հարցնեմ…
ԺԱՍՄԻՆԱ 
(լացակումաց) – Դու ուզում ես ասել, որ…
ՍՄԲԱՏ 
(կտրուկ) – Չեմ ուզում ասել, արդեն ասացի… (Ջղային ու խանդոտ): Ո՞վ է
եղել սենյակում, մեզանից բացի:
ԺԱՍՄԻՆԱ – Ադմինիստրատորը…
ՍՄԲԱՏ 
(կատաղի) – Դու ինձ ծաղրո՞ւմ ես… Ասում եմ, նրանից բացի,էլ  ո՞վ է մտել
մեր սենյակ…
ԺԱՍՄԻՆԱ – Սիրելիս, երդվում եմ, որ չգիտեմ…
ՍՄԲԱՏ -Դու սիրեկան ունես ու որոշել ես նրան հյուր կանչել հենց մեր հարսանեկան
առաջին գիշե
՞րը   (Վրա է գնում):
ԺԱՍՄԻՆԱ – Սմբատ, դու խելագարվե՞լ ես… Ես ո՞նց կարող եմ այդպիսի բան անել…
ՍՄԲԱՏ – Փաստն եմ ասում:
ԺԱՍՄԻՆԱ – Ի
՞նչ փաստ, սիրելիս…
ՍՄԲԱՏ – Լոգարանի փակված դուռը, շամպայնի ջարդված բաժակը:
(Վրա է գնում:
Ժասմինան ընկնում է մահճակալին):
ԺԱՍՄԻՆԱ  (կտրուկ  մտաբերելով) – Դուռը ադմինիստրատորն էր փակել… Նա էր
շամպայն խմում:
ՍՄԲԱՏ – Էլի սկսեցի
՞ր տատիկիդ հեքիաթները պատմել
ԺԱՍՄԻՆԱ  – Ես չեմ խաբում… Երբ դու էստեղ չէիր, նա եկավ ու ներողություն
խնդրեց, որ օգտվել է մեր լոգարանից:
ՍՄԲԱՏ – Իսկ ինչո
՞ւ է նա օգտվել մեր լոգարանից…
ԺԱՍՄԻՆԱ – Ասաց, որ չէր հասցնի իջնել առաջին հարկ:
ՍՄԲԱՏ 
(նենգ) – Լա՜վ… Ես դա էլ հիմա կճշտեմ, բայց Աստված չանի… Թե չէ
հարսանիքդ ու թաղումդ մեկ օրում է լինելու:  
(Դուրս է վազում):
ԺԱՍՄԻՆԱ 
(սարսափած) – Աստվա՜ծ իմ…
ՄԽՈ 
(զգեստապահարանի դուռը բացելով) – Դուք ձեզ վա՞տ եք զգում:
ԺԱՍՄԻՆԱ – Լռե
՛ք… Ամեն ինչի մեղավորը դո՛ւք ես…
ՄԽՈ 
(խեղճ) – Բայց ես ի՞նչ եմ արել…
ԺԱՍՄԻՆԱ 
(ծաղրանքով) – Էլ ի՞նչ պիտի անեիք… Ընտանիքս եք քանդում
ՄԽՈ – Ախր լոգարանում ես չէի…
(Ժասմինան սենյակի հեռախոսից արագ զանգում է):
ԺԱՍՄԻՆԱ – Ալո՜…  16 – րդ սենյակից է… Պարոն Հարություն, խնդրում եմ հենց
հիմա բարձրացեք մեր սենյակ:  Չէ
՛, չէ՛, արտառոց ոչինչ չի եղել, բայց եթե մի քիչ
ուշանաք, ոչ թե արտառոց, այլ ողբերգական դեպք կլինի:  Դուք ամուսնուս դեռ չե
՞ք
հանդիպել… Փա
՜ռքդ շատ, Տե՜ր Աստված…  Խնդրում եմ, հակառակ մուտքով
բարձրացեք, որպեսզի ամուսինս ձեզ չտեսնի: Արագացրե
՛ք, խնդրո՜ւմ եմ…
(Դնում է լսափողը):                                                                                                             
ՄԽՈ – Վտանգն անցա՞վ…
ԺԱՍՄԻՆԱ – Վտանգը դեռ նոր է սկսվելու… Ամուսինս արդեն համոզված է, որ
դուք իմ սիրեկանն եք, որի
ն բերել եմ մասնակցելու իմ առաջին հարսանեկան
գիշերվան:
ՄԽՈ – Բայց ես ձեր սիրեկանը չեմ:
ԺԱՍՄԻՆԱ – Շնորհակալություն որ հիշեցրիք…
ՄԽՈ – Ես փաստն եմ ասում:
ԺԱՍՄԻՆԱ 
(խիստ) – Ինչո՞ւ ինձ առանց հարցնելու մտաք լոգարան…  Դուք որ
այնտեղ չգնայիք, ամեն բան այդպես չէր լինի: Պատրաստվեք իսկականից
մեռնելուն: Ամուսինս ձեզ հաստատ կսպանի:
ՄԽՈ –
Ես լոգարանում չեմ եղել… Աստվա՜ծ իմ, իբր մեկը քիչ էր, հիմա էլ մյուսը…
ԺԱՍՄԻՆԱ 
(անորոշ) – Ի՞նչ մեկ, ի՞նչ մյուս…
ՄԽՈ – Դա երկար պատմություն է…
(Ոտքերն իրար սեղմելով): Ա՜յ, հիմա իսկապես
ուզում եմ:
ԺԱՍՄԻՆԱ – Մեռնե
՞լ…
ՄԽՈ – Ո
՛չ, լոգարան…
ԺԱՍՄԻՆԱ – Դուք ո
՛չ մի տեղ էլ չեք գնա, իմ կյանքի հաշվին:
ՄԽՈ – Խնդրո
՜ւմ եմ, Ժասմինա, թույլ տվեք գոնե մեկ րոպեով: Ես շուտ կգամ,
երդվում
եմ
ԺԱՍՄԻՆԱ – Ասացի չէ
՛, դուք ուզում եք ամեն ինչ վերջնականապես փչացնե՞լ…
ՄԽՈ – Բայց ես էլ
չեմ կարողանում դիմանալ… Մեկ ժամ է էնտեղ կանգնած մրսում
եմ…
ԺԱՍՄԻՆԱ – Ես ի
՞նչ մեղավոր եմ, որ դուք հագուստ չունեք:
ՄԽՈ – Ունեի, ուղղակի հիմա չունեմ… 
(Չդիմանալով): Ես էլ չեմ կարողանում
դիմանալ… Հո զգեստապահարանը չե
՞մ կեղտոտելու…  (Արագ դուրս է գալիս և
մտնում լոգարան):
ԺԱՍՄԻՆԱ  – Շո՛ւտ արեք, մենք այդքան ժամանակ չունենք…
ՄԽՈ 
(ներսից) – Սպասե՛ք, ես դեռ չեմ սկսել…
(Այդ պահին դուռը թակում են: Ժասմինան վեր թռնելով ճիչ է արձակում):
ԺԱՍՄԻՆԱ – Ո՞վ է…
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ 
(դրսից) – Ադմինիստրատորը:
ԺԱՍՄԻՆԱ – Մտե
՛ք, մտե՛ք… (Ներս է մտնում Հարությունը՝ հանդերձանքը բերելով):
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ  (նայելով շուրջը) – Կարծես թե ճիշտ ժամանակին հասցրի:
ԺԱՍՄԻՆԱ 
(անհամբեր) – Ամուսնուս չհանդիպեցի՞ք միջանցքում…
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Ոչ, ինչպես ասել էիք, ես հակառակ կողմով բարձրացա:
ԺԱՍՄԻՆԱ 
(խաչակնքելով երեսը) – Փա՜ռքդ շատ, Տե՜ր Աստված…
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ 
(տալով շորերը) – Խնդրեմ, համազգեստը, որ պատվիրել էիք…
(Ժասմինան վերցնում է հագուստը և դնում է անկողնու վրա):
ԺԱՍՄԻՆԱ – Շնորհակալ եմ, պարոն Հարություն:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Ոնց հասկանում եմ, ձեր հարսանեկան առաջին գիշերը ոչ մի կերպ

     չի ստացվում:
ԺԱՍՄԻՆԱ 
(ժպիտով) – Հանգամանքները թույլ չեն տալիս:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Հուսով եմ, իմ ծառայությունները ձեզ այլևս անհրաժեշտ չեն:
ԺԱՍՄԻՆԱ – Ես էլ եմ հուսով… Դուք արեցիք առավելագույնը…
(Հարությունը ուզում
է գնալ: Ժասմինան կտրուկ ձայն է տալիս): Պարոն Հարություն, մեկ րոպե
սպասեք…
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ 
(ետ գալով) – Փաստորեն պետք են…
ԺԱՍՄԻՆԱ – Այո, պետք են բայց այս անգամ փրկագնի տեսքով:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ 
(խորհրդավոր) – Ինչ որ մեկին ուզում են սպանե՞լ…
ԺԱՍՄԻՆԱ 
(հստակ)- Այո…                                                                                                 
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Հանցագործը հայտնվե
՞լ է…
ԺԱՍՄԻՆԱ – Չէ, նրանից ոչ մի նորություն չկա, վերջին անգամ հաղորդած ձեր
տվյալներով… Բայց կարող է հայտնվել երկրորդ հանցագործը, եթե դուք ինձ
չօգնեք…
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Ես փորձում եմ կանխել, հանցագործ
ների գործունեությունը մեր
հյուրանոցային համալիրում:
ԺԱՍՄԻՆԱ – Շատ ավելի լավ…
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Ի
՞նչ կարող եմ անել, որպեսզի իմ տարիների աշխատանքը ինչ-որ
մի նոր հանցագործի պատճառով ջուրը չընկնի:
ԺԱՍՄԻՆԱ – Ստել…
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ 
(զարմացած) – Ի՞նչ անել…
ԺԱՍՄԻՆԱ – Խաբել, բայց հավատացեք, որ ոչ մի լուրջ բան չկա…
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Խաբեությունն արդեն լուրջ է:
ԺԱՍՄԻՆԱ – Հանուն մարդկային կյանքի փրկության:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Իսկ ո
՞ւմ կյանքի…
ԺԱՍՄԻՆԱ – Իմ…
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ 
(զարմանքով) – Ձե՞ր…
ԺԱՍՄԻՆԱ – Այո, իմ… Ինձ կարող են սպանել…
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Ո
՞վ…
ԺԱՍՄԻՆԱ – Ամուսինս:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Նա դաժան սեքսի սիրահա
՞ր է…
ԺԱՍՄԻՆԱ – Հարցն
այդ չէ… Եթե դուք չստեք, նա ինձ կսպանի:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Բայց ես ի
՞նչ կարող եմ ստել…
ԺԱՍՄԻՆԱ – Դուք նրան միայն պետք է ասեք, որ  լոգարանում
դուք եք շամպայն
խմել:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ 
(տարօրինակ նայում է Ժասմիային) – Դուք ձեզ լա՞վ եք զգում…
ԺԱՍՄԻՆԱ – Դեռ այո… Չգիտեմ
, թե որտեղից է եզրակացրել, որ ես սիրեկան ունեմ և
հենց նա էլ լոգարանում շամպայն է խմել:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Իսկ ինչո
՞ւ է այսպես մտածում:
ԺԱՍՄԻՆԱ – Լոգարանի դուռը փակ է եղել:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Ա
՜, ես հասկացա… Այն անգամ էլ էր կարծում, որ լոգարանի դուռը
ես եմ փակել, այնինչ ինքներդ տեսաք, որ դուռը բաց էր:
ԺԱՍՄԻՆԱ 
(ոգևորված) – Դա նրա զառանցանքի արդյունքն է:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Տեսնո
՞ւմ եք, թե ինչեր է լինում, երբ հարսանեկան գիշերը ձգձգվում
է: Ես էլ կարծեցի, ինչ-որ լուրջ բան է պիտի ստեմ… Մի անհագստացեք, ես դա
կանեմ ի բարորություն նորապսակների ամուր ընտանիքի և պարոն
Համբարձումյանի վճարած բարձր թեյավճարի:
ԺԱՍՄԻՆԱ 
(ուրախ) – Շնորհակալ եմ, պարոն ադմինիստրատոր… Դուք կարծես մեր
հարսանեկան գիշերվա հոգևոր հովիվը լինեք:
(Անհանգիստ նայում է լոգարանի
դռանը: Կարծես ուզում է շուտ ազատվել Հարությունից): Հաջողություն, պարոն
Հարություն…  (Փակում է դուռը ետ է գալիս: Այդ պահին Հարությունը ետ է գալիս և
բացում դուռը):
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Ներեցեք… Իսկ որտե՞ղ է ձեր ամուսինը(Մխոն քաշում է
լոգարանի ջուրը:  Հարությունը և Ժասմինան նայում են լոգարանի դռանը:
Հարությունը ժպտում է:   Ժասմինան քիչ է մնում վախից ուշաթափվի: Այդ պահին
Մխոն դուրս է գալիս լոգարանից):                                                                                    

ՄԽՈ- Ես ասացի, չէ՞, որ շուտ կգամ… (Բեմում քարացած վիճակ: Հարությունը
ապշահար նայում է կիսամերկ Մխոյին և Ժասմինային, իսկ Ժասմինան
խուճապահար վիճակում՝ Հարությունին): Բարև ձեզ, պարոն ադմինիստրատոր…
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ 
(Ժասմինային) – Փաստորեն դուք իսկապես սիրեկան ունեք և նրան
հրավիրել եք մասնակցելու ձեր առաջին հարսանեկան գիշերվա
՞ն…
ԺԱՍՄԻՆԱ 
(կտրուկ) – Ոչ, ոչ… Ինչե՞ր եք խոսում… (Կանգնում է Մխոյի դիմաց,
որպեսզի ծածկի նրա կիսամերկ վիճակը):
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Փաստորեն ձեր ամուսինը չէր զառանցում…
ԺԱՍՄԻՆԱ – Նա իմ սիրեկանը չէ…
ՄԽՈ 
(Ժասմինայի մեջքի ետևից) – Ճիշտ է ասում, ես նրա սիրեկանը չեմ:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ 
(Ժասմինային) – Իսկ ի՞նչ գործ ունի անծանոթ, կիսամերկ
տղամարդը ձեր հյուրանոցային սենյակում…
ԺԱՍՄԻՆԱ 
(խառնված, մտաբերելով) – Նա իմ մորաքրոջ տղան է՝ Գուրգենը, ով այս
գիշեր իր սիրելի կնոջ հետ նույնպես սենյակ է վերցրել ձեր բարձրակարգ
հյուրանոցային համալիրում:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ 
(ուշադիր նայում է Մխոյին) – Այո՜, այո՜… Կարծես թե հիշեցի ձեզ…
Դուք առավոտյան համար էիք պատվիրում մեր հյուրանոցում…
(Մխոն փորձում է հայացքը փախցնել: Ժասմինան զարմացած նայում է Մխոյին):
ԺԱՍՄԻՆԱ  (ցրելով իրավիճակը) – Ա՜յ, տեսնո՞ւմ եք, իսկ ամուսինս այդ մասին ոչինչ
չգիտի… Մենք որոշել էինք նրան անակնկալ մատուցել…
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Մի անհանգստացեք, ես ամեն բան կանեմ, որպեսզի ձեր
անակնկալը լինի ստացված:
ՄԽՈ և ԺԱՍՄԻՆԱ – Շնորհակալ ենք, պարոն Հարություն:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Խնդրեմ,  խնդրեմ… Բարեկամները միշտ սիրով պետք է լինեն իրար
հանդեպ…
(Դուրս է գնում):
ԺԱՍՄԻՆԱ  (ապտակելով Մխոյին) – Այլանդա՜կ…
ՄԽՈ 
(ցավով) – Ա՜խ…
ԺԱՍՄԻՆԱ – Էդ անելու բա
՞ն էր, որ արեցիք…
ՄԽՈ – Ես ի
՞նչ իմանայի…
ԺԱՍՄԻՆԱ – Խո
՞ւլ էիք…
ՄԽՈ – Ինձ
թվաց նա դուրս եկավ սենյակից
ԺԱՍՄԻՆԱ 
(սարսափած) – Ես հիմա ի՞նչ պետք է անեմ… Ամեն ինչ խճճվեց…
ՄԽՈ – Ոչինչ էլ չի խճճվել… Չլսեցիք, ադմինիստրատորն ասաց, որ ձեր ամուսնուն
կասի, որ նա է լոգարանում շամպայն խմել:
ԺԱՍՄԻՆԱ – Դուք լռե
՛ք և անցե՛ք հագնվելու:
ՄԽՈ – Որտե
՞ղ են շորերը…
ԺԱՍՄԻՆԱ 
(ցույց տալով անկողնու վրա դրած շորերը) – Խնդրեմ… Միայն
արագացրե
՛ք… Մենք էլ ժամանակ չունենք կորցնելու:
(Դրսից լսվում է Սմբատի  ձայնը):

ՍՄԲԱՏ – Պարոն Հարությո՜ւն…
ԺԱՍՄԻՆԱ 
(խառնված, Մխոյին) – Արագացրե՛ք, մտե՛ք զգեստապահարանը
փոխվելու:
(Մխոն արագ վերցնում է համազգեստը և մտնում զգեստապահարանը):
(Ներս է մտնում Սմբատը):
ՍՄԲԱՏ – Որտե՞ղ է պարոն Հարությունը… Հիմա էլ գլխավոր մուտքով իջա ու
բարձրացա, բայց նրան չհանդիպեցի
ԺԱՍՄԻՆԱ 
(հանգիստ) – Սիրելիս, ինչո՞ւ ես խառնվել իրար…
ՍՄԲԱՏ 
(կոպիտ) – Ինձ սիրելիս չասե՛ս… Ավելի լավ է պատրաստվիր մեռնելու:
ԺԱՍՄԻՆԱ – Ես ուզում եմ մեռնել միայն քեզ հետ… 
(Ուզում է գրկել Սմբատին):
(Սմբատը մի կողմ է հրում Ժասմինային):
ՍՄԲԱՏ – Չփորձե՛ս ինձ կպնել… (Նստում է սեղանի մոտ): Ամբողջ հյուրանոցում
չկարողացա գտնել ադմինիստրատորին, որ մեռնելդ հաստատվեր:
ԺԱՍՄԻՆԱ – Նա այստեղ էր:
ՍՄԲԱՏ – Ի
՞նչ էր անում…
ԺԱՍՄԻՆԱ – Քեզ էր սպասում:
ՍՄԲԱՏ 
(խորամանկ) – Սպասում էր, որ ասեր ճշմարտությո՞ւնը:
ԺԱՍՄԻՆԱ – Հա, ասեր իսկական ճշմարտությունը, որ վերջապես հավատայիր ինձ:
ՍՄԲԱՏ – Դա դեռ հարց է, թե որն է իսկական ճշմարտությունը: Իսկ ո
՞ւր գնաց…
ԺԱՍՄԻՆԱ – Ասաց, երբ որ գաս, քեզ ասեմ, որ իջնես առաջին հարկ… Նա այնտեղ
քեզ է սպասում:
ՍՄԲԱՏ 
(նենգ) – Շա՜տ լավ… Դե րոպեներդ հաշվի՛ր… (Դուրս է վազում):
(Ժասմինան խառնված վիճակում գնում է և բացում զգեստապահարանի դուռը և
այնտեղից դուրս է գալիս Մխոն՝ հյուրանոցի մատուցողի հանդերձանքով):
ՄԽՈ  (դժգոհելով) – Էս ի՞նչ շորեր եք տվել, ես տղամարդ եմ, այլ ոչ թե մատուցող:
ԺԱՍՄԻՆԱ – Իսկական մատուցո
ղները, տղամարդիկ են… Եվ գոհ եղեք, որ

     կարողացել եմ թեկուզ այսքանը գտնել:
ՄԽՈ – Հիմա ես ի
՞նչ պիտի անեմ…
ԺԱՍՄԻՆԱ – Գիտեք, դուք շատ հետաքրքիր մարդ եք երևում… Հերիք չէ խաղացիք
ճակատագրի հետ, հիմա էլ ձե
՞ր կյանքի հետ եք խաղում…
ՄԽՈ – Ես ասացի, չէ
՞, որ մեղավոր չէի…
ԺԱՍՄԻՆԱ – Արագացրե
՛ք, դուրս եկեք իմ սենյակից, որ վերջապես վերջ տանք այս
խայտառակությանը:
(Մխոն ուզում է գնալ: Ժասմինան բռնում է նրա թևից): Հա, ի
դեպ… Ինչո
՞ւ ադմինիստրատորն ասաց, որ ձեր դեմքը նրան ծանոթ է…
ՄԽՈ – Ես
առավոտյան  համար էի պատվիրել:
ԺԱՍՄԻՆԱ 
(զարմանքով) – Դուք այս հյուրանոցի բնակիչների՞ց եք…
ՄԽՈ – Ոչ,
սենյակը ինձ մի քանի ժամով էր ինձ պետք: Ես վարձել էի 15-րդ սենյակը:
ԺԱՍՄԻՆԱ 
(քարացած) – Մեր կողքի սենյա՞կը…
(Այդ պահին երջանիկ ներս է մտնում Սմբատը):
ՍՄԲԱՏ – Սիրելի՜ս… Թանկագի՜նս, ների՜ր… (Տեսնում է Մխոյին: Զարմացած նայում
է մեկ Մխոյին, մեկ Ժասմինային: Ժասմինան կարծես սառում է, իսկ Մխոն
կատվածահարր եղած հայացքով կանգնած է): Սա ո՞վ է…
ԺԱՍՄԻՆԱ 
(շփոթված, մտածելով) – Մեր անձնական մատուցողը… Երիտասարդը
եկավ մեր սենյակ, որպեսզի տեսնի ամեն ինչ նորմա
՞լ է, թե՞ չէ…
ՍՄԲԱՏ – Բայց դու
ինձ ոչինչ չէիր ասել անձնական մատուցողի մասին:
ԺԱՍՄԻՆԱ 
(սառած ժպիտով) – Ուզում էի քեզ անակնկալ մատուցել: Նաև խեղճ
պարոն Հարությունին շատ չտանջել…
Ես անձնական մատուցող եմ վարձել:
ՍՄԲԱՏ 
(ձեռքը մեկնելով  Մխոյին) – Շա՜տ հաճելի է, Սմբատ…
ՄԽՈ 
(ձեռքը մեկնելով) – Ես էլ եմ շատ ուրախ…
ԺԱՍՄԻՆԱ 
(կտրուկ) – Անտոնիո… (Մխոն զարմացած նայում է Ժասմինային):
ՄԽՈ  (ստիպված) – Այո, այո Անտոնիո… Ձեր խոնարհ ծառան…
ԺԱՍՄԻՆԱ – Նա աշխատել է բարձրակարգ իտալական հյուրանոցներում և հատուկ
հրավեր է ստացել այս հյուրանոցում աշխատելու համար… Իսկ այս իտալական
շամպայնը, որ
ն ադմինիստրատորը մեզ հյուրասիրեց,  նա բերել է Իտալիայից,
հատուկ մեզ համար, որպես հարսանեկան նվեր:
ՍՄԲԱՏ – Շատ զգացված եմ…  
(Դրսից լսվում է Հարությունի ձայնը):
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ  (դրսից) – Որտե՞ղ եք նրան տեսել… Հենց հիմա զանգեք
ոստիկանություն…
ՍՄԲԱՏ – Երևի հանցագործին բռնել են:
Փաստորեն նա դեռ չի հեռացել հյուրանոցից:
ՄԽՈ – Շատ
էլ լավ են արել, նա ամենավտանգավորներից է:
ՍՄԲԱՏ – Իսկ դուք որտեղի
՞ց գիտեք…
ՄԽՈ – Բախտ եմ ունեցել ճանաչել նրան:
ՍՄԲԱՏ 
(Ժասմինային) – Սիրելիս, ես փորձեմ օգնել ադմինիստրատորին: Չէ՞ որ նա
մեզ համար էդքան լավ բաներ արեց…
ԺԱՍՄԻՆԱ 
(հեգնանքով) – Իհարկե, մեզ հետ միասին մասնակցեց մեր գիշերային
հարսանիքին:
ՍՄԲԱՏ – Քեզ երկար սպասել չեմ տա…
(Դուրս է գնում):
ՄԽՈ  (Ժասմինային) – Դուք գժվե՞լ եք…
ԺԱՍՄԻՆԱ – Իմ տեղը ո
՞վ լիներ, որ չգժվեր…
ՄԽՈ – Ձեր ամուսնուն ինչո
՞ւ ինձ ներկայացրիք, որպես ձեր անձնական մատուցող…
Ինձանից ի
՞նչ մատուցող…
ԺԱՍՄԻՆԱ – Ես ստիպված էի, նա ձեզ տեսավ մատուցողի հագուստով:
ՄԽՈ – Իսկ ինչո
՞ւ ասացիք, որ անունս Անտոնիո է…
ԺԱՍՄԻՆԱ – Որպես Իտալիայից հրավիրված բարձրակարգ մատուցող:
ՄԽՈ – Ի
՞նչ Անտոնիո, ի՞նչ Իտալիա, ի՞նչ մատուցող … Ես գեղացի տղա եմ՝
Ախպարաշենից:
ԺԱՍՄԻՆԱ – Ես փորձեցի փրկել մեր երկուսի կյանքը:
ՄԽՈ – Իսկ եթե ադմինիստրատորը տեսնի…
ԺԱՍՄԻՆԱ – Ոչ մի խնդիր… Ես նրան կասեմ, որ դուք մեր անձնական մատուցողն եք
և
ես եմ ձեզ հրավիրել հատուկ Իտալիայից:
ՄԽՈ – Դուք նրան արդեն ասել եք, որ ես ձեր մորաքրոջ տղա՝
Գուրգենն եմ…
ԺԱՍՄԻՆԱ  
(գլխին է խփելով)- Ո՜նց էի մոռացել:
ՄԽՈ –  Դուք մեր երկուսի կյանքը ոչ թե փրկեցիք, այլ հենց նոր որոշեցիք մեր
դժբախտ ճակատագիրը:
ԺԱՍՄԻՆԱ 
(արդարանոլով) – Ձեր կարծիքով միայն դո՞ւք եք անհանգստանում:
ՄԽՈ – Ճիշտ ժամանակն է, որ ես փախնեմ էստեղից, քանի ձեր նորապսակ
ամուսյակը չի դարձել մարդասպան՝ ինձ սպանելով…
(Ուզում է գնալ: Ժասմինան
բռնում է թևից):
ԺԱՍՄԻՆԱ – Դուք ո՛չ մի տեղ էլ չեք գնա:
ՄԽՈ – Էսքան ժամանակ փորձում էիք ինձ ձեր սենյակից դուրս շպրտել, իսկ հիմա
երբ եկել է փախնելու հարմար պահը,  չե
՞ք թողնում:
ԺԱՍՄԻՆԱ – Ո
՛չ, չե՛մ թողնում… Եթե դուք փախնեք, ես ամուսնուս ի՞նչ պատասխան
պիտի տամ…
ՄԽՈ- Ինչպես էս ճաշը եփեցիք, էնպես էլ կերեք…
ԺԱՍՄԻՆԱ – Անշնորհակալ Ախպարաշենցի… Այսպե
՞ս եք պատասխանում իմ
լավությանը…
ՄԽՈ – Դուք ուզում եք, որ ես իմ ձեռքով ինձ տանեմ դժո
՞խք…
ԺԱՍՄԻՆԱ – Ոչ, ուղղակի ուզում եմ այնպես անել, որպեսզի խաղաղ պայմաններում
վերջանա այս խայտառակ պատմությունը:
ՄԽՈ 
(քմծիծաղով) – Էսքանից հետո՞…  (Դուռը բացում է և նայում միջանք):
Կարո
՞ղ եմ ձեզ մի բան խնդրել…
ԺԱՍՄԻՆԱ – Այն պահից, ինչ ձեզ ճանաչում եմ, դուք միայն խնդրում եք, իսկ իմ
խնդրանքը մերժում եք…
ՄԽՈ – Անկախ ամեն ինչից, ես չեմ ուզում, որ ձեզ հետ վատ բան պատահի:
ԺԱՍՄԻՆԱ – Գնահատող Ախպարաշենցի… Ասեք, թե ի
՞նչ պիտի խնդրեիք…
ՄԽՈ – Կարո
՞ղ եք մտնել կողքի՝ 15-րդ սենյակ, տեսնելու համար էնտեղ մարդ կա՞,
     թե՞ չէ…
ԺԱՍՄԻՆԱ – Բայց դուք չասացիք, թե ի
՞նչ էիք անում 15-րդ սենյակում…
ՄԽՈ – Այն, ինչ որ դուք պատրաստվում էիք անել ձեր ամուսնու հետ, բայց ինչ-ինչ
հանգամանքներից ելնելով ոչինչ չստացվեց:
ԺԱՍՄԻՆԱ – Փաստորեն մեկ ուրիշն էլ ձեզ և ձեր կնո
՞ջն է խանգարել…
ՄԽՈ – Խանգարել է, բայց ոչ թե կնոջս…
ԺԱՍՄԻՆԱ 
(զարմանքով) – Դուք տղամարդո՞ւ հետ էիք սենյակում…
ՄԽՈ – Ես համասեռամոլ չե
՜մ:
ԺԱՍՄԻՆԱ – Ոչինչ չեմ հասկանում…
ՄԽՈ – Եթե էդ հանցագործը մեզ տեսներ, անպայման կսպաներ:
ԺԱՍՄԻՆԱ – Բայց այդ հանցագործն ի
՞նչ կապ ունի ձեզ հետ…
ՄԽՈ – Նա էն կնոջ ամուսինն է, ում հետ ես 15-րդ սենյակում էի:
ԺԱՍՄԻՆԱ – Այլանդա
՜կ… (Ապտակում է Մխոյին):
ՄԽՈ  (ցավով) – Ա՜խ… (Ժասմինան վազում է Մխոյի ետևից: Մխոն փախնում է բեմով
մեկ:  Այդ պահին ներս է մտնում  Հարությունը մի փոքր անհանգիստ):
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Ես վատ նորություններ ունեմ ձեզ համար… (Զարմացած նայում է
նրանց վազքին): Ի՞նչ է կատարվում այստեղ…
ԺԱՍՄԻՆԱ 
(սթափվելով)– Ոչի՛նչ, ոչի՛նչ… (Մխոն թաքնվում է Հարությունի ետևում):
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ  (Ժասմինային) – Ձեր մորաքրոջ տղան բարկացրե՞լ է ձեզ…
ԺԱՍՄԻՆԱ – Այն էլ ինչպես, պարոն ադմինիստրատոր…
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ 
(փորձելով կռահել) – Դրա համար եք նրան մատուցողի համազգեստ
հագցրել…
ԺԱՍՄԻՆԱ – Նրան դա էլ շատ…
ՄԽՈ – Սիրելի զարմուհի, հոգնեցի բռնոցի խաղալուց:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ  
(Ժասմինային) – Եթե չեմ սխալվում, դուք ասացիք, որ ձեր ամուսնու

     հետ պետք է խաղ խաղայիք… Չէ՞ որ համազգեստը ուզեցիք նրա համար…
ԺԱՍՄԻՆԱ   
(ցրելով իրավիճակը) – Վերջին րոպեին դերերը փոխվեցին:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ 
(նայելով շուրջը) – Իսկ ձեր ամուսինն ո՞ւր է…
ՄԽՈ – Էշի ականջում քնած է:
ԺԱՍՄԻՆԱ – Տակա
՜նք… (Ուզում է վրա գնալ:  Մխոն դուրս է վազում): Սպասի՜ր,
սրիկա
՜… Քեզ ասում եմ, սպասի՜ր… (Դուրս է վազում Մխոյի ետևից):
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ  (մենակ) – Ա՜յ քեզ հարսանեկան գիշեր… Ի՞նչ զարմանալի
նորապսակներ են… 
(Ձայնելով):  Պարոն Սմբա՜տ, դուք այստե՞ղ եք… (Գնում է և
բացում լոգարանի դուռը և տեսնում, որ մարդ չկա:  Ուզում է դուրս գալ սենյակից:
Այդ պահին դրսից լսվում է Հայկազի ձայնը):
ՀԱՅԿԱԶ  (դրսից) – Կսպանե՜մ… (Հարությունը վախից թաքնվոմ է լոգարանում:
Բեմը դատարկ է: Այդ պահին վազքով ներս է մտնում՝ Հայկազը:  Հայկազը
բավականին վայրենի շարժուձևով է: Փոշոտ բանվորական շորերով: Ծամոնը
բերանում:  Պարանոցին հաստ ոսկյա շղթա:  Լրիվ ռաբիս կարգավիճակ:
Գոտկատեղից հանում է մի դանակ և թափահարում է օդում: ):  Հիմա կբռնեմ      

     ու մաման կլացացնե՜մ… (Գոռալով): Ո՞ւր ես աղջի… Երևի էստեղ ես թաքնվել…
(Տեսնելով, որ սենյակը դատարկ է): Վա՜խ, ես քո… Էստեղ էլ չես, հա՞
Ոչի
՜նչ… Որտեղ էլ լինես, քեզ հաստատ կգտնեմ ու կսպանե՜մ… (Գոռալով):
Ա
աա՜…. (Դուրս է վազում: Լոգարանից սարսափած դուրս է գալիս՝ Հարությունը):
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Աստվա
՜ծ իմ… Նորահարսին ուզում են սպանել, իսկ պարոն
Սմբատը հանգիստ քնած է: 
(Ձայնելով): Պարոն Սմբա՜տ…  (Նայելով սենյակի
կողմը): Իրոք որ էշի ականջում քնած է: Պարոն Սմբատ, քնելու ժամանակը չէ…
(Մտնում է սենյակ: Բեմը դատարկ է:  Մի քանի վայրկյան անց սենյակից լսվում են

Հարությունի և Լուլուի միաժամանակ գոռոցները և  սարսափահար դուրս է
վազում՝ Հարությունը): Օգնեցե՜ք… Սենյակում էլի հարսնացու կա… (Ուզում է
դուրս վազել: Այդ պահին հնչում է սենյակի հեռախոսի զանգը:  Հարությունը մի
պահ անորոշ մնում է կանգնած, հետո ուզում է դուրս գնալ: Շարունակում է հնչել
հեռախոսազանգը: Ետ է գալիս ու վերցնում լսափողը և սկսում շնչակտուր է
խոսել): «Ավիատրանս» հյուրանոցային համալիր… 16-րդ սենյակ… Տարօրինակ
նորապսակների հանգրվան… Ալո
՜… Լսում եմ…  Ի՞նչ… Վատ երա՞զ եք տեսել…
Տիկին, մենք այ
ստեղ չենք կարողանում քնել, դուք այդտեղ երազնե՞ր եք տեսնում…
Ի
՞նչ երազ…  Ուրվակա՞ն… Դուք գոնե լավ եք պրծել, մեզ մոտ դրա իսկականն է…
Իսկ ո
՞ւմ հետ եք ուզում խոսել… Ժասմինայի՞… Բայց դուք ո՞վ եք… Ախ, մա՜յրը…
Ցավում եմ, բայց
ձեր երազը շուտով կարող է իրականություն դառնալ: Ոչ, ձեր
աղջիկը հիմա սենյակում չէ:  Նա ձեր քրոջ տղայի՝ Գուրգենի հետ հյուրանոցի
միջանցքում բռնոցի է խաղում:  Իր սենյակում նրան փոխարինում է մեկ ուրիշ
հարսնացու…
(Այդ պահին սենյակից դուրս է գալիս Լուլուն՝ Ժասմինայի
հարսանեկան զգեստը հագին և մնում դռան մոտ կանգնած: Հարությունը նրան չի
նկատում, քանի որ կանգնած է մեջքով):  Չգիտեմ, թե որտեղից է հայտնվել…
Չգիտեմ  ինչու, բայց ձեր աղջկան  ուզում են սպանել…
(Դադար): Ալո՜… Տիկի՞ն…
Ձեզ ի
՞նչ եղավ…  Ի՞նչ սիրտ…  (Այդ պահին Լուլուն փռշտում է: Հարությունը
պտտվում է և տեսնում Լուլուին ու լեղաճաք եղած գոռում):  Աաաաա՜… Սի՜րտս…

     (Կախում է լսափողը և ուզում է դուրս վազել: Ներս է մտնում՝ Սմբատը և
Հարությունը նրա հրելով վազում է դուրս: Լուլուն Սմբատին տեսնելով դեմքով
շրջվում է դեպի դուռը): Օգնեցե՜ք… Ուրվակա՜նը… 
ՍՄԲԱՏ  (տարօրինակ նայելով Հարությունի ետևից) – Տարօրինակ ադմինիստրատոր:
Խեղճն էլ ցնդեց ուրվականների հողի վրա…
Այնինչ ասում էր որ
սնապաշտություններին չի հավատում:  (Նկատում է մեջքով կանգնած Լուլուին և
կարծում է, թե Ժասմինան է):  Սիրելիս, ներիր, որ քեզ մենակ էի թողել… Որոշեցիր
էլի հագնե՞լ հարսի շորը(Անջատում է սենյակի լույսը, բայց այնպես, որ բեմում
ամեն ինչ լինի տեսանելի: Գրկում է Լուլուի մեջքը և տանում դեպի մահճակալ ու
պառկեցնում):  Ա՜յ հիմա վերջապես կարող ենք սկսել մեր հարսանեկան գիշերը:
(Տեսնելով Լուլուին գոռալով ետ է ընկնում: Վառում է սենյակի լույսը:  Լուլուն ու
Սմբատը զարմանքից քարացած նայում են իրար): Դու էստեղ ի՞նչ ես անում…
ԼՈՒԼՈՒ 
(խունջիկ-մունջիկ) – Բարև Սմբատիկ…

Վարագույրն իջնում է

ՎԵՐՋ ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ
                                                                                      

                       ԵՐԿՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

 

«Ավիատրանս» հյուրանոցային համալիր: Նույն 16-րդ սենյակը: Գիշերը շարունակվում է:  Լուլուն Ժասմինայի հարսանյանց զգեստով նստած է մահճակալին Սմբատն աչքերը չռած նայում է Լուլուին:  Հետո խառնված վիճակում գնում է և փակում սենյակի դուռը:  Այդ պահին Լուլուն վեր է կենում, մոտենում, շամպայնի միակ բաժակը լցնում է, տալիս Սմբատին: Նկատելով, որ սեղանին էլ բաժակ չկա, ինքը խմում է շշով: Սմբատը զարմանքից ու վախից քարացած անզգայացած վերցնում է բաժակը և ոչ թե խմում է, այլ պարզապես կուլ է տալիս:  Հետո գլուխը բռնած նստում է սեղանի մոտ:

ՍՄԲԱՏ – Դու ի՞նչ ես անում էստեղ…
ԼՈՒԼՈՒ
(խմելով) – Ինչ-որ դու:  Բայց ոնց տեսնում եմ, քեզ մոտ էլ ոչինչ չի
ստացվում… Անիծյալ լինի էս օրը:
ՍՄԲԱՏ 
(խիստ) – Չփորձե՛ս ինձ համար էս սուրբ օրն անիծել:
ԼՈՒԼՈՒ 
(ծաղրանքով) – Ի՜նչ էլ սուրբ օր է:
ՍՄԲԱՏ – Եթե քեզ համար քո հերթական սիրային արկածային օրերից մեկն է, ապա
ինձ համար միակ ու հիշարժան:
ԼՈՒԼՈՒ
(խմելով) – Նորի՞ն ես գտել…
ՍՄԲԱՏ – Աստված է ուղարկել…  Հարսի շորն ինչու
՞ ես հագել… (Ծաղրանքով):  Հա՜,
երևի անմեղությունդ ես ուզում ծածկել, չէ
՞
ԼՈՒԼՈՒ – Ստիպված եմ հագել… Ուրիշ ոչ մի հարմար բան չգտա… Չես տեսնո
՞ւմ,
շորերս մոտս չեն…  Հո չէի
՞ հիվանդանալու, ա՛յ տղա…
ՍՄԲԱՏ 
(վերցնելով շամպայնի շիշը Լուլուից) –  Հերի՛ք է խմես… Էս սենյակը քեզ
համար գար
եջրատուն չէ:
ԼՈՒԼՈՒ – Պիտի խմեմ, որ մոռանամ…
ՍՄԲԱՏ – Դու միշտ էլ խմում ես, բայց երբեք ոչինչ էլ չես մոռանում:
ԼՈՒԼՈՒ – Խմելը ամուսնուցս եմ ժառանգել…  Եթե դա էլ չլիներ, ես արդեն վաղուց էի
գժվել նրա ձեռը:  Նրա նման հարբեցողի հետ մի տանն ապրելը ուղղակի
խելագարություն է:  Օր չկա, որ չհարբի, չգա ու ինձ չծեծի…  Եվ ամեն անգամ
առանց պատճառի…
(Տխուր): Ես էլ բոլոր աղջիկների նման երազանքներ ունեի…
Երազում էի սովորել, լավ աշխատանք ունենալ, գնահատվել ըստ իմ
մասնագիտության: 
(Հեգնանքով): Բայց ոնց տեսնում ես…  Ծնողներս դեմ էին
ուսմանս…  Նրանք մտածում էին, որ աղջիկը դպրոցն ավարտելուց հետո, պետք է
միանգամից ամուսնանա ու դառնա տան կնիկ…  Հայրս ինձ ստիպելով
ամուսնացրեց իր ընկերոջ տղայի հետ: Իսկ նա կնոջ հետ վարվելու ձև չգիտի,
որովհետև ամբողջ կյանքը անցկացրել է գերեզմաններում…Նա գերազմանաքարեր
է տաշում մեռելների համար, հետո էլ գալիս է տուն ու ինձ տաշում:  Նրան թվում է,
թե ես էլ եմ իր  ննջեցյալ հանգուցյալներից
մեկը:  Նա կյանքս ուղղակի քանդեց…
ՍՄԲԱՏ –  Եթե դու հիմա դուրս չգաս իմ սենյակից, դու էլ իմ ընտանիքը կքանդես…
Ժասմինան , որ քեզ էստեղ տեսավ, դա կլինի վերջը…
ԼՈՒԼՈՒ – Ոչինչ, նոր սիրուհիդ, նախկին սիրուհուդ չի խանդի…
ՍՄԲԱՏ – Կամաց խոսի
՛ր…  (Գնում է, դուռը բացում, նայում միջանքով մեկ, նորից
փակում է դուռը ու ետ է գալիս):  Ժասմինան սիրուհիս չէ… Նա արդեն կինս է…

ԼՈՒԼՈՒ – Դու ամուսնացե՞լ ես…
ՍՄԲԱՏ – Հա, ամուսնացել եմ…
(Ցույց տալով սենյակի դիզայնը): Ի՞նչ է, չի՞ երևում…
Էսօր իմ հարսանեկան
առաջին գիշերն է, բայց ում հետ ասես, որ եղա, բացի
     կնոջիցս…
ԼՈՒԼՈՒ – Հարսանեկան գիշեր եմ ասել, հա
՜(Ծիծաղելով): Տղամարդկությունդ չի

     հերիքո՞ւմ, որ գիշերը սկսես…
ՍՄԲԱՏ – Ո
՜վ, ո՜վ, բայց դու շատ լավ գիտես, թե տղամարդկությունս ինչ մակարդակի
վրա է:
ԼՈՒԼՈՒ – Իսկ ի
՞նչն է պատճառը, որ ոչ մի կերպ չի ստացվում…
ՍՄԲԱՏ – Մեր հարսանեկան սենյակի իրարանցումը…
ԼՈՒԼՈՒ – Սենյակից հազիվ լսում էի, որ էստեղ դարձրել էիք գժանոց… Ով ասե
ս, որ
չեկավ… Ամեն ինչ խառնել էիք իրար:
ՍՄԲԱՏ – Էդ հանցագործն էր մեղավոր, որ մտել էր հյուրանոց: Նա ամեն ինչ
փչացրեց:
ԼՈՒԼՈՒ – Հերիք չէ իմ կյանքը քանդեց, հիմա էլ ուրիշների կյանքն է թունավորում:
ՍՄԲԱՏ 
(անորոշ) – Ո՞վ…
ԼՈՒԼՈՒ – Քո ասած հան
ցագործը:
ՍՄԲԱՏ – Դու նրան ճանաչո
՞ւմ ես…
ԼՈՒԼՈՒ – Նա իմ ամուսինն է…
(Սմբատը զարմացած ընկնում է աթոռին):
ՍՄԲԱՏ – Նա ի՞նչ գործ ունի էստեղ…
ԼՈՒԼՈՒ –  Նա մեզ հետևել էր ու տեսել, որ սիրեկանիս հետ մտել եմ հյուրանոց…
Դրա համար էլ գազազած արջի նման ամբողջ հյուրանոցում ինձ ու սիրեկանիս է

     փնտրում: Լավ է, որ գոնե պատուհանից տեսանք, թե ոնց է հյուրանոց մտնում,
հակառակ դեպքում երկուսով արդեն դիակ էինք:
ՍՄԲԱՏ – Իսկ նա ո
՞ւր է…
ԼՈՒԼՈՒ – Ո
՞վ…
ՍՄԲԱՏ – Սիրեկանդ…
ԼՈՒԼՈՒ –  Չգիտեմ, խելագարի նման դուրս վազեց ու միջանցքով փախավ…  Ես
մինչև դուրս եկա, նա արդեն անհետացել էր: Ես էլ փախա ներքև, բայց իմ
բախտը չբերեց… Ամուսինս գալիս էր ճիշտ իմ ուղղությամբ…Ես ետ վազեց
ի ու
միամիտ մտա ձեր սենյակ…
ՍՄԲԱՏ – Եթե ամուսինդ ինձ քեզ հետ
տեսնի, նա կկարծի, որ ես եմ քո սիրեկանը ու
ինձ էլ կտաշի:
ԼՈՒԼՈՒ 
(վախեցած) – Դուռը փակել ես, չէ՞
ՍՄԲԱՏ – Հա, փակել եմ… Բայց հիմա էլ Ժասմինան կգա:
ԼՈՒԼՈՒ – Ես նրան կբացատրեմ և նա կհասկանա…
ՍՄԲԱՏ 
(անհանգիստ) – Դու գժվե՞լ ես… Քո կարծիքով նա կհասկանա, որ ինչ-որ մի
անծանոթ կին, իր հարսանյանց զգեստը հագին, թաքնվել է առաջին հարսանեկան
գիշերը տեղի ունեցող իր սենյակո
՞ւմ… (Կտրուկ):  Հենց հիմա հանի՛ր հարսի շորը
ու դուրս արի իմ սենյակից, քանի ընտանիքս չես քանդել:
ԼՈՒԼՈՒ – Անշնորհակալի մեկը…
(Արտասվելով):  Դու իմ կյանքի մասին չես
մտածում…
ՍՄԲԱՏ – Մտածում եմ, բայց իմ մասին ավելի շատ եմ մտածում:
(Բռնում է Լուլուի
թևից և ուզում է դուրս հանել):
                                                                                                                                                       

ԼՈՒԼՈՒ  (ազատվելով Սմբատից) –  Դե եթե էդպես, ես էլ  կնոջդ կասեմ, որ դու նրան
հենց նոր իմ հետ դավաճանում էիր…
ՍՄԲԱՏ 
(վախեցած) – Դու իսկապես գժվե՞լ ես:
ԼՈՒԼՈՒ – Հա, գժվել եմ…
ՍՄԲԱՏ 
(վստահ) – Դու չես կարող ապացուցել:
ԼՈՒԼՈՒՇա՜տ լավ էլ կարող եմԻ տարբերություն դեռ քո անմեղ կնոջը, ես շատ
լավ գիտեմ, թե ինչ սպիներ կան մարմնիդ տարբեր մասերումԵս նրան
կասեմՍա էլ քեզ ապացույց, ջանի՜կս
ՍՄԲԱՏ  (վախեցած) Ձա՛յնդ(Այդ պահին լսվում է դռան թակոց:  Սմբատն ու
Լուլուն վախեցած նայում են իրար, հետո՝ դռանը:  Սմբատը հայացքով սաստում է
Լուլուին, որ ձայն չհանի):  Ո՞վ է…
ԺԱՍՄԻՆԱ  (դրսից) Սիրելի՜ս, դուռը բացիրԻնչո՞ւ ես փակել
ՍՄԲԱՏ  (խուճապահար) Սպասիր թանկագինս, բացում եմ(Լուլուին): Կինս է
Արագացրո՛ւ, թաքնվի՛ր:
(Լուլուն մտնում է զգեստապահարանը:  Սմբատը բացում է դուռը: Ներս է մտնում՝
Ժասմինան):
ԺԱՍՄԻՆԱ  (ուրախ) Սմբատ, ես քեզ համար անակնկալ ունեմ:
ՍՄԲԱՏ  (իբր ուրախ)Իսկապե՞սԻ՞նչ մակարդակի անակնկալ է
ԺԱՍՄԻՆԱՏրամադրությունը բարձրացնող(Նայում է շուրջբոլորը):
ՍՄԲԲԱՏ  (վախով) Ինչոր մեկի՞ն ես փնտրում
ԺԱՍՄԻՆԱՉէ, չէՈւղղակի ուզում էի տեսնել դեռ չի եկել
ՍՄԲԱՏԻսկ ո՞վ պիտի գա
ԺԱՍՄԻՆԱՄեր անձնական մատուցողը:
ՍՄԲԱՏՆա՞ է անակնկալը
ԺԱՍՄԻՆԱԱնակնկալը նրա միջոցով պիտի արվի:
ՍՄԲԱՏՆա էստեղ չէ:
ԺԱՍՄԻՆԱ  (պատրաստակամ)Դե, մինչև գա, ես սենյակը մի փոքր կարգի կբերեմ
(Մտնում է սենյակ):
ԼՈՒԼՈՒ  (զգեստապահարանի դուռը բացելով)Գնա՞ց
ՍՄԲԱՏ  (կամաց) – Չէ, սենյակում է(Լուլուն փակում է զգեստապահարանի դուռը):
Տեր Աստվա՜ծ…  Էս ի՞նչ խայտառակություն է:
(Սենյակից դուրս է գալիս Ժասմինան՝ ճամպրուկը ձեռքին և մի փոքր զարմացած):
ԺԱՍՄԻՆԱՍիրելիս, իսկ ո՞ւր է իմ հարսանեկան զգեստը
ՍՄԲԱՏ  (խուճապահար, պահի տակ ինչ-որ բան հորինելով) – Ես այն տվեցի
ադմինիստրատորին:
ԺԱՍՄԻՆԱ  (զարմանքով) Ինչի՞ համար
ՍՄԲԱՏԿեղտոտվել էրԼվացքատանը կլվանան, առավոտյան մաքուր
կհանձնեն մեզ:
ԺԱՍՄԻՆԱ  (գրկելով Սմբատին)Ա՜խ, Սմբատ, դու որքան հոգատար և ուշադիր
ամուսին ես(Համբուրում է Սմբատին):
ՍՄԲԱՏՑավոք, միայն թղթով եմ դեռ ամուսինդ
ԺԱՍՄԻՆԱԷս պահից, արդեն չէ(Ճամպրուկը դնում է հատակին: Գնում է և
կողպում սենյակի դուռը:  Պառկում է մահճակալին և խունջիկ-մունջիկ գալիս:

Լուլուն աննկատ բացում է զգեստապահարանի դուռը): Դե՜, գազանիկ
ՍՄԲԱՏ  (անորոշ) Ի՞նչ ես անում
                                                                                                                                                       

ԺԱՍՄԻՆԱ – Թղթից անցնում ենք գործնականի:
ՍՄԲԱՏ 
(վախեցած) – Հագնվի՛ր, շո՛ւտ արա… Ով ասես կարող է գալ
(Լուլուն փակում է զգեստապահարանի դուռը):
ԺԱՍՄԻՆԱԲայց ես դուռը փակել եմ
ՍՄԲԱՏԷս սենյակում պատերն էլ աչքեր ունեն:
ԺԱՍՄԻՆԱ  (դժգոհ) Արդեն գիշերվա հազարն է, իսկ մենք դեռ վազքի մեջ ենք
(Վերցնում է ճամպրուկը և ուզում է բացել զգեստապահարանի դուռը, որ
ճամպրուկը տեղավորի: Սմբատը վտանգը զգալով կեղծ բռնում է սիրտը):
ՍՄԲԱՏԱ՜խ, սի՜րտս(Ժասմինան խուճապահար ետ է նայում: Ճամպրուկը գցում
է գետնին և վազում դեպի Սմբատը):
ԺԱՍՄԻՆԱ –  Սիրելի՜ս, ի՞նչ եղավԱստվա՜ծ իմ, քեզ ի՞նչ պատահեցՊառկի՛ր,
շո՛ւտ արա, պառկիր(Պառկեցնում է մահճակալին):
ՍՄԲԱՏԼավ եմ, լավ եմՈւղղակի երբ սիրտս վտանգ է զգում, վատանում եմ:
ԺԱՍՄԻՆԱԻ՞նչ վտանգ, էս խաղաղ պայմաններում
ՍՄԲԱՏՀանցագործին հիշեցի:
ԺԱՍՄԻՆԱՎերջերս նրանից ոչ մի լուր չկաՀյուրանոցում իրավիճակը խաղաղ
է(Շտապ): Սպասիր, ես հիմա դեղ կբերեմԴու հանգիստ պառկիր…  Խնդրում
եմ, ոչ մի տեղ չգնաս…. (Դուրս է վազում):
ԼՈՒԼՈՒ  (բացելով զգեստապահարանի դուռը: Անհանգիստ)Աստվա՜ծ իմ, սիրտդ
վա՞տ է(Դուրս գալով): Սմբատ, քեզ ի՞նչ է եղել(Ձեռքը դնում է սրտին):
ՍՄԲԱՏ  (մի կողմ գնալով)Չէ, ի՞նչ վատՎտանգը կանխեցի
ԼՈՒԼՈՒԱ՛յ տղա, ես էլ վախեցա, մտածեցի իրոք մեռնում ես:
(Լսվում է դռան թակոց: Սմբատն ու Լուլուն զգաստանում են):
ՍՄԲԱՏ  (հիասթափված) Հիմա ո՞վ է
ՄԽՈ  (դրսից) Անտոնիոն
ՍՄԲԱՏ  (իրար խառնված, Լուլուին)Արագացրո՛ւ, նորից թաքնվի՛ր(Ձայնելով):
Անտոնիո, սպասե՜ք…  (Լուլուն մտնում է զգեստապահարանը: Սմբատը դուռը
բացում է և ներս է մտնում Մխոն՝ սկուտեղով, վրան դրված իտալական գինի):
ՄԽՈՆերեցեքՁեր սիրելի կինը ձեզ համար անակնկալ է պատրաստել:
(Սկուտեղը դնում է սեղանին): ԽնդրեմԻտալական գինի, հատուկ Իտալիայից:
ՄԽՈ  (նայելով շուրջը) – Իսկ ո՞ւր է ձեր կինըՆա ասաց, որ բարձրանում է
սենյակ
ՍՄԲԱՏԵկավ ու էլի գնաց դեղ բերելու
ՄԽՈ – Դուք ձեզ վա՞տ եք զգում…
ՍՄԲԱՏ – Այո, վատ եմ… Ոչ մի կերպ չեմ կարողանում էս անիծյալ խմիչքների և
ուտեստների առաջացրած փորացավից ազատվել: Երբ կինս գա, կասեք, որ ես
էլի էստեղ եմ:  
(Ցույց է տալիս լոգարանի դուռը և փորը բռնած վազում լոգարան):
ՄԽՈ  (մենակ) – Երբ պիտի վերջանա էս խայտառակությունը, որ փախնեմ էստեղից:
(Դուռը թակում են: Մխոն վախեցած մոտենում է դռանը: Կամաց): Ո՞վ է…
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ 
(դրսից) –  Ադմինիստրատորն է…
ՄԽՈ 
(խաչակնքելով երեսը) – Մտե՜ք…
(Ներս է մտնում Հարությունը):
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ  (տեսնելով Մխոյին) – Ա՜խ, պարոն Գուրգեն, դուք դեռ էստե՞ղ եք…
ՄԽՈ
(խուճապահար)–Ես արդեն պատրաստվում էի հեռանալ: (Ուզում է դուրս գնալ):
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Պարոն Գուրգեն, իսկ ո՞ւր է ձեր կինը…

ՄԽՈ  (անէլանելի) – Ես նրան կորցրել եմ հյուրանոցում:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ 
(զարմացած) – Դո՞ւք էլ…
ՄԽՈ  – Ստիպված, ի՞նչ արած…
(Դուրս է գնում):

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ  (մենակ) – Նրանց ցեղի հետ ինչ-որ տարօրինակ բան է կատարվում:
ՍՄԲԱՏ 
(լոգարանից ձայնելով) – Պարոն Անտոնիո, ձեզանից էլ շնորհակալ եմ
անակնկալը մատուցելու համար…
(Հարությունը զարմացած նայում է լոգարանի
դռանը: Լոգարանից դուրս է գալիս Սմբատը՝ տաբատը վեր քաշելով: Տեսնելով
Հարությունին): Օ՜յ, ներեցեք… Ես չգիտեի, որ դուք էստեղ եք:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ– Ներեցեք, իհարկե… Ի՞նչ անակնկալի մասին էիք խոսում… Ձեր կինն
ինձ ոչինչ չի ասել:
ՍՄԲԱՏ – Գիտեմ, գիտեմ…
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Եվ հետո իմ անունը Անտոնիո չէ, այլ՝ Հարություն…
ՍՄԲԱՏ – Դա էլ գիտեմ, պարոն ադմինիստրարտոր… Ես ձեզ հետ չէի, այլ մեր
անձնական մատուցողի…
(Հարությունը զարմացած նայում է շուրջբոլորը):
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ  (ապշած) – Դուք անձնական մատուցո՞ղ ունեք…
ՍՄԲԱՏ – Ես էլ եմ քիչ առաջ իմացել էդ մասին: Կինս է վարձել, որպեսզի ձեզ շատ
նեղություն չտանք:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Ինչե՞ր եք խոսում… Ի՞նչ նեղության մասին կարող է խոսք լինել…
(Ուշադիր նայում է շուրջը: Անհանգիստ):  Ես եկել եմ, որպեսզի ձեզ զգուշացնեմ:
ՍՄԲԱՏ – Ի՞նչ եք փնտրում պարոն Հարություն…
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Ներեցեք, բայց ես տեսել եմ նրան…
ՍՄԲԱՏ 
(անորոշ) – Ի՞նչ եք տեսել…
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Ի՞նչ չէ, պարոն Սմբատ… Այլ ում…
ՍՄԲԱՏ – Եվ ո՞ւմ եք տեսել…
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Կարելի՞ է սենյակ մտնել…
ՍՄԲԱՏ 
(վստահ ու հանգիստ) – Իհարկե, իհարկե…
(Հարությունը մտնում է սենյակ և արագ դուրս գալիս):
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Նա օդ է ցնդել…
ՍՄԲԱՏ – Ո՞ւմ եք փնտրում…
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Երկրորդ հարսնացուին…
(Սմբատը վախեցած նայում է զգեստապահարանի դռանը):
ՍՄԲԱՏ 
(քմծիծաղով) – Ինչե՞ր եք խոսում, հարգարժանս… Քիչ առաջ դուք էիք
ասում, որ պետք չէ հավատել սնապաշտություններիններին… Հիմա էլ ձե՞ր
աչքերին են տեսիլքներ երևում…
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ 
(վստահ) – Դա տեսիլք չէր… Ես նրան տեսա… Նա նստած էր
սենյակում՝ ոտքը ոտքին գցած…
ՍՄԲԱՏ 
(վախով) – Խնդրում եմ, մոռացեք էդ մասին… Հանկարծ կնոջս ոչինչ չասեք…
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Ուրեմն դո՞ւք էլ տեսել…
ՍՄԲԱՏ – Իհարկե, ոչ… Պարզապես չեմ ուզում, որպեսզի Ժասմինան նորից մտածի
այդ ցնդաբանությունների մասին:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ 
(համեստ) – Լավ, ինչպես կասեք… Միայն խնդրում եմ զգույշ եղեք…
Այս գիշերը կարծես կախարդական լինի… Ամեն ինչ հնարավոր է:
ՍՄԲԱՏ  
(ցրելով իրավիճակը) – Հա, ի դեմ… Դուք կնոջս չե՞ք տեսել…  Կարծես շատ
ուշացավ…
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Վերջին անգամ, երբ նրան տեսա, նա սենյակում բռնոցի էր            

     խաղում իր մորաքրոջ տղայի հետ:
ՍՄԲԱՏ 
(զարմացած ու ջղային) – Ո՞ւմ հետ…
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Իր մորաքրոջ տղա՝ Գուրգենի… Եվ դեռ նրան տականք էր ասում:
(Սմբատը քարացած պարզապես ընկնում է աթոռին): Դուք ձեզ վա՞տ եք զգում,
պարոն Սմբատ…
ՍՄԲԱՏ 
(սառած) – Կարո՞ղ եմ ձեզ մի բան խնդրել…
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ  – Խնդրեմ, ինչ որ կամենաք:
ՍՄԲԱՏ – Կարող եք ձեր հյուրանոցի խոհարարին ասել, որպեսզի նա ինձ
ամենալայն ու ամենաերկար դանակներից մեկը տա, որով անասուններ են
մորթում…
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ 
(սարսափած) – Այս գիշերվա հազարին ի՞նչ եք անելու դրանով…
ՍՄԲԱՏ – Սուսերով պարն եմ պարելու:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ 
(ժպիտով) – Պարելու փոխարեն ավելի լավ կանեք սկսեք ձեր
հարսանեկան առաջին գիշերը, որը ոչ մի կերպ չի ստացվում:
ՍՄԲԱՏ – Մի քիչ հետո սկսենք… Դուք չմոռանաք խնդրանքս հենց հիմա կատարել:
Ես նույնիսկ կվճարեմ այնքան, ինչքան պետք է…
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Մի անհանգստացեք… Ամեն բանի համար առատորեն վճարված է:
(Դուրս է գնում):
ՍՄԲԱՏ  (մենակ) – Անասուններին մորթում են համապասասխան դանակով:
(Լուլուն բացում է զգեստապահարանի դուռը):
ԼՈՒԼՈՒ – Գիշերը խաղա՞ղ է ընթանում…  (Սմբատը հանկարծակիի եկած գոռում է):
ՍՄԲԱՏ – Վախեցրիր…
ԼՈՒԼՈՒ – Կարո՞ղ ես ինձ կնոջդ շորերից մեկը տալ, որպեսզի զգեստափոխվեմ,
մինչև իրադարձությունները հանդարտվեն ու անցնեմ իմ սենյակ:
ՍՄԲԱՏ – Էդ հարսի շորը  քեզ նվեր եմ տալիս…Այն արդեն տեր չունի:
ԼՈՒԼՈՒ 
(զարմացած) – Ո՞նց թե տեր չունի… Իսկ կինդ ո՞ւր է…
ՍՄԲԱՏ – Հյուրանոցում բռնոցի է խաղում:
ԼՈՒԼՈՒ 
(ծիծաղելով) – Լավ էլ զբաղմունք է գտել առաջին հարսանեկան գիշերվա
ժամանակ:  Բայց ո՞ւմ հետ է խաղում… Գոնե քեզ հետ անկողնում խաղա, գիշերվա
հազարին ինչ-որ մեկի հե՞տ է հյուրանոցում վազվզում…
ՍՄԲԱՏ – Իր մորաքրոջ տղայի հետ է վազվզում, ոնց ասաց ադմինիստրատորը:
ԼՈՒԼՈՒ – Մորաքրոջ տղան ի՞նչ գործ ունի  էստեղ, էս օրով…
ՍՄԲԱՏ 
(գոռալով) – Չգիտեմ, բայց նա մորաքույր չունի, որ նրա տղայի հետ էլ

     հյուրանոցում վազվզի…
ԼՈՒԼՈՒ 
(ծիծաղելով) –  Փաստորեն սիրեկանի՞ն է բերել ներկա գտնվելու ձեր
առաջին հարսանեկան գիշերվան…
ՍՄԲԱՏ – Շուտով նրանք երկուսով դժոխքում են բռնոցի խաղալու:
(Դուռը թակում
են):  Ո՞վ է…
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ 
(դրսից) – Ադմինիստրատորն է…
ՍՄԲԱՏ 
(Լուլուին) – Շո՛ւտ արա, թաքնվի՛ր…
ԼՈՒԼՈՒ – Գոնե շորերս փոխեի…
(Մտնում է զգեստապահարանը):
ՍՄԲԱՏ  (ձայնելով) – Պարոն Հարություն, մտեք…
(Ներս է մտնում Հարությունը, ձեռքին երկար ու լայն մսագործի դանակ):
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Խնդրեմ, ձեր պատվերը:
(Սմբատը վերցնում է դանակը):
                                                                                                                                                       

ՍՄԲԱՏ – Շնորհակալ եմ, ես չեմ մոռանա ձեր լավությունը:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ 
(ժամին նայելով) – Համարյա լուսաբաց է… Չմոռանաք, թե ինչի
համար եք եկել…
(Դուրս է գնում):

ԼՈՒԼՈՒ  (զգեստապահարանի դուռը բացելով) – Լսի՛ր, զզվեցի էս հարսի շորից…
Կնոջդ շորերից մեկը չես կարո՞ղ տալ…
ՍՄԲԱՏ 
(նայելով ճամպրուկի մեջ) – Էստեղ ոչինչ էլ չկա… Ինչ կար, նա արդեն հագել
է… Հենց հիմա սենյակից դուրս արի, քանի քեզ էստեղ չեն տեսել…
ԼՈՒԼՈՒ 
(դուրս գալով զգեստապահարանից) –  Էս շորերով ո՞նց դուրս գամ, ա՛յ
տղա…
(Տեսնելով Սմբատի ձեռքի դանակը վախից ճչում է): Սա ինչի՞ համար է…
ՍՄԲԱՏ 
(վստահ) – Հանցագործներին պատժելու:
ԼՈՒԼՈՒ 
(վախեցած) – Մամա ջա՜ն…
ՍՄԲԱՏ – Չնայած մի դավաճան էլ դու ես քո ամուսնու համար… Դրա համար եմ
ասում, հենց հիմա փախիր, քանի դու էլ նրա ճանկը չես ընկել:
ԼՈՒԼՈՒ – Իսկ Մխո՞ն…
ՍՄԲԱՏ – Մխոն ո՞վ է…
ԼՈՒԼՈՒ – Նա, ում հետ եկել էի հյուրանոց:
ՍՄԲԱՏ – Փախնելու ճանապարհին կաղոթես նրա համար…
(Գնում է սեղանի մոտ):
(Բացում է գինին և մի բաժակ խմում):
ԼՈՒԼՈՒ – Ես էս հարսի շորով ո՞նց դուրս գամ միջանցք…
ՍՄԲԱՏ – Ոնց ուզում ես դուրս արի…
(Ինքն իրեն): Ուրեմն անակնկա՞լ էիր ուզում
մատուցել, սիրելիս… Լա՜վ էլ անակնկալ էր…
(Լուլուն վախից քարացած ու
անշարժ հետևում է Սմբատին: Սմբատը գինու մի քանի կարմիր կաթիլ քսում է
դանակին):  Հարսանքիդ ու մեռնելու օրը մեկ օրում եմ անելու…
(Այդ պահին դրսից լսվում է Հայկազի ձայնը):
ՀԱՅԿԱԶ  (դրսից) – Ո՞ւր է, էդ անառակը…
ՍՄԲԱՏ 
(սթափվելով, Լուլուին) – Շո՛ւտ արա, ներս մտի՛ր…
(Լուլուն նորից արագ թաքնվում է զգեստապահարանում):
(Ներս է վազում Հայկազը՝ դանակը հանելով գոտկատեղից:):
ՀԱՅԿԱԶ  (գոռալով) – Կսպանե՜մ… (Տեսնելով, որ նույն սենյակն է): Գրողը տանի,
նորից նույն սենյակ եմ մտել…
(Նկատելով Սմբատին, հանգիստ): Բարև ձեզ:
ՍՄԲԱՏ – Բարև ձեզ…

ՀԱՅԿԱԶ  (ձեռքը մեկնելով Սմբատին) – Հայկազ, շատ հաճելի է…
ՍՄԲԱՏ – Շատ ուրախ եմ, Սմբատ… Իսկ ո՞ւմ եք փնտրում…
ՀԱՅԿԱԶ – Կնոջս և նրա սիրեկանին…
ՍՄԲԱՏ – Ձեզ էլ ամբողջ հյուրանոցն է փնտրում…
ՀԱՅԿԱԶ – Քանի որ դուք նրանց կողքի սենյակի ժամանակավոր բնակիչն եք, միգուցե
տեսե՞լ եք, թե որ կողմ են փախել ապագա դիակները…
ՍՄԲԱՏ – Ցավոք սրտի, ես մեր կողքի ժամանակավոր բնակիչներին չենք ճանաչում…
(Ցույց տալով դանակը): Իսկ դա ինչի՞ համար է…
ՀԱՅԿԱԶ – Արդարությունը վերականգնելու…
ՍՄԲԱՏ 
(հոգոց հանելով) – Ա՜խ, փաստորեն դո՞ւք էլ եք իմ օրին…
ՀԱՅԿԱԶ 
(տեսնելով Սմբատի ձեռքի դանակը) – Իսկ դուք ի՞նչ եք ուզում անել…
ՍՄԲԱՏ – Ես էլ եմ կնոջս ու նրա սիրեկանին փնտրում:
ՀԱՅԿԱԶ 
(ցույց տալով Սմբատի ձեռքի դանակը) – Իսկ դա ինչի՞ համար է…
ՍՄԲԱՏ – Արդարությունը վերականգնելու: Բայց ոնց տեսնում եք, ձեր կինն ու նրա
սիրեկանն  այստեղ չեն… Սենյակում միայն երկու դավաճանվածներով ենք…                                                                                                                                                     

ՀԱՅԿԱԶ – Խնդրում եմ ձեզ, երբ նրանց տեսնեք, ինձ անպայման ասեք…
ՍՄԲԱՏ – Բայց ես ձեր նրանց չեմ ճանաչում…
ՀԱՅԿԱԶ – Նրանց տեսքից էլ երևում է, որ անբարոյականներ են… Ներեցեք…
(Գոռալով դուրս է վազում): Կսպանե՜մ… (Ձայնը կտրվում է):
ԼՈՒԼՈՒ (բացելով զգեստապահարանի դուռը)– Տակա՛նք…  (Նայելով շուրջը):
Գնա՞ց…
ՍՄԲԱՏ – Հա, գնաց, բայց չեմ նախանձում քեզ…
ԼՈՒԼՈՒ 
(դուրս գալով զգեստապահարանից) – Ես էլ չեմ նախանձում կնոջդ…
ՍՄԲԱՏ 
(վերցնելով ճամպրուկը) – Ես  գնամ զգեստափոխվեմ, որ անկողնու մեջ
Օթելլոյի նման սպանեմ իմ Դեզդեմոնային:  
(Դանակը դնում է մահճակալի տակ և
մտնում է սենյակ: Լուլուն բեմում մնում է մենակ և անհանգիստ քայլում աջ ու

ձախ: Հետո արագ ուզում է դուրս վազել, այդ պահին շնչակտուր ներս է վազում՝
Մխոն: Լուլուն վախից արագ մեջքով պտտվում է, որ չտեսնեն իրեն):
ՄԽՈ  (կտրուկ փակելով դուռը) – Մամա ջա՜ն… (Տեսնում է մեջքով կանգնած
Լուլուին): Ժասմինա, էստեղ ամեն ինչ խառնվել է իրար, իսկ դուք նորի՞ց եք սկսում
ձեր հարսանիքը… 
(Մոտենում է Լուլուին ու պտտում):  Հասկանում եք,
իրավիճակն ավելի է բարդանում:
(Տեսնում է Լուլուին ու վախից մնում է քարացած):
ԼՈՒԼՈՒ  (քարացած) – Մխո՞…
(Մխոն փակում է Լուլուի բերանը և երկուսով ընկնում են մահճակալին):
ՄԽՈ – Ձայնդ կտրի՛ր… (Լուլուն հանդարտվում է: Մխոն բացում է Լուլուի բերանը):
Չգոռա՛ս…
ԼՈՒԼՈՒ 
(նայելով մատուցողի կերպարով Մխոյին, ծիծաղով)  – Էս ի՞նչ է վիճակդ…
Ի՞նչ ես անում էստեղ…
ՄԽՈ – Ամուսնուցդ եմ փախնում…
ԼՈՒԼՈՒ – Իսկ մատուցող ինչո՞ւ ես դարձել…
ՄԽՈ 
(անէլանելի) – Ստիպված… Ես էլ, ես չեմ… Սմբատի համար Անտոնիոն եմ,
Իտալիայից հատուկ հրավիրված բարձրակարգ մատուցող, իսկ ադմինիստրատորի
համար՝ Ժասմինայի մորաքրոջ տղա՝ Գուրգենն եմ:
ԼՈՒԼՈՒ – Որ բռնոցի՞ էր խաղում Ժասմինայի հետ էս կեսգիշերին…
ՄԽՈ – Դու որտեղի՞ց գիտես…
ԼՈՒԼՈՒ 
(ծիծաղելով) – Եթե Հայկազը քեզ չսպանի, ապա Սմբատը հաստատ կմորթի:
ՄԽՈ – Թող իր կնոջը մորթի…  Նա է ինձ Գուրգեն ու Անտոնիո դարձրել:
ԼՈՒԼՈՒ 
(ծիծաղելով) – Բայց ծիծաղելի տեսք ունես, Մխո…
ՄԽՈ – Ձայնդ կտրի՛ր…
(Սենյակից դուրս է գալիս Սմբատը՝ գիշերային խալաթը հագին):
ՍՄԲԱՏ  (զարմացած) – Մխո՞… (Լուլուն ու Մխոն քարանում են): Ո՞նց թե, Մխո…
Դու Իտալիայից հրավիրած բարձրակարգ մատուցողը չե՞ս…
ՄԽՈ 
(կարկամելով) – Ա՜խր ես…
ԼՈՒԼՈՒ 
(կտրուկ) – Չէ՛, ո՛չ մի մատուցող… Ես նրա հետ էի եկել հյուրանոց:
ՍՄԲԱՏ – Էս մատուցո՞ղն է քո սիրեկանը:
ՄԽՈ – Ես մատուցող չեմ:
ՍՄԲԱՏ – Իսկ ինչո՞ւ Ժասմինան խաբեց…
(Մտածելով): Ա՜, ես հասկացա…  Դու երևի
նրա սիրեկանն ես, ում ես փնտրում եմ:  
(Գնում է և մահճակալի տակից հանում է
դանակը և ուզում է վրա գնալ:  Լուլուն կանգնում է Սմբատի դիմաց):
ԼՈՒԼՈՒ – Մի՛ րոպե… Չարժե էս խեղճուկրակ դավաճանի համար բանտ նստել,
Սմբատ
:    (Զզվանքով նայում է Մխոյին): Դավաճա՛ն…
ՄԽՈ 
(անմեղ) – Երդվում եմ, որ ես մեղավոր չեմ… Ձեր կինը ինձ դարձրեց Անտոնիո,
որպեսզի դուք հանկարծ չմտածեք, թե ես նրա սիրեկանն եմ:
ՍՄԲԱՏ – Իսկ ի՞նչ էիր անում իմ սենյակում…
ՄԽՈ – Եկել էի հանցագործից թաքնվելու:
ՍՄԲԱՏ – Սա ձեզ համար հանցագործից թաքնվելու տեղ չէ… Սա իմ հարսանեկան
առաջին գիշերվա սենյակն է:
ՄԽՈ 
(թաքնվելով  Լուլուի հետևում) – Իսկ էդ մսագործի դանակն ինչի՞ համար է…
ՍՄԲԱՏ 
(վստահ) – Ինչի չէ, ում…
ՄԽՈ 
(վախեցած) – Ավելի վտանգավոր… Ո՞ւմ համար է…
ՍՄԲԱՏ – Կնոջս և նրա կեղծ մորաքրոջ տղայի…
(Մխոն վախից սառած նստում է մահճակալին):
ՄԽՈ – Բայց նա իր մորաքրոջ տղան չէ…
ՍՄԲԱՏ 
(նենգ) – Ես շատ լավ գիտեմ… Նա ինձ խաբել է…
ՄԽՈ – Նա ձեզ չի խաբել…  Ուղղակի չգիտեմ որտեղից, էդ խելապակաս
ադմինիստրատորին թվացել է, որ նա իր մորաքրոջ տղան է…
ՍՄԲԱՏ 
(ավելի նենգ) – Գիտեմ, էդ մասին ինձ ադմինիստրատորն ասաց…
ՄԽՈ – Ա՛յ տեսնում եք, որ էդ աննորմալ ադմինիստրատորը բոլորին պատմում է իր
ցնդաբանությունների մասին: Նա խելագար է…
ՍՄԲԱՏ – Իսկ ո՞վ էր սենյակում, կիսամերկ վիճակում կնոջս հետ բռնոցի խաղում…
ՄԽՈ – Ասացի, չէ… Ադմինիստրատորը բնածին հիվանդություն ունի: Ինչ-որ բաներ է
երևակայում… Աչքին տեսիլքներ են են երևում…
ՍՄԲԱՏ   
(խիստ) – Ձա՛յնդ… Չփորձես նրան պաշտպանել… Նրան հաստատ
Աստվածն էլ չի փրկի…
(Գլխի ընկնելով): Մի րոպե՜… Իսկ դու որտեղի՞ց գիտես…
ՄԽՈ  
(պատահական) – Պատկերացնում եմ:
(Դուռը թակում են: Սմբատը, Լուլուն և Մխոն քարացած նայում են իրար: Սմբատը
ձեռքով հասկացնում է, որ լռեն):
ՍՄԲԱՏ – Ո՞վ է…
ՀԱՅԿԱԶ 
(դրսից) – Ձեր կողքի սենյակի դավաճանված որսորդը:
ՄԽՈ և ԼՈՒԼՈՒ – Մամա ջա՜ն…
ՍՄԲԱՏ 
(ձայնելով) – Սպասե՛ք, բացո՜ւմ եմ…  (Մխոյին և Լուլուին): Արագացրե՛ք,
թաքնվե՛ք…  Նա վտանգավոր որսորդ է ինձ նման: 
(Լուլուն մտնում է
զգեստապահարանը, իսկ Մխոն՝ լոգարան: Սմբատը բացում է դուռը և ներս է
մտնում Հայկազը՝ դանակը ձեռքին):
ՀԱՅԿԱԶ – Ա՜խ, էդ սրիկաներին ոչ մի տեղ չգտա…  Կարծես գետնի տակն են անցել…
Բայց որ բռնել եմ, է՜… Կներեք, որ ձեզ խանգարում եմ, ուղղակի եկա, տեսնեմ, թե
դուք բախտավոր դարձա՞ք, ի տարբերություն ինձ…
(Նայում է Սմբատի դանակին):

     Դուք գտա՞ք ձեր զոհերին…
ՍՄԲԱՏ – Ի տարբերություն ձեզ, իմ զոհերը  շուտով իրենց ոտքով կգան:
ՀԱՅԿԱԶ – Դուք իսկապես բախտավոր որսորդ եք…
ՍՄԲԱՏ 
(փորձելով Հայկազին հանգստացնել)– Ես ուզում եմ ձեզ գինի հյուրասիրել…
Հատուկ Իտալական գինի:
ՀԱՅԿԱԶ – Արժե մի լավ խմել, որպեսզի սպանելուց առաջ, ավելի հաճույքով սպանեմ
դրանց…
(Սմբատը լցնում է միակ բաժակը և տալիս Հայկազին: Հայկազը խմում է):
Ուխա՜յ…
ՍՄԲԱՏ – Լավ մտածեք, պարոն Հայկազ…  Չէ
՞ որ դուք եք մեղավոր… Դուք նրան
անտեսել եք, ուշադրություն չեք դարձրել, դրա համար էլ նա մեկ ուրիշի
ն է գտել:
ՀԱՅԿԱԶ 
(դանակը պարզելով) – Իսկ դուք որտեղի՞ց գիտեք…
ՍՄԲԱՏ 
(վախեցած) – Պատկերացնում եմ… Ես լավ եմ ճանաչում կանանց:
ՀԱՅԿԱԶ – Դուք ինձ դասեր եք տալիս, բայց դուք էլ եք ընկել իմ օրը:
ՍՄԲԱՏ – Իմ պատմությունը տարբերվում է ձեր պատմությունից:
ՀԱՅԿԱԶ – Էդ ինչի՞, որ…
ՍՄԲԱՏ – Նրանով, որ էսօր մեր ամուսնության առաջին օրն է, իսկ նա ինձ արդեն
խաբում է և մեր հարսանեկան առաջին գիշերվա ժամանակ նա մեկ ուրիշի հետ է
բռնոցի խաղում:
ՀԱՅԿԱԶ
(գազազած)–Ա՜յ էդ ուրիշ բան…Ձեր տեղը լինեի, նրան հենց հիմա կսպանեի:
ՍՄԲԱՏ – Հենց դրան էլ սպասում եմ… Մեզ երկուսին ապուշի տեղ են դրել…
ՍՄԲԱՏ և ՀԱՅԿԱԶ 
(գոռալով, վեր բարձրացնելով դանակները) – Կսպանե՜մ,
կսպանե՜մ…
(Այդ պահին արագ ներս է մտնում՝ Թերեզան:  Գեղեցիկ ու նորաոճ հագնված,
բարձրակրունկ կոշիկներով և լայնեզր գլխարկով):
ԹԵՐԵԶԱ  (ինքնամոռաց ներս մտնելով) – Անուշի՜կս, թանկագի՜նս…  (Տեսնելով
Սմբատին և Հայկազին՝ դանակներով հիստերիկացած ճչում է):  Օգնեցե՜ք…
(Հայկազը վախից ետ է գնում, իսկ Սմբատը անզգայացած նայում է Թերեզային):
ՍՄԲԱՏ – Դուք էստեղ ի՞նչ եք անում…
ԹԵՐԵԶԱ 
(հարձակվելով Սմբատի վրա) – Ո՞ւր է… Քեզ ասում եմ, ո՞ւր է…
ՍՄԲԱՏ 
(ազատվելով Թերեզայից) – Հանգստացեք…
ԹԵՐԵԶԱ – Ո՞ր սատանան նրան անիծեց… Ո՞ւմ հետ էր բռնոցի խաղում… Ո՞ւր
փախավ ուրվական հարսնացուն… 
(Սմբատը և Հայկազը ապուշ կտրած հայացքով
նայում են Թերեզային: Թերեզան նայում է դանակներին): Դու նրան արդեն
սպանե՞լ ես…
(Հառաչելով): Ա՜հ… Իսկ ո՞ւր ես թաքցրել դիակը…  Աստվա՜ծ իմ, ես
զգում էի, ես գիտեի, որ իմ երազները ինձ չեն խաբում… Չէի կարողանում
հանգիստ քնել… Անընդհատ շուռումուռ էի, գալիս, հետո վեր էի թռնում, երբ
տեսնում էի էդ ուրվականին:  Վախից գնում էի խոհանոց, ջուր խմում, որ իբր վախս
անցնի, հետո էլի վախեցած գնում է սենյակ ու էլի պառկում… Ու նորից նույն
պատմությունը:  Այնքա
՜ն գնացի, եկա, այնքա՜ն գնացի եկա, որ այդ անիծյալ
ուրվականը ջուրը կտրեց, որ էլ չխմեմ… Ես գիտեի, որ մի բան է լինելու… Դրա
համար էլ այսպես ծարաված եկել ու հասել եմ այստեղ…
(Ձայնելով): Անուշի՜կս,
թանկագի՜նս… Մի՞թե ես այլևս նրան չեմ տեսնելու
… (Շարունակում է թափահարել
Սմբատին):
ՍՄԲԱՏ  (ազատվելով Թերեզայից) – Ի՞նչ ուրվական հարսնացու, ի՞նչ բռնոցի, ի՞նչ
երազներ, ի՞նչ ջուր, ի՞նչ դիակ…
ՀԱՅԿԱԶ 
(ապշած, Սմբատին) – Էս կինն ո՞վ է…
ՍՄԲԱՏ – Զոքանչս է…
ԹԵՐԵԶԱ 
(Հայկազին) – Դուք էլ եք նրան օգնել, որ աղջկաս սպանի՞…
ՀԱՅԿԱԶ – Ոչ, տիկին… Ես իմ անձնական զոհերն ունեմ…
ԹԵՐԵԶԱ –  Դուք Սադամ Հուսեյնի հետևորդներն եք… Ես հենց հիմա զանգում եմ
ոստիկանություն…
(Ուզում է վերցնել սենյակի հեռախոսը լսափողը, Սմբատը չի
թողնում):
ՍՄԲԱՏ – Տեղը դրե՛ք, վիճակն ավելի մի բարդացրեք… (Խլում է լսափողը):

ԹԵՐԵԶԱ  (ճչալով) – Ավազակնե՜ր, бандтине՜р…
ՍՄԲԱՏ – Դուք որտեղի՞ց եք իմացել էս ամենի մասին, որ էս գիշերվա հազարին եկել,
հասել եք հյուրանոց…
ԹԵՐԵԶԱ  
(չլսելով Սմբատին) – Հազար անգամ աղջկա ասացի, որ չամուսնանա քեզ
նման հանցագործի հետ, բայց նա ինձ չլսեց, ասում էր…
(Ծամածռելով): «Սիրում է,
հա սիրում է»
: (Նայելով դանակին):  Այս ձևո՞վ էր սիրում, հա՞… (Հարձակվելով
Սմբատի վրա): Տակա՜նք… Աղջկաս ինչո՞ւ ես դավաճանել…
ՍՄԲԱՏ  – Ձեր աղջիկն է ինձ դավաճանել, հենց առաջին օրով…
ԹԵՐԵԶԱ – Իսկական հարսնացուն քեզ բավական չէ
՞ր, ուրվական հարսնացուի՞ն էլ
ես բերել քո սենյակ…
ՍՄԲԱՏ 
(խուճապահար) – Ձեզ ո՞վ է ասել…
ԹԵՐԵԶԱ – Փաստորեն ճիշտ է…  Աղջկաս հետ գործը արիր, վերջացրիր, հետո էլ
անցար երկրորդի՞ն… 
(Ճչալով): Մանյա՜կ… (Նորից է հարձակվում վրան):
ՍՄԲԱՏ – Ես դեռ ոչ մի բան էլ չեմ հասցրել անել… Թողեցի՞ն, որ անեմ… Չեմ
հասկանում, թե դուք որտեղի՞ց գիտեք…
ԹԵՐԵԶԱ – Ինձ ասացին…
ՍՄԲԱՏ 
(ծաղրանքով) – Ջուրը կտրող ուրվակա՞նը…
ԹԵՐԵԶԱ – Սրիկա, երբ վախից զարթնեցի, գնացի խոհանոց, որ ջուր խմեմ, ջուրն
արդեն կտրվել էր և հենց այդ ժամանակ էլ զանգեցի ձեր սենյակ և մեկը
լեղապատառ ձայնով ասաց:
ՍՄԲԱՏ – Բայց ո՞վ է եղել…
ԹԵՐԵԶԱ – Շնչակտուր ձայնով մեկը:
ՀԱՅԿԱԶ – Երևի բռնոցի խաղացողը կլինի:
ԹԵՐԵԶԱ 
(ճչալով) – Ո՞ւր է աղջիկս… Որտե՞ղ ես դիակը թաքցրել…
ՍՄԲԱՏ – Ձեր աղջիկը դուրս եկավ սենյակից…
ԹԵՐԵԶԱ 
(հանգիստ) – Ուրեմն դու նրան դեռ չե՞ս սպանել…
ՍՄԲԱՏ 
(դժբախտ) – Էդ նա ինձ սպանեց հենց առաջին օրը…
ԹԵՐԵԶԱ – Իսկ ո՞ւր գնաց…
ՍՄԲԱՏ – Շտապ օգնություն դարձած սենյակից դուրս վազեց…
ԹԵՐԵԶԱ – Ինչո՞ւ…
ՍՄԲԱՏ – Որ դեղ բերի…
ԹԵՐԵԶԱ – Ո՞ւմ համար…
ՍՄԲԱՏ – Իր սիրելի ամուսնու… Բայց արդեն երկար ժամանակ է չկա…
ՀԱՅԿԱԶ – Երևի բռնոցին շարունակվում է…
ՍՄԲԱՏ – Արդեն ում հետ ուզում է թող խաղա… Նա էլ իմ կինը չէ… Չնայած չդարձավ
էլ…
(Թերեզային): Էստեղ սպասեք, հիմա ձեր աղջկան գտնեմ, բերեմ, որ
համոզվեք, որ նրա հետ ոչինչ չի եղել…
(Դուրս է վազում):
ԹԵՐԵԶԱ  (տարօրինակ նայելով Հայկազին) – Ավազակ, իսկ դու ո՞վ ես…
ՀԱՅԿԱԶ – Ես էլ իմ երկու զոհերին եմ փնտրում, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում
գտնել նրանց:
ԹԵՐԵԶԱ  
(խիստ)– Ինչպե՞ս ես համարձակվում այսպես պարզ-պարզ խոսել…
Հենց հիմա հաստատ զանգում եմ ոստիկանություն:
ՀԱՅԿԱԶ 
(վախեցած) – Ես փախա՛… (Դուրս է վազում):
ԹԵՐԵԶԱ  (մենակ)  – Անիծյալ հանցագործնե՜ր… (Հանում է գլխարկը և պայուսակի
հետ միասին ուզում է դնել զգեստապահարանի մեջ:  Բացում է զգեստապահարանի

դուռը և տեսնում հարսի շորով Լուլուին:  Ճչում է և փակում զգեստապահարանի
դուռը): Օգնեցե՜ք…  Ուրվական հարսնացո՜ւն է… (Ուշաթափվում է և ընկնում
մահճակալին: Լուլուն արագ դուրս է գալիս զգեստապահարանից և ուզում է
փախնել: Լոգարանից ներս է վազում՝ Մխոն):                
ՄԽՈ – Ի՞նչ է կատարվում էստեղ…
ԼՈՒԼՈՒ 
(խուճապահար) – Չգիտեմ, երևի մեռավ…
ՄԽՈ 
(տարօրինակ նայում է ուշաթափված Թերեզային) – Բայց սա ո՞վ է… (Լուլուն
փախնում է դուրս: Ձայնելով): Սպասի՜ր, ո՞ւր ես գնում… (Մխոն վազում է դեպի
Թերեզան:  Համարյա նստած Թերեզայի վրա թափահարում է նրան և փորձում
ուշքի բերել): Տիկին, խնդրո՜ւմ եմ զարթնեք, մեզ արտառոց դեպքեր, էլ պետք չեն:
(Մահճակալը սկսում է շարժվել: Այդ պահին ուրախ տրամադրությամբ ներս է
մտնում Ժասմինան, ձեռքին՝ դեղի կոճակ):
ԺԱՍՄԻՆԱ – Սիրելի՜ս, ես քեզ հիմա կբուժե՜մ… (Տեսնելով այդ տեսարանը ՝ ճչում է):
Այլանդա՜կ…
ՄԽՈ 
(վախեցած կանգնում է) – Կամաց գոռացե՛ք, էս խեղճ կինը մեռնում է…
ԺԱՍՄԻՆԱ 
(տեսնելով Թերեզային, զարմացած) – Մա՜մ…  (Վազում է դեպի
Թերեզան): Մամա՜, քեզ ի՞նչ է եղել: (Մխոյին) :  Ի՞նչ եք արել մայրիկիս…
ՄԽՈ 
(զարմացած) – Նա ձեր մա՞յրն է… (Անմեղ): Ես ոչ մի բան էլ չեմ արել…
ԺԱՍՄԻՆԱ – Ես լավ էլ տեսա, թե ինչ էիք ուզում անել:
(Ապտակում է Մխոյին):
Խուժա՛ն:
ՄԽՈ 
(ցավով) – Ա՜խ… Բայց ձեր մայրն ի՞նչ գործ ունի էստեղ, էս գիշերվա
հազարին…
ԺԱՍՄԻՆԱ 
(անորոշ) – Ես որտեղի՞ց իմանամ… (Թերեզային): Մամա՜, քեզ ի՞նչ է
արել… Ուշքի արի, խնդրո՜ւմ եմ:
ՄԽՈ 
(մոտենալով) – Տիկին, ճիշտ է ասում, ուշքի եկեք, ես էլ եմ խնդրում… Էսքան
խայտառակ դեպքերից հետո, մեզ ավելորդ խնդիրներ պետք չեն…
ԺԱՍՄԻՆԱ – Մայրս խնդիր չէ, այ անշնորհակա՛լ…
ՄԽՈ – Եթե անկեղծ ասեմ, ապա էս պահին շատ էլ մեծ խնդիր է:
ԹԵՐԵԶԱ 
(ուշքի գալով) – Օ՜յ, գլուխս…
ԺԱՍՄԻՆԱ 
(ուրախ) – Մամա՜… Փա՜ռքդ շատ, Տե՜ր Աստված…
ՄԽՈ 
(ուրախ) – Ոնց որ էս մի խնդիրը սկսվեց լուծվել…
ԺԱՍՄԻՆԱ 
(խիստ) – Արդեն ասացի, որ մայրս խնդիր չէ՛… (Թերեզային): Մամ ջան,
քեզ ի՞նչ է եղել, ո՞նց ես հայտնվել էստեղ, էս ժամին…
ԹԵՐԵԶԱ 
(գրկելով Ժասմինային) – Ուրեմն դու իսկապես ո՞ղջ ես… Ուրեմն քեզ դեռ
չե՞ն սպանել…
(Ժասմինան և Մխոն զարմացած նայում են իրար):
ԺԱՍՄԻՆԱ  (անորոշ) – Ինչե՞ր ես խոսում, մամ…
ԹԵՐԵԶԱ – Ես տեսա այդ երկու հանցագործներին՝ անասուն մորթելու զենքերով:
(Ցույց տալով սեղանի կիսադատարկ գինու շիշը): Նրանք էստեղ գինի էին խմում ու
պատրաստվում էին դիմավորել իրենց զոհերին:
ԺԱՍՄԻՆԱ 
(տարօրինակ) – Մամ, դու քեզ լա՞վ ես զգում…
ՄԽՈ 
(գլխի ընկնելով) – Նա ձեր ամուսնուն և այն հանցագործին նկատի ունի…
(Զարմացած): Բայց թե նրանք ինչո՞ւ պիտի ընկերանային, ա՛յ դա չհասկացանք…
ԹԵՐԵԶԱ 
(նայելով շուրջը) – Իսկ ո՞ւր է նա…
ԺԱՍՄԻՆԱ 
(հանգստացնելով) – Մամ, Սմբատը հիմա կգա, իսկ այն մյուս մարդը
նրա ընկերն է…
ԹԵՐԵԶԱ – Ես այդ հանցագործներին նկատի չունեմ…
ԺԱՍՄԻՆԱ և ՄԽՈ 
(զարմանքով) – Իսկ ո՞ւմ…
ԹԵՐԵԶԱ – Ուրվական հարսնացուին…

(Ժասմինան նայում է Թերեզային, հետո՝ Մխոյին: Մխոն թեքում է հայացքը):
ԺԱՍՄԻՆԱ 
(ապշած) – Ո՞ւմ…

ԹԵՐԵԶԱ – Երազներիս ուրվականին, ով հետո դարձավ իրական ու հարսի շորեր է
հագել… Սմբատն էլ նրան բերել է էստեղ, որ քեզ փոխարինի…
ԺԱՍՄԻՆԱ 
(ձեռքը դնելով Թերեզային ճակատին) – Մամ, ջերմությունդ բա՞րձր է…
ՄԽՈ – Չէ, չէ, ճիշտ է ասում…
ԺԱՍՄԻՆԱ – Ո՞նց թե ճիշտ է ասում…
ՄԽՈ – Ուղղակի սխալ է վերլուծում…
ԺԱՍՄԻՆԱ 
(հարձակվելով Մխոյի վրա) – Ի՞նչ եք արել մայրիկիս հետ…
ՄԽՈ 
(ետ-ետ գնալով) – Չգիտեմ, թե նրան ով, ինչ է արել, բայց ես փորձել եմ միայն
օգնել, որպեսզի նա էլ էս պատմության հերթական զոհերից մեկը չդառնա:
ԹԵՐԵԶԱ 
(ինքն իրեն) –  Նա թռչում էր, բայց թևեր չուներ…
ԺԱՍՄԻՆԱ 
(տխուր) – Մայրս գժվել է…
ՄԽՈ – Բա որ ասո
՞ւմ եմ սխալ է վերլուծում, ինձ չեք հավատում… Էս խեղճ կինը
սնապաշության զոհ է դարձել:
ԺԱՍՄԻՆԱ 
(ջղային) – Մի փիլիսոփայե՛ք…
ՄԽՈ – Ավելի լավ է, ձեր մայրիկին տանենք սենյակ, թե չէ հիմա ով ասես կարող է
գալ… Խեղճ կինը թող մի քիչ հանգստանա, տեղից էլ շատ է երևակայում:
ԺԱՍՄԻՆԱ  – Վերջապես մի խելոք բան ասացիք:
(Կանգնեցնելով Թերեզային): Մամ,
վե՛ր կաց… Գնա, մի քիչ հանգստացիր… Հիմա քեզ հանգստանալ է պետք:
(Վերցնում է Թերեզայի պայուսակն ու գլխարկը: Մխոն և Ժասմինան Թերեզային
տանում են սենյակ ու ետ գալիս):
ՄԽՈ 
(կարծես ինքն իրեն) – Տեր Աստվա՜ծ… Հազիվ…
ԺԱՍՄԻՆԱ – Դուք չեք մոռացել, չէ՞…
ՄԽՈ – Ի՞նչը…
ԺԱՍՄԻՆԱ –  Մեր անձնական մատուցող՝  Անտոնիոյի դերը մինչև վերջ խաղալը,
մինչև հանդարտվեն հյուրանոցի էս խառնաշփոթ կրքերը:
ՄԽՈ – Դրա կարիքն էլ չկա…
ԺԱՍՄԻՆԱ 
(վախեցած) – Դուք ուզում եք ասել, որ ամուսինս ինձ իսկապես
սպանելո՞ւ է…
ՄԽՈ – Նա ամեն բան արդեն գիտի:
ԺԱՍՄԻՆԱ 
(սարսափած) – Ի՞նչ եք ասել նրան…
ՄԽՈ 
(անմեղ) – Ես ոչինչ էլ չեմ ասել…
ԺԱՍՄԻՆԱ – Ուրեմն ես ձեզ փրկեմ հանցագործի ճանկերից, իսկ դուք նոր-նոր

     դառնող հանցագործին ինձ բաժի՞ն տաք…
ՄԽՈ – Ձեր մայրիկի նման դուք էլ դեպքերը սխալ վերլուծում:
ԺԱՍՄԻՆԱ 
(ծաղրելով) – Ճիշտ վերլուծողիս տեսե՜ք… Ի՞նչ եք ասել ամուսնուս…
ՄԽՈ – Ասացի, չէ
՞, որ ես ոչինչ չեմ ասել…Նա պատահական լսեց, որ իմ անունը Մխո
է, ոչ թե Անտոնիոն  և ես ձեր անձնական մատուցողը չեմ…
ԺԱՍՄԻՆԱ – Դուք նրան ասացիք, որ իմ սիրեկա՞նն եք…
ՄԽՈ – Դուք հաստատ գժվել եք… Ես նրան պարզապես հասկացրի ձեր մեծ հոգու
անսահման խորություն:

ԺԱՍՄԻՆԱ – Ափսոս, որ դուք բանաստեղծ չեք դարձել…Կարո՞ղ եք  ավելի պարզ
խոսել:
ՄԽՈ – Նա իմացավ, որ ես կողքի 15-րդ սենյակից փախած սիրեկանն եմ…
ԺԱՍՄԻՆԱ – Իսկ որտեղի՞ց իմացավ, եթե դուք նրան ոչինչ չեք ասել…
ՄԽՈ 
(խառնված) – Երևի տեսել էր…
ԺԱՍՄԻՆԱ – Բայց հավատա՞ց…
ՄԽՈ – Հանգիստ եղեք, հաստատ հավատաց, թե չէ ես արդեն դիակ կլինեի…
ԺԱՍՄԻՆԱ 
(խաչակնքելով երեսը) – Փա՜ռքդ շատ, Տե՜ր Աստված…
ՄԽՈ 
(անհանգիստ) – Իսկ հիմա մենք ուրիշ պրոբլեմ ունենք…
ԺԱՍՄԻՆԱ – Հենց նոր ասացիք, որ խնդիրները լուծված են, հիմա էլ ասում եք, թե նոր
պրոբեմ ունե
՞նք…
ՄԽՈ – Ձեր ամուսինն իմացավ, որ ես Անտոնիոն չեմ և դուք բարի մտադրությամբ եք
ինձ դարձրել Իտալիայից հատուկ հրավիրված ձեր անձնական մատուցողը:  Բայց
նա դեռ չգիտի, որ էդ նույն Անտոնիոն բռնոցի խաղացող ձեր չեղած մորաքրոջ տղա
Գուրգենն է, ում նա գազանաբար փնտրում է, որ անասունի նման մորթի, կարծելով
որ ձեր իսկական սիրեկանը հենց նա է…
(Դժբախտ): Այսինքն ես…
ԺԱՍՄԻՆԱ – Բայց նա որտեղի՞ց գիտի Գուրգենի մասին: Ես ասել էի մասին
ադմինիստրատորին…
ՄԽՈ – Երևի էդ խելառ ադմինիստրատորն էլ ձեր ամուսնուն է ամեն բան պատմել:

     (Դուռը թակում են):
ԺԱՍՄԻՆԱ – Ո՞վ է…
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ 
(դրսից) – Ձեր հավատարիմ ադմինիստրատորը…
ԺԱՍՄԻՆԱ 
(անտարբեր) – Մտեք, մտեք… (Ներս է մտնում ՝ Հարությունը): Մենք ձեզ
սպասում էինք:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Ձեզ էլի անհրաժե՞շտ են իմ ծառայությունները…
ԺԱՍՄԻՆԱ – Ծառայություններից արդեն հոգնել ենք:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ 
(Մխոյին) – Պարոն Գուրգեն, ինչպես տեսնում, դու ոչ մի կերպ չեք
կարողանում գտնել ձեր կնոջը:
ԺԱՍՄԻՆԱ – Հենց պարոն Գուրգենի հարցն էլ ինձ անհանգստացնում է:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Չլինի՞ նրա կինն էլ է նրան դավաճանել…
ԺԱՍՄԻՆԱ – Ոչ, այդ դուք ինձ դավաճանեցիք:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ 
(մեղայականով) – Ինչպե՞ս կարող եք նման բանում ինձ մեղադրել…
ԺԱՍՄԻՆԱ – Պետք չէր ամուսնուս ոչինչ ասել մորաքրոջս տղայի մասին:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Ներեցեք իհարկե, բայց ինձ թվաց, որ ձեր ամուսինը շատ
կուրախանա այդ լուրը լսելով… Չէ
՞ որ դուք ասացիք, որ անակնկալ է լինելու նրա
համար: Ուղղակի ես ձեզանից առաջ ընկա և ուզեցի ինքս անակնկալը մատուցեմ:
ԺԱՍՄԻՆԱ – Դուք ոչ մատուցիք, այլ՝ փչացրիք անակնկալը… Հիմա ձեր
հյուրանոցում ոչ թե մեկ, այլ երկու վտանգավոր ու գազազած հանցագործներ
կան… Նրանք թափառում են ամենուր:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Երկրորդ հանցագո՞րծ էլ է ավելացել, երբ մենք դեռ առաջինին չենք
կարողանում գտնել…
ԺԱՍՄԻՆԱ – Այո, այո , ձեր մեղքով… Հա, ի դեպ…Դուք ե՞րբ կբերեք  իմ հարսանեկան
զգեստը… Համարյա լուսաբաց է…
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ 
(անորոշ) – Ի՞նչ զգեստ…
(Մխոն աչքերը աջ ու ձախ է ֆռռացնում):
ԺԱՍՄԻՆԱ – Իմ … Հուսով եմ այն արդեն մաքուր լվացված է…

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Ի՞նչը…
ԺԱՍՄԻՆԱ – Հարսի զգեստը…
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Ես ինչո՞ւ պետք է վերցնեի ձեր հարսանեկան զգեստը…
ԺԱՍՄԻՆԱ – Ամուսինս է ձեզ տվել, որ այն տանեք լվացքատուն և մաքուր
վիճակում բերեք…
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ 
(քարացած) – Պարոն Սմբա՞տը…
(Այդ պահին սենյակից դուրս է գալիս Թերեզան՝ վատ վիճակում):
ԹԵՐԵԶԱ  (ինքն իրեն խոսելով) – Ուրվական հարսնացո՜ւն, ուրվական հարսնացո՜ւն:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ 
(տարօրինակ նայելով Թերեզային) – Ներեցեք, այս կինն  ո՞վ է…
Չլինի այս գիշերային հարսանիքի հերթական զոհերից մեկն է…
ԺԱՍՄԻՆԱ – Ոչ, մայրս է…
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Այն կինը, ում հետ քիչ առաջ հեռախոսով խոսո
՞ւմ էի…
ԺԱՍՄԻՆԱ – Ուրեմն դո՞ւք եք մայրիկիս հասցրել խելագարության աստիճանի…  Ձեզ
աշխատանքից հեռացնել է պետք…
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Ես նրան ասել եմ միայն ճշմարտությունը…
ՄԽՈ – Դրա համար է չափից շատ երևակայում…
ԺԱՍՄԻՆԱ 
(Թերեզային) –  Մամ, խնդրում եմ, գնա պառկիր, հանգստացիր…
(Հարությունին): Ի՞նչ եք ասել մայրիկիս…
ԹԵՐԵԶԱ – Ես տեսա նրան… Ուրվական հարս
նացուն թռնում էր, բայց թևեր չուներ…
(Ցույց տալով զգեստապահարանը):  Նա նստած էր այնտեղ…  (Ժասմինան արագ
բացում է զգեստապահարանի դուռը):
ԺԱՍՄԻՆԱ  (տեսնելով դատարկություն) – Մամ, նայիր, էստեղ ոչինչ էլ չկա:
ԹԵՐԵԶԱ – Նա թռել է, առանց թևերի՝ ուրիշ տեղ:  
(Հարությունը նայում է շուրջը):
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ  (Թերեզային) – Տիկին, դուք հավանաբար շփոթում եք… Նա ոչ թե
զգեստապարանում էր, այլ
՝ սենյակում… Վերջին անգամ ես նրան այնտեղ
եմ տեսել:
ԺԱՍՄԻՆԱ – Պարոն Հարություն, դո՞ւք էլ եք տեսիլքներ տեսնում…
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Ես իրականությունն եմ ասում… Ես նրան տեսա ձեր սենյակում
նստած:
ԹԵՐԵԶԱ – Իսկ ես տեսա, թե ինչպես էր թաքնվել զգեստապահարանում:
ԺԱՍՄԻՆԱ – Ուրեմն դա ոչ թե ուրվական է, այլ՝ իրական:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Իհարկե իրական է… Ես ձեր մայրիկին ասացի այդ մասին
հեռախոսով… Չգիտեմ ինչու, նրան թվացել է, թե ես խոսում եմ ուրվական
հարսնացուի  մասին:
ՄԽՈ 
(անհանգիստ, Ժասմինային) – Ժասմինա, մի լսիր նրանց… Իրենք էլ չգիտեն,
թե ինչեր են խոսում:
(Թերեզան  տարօրինակ նայում է Մխոյին):
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ  (Մխոյին) – Պարոն Գուրգեն, մի շփոթեցրեք ձեր քրոջը… Մենք ասում
ենք այն, ինչ տեսել ենք…
ԹԵՐԵԶԱ   
(Մխոյին) – Երիտասարդ, դուք ո՞վ եք…
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Ինչպե՞ս թե, ով է
».  Դուք նրան չե՞ք ճանաչում…
ԹԵՐԵԶԱ 
(ավելի մոտ գնալով Մխոյին) – Ոչ, ես նրան առաջին անգամ եմ տեսնում:
(Ժասմինան և Մխոն վախեցած նայում են իրար):
ԺԱՍՄԻՆԱ  (ցրելով իրավիճակը) – Ուրեմն Սմբատն ինձ դավաճանում է… Նա ինձ
մեղադրում էր այն բանում, որ ես սիրեկան ունեմ, այն ինչ
, նա է սիրուհուն
թաքցրել սենյակում ու զգեստապահարանում:
ՄԽՈ – Չէ, չէ… Դու ամեն ինչ խառնեցիր իրար… Դու էլ ես սխալ վերլուծում:
ԹԵՐԵԶԱ – Ոչ մի բանն էլ սխալ չի վերլուծում… Ես և այս մարդը տեսել ենք նրան…
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ 
(ժպտադեմ, Թերեզային) – Հարություն… Ես այս հյուրանոցի
ադմինիստրատորն եմ…
ԹԵՐԵԶԱ 
(ժպիտով) – Շատ հաճելի է… Ներեցեք, պարոն Հարություն… Իսկ դուք
ինչի՞ց վերցրիք, որ ես պետք է ճանաչեմ ծագումը դեռ չպարզված այս մատուցողին:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Ի՞նչ մատուցող…
ԹԵՐԵԶԱ 
(ցույց տալով Մխոյին) – Նրան…
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Բայց նա մատուցող չէ:
ԹԵՐԵԶԱ – Իսկ ինչո՞ւ է այդպես հագնվել…
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Նա ինչ-որ մեկի դերն է կատարում…
ԺԱՍՄԻՆԱ 
(ցրելով իրավիճակը) – Մենք խաղ էինք խաղում:
ԹԵՐԵԶԱ – Դու քո չեղած ամուսնու հետ պիտի խաղեր խաղայիր, քո հարսանեկան
առաջին գիշերվա սենյակում, այլ ոչ թե անծանոթ ինչ-որ մատուցողի:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ 
(ապուշ կտրած) – Ինչպե՞ս թե անծանոթ… Ներեցեք իհարկե, տիկին,
բայց ես սկսում եմ հավատալ, որ դուք իսկապես ցնորքներ եք տեսնում:
ԹԵՐԵԶԱ – Ես խելագար չե՜մ:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Դուք մի՞թե չեք ճանաչում, ձեր քրոջ տղային՝ Գուրգենին…

     (Ժասմինան և Մխոն վախից կարկամում են և փակում են երեսները):
ԹԵՐԵԶԱ – Ես չեմ կարող նրան ճանաչել:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Իսկ ինչո՞ւ…
ԹԵՐԵԶԱ – Որովհետև ես քույր չունեմ:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Իսկ այս տղան ո՞վ է…
ԹԵՐԵԶԱ – Ի՞նձ եք հարցնում… Մի՞թե պարզ չէ…
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Սկզբում պարզ էր, իսկ հիմա՝ ոչ…
ԹԵՐԵԶԱ – Հյուրանոցի մատուցողներից է:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Ուրեմն նա ձեր քրոջ տղա՞ն չէ…
ԹԵՐԵԶԱ – Ասացի, ես քույր չունե՜մ:
ԺԱՍՄԻՆԱ 
(անէլանելի , ձայնելով) – Սմբա՜տ, դավաճա՜ն… Ես քեզ հիմա
կսպանե՜մ…
(Դուրս է վազում):
ՄԽՈ  (անէլանելի) – Սպասի՜ր, ես էլ եմ գալի՜ս… (Դուրս է վազում):
ԹԵՐԵԶԱ  (խիստ, անորոշ) – Ի՞նչ է կատարվում այստեղ…
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Երբ պարզեք, ինձ էլ կասեք…
(Դուրս է գնում):
ԹԵՐԵԶԱ  (մենակ) – Սա պարզապես խայտառակություն է… Ափսոս, որ Ժասմինան
ինձ չլսեց և ամուսնացավ այդ սրիկայի հետ: Ես ոչ մի րոպե այստեղ չեմ մնա:
(Մտնում է սենյակ: Բեմը դատարկ է: Այդ պահին շնչակտուր նորից ներս է վազում
Լուլուն՝ հարսի շորով):
ԼՈՒԼՈՒ – Անիծյա՛լ լինես, Հայկազ… Պրծում չունեմ քեզնից… Ոչ մի կերպ չեմ
կարողանում դուրս գալ էս անտեր հյուրանոցից:  Կարծես էս հարսի շորն անիծված
լինի…  Գոնե մի բան գտնեմ, հանգնեմ ու սա հանեմ շպրտեմ…
(Նայելով շուրջը):
Դրանց ճամպրուկն ո՞ւր է… Միգուցե ինչ-որ բան գտնվի… Թեկուզ Սմբատի
շորերից լինի…
(Մտնում է սենյակ: Այդ պահին սենյակից միաժամանակ լսվում են
Թերեզայի և Լուլուի բղավոցները:  Սենյակից դուրս է վազում Թերեզան՝
պայուսակով և գլխարկը դրած):

ԹԵՐԵԶԱ  (սարսափահար) – Աստվա՜ծ իմ… Ուրվական հարսանցո՜ւն, ուրվական
հարսնացո՜ւն…
(Ուզում է դուրս վազել): Օգնեցե՜ք… (Այդ պահին սենյակից
վազելով դուրս է գալիս Լուլուն և ետ պահում Թերեզային):
ԼՈՒԼՈՒ  (բռնելով Թերեզայի թևից) – Սպասե՜ք, մի րոպե…
ԹԵՐԵԶԱ 
(փակելով երեսը) – Աստվա՜ծ իմ, խոսում էլ է…
ԼՈՒԼՈՒ – Ես ուրվական չեմ…
ԹԵՐԵԶԱ 
(սարսափած) – Հիսո՜ւս Քրիստոս…
ԼՈՒԼՈՒ – Խնդրո՜ւմ եմ, մի րոպե լսեք…
ԹԵՐԵԶԱ – Դուք ինձ չեք սպանի՞…
ԼՈՒԼՈՒ – Ինձ են ուզում սպանել:
ԹԵՐԵԶԱ – Ձե՞զ էլ…
ԼՈՒԼՈՒ – Ուրիշ ինչ-որ մեկի՞ն էլ են ուզում սպանել…
ԹԵՐԵԶԱ – Նախապատրաստվում են…
ԼՈՒԼՈՒ – Իսկ դուք որտեղի՞ց գիտեք…
ԹԵՐԵԶԱ – Հանցագործներին տեսա…
ԼՈՒԼՈՒ – Բայց հանցագործը մեկն է հյուրանոցում…
ԹԵՐԵԶԱ – Ես երկուսին եմ տեսել:
ԼՈՒԼՈՒ – Տառականների նման շատանում են էս անիծված հյուրանոցում…
ԹԵՐԵԶԱ – Դո՞ւք էլ եք դժբախտ հարսանեկան գիշեր ունեցել…
ԼՈՒԼՈՒ – Իմ պարագան ուրիշ է… Ես հարսնացու չեմ…
ԹԵՐԵԶԱ – Իսկ հարսի զգեստն ինչո՞ւ եք հագել…
ԼՈՒԼՈՒ – Ստիպված…
(Լուլուն հանում է հարսի զգեստը, գցում մահճակալին և
վերցնելով մահճակալի սպիտակ սավանը՝ փաթաթում է մարմինը):
ԹԵՐԵԶԱ  (անորոշ) – Ոչինչ եմ հասկանում… Բայց դուք ո՞վ եք…
ԼՈՒԼՈՒ – Իսկ դուք ո՞վ եք…
ԹԵՐԵԶԱ – Ես ձեզ եմ հարցնում…
(Մտածելով): Ա՜… հասկացա՜… Փաստորեն ճիշտ
է, որ այդ սրիկան  դավաճանում է աղջկաս:
ԼՈՒԼՈՒ 
(անորոշ )– Ինչե՞ր եք խոսում …
ԹԵՐԵԶԱ 
(խիստ) – Մի փորձեք թաքցնել…
ԼՈՒԼՈՒ 
(զարմանքով) – Դուք Մխոյի մա՞յրն եք…
ԹԵՐԵԶԱ –Ու՞մ…
ԼՈՒԼՈՒ – Ձեր տղայի:
ԹԵՐԵԶԱ – Ես ձեզ հիմա կսպանե՜մ…
(Բեմով մեկ վազում է Լուլուի ետևից):
(Շնչակտուր ներս է վազում՝ Ժասմինան):
ԺԱՍՄԻՆԱ – Մա՜մ, էդ դավաճանին ոչ մի տեղ չեմ կարողանում գտնել:  (Տեսնելով
վազքը՝ ճչում է): Ի՞նչ է կատարվում էստեղ…
ԹԵՐԵԶԱ – Չես տեսնում,  թե ի՞նչ է… Ամուսինդ դավաճանում է քեզ հենց քո քթի
տակ: 
(Լուլուն Թերեզայից թաքնվում է Ժասմինայի ետևը):
ԺԱՍՄԻՆԱ  (քարացած) – Ո՞նց թե…
ԼՈՒԼՈՒ
(Ժասմինային) – Բայց նա երբ է ամուսնացել…
ԺԱՍՄԻՆԱ 
(ազատվելով Լուլուից) – Այսօր… Եվ այսօր էլ բաժանվելու է:
ԼՈՒԼՈՒ – Բայց նա ամուսնացած չէ…
ԺԱՍՄԻՆԱ – Հիմա արդեն՝ ամուսնացած էր…
ԼՈՒԼՈՒ – Նրանք բոլորն էլ նույնն են… Նրանց հավատալ ու վստահել չի կարելի…
Մխոն էլ բոլորի նման:

ԹԵՐԵԶԱ – Ի՞նչ Մխո… Մխոն ո՞վ է…
ԺԱՍՄԻՆԱ 
(Լուլուին) – Դուք Մխոյին որտեղի՞ց եք ճանաչում…
ԼՈՒԼՈՒ – Դե մի տեղից ճանաչում եմ, էլի…
ԺԱՍՄԻՆԱ 
(ապշած) – Ուրեմն դո՞ւք եք Մխոյի հետ եկել հյուրանոց…
ԹԵՐԵԶԱ 
(կտրուկ) – Մի՛ րոպե, մի՛ րոպե… Ես չհասկացա, Մխոն ո՞վ է…
ԼՈՒԼՈՒ – Էդ սրիկա մատուցող դարձած սիրեկանը:
ԹԵՐԵԶԱ 
(քմծիծաղով) – Իբր իմ քրոջ տղա՞ն…
ԼՈՒԼՈՒ 
(զարմացած) – Դուք նրա մորաքո՞ւյրն եք…
ԺԱՍՄԻՆԱ – Չէ, չէ… Մայրս նորից սխալ է վերլուծում:
ԹԵՐԵԶԱ – Ես ոչինչ էլ սխալ չեմ վերլուծում… Չգիտեմ, թե որտեղից էր գուշակել
ադմինիստրատորը:
ԼՈՒԼՈՒ – Իսկ ադմինիստրատորն ինչի՞ց է վերցրել, որ Մխոն ձեր քրոջ տղան է…
ԺԱՍՄԻՆԱ – Ես էի նրան մորաքրոջս տղան դարձրել, որ էդ հանցագործը նրան
չսպանի:  Թե չէ նա արդեն դիակ էր… Նա պատահաբար մտել է մեր հարսանեկան
առաջին գիշերվա սենյակ, որ թաքնվի և ամբողջ խայտառակությունը սկսվեց հենց

     էդտեղից: (Լուլուն փաթաթվում է Ժասմինային):
ԼՈՒԼՈՒ – Սիրելի՜ս, շնորհակա՜լ եմ…
(Ներս է մտնում Սմբատը՝ դանակով  և տեսնում Ժասմինային ու Լուլուին
փաթաթված:  Զարմացած նայում է նրանց):
ՍՄԲԱՏ – Էս ի՞նչ Օսկարակիր համբույրներ են…
ԼՈՒԼՈՒ 
(երջանիկ) – Սմբատ, կնոջդ շնորհակալություն եմ հայտնում իր արած բարի
գործի համար:
ԺԱՍՄԻՆԱ 
(խանդով) – Դուք իրար որտեղի՞ց եք ճանաչում…
ՍՄԲԱՏ 
(խառնված) – Էստեղ ենք ծանոթացել…
ԺԱՍՄԻՆԱ 
(Սմբատին) – Դանակն ի՞նչ ես անում…
ՍՄԲԱՏ  
(նենգ) – Քեզ համար է…
ԹԵՐԵԶԱ 
(փակելով Ժասմինային) – Փաստորեն ադմինիստրատորն ինձ հեռախոսով

     ճիշտ է ասել, որ դու ուզում ես սպանել իմ աղջկան, որպեսզի քո սիրուհու հետ
ամուսնանաս…
ՍՄԲԱՏ  
(ապշած) – Ադմինիստրատո՞րն է քեզ կանչել էստեղ…
ԹԵՐԵԶԱ – Այո, այդ բարի մարդը փորձեց կանխել վտանգը…
ԺԱՍՄԻՆԱ – Ի՞նչ սիրուհի , մամ… Ինչե՞ր ես խոսում…
ՍՄԲԱՏ 
(ծաղրանքով) – Ներեցեք, զոքանչ մայրիկ, իսկապես, ի՞նչ սիրուհու մասին եք
խոսում…
ԹԵՐԵԶԱ 
(ցույց տալով Լուլուին) – Նրա…
ԼՈՒԼՈՒ
(անորոշ) – Ես ի՞նչ…
ԹԵՐԵԶԱ – Էլ ի՞նչ… Էդ սրիկան իմ աղջկան դավաճանում է քեզ հետ… Ես ինքս
տեսա, որ հագել էիր աղջկաս հարսի շորը և սպասում էիր, որ Սմբատը
Ժասմինային սպանի, որ դու դառնաս իսկական հարսնացու…
ԺԱՍՄԻՆԱ 
(բղավելով) – Տակա՜նք… (Ուզում է հարձակվել Սմբատի վրա: Թերեզան
ետ է պահում):
ԹԵՐԵԶԱ – Տեսա՞ր աղջիկս, բա որ քեզ ասում էի, սա տականք, դու ինձ չէիր
հավատում…
(Ժասմինան գլուխը դնում է Թերեզայի կրծքին և արտասվում է):

ԺԱՍՄԻՆԱ  (Սմբատին) – Ուրեմն դու հարսի զգեստը տվել էիր քո սիրուհուն, որ
հագնի ու ինձ խաբել ես, ասելով, որ այն ադմինիստրատորի մո՞տ է…Որ տարել է

      լվացքատուն…  Դրա համար էլ պարոն Հարությունը զարմացավ, երբ հարցրի, թե
երբ կբերի զգեստը…
(Շարունակում է արտասվել):
ԹԵՐԵԶԱ – Հանգստացիր, անուշիկս… (Գրկում է Ժասմինային):
ԼՈՒԼՈՒ – Իրոք, որ էս կինն ամեն ինչ սխալ է վերլուծում… Ես ոչ մի կապ չունեմ ձեզ
հետ… Ես կողքի 15-րդ սենյակի զոհերից եմ… Եթե ամուսինս մեզ բռներ հաստատ
կսպաներ: Փա՜ռք Աստծո, որ դուք իմ հրաշքին եք փրկել, իսկ ձեր ամուսինը՝ ինձ…

ԺԱՍՄԻՆԱ – Ուրեմն դուք Սմբատի սիրուհի՞ն չեք…
ԼՈՒԼՈՒ – Չէ… Նա դարձավ իմ պահապան հրեշտակը…
ՍՄԲԱՏ 
(ժպիտով) – Տեսա՞ր Ժասմինա… Հազար եմ ասել, մայրիկիդ քիչ լսիր…

ԼՈՒԼՈՒ – Էս կինը բաներ է երևակայում, որոնք չկան…Ինձ դրել էր խոսող
ուրվականի տեղ
ԹԵՐԵԶԱ – Ձայննե՛րդ…
ՍՄԲԱՏ 
(Լուլուին) – Դուք մի անհանգստացեք, Լուլու… Ձեր ամուսինը էլ չի կարող
ձեզ սպանել…
ԼՈՒԼՈՒ – Բայց եթե գտնի, կսպանի…
ՍՄԲԱՏ – Էլ չի գտնի…
ԺԱՍՄԻՆԱ 
(սարսափած նայելով դանակին) – Դո՞ւ ես նրան սպանել…
ՍՄԲԱՏ – Չէ… Ես նրան համոզեցի, որ հեռանա հյուրանոցից… Ասացի, որ ամբողջ
հյուրանոցը նրան է փնտրում, ոստիկանությունը
՝ նույնպես… Եվ նա ամբողջ
կյանքում բանտ կնստի… Իսկ նա վախեցավ ոստիկանության անունը լսելով:
ԼՈՒԼՈՒ 
(ոգևորված) – Հա, հա… Նա վախկոտ է… (Փաթաթվում է Սմբատին):
Շնորհակալ եմ, որ փրկեցիր իմ կյանքը… 
(Նկատելով Ժասմինայի և Թերեզայի
զայրացած հայացքները ետ է քաշվում): Ներեցեք…  (Ուրախ): Հաստատ Մխոն էլ

     կուրախանա, երբ իմանա, որ էդ վայրենի հեռացել է հյուրանոցից…
ԹԵՐԵԶԱ – Մխոն այն երիտասարդը չէ
՞, որ ադմինիստրատորը կարծում է, թե իմ
քրոջ տղան է…
ԺԱՍՄԻՆԱ 
(վախեցած) – Մա՜մ…
ՍՄԲԱՏ 
(դանակը պարզելով) – Ի՞նչ…
ԹԵՐԵԶԱ – Այո… Ձեր ադմինիստրատորի ուղեղի հետ խնդիրներ կան… Անծանոթ
տղամարդուն դարձրեց իմ քրոջ տղան այն դեպքում, երբ ես ոչ մի քույր էլ չունեմ…
ՍՄԲԱՏ – Ո՞նց թե… Ուրեմն քո սիրեկանը, ում ես փնտրում էի էսքան ժամանակ ՝
Մխոն է, ում հետ բռնոցի էիր խաղում մեր սենյակում և ադմինիստրատորին էլ
ասել, էիր թե նրա անունը Գուրգեն է…
ԹԵՐԵԶԱ 
(անորոշ) – Ի՞նչ ես խոսում, ա՛յ խելապակաս… Ի՞նչ Գուրգեն, ի՞նչ բռնոցի…
ՍՄԲԱՏ 
(վրա գնալով Ժասմինային) – Ես քեզ հիմա կսպանե՜մ, հետո էլ նրա՜ն…
Ժասմինային գցում է մահճակալի վրա և սկսում է խեղդել: Թերեզան և Լուլուն
բաժանում են):
ԺԱՍՄԻՆԱ – Օգնեցե՜ք…
ԹԵՐԵԶԱ 
(բաժանելով) – Սրիկա՜, տակա՜նք…
ԼՈՒԼՈՒ 
(բաժանելով) – Աստվա՜ծ իմ….

     (Այդ պահին ուրախ տրամադրությամբ ներս է մտնում՝ Մխոն):
ՄԽՈ – Ժողովուրդ, ես լավ նորություն ունեմ… Տեսա, թե հանցագործը, ոնց է
հեռանում հյուրանոցից:  
(Տեսնելով այդ վիճակը՝ գոռում է):
ՍՄԲԱՏ – Իսկ ես վատ տրամադրություն ունեմ…  (Հարձակվում է Մխոյի վրա և
սկսում է խեղդել):
ՄԽՈ  (գոռալով) – Օգնեցե՜ք, մեռնո՜ւմ եմ…
(Թերեզան և Լուլուն բաժանում են):
ԹԵՐԵԶԱ  (բաժանելով) – Հանցագործի մեկը…
ԼՈՒԼՈՒ 
(բաժանելով) – Սմբա՜տ, կսպանես իմ սիրելիի՜ն… Թո՜ղ… (Բաժանում են):
(Մահճակալին ընկած է Ժասմինան  ՝ ծանր շնչելով, իսկ Մխոն նստում է սեղանի
մոտ՝ նորից ծանրացած շնչով):
                                                                                                                                                       

ՍՄԲԱՏ – Սրիկա, ուրեմն ես քեզ մեռնելուց փրկեմ, դու ծիծաղե՞ս վրաս…
ՄԽՈ – Ի՞նչ է եղել, ես ոչինչ չեմ հասկանում…
ՍՄԲԱՏ – Էս անգամ դու էս սենյակից հաստատ կենդանի դուրս չես գա…
(Ծաղրանքով): Գուրգե՜ն…
ՄԽՈ 
(զարմացած նայում է Ժասմինային) – Ադմինիստրատո՞րն է ասել…
ԺԱՍՄԻՆԱ – Չէ, մայրս… Ուղղակի էլի է սխալ վերլուծել:
ՄԽՈ – Ես էլ սխալ վերլուծությունների զոհը կարող էի դառնալ:
ԺԱՍՄԻՆԱ 
(Սմբատին) – Սմբատ, ես ադմինստրատորին խաբեցի, որպեսզի նա
հանկարծ չմտածեր, թե Մխոն իմ սիրեկանն է, որպեսզի մայրիկիս նման սխալ
վերլուծություններ չաներ…
ԹԵՐԵԶԱ 
(վիրավորված) – Ես ոչինչ էլ սխալ չեմ վերլուծում… Ինչ որ ասել են, այն եմ
ասում:
ՍՄԲԱՏ – Բռնոցի՞ն էլ էր վերլուծություն…
ԺԱՍՄԻՆԱ – Չէ, դա իրականություն էր…
ՍՄԲԱՏ – Ուրեմն դու խոստովանո՞ւմ ես…
ԺԱՍՄԻՆԱ – Իհարկե ոչ, սիրելիս…
ՄԽՈ – Նա ուզում էր ինձ սպանել, երբ իմացավ կողքի 15-րդ սենյակից եմ մտել ձեր
սենյակ… Էդ վազքն է ադմինիստրատորը տեսել և վերլուծել, որպես բռնոցի…
(Սմբատը դանակը դնում է սեղանին: Ներս է մտնում՝ Հարությունը: Ուշադիր
նայում է Ժասմինայի և Սմբատի գիշերային հանդերձանքին, Լուլուի կիստամերկ
վիճակին):
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ  (բարկացած) – Ներեցեք, իհարկե, որ խանգարում եմ ձեր գիշերային
հարսանիքը, բայց ստիպված եմ ձեզ խնդրել հեռանալ հյուրանոցից: Այստեղ չի
թույլատրվում ընդհանուր սեքսով զբաղվել…
ՄԽՈ – Էլի սխալ վերլուծություն…
ՍՄԲԱՏ – Սխալ եզրակացություններ պետք չէ անել, սիրելի ադմինիստրատոր:
ԺԱՍՄԻՆԱ – Մենք վճարել ենք սենյակի համար և բոլոր իրավունքներն ունենք
հյուրեր ընդունելու:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ–Դուք հյուրեր եք ընդունում, իսկ 17-րդ սենյակի բնակիչները բողոքում
են:  Նրանք եկել են այստեղ հանգստանալու, այլ ոչ թե ներկա լինելու անորոշ և
չպարզաբանված հարաբերությունների:  Դուք մի մոռացեք, որ մեր հյուրանոցային
համալիրը դասվում է առաջնային ու բարձրակարգ հյուրանոցների շարքում:  Եվ
ես որպես 15 տարվա ադմինիստրատոր, իրավունք չունեմ մի գիշերվա և մի փոքր
ազդեցիկ թեյավճարի համար փոշիացնել մեր տարիների վաստակը:
ՍՄԲԱՏ – Չէ, չէ… Ինչե՞ր եք խոսում… Մենք հարգում ենք ձեր հյուրանոցը:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Երևում է, թե ինչպես եք հարգում… Անվերջ գոռոցնե՜ր ,
սիրուհինե՜ր ու սիրեկաննե՜ր… Գնացեք ձեր հարցերը դրսում լուծեք… Սա
հյուրանոց է, այլ ոչ թե պոռնկատուն:
ԼՈՒԼՈՒ – Մի անհանգստացեք, մենք արդեն գնում ենք…
(Մխոյին): Գնացինք, Մխո…
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Մխո՜, Գուրգե՜ն,  Պողո՜ս, Պետրո՜ս…Փիլիպո՜ս… Վերջապես
պարզեք, թե ով ում բարեկամն է և ինչ նպատակով է եկել այստեղ…
ԼՈՒԼՈՒ
(Սմբատին և Ժասմինային)– Շնորհակալ ենք մեզ մահից փրկելու և
հովանավորելու համար:
ՄԽՈ
(Սմբատին և Ժասմինային)– Ներողություն ենք խնդրում, որ փչացրինք ձեր
հարսանեկան գիշերը:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Այսպիսի հարսանեկան գիշեր առաջին անգամ եմ տեսնում:
ՄԽՈ – Ներեցեք մեզ…
(Ուզում է գնալ):
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Մի՛ րոպե…
(Մխոյին): Երիտասարդ, խնդրում եմ վերադարձրեք
մատուցողի հանդերձանքը:
ՄԽՈ – Ա՜խ, հա՜… Սպասեք շորերս հագնեմ ու հանդերձանքն անձամբ իջնեցնեմ
առաջին հարկ…
(Դուրս է վազում):
ԺԱՍՄԻՆԱ 
(Թերեզային) – Մամ, ես էլ քեզ կուղեկցեմ…
ԹԵՐԵԶԱ – Դու համոզվա՞ծ ես, որ  ուզում ես մնալ այս մարդու կողքին… Լավ
մտածիր, քանի դեռ ոչինչ չի եղել… Ես քեզ հազար անգամ զգուշացրի, իսկ դու ինձ
չլսեցիր…
ԺԱՍՄԻՆԱ – Մամա, ես սիրում եմ Սմբատին:
ՍՄԲԱՏ – Ես նրա օրինական ամուսինն եմ…
(Նենգորեն): Զոքա՜նչ մայրիկ:
ԺԱՍՄԻՆԱ – Մամ, գնացինք…
(Դուրս են գնում):
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ  (Սմբատին) – Պարոն Սմբատ, ես շատ եմ հարգում պարոն
Համբարձումյանին, բայց իմ աշխատանքն ու կարիերան առաջնային է ինձ համար:
ՍՄԲԱՏ – Ձեզանից շատ շնորհակալ ենք դուք արեցիք ամեն ինչ, ինչ-որ ձեզանից
կախված էր:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Հուսով եմ, որ այս գիշեր, չնայած արդեն լուսաբաց է, իմ օգնությունը

     ձեզ այլևս պետք չի գա…
ՍՄԲԱՏ – Խոստանում ենք ձեզ այլևս չանհանգստացնել…
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ 
(Լուլուին) – Տիկին, իսկ դուք կարող եք հենց հիմա ազատել սենյակը
և մեզ ազատել խանդոտ ամուսնուց ու փախչող սիրեկաններից…
(Դուրս է գնում):
ԼՈՒԼՈՒ – Ցնդած ադմինիստրատոր…
ՍՄԲԱՏ  
(ծիծաղով) – Բայց ճիշտ է ասում…
ԼՈՒԼՈՒ 
(դժգոհ) – Ի՞նչն է ճիշտ ասում… Սա հյուրանոց է ու մենք պատվիրում ենք
սենյակ… Դա արդեն իր գործը չէ…
ՍՄԲԱՏ – Բայց պետք չէր հյուրանոցը վերածել խառնաշփոթության…
(Մտնում է
սենյակ):
ԼՈՒԼՈՒ – Ո՜ւֆ… (Դուրս է գնում):
ՍՄԲԱՏ 
(ներսից) – Հաջորդ անգամ, երբ մի բան անես, էնպես արա, որ քո արածների
հետևանքով ուրիշները պատասխան չտան:
(Արագ ներս է մտնում Հայկազն, առանց դանակ և շորերն ուղղած):
ՀԱՅԿԱԶ  – Սիրելի ընկեր, ես մոռացա քեզ շնորհակալություն ասել… Չէ՞ որ դու ինձ

     փրկեցիր բանտից… Թե չէ կյանքս կկործանվեր… (Անորոշ նայում է դատարկ
սենյակին):
ՍՄԲԱՏ  (ներսից, ծիծաղով) – Լուլո՜ւ, պատկերացնո՜ւմ ես… (Հայկազը աչքերը չռռած
նայում է սենյակի դռան կողմը): Պատկերացնում ես, հիմա ես լինեի քո սիրեկանի
տեղը… Ախր ժամանակին ես էլ էի նրա կարգավիճակում… Բայց ոչ թե Իտալիայից

     հրավիրված մատուցող՝ Անտոնիո դարձած և ոչ էլ կեղծ մորաքրոջ տղա՝ Գուրգեն:
Այլ իսկական տղամարդ:  Ես դրա համար Մխոյին օգնեցի ազատվել ամուսնուցդ…
Դե հիմա տղա է, էլի…
ՀԱՅԿԱԶ – Սրիկա՜… Ուրեմն դո՞ւ էլ…
(Կատաղած վերցնում է սեղանի վրայի դրված
Սմբատի դանակը): Կսպանե՜մ…
(Դրսից լսվում է Ժասմինայի ձայնը):
ԺԱՍՄԻՆԱ  (դրսից) – Սիրելի՜ս, մենք վերջապես մենակ ենք…

     (Հայկազը դանակով արագ մտնում է լոգարան):
(Ներս է մտնում Ժասմինան՝ պտտվելով):
ԺԱՍՄԻՆԱ – Սիրելի՜ս… 
(Տեսնելով դատարկ սենյակը, մնում է կանգնած: Սենյակից
դուրս է գալիս Սմբատը՝ ծիծաղելով և վրան օծանելիք լցնելով):
ՍՄԲԱՏ  (ծիծաղելով) – Դու չես էլ պատկերացնում, թե ինչեր եմ հիշում…  (Տեսնելով
Ժասմինային վախից գոռում է):
ԺԱՍՄԻՆԱ  (խուճապահար) – Քեզ ի՞նչ եղավ…
ՍՄԲԱՏ 
(անհանգիստ) – Ե՞րբ ես մտել սենյակ…
ԺԱՍՄԻՆԱ – Հենց նոր… Մայրիկիս ճանապարհեցի ու ետ եկա…  Պատկերացնում
ես, նա չէր ուզում տուն գնալ… Ասաց, որ գնա տուն, ուրվականը նրան նորից հյուր
կգա:
ՍՄԲԱՏ 
(չլսելով Ժասմինային)– Դու էստե՞ղ էիր, երբ ես սենյակում էի…
ԺԱՍՄԻՆԱ – Հա… Երբ ներս մտա, դու սենյակում ծիծաղում էիր… Կարելի՞ է
իմանալ, թե ի
՞նչն է քեզ այդքան ուրախացրել…
ՍՄԲԱՏ 
(կարծես հանգիստ) – Որ վերջապես մենակ ենք, սիրելիս…  (Խորհրդավոր):
Իսկ դու լսո՞ւմ էիր, թե սենյակից ինչ էի խոսում:
ԺԱՍՄԻՆԱ – Երբ ներս մտա, դու միայն ծիծաղում էիր…
(Սմբատը հոգոց է հանում):
ՍՄԲԱՏ  (փաթաթվելով Ժասմինային) – Սիրելիս, մենք յուրահատուկ նորապսակներ
ենք, որովհետև մեր հարսանեկան գիշերը սկսվում է լուսաբացին:
(Պտտում է
Ժասմինային):
ԺԱՍՄԻՆԱ  (կիսապառկելով մահճակալին) – Դե, ցույց տուր, տեսնեմ… Երկու տարի
է գովազդն էիր անում…
ՍՄԲԱՏ 
(կրքոտ)–Հիմա ցույց տամ, քա՜ղցրս…(Կողպում է սենյակի դուռը և
անջատում լույսը, բայց այնպես, որ բեմը լրիվ չմթնի, այսինքն հանդիսատեսը ամեն
ինչ պարզ տեսնի: Հանում է գիշերային համազգեստը և մտնում անկողին):
ԺԱՍՄԻՆԱ – Սմբատ, ասա, որ ինձ շա՜տ ես սիրում…
ՍՄԲԱՏ – Չեմ սիրում… Գժվո՜ւմ եմ:
ԺԱՍՄԻՆԱ – Ես էլ, սիրելիս…
(Խունջիկ-մունջիկ): Մի արա՜, ես խուտուտ ունեմ…
(Բարձր ծիծաղելով): Վա՜յ, Սմբա՜տ, մի արա՜… Ա՜….
(Այդ պահին դրսից լսվում է Հարությունը ձայնը):
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ  (դրսից) – Ինչպե՞ս թե նորից եք տեսել այդ հանցագործին…
(Հայկազը լոգարանում հազում է:  Սմբատն ու Ժասմինան կտրուկ ու
միաժամանակ զգաստացած նստում են մահճակալին):
ԺԱՍՄԻՆԱ – Աստվա՜ծ իմ…
ՍՄԲԱՏ – Էս ո՞վ էր…
ԺԱՍՄԻՆԱ – Սենյակում ուրվական կա…

                               Վարագույրն իջնում է

ՎԵՐՋ   

Share Button

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>