Author's posts

Ռազմիկ Գրիգորյան | ՏԱՐՎԱ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ

Ձյան հալոցքի հետ փայլեցին առվակները։ Լեռների լանջերին ծաղկած ձնծաղիկները առաջինը ողջունեցին գարնան տաք արևին։ Գարունը դանդաղ իջնում էր գյուղ։ Ինձ միշտ թվացել է, որ գարունը սկսվում է գյուղից, քանզի այգիները առաջինը ծաղկում են գյուղում, գութանը ակոսում է հողը, կանաչ են հագնում լեռները։

Կարդալ ավելին

Աննա Ախմատովա | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կմոռանա՞ն ինձ: Չեմ զարմանում:
Հարյուր անգամ եմ մոռացվել:
Հարյուր անգամ եմ եղել շիրմում,
Ուր այժմ էլ ննջում եմ գուցե:
Իսկ մուսան իմ խուլ ու կույր մեղմիկ
Սերմի պես փտում է հողում,
Որ հետո գորշ մոխրից հանց Փյունիկ
Հառնի երկնագույն եթերում:

Կարդալ ավելին

Նելլի Սահակյան | ԿԱՆԱՉ ԱԹՈՌ

Երբ օճառը պլստա ձեռքից ու ընկնի հատակին,
ու շեղ ստվերը դայակի ընկնի մեր ոտքերի տակ,
մենք կշտապենք,
մենք կշտապենք, հայրի՛կ,
մեր բարձի տակ պահել մեր մանկությունը,
որովհետև ինչ-որ տեղ
մեկը պատռել էր մեր նկարած նկարներները.
ինչ-որ մեկը պատռել էր մեր նկարած նկարները`

Կարդալ ավելին

Խաչիկ Տէտէեան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆՆԵՐ

Ա՛յն ինչ տեսար ու ապրեցար,
Այդ բոլորը որ տեսար
Այդ բոլորը որ եղար

Կարդալ ավելին

Սաթ Ալեքս | ԷՍՍԵՆԵՐ

Մտորումներ

Աննան չգիտեր, թե որտեղ կապրի իր կյանքի մնացած մասը և որտեղ է իրեն վիճակված մահանալ. այս մտածմունքը նրան հանգիստ չէր տալիս: Խորհում էր, որ մեռնելուց հետո իր հոգին նախ կգնա Հայաստան, մինչև մեկընդմիշտ ձուլվի տիեզերական էներգիային:

Կարդալ ավելին

Տոմազո Լանդոլֆի | ՀԱՐՍԱՆԻՔԻ ԳԻՇԵՐ

Իտալերենից թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը

Հարսանյաց խնջույքի վերջում հայտնեցին, որ եկել է ծխնելույզ մաքրողը: Հայրը, երևի ուրախ տրամադրությունից, կամ, որ, նրան գեղեցիկ թվաց, որ այնպիսի մի ծիսակարգ, ինչպiսին ծխնելույզ մաքրելն է, կատարվեր հենց այդ օրը, կարգադրեց ներս թողնել նրան: Բայց վերջինս չերևաց ու նախընտրեց մնալ խոհանոցում, ուր մեծ օջախն էր վառվում:

Կարդալ ավելին

Գրացիա Դելեդդա | ԱՌԱՋԻՆ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Իտալերենից թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը

Այն, որ ինքը պիտի վաղ թե ուշ խոստովանի իր մեղքերը Տեր Աստծու ծառաներից մեկին, բնավ չէր անհանգստացնում Ջինային` ձկնորս Ջինոնի դստերը: Այդ մեղքերը լավ հայտնի էին իրեն հարազատ գետի երկու եզերքներին, թեև ինքը չէր էլ փորձում թաքցնել դրանք:

Կարդալ ավելին

ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐ | Ծով Բանուչյան

Ես սկսել եմ կյանքն այս ինչ-որ մի ավարտից,
Ինչ-որ տեղից ես փախել եմ ինքնամոռաց,
Խուսափելով հետքերիս հետ մենամարտից,
Ինձ գտել եմ նույն քաղաքում, բայց մոլորված:

Ես փորձում եմ հիշել արդեն քանի տարի,
Բայց քաղաքն է հիշողությունը իմ ջնջում,
Եվ թվում է ինձ, թե դեռ նախորդ դարից,
Ինչ-որ մեկն իմ վերադարձն է անրջում:

Կարդալ ավելին

Սիրանույշ Օհանյան | ԵՐԿՈՒ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ

* * *
Մարմնովս ծածկեմ մարմինդ,
Տանիքդ լինեմ,
Պաշտպանեմ անձրևից, քամուց, արևից…
Օտար հայացքից:
Մարմնովդ մտիր մարմնիս մեջ.
Տնակդ եմ`
Հարմարավետ, տաքուկ
Ապաստարան աշխարհից:

Կարդալ ավելին

Հասմիկ Հոխանյան | ԻՐԱԿԱՆԻ ՈՒ ՎԻՐՏՈՒԱԼԻ ՄԻՋԵՎ

Դեռևս հնագույն ժամանակներից, բազմաթիվ գիտնականներ ու փիլիսոփաներ փորձել են պատկերացնել ու ներկայացնել կեցության այլ ոլորտներ, որտեղ ոտք դնելու նախապայմանը, առնվազն, կյանքին կամ առկա կեցության ոլորտին հրաժեշտ տալն էր: Մարգարեները, իհարկե, օժտված լինելով աստվածային ունակություններով, ի վիճակի էին առանց հեռանալու մի կեցությունից, լինել նաև մեկ ուրիշում:

Կարդալ ավելին