Anne Cheynet, 1938 — Ռեյունիոն
ֆրանս. թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը
Ոչ ոք չկա՞…ոչ ո՞ք……
Անապատ…անապատ
Բետոնե անապատ
Քաղաքը թքում է…իր flash-ները..նեոնե…երազանքները ճզմվում են բետոնի տակ…անարև օրեր…անքուն գիշերներ…Քաղաքը տակ է տալիս… Քաղաքը ճաք է տալիս…իր դիմակի տակ… փող… սեքս… բռնարարք…թմրադեղ…Երաժշտություն…գարշելի…ոռնում է…զզվելի կլկլոցներ…Քաղաքը զառանցում է…անծիծաղ…Քաղաքն ապրում է…Ասում են:
Հեռուստատեսնված…հեռուստաուղղորդված…մտքեր են վաճառվում …պատրաստի ….Հանցագործություններ…բռնություն…Քաղաքը սրտխառնուք է զգում…Քաղաքն ապրում է…այնպես, ինչպես ետ են տալիս…Քաղաքը մեռնում է…անարցունք:
Ոմանք…պատին խփվելով…ետ են վերադառնում նույն ճանապարհով….”Լա՞վ են գործերը”…”Լավ են”…”Լավ չեն”…Այլևս ոչինչ չկա այնտեղ…
Գալիս են…գնում…Չգիտեն ուր…չգիտեն ինչու… Դատարկված…ապականված…Քաղաքը նետվում է…աննպատակ…ճանապարհների վրա որդնած…
“Մոլորվել եմ…նվաստացել…Կարո՞ղ եք ինձ ցույց տալ…ողջամտություն, խնդրեմ”…Հանցանքներ…բռնություն…թունդ ռիթմերի տակ…Քաղաքը բղավում է…իր վախը:
Էլ հավատ չկա…բայց կան օրենքներ…կան օրենքներ… բայց ինչի՞ համար…Փողն է թագավորը…Փող… սեքս…բռնություն… թմրադեղ… Չարչիներն են տաճար սողոսկել…Քաղաքը վաճառում է…իր զավակներին…
Էլ չկա հավատ, բայց կա Օրենք…Կա Օերնք…բայց դրան չեն հավատում…Փող..սեքս…բռնություն…թմրադեղ…Փողի Զոհասեղանին…Քաղաքը սպանում է…իր զավակներին…
“Թմրամոլ եմ…կոտրվել եմ…չէի՞ք բարեհաճի …վերջս տալ”
Հանցանքներ…բռնություն…թակող մուրճ սրտիս վրա…թակող մուրճ սրտիս վրա..թակող մուրճ…Քաղաքը մեռնում է…հարվածել են նրա սրտին…
“Թմրամոլ եմ…Բանս բուրդ է…Չէի՞ք ցույց տա ինձ… ճանապարհս…խնդրեմ”
Քաղաքը քուն է մտնում
Գիշերվա մեջ…առանց վաղվա օրվա…
Քաղաքը դեռ համարձակվում է երազել
մի այլ աշխարհի մասին…մարդկային:
Սեն-Պյեր, օգոստոս 1995թ.
Վերջին մեկնաբանություններ