Author's posts

Սարգիս Վահագն | ԱՐԴԻ ՀԵՔԻԱԹ

Կար ու չկար, հեռո՜ւ հեռուն, ձիւնասպիտակ լեռներէն ու մեծ ովկիանոսէն անդին, արձակ դաշտերու եւ հեքիաթային եղեւիներու մէջ կորսուած գիւղ մը կար, անունը՝ Կրինվիլէյճ: Աշուն ձմեռ, ձիւնը կը նստէր հոն կուտակ-կուտակ, իսկ գարնան, խելահեղ կանաչ մը կը փրփրէր ամէն կողմ: Ամառը բարիքի ծով կը դառնար Կրինվիլէյճը: Ջուրը առատ, օդը մաքուր՝ դրախտի պէս բան մը: Այս բոլոր բարիքներու կողքին ուրիշ կարեւոր երախտիք մ’ալ ունէր գիւղը: Ան հոգեմաշութենէ փրկեց Նազար Աղբարը: Վերջ տուաւ անոր դժբախտութեան: Հանդիպեցան իրարու եւ ամէն բան փոխուեցաւ: Հրաշքի պէս բան մը եղաւ:-

Կարդալ ավելին

Տերենտի Գրանելի | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄՏՔԵՐԻ թելը իմ մանվում է առ այսօր,
Հիմա հիշում եմ ես էլի ծաղիկն այն հեզ:
Եվ օրեր անց կհասկանան՝ ինչ էր այն, որ
Կրակ դառած այրում էր ինձ, ինչ էի ես:

Կարդալ ավելին

Ֆելիքս Մելոյան | ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆԸ, ՊԵՊՈՆ ԵՎ ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ

Ի՜նչ ազնվածին, ի՜նչ աստվածահաճո, ի՜նչ գեղեցիկ հարց է՝ «Բաս քո սրտի դավթարումն էլ վունչինչ չկա գրա՞ծ»: Ինչ էլ հնաբույր է, ինչ էլ հեռուներից է հնչում՝ պիտի որ չհասներ մեր ծանրացած ականջներին: Բայց տես՝ հասնում է, և մեր պատասխանն էլ դարձյալ հարց է՝ «Սրտի դավթարը վու՞րն է»:

Կարդալ ավելին

Վիկտոր Հովսեփյան | ՁԵՎԱԹՈՎՈՒՄ

Իմ նվագածի չափ կարևոր են քո ունկերը:
Կարևոր է, թե ես ինչ եմ նվագում,
Նույնքան կարևոր է, թե դու ինչ ես լսում:
Ամեն:

Կարդալ ավելին

Հրաչյա Սարիբեկյան | ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՇԱՐԺԻՉԸ

Արամ Պաչյանին, որ գրել է «Ճանապարհ հեծանիվով» պատմվածքը
Ես պտտում էի ոտնակները, բայց հեծանիվս տեղից չէր շարժվում:
Ավելի ու ավելի թափով էի պտտում: Ինչքան ուժ ունեի ոտքերիս մեջ: Քրտնում էի, ոտքերս հոգնում էին, բայց հեծանիվս տեղից չէր շարժվում: Առջևի անիվն անշարժ էր:
Ինչքան արագ էի պտտում ոտնակները, առաստաղից կախված լամպն այնքան շիկանում էր:
Հայրս, որ կենցաղային հաջողված գյուտերի հեղինակ էր, մորս անձնական գրադարանից հավերժական շարժիչների մասին հաստափոր մի գիրք էր գտել և ամբողջ օրը կարդում էր:

Կարդալ ավելին

Կոլյա Տեր Հովհաննիսյան | ԳՈՂՈՒԹՅՈՒՆ

Կինը դժվարությամբ էր բարձրանում շրջանաձև հին աստիճաններով: Երկար միջանցքին չհասած՝ քթին զարկեց ծանոթ մգլահոտը, որի հանդեպ զգայնություն ունեցող ամուսնու մեջքին կարմրագույն պզուկներ էին հայտնվել: Կնոջ սրտի մեջ տեղադրված արհեստական փականի տկտկոցը թույլ լսվում էր գիշերային լռության մեջ: Ամուսինը տնքալով ու փնչալով հետևում էր կնոջը: Հասնելով միջանցքի ծայրին` կինը միացրեց անջատիչը: Հարևան բնակարաններում լույս չէր վառվում:

Կարդալ ավելին

Մարուշ Գազանճյան-Երամյան | ՇԱՆԹԻ ՀԵՐՈՍՈՒՀԻՆԵՐԸ (Ֆէմինիստական ընթերցում մը)

«Տարբերութիւնները անվախօրէն ապրիլ». ասիկա ֆէմինիստ քննադատութեան նուաճումներէն մէկն է, զոր բնականօրէն կը կիրարկեն Շանթի հերոսուհիները։
Ունեցա՞ծ ենք ֆէմինիստական շարժում, մասնաւորապէս մեր գրականութեան մէջ։
Գրականութեան պատմութիւնը մեզի կը բերէ, որպէս առաջին շշունջ, Սրբուհի Տիւսաբը, իր «Մայտա»ն եւ անոր շուրջ ծաւալած բանավէճը, որ գլխաւոր հակադարձող որպէս ունեցած է Գրիգոր Զօհրապն ու Յակոբ Պարոնեանը։

Կարդալ ավելին

Ազատ Մաթյան | ՈՐՄՆԱՆԿԱՐՆԵՐ

Մի հրեշտակ է,
Պոկվել է վանքի որմնանկարից,
Թևերը ամպոտ,
Թափանցիկ, թեթև իջել է գավիթ:
Մերթ մարմրում է,
Որպես մոխրխցող խունկը բուրվառի,
Մերթ բոցավառվում,
Ասես, աշխարհը հիմա կվառի:

Կարդալ ավելին

Սիրանույշ Օհանյան | ՍԽԱԼՄՈՒՆՔ

Ամենուր անթափանց խավար էր: Հնարավոր չէր հասկանալ` վանդակում է, թե անսահմանորեն արձակ տարածությունում: Վախ ազդելու չափ տարօրինակ զգացողություն` միագույն խավարի մեջ զանազանում էր խավարագույն, անհասկանալի, սակայն որոշակի ձև ունեցող արձանացած կերպարներ:

Կարդալ ավելին

«Ի ՍԿԶԲԱՆԵ ԷՐ ԲԱՆՆ»…

Հարցազրույցը վարեց` Հայկուշ Շահբազյանը

Մեր հյուրն է բանաստեղծուհի, գրականագետ, մանկագիր Նաիրա Համբարձումյանը: Նրա «Ես բառ եմ դարձել» ժողովածուի բանաստեղծությունների տողերից էլ ծնվել են նրան ուղղված հարցերը:

Արտատպությունը` «Գլաձոր» թերթից:

Կարդալ ավելին