Author's posts

Սիրանույշ Օհանյան | ԳՈՐԾԱԶՈՒՐԿԸ

Հագուստի աշխարհը մեծ էր, և այնտեղ կային հագուստներ կյանքի բոլոր դեպքերի ու տարվա բոլոր եղանակների համար։
Մանեկեններն աշխատանքի էին գալիս ամեն առավոտ։ Նրանք ավելի վաղ էին ներկայանում տեսուչներին, որովհետև պետք է խնամքով նախապատրաստվեին ցուցադրության համար։
Զին չէր սպասում, որ այդքան հեշտությամբ կընդունվի աշխատանքի։ Հավանաբար, վճռորոշ դեր խաղաց օտար լեզուների իմացությունը, որովհետև իրենից ոչ պակաս գեղեցիկ մրցակցուհիներ կային։

Կարդալ ավելին

Շանթ Բաղրամյան | a, b, g …

Ավետիս պապը նստել էր իր պես հին ու տանջված աթոռին։ Իսկ ես ջանում էի նրա շուրջ համախմբել իր երեք տղաներին, հարսներին ու տասնյակ թոռներին բոլորին մեկտեղ լուսանկարելու համար։Ֆախուրյանները աշխատանքային օրվա ընթացքում դժվար են հավաքվում։

Կարդալ ավելին

Երանուհի Ղանդիլյան | ԳԻՆԱՐԲՈՒՔ

Այսօր կրկին խնջույք է:
Եկել են բոլորը՝ բոլոր երեքը: Խորհելու համար այսքանն էլ բավ են: Իմ Ես-ն էլ է ներկա: Նստել է անկյունում ու անսքող հետաքրքրությամբ շուրջն է նայում, փորձում հասկանալ այսչափ կարևոր ու շտապ հավաքի պատճառը:
Գինին առատ է, հարբել է պետք:
Առաջին բաժակը խմեցինք լուռ, յուրաքանչյուր կաթիլի հետ կուլ տալով չասված խոսքերի ծանրությունը, որ բյուրեղացել ու խրվել է կոկորդումս…

Կարդալ ավելին

Մելանի | ԴՈՒ ԵՎ ԵՍ

Ա՜խ, որքա՜ն եմ լուռ երազել
Գիշերներիս՝ աստղեր շողուն,
Եվ արեգակ՝
մութ երկնքում ցերեկներիս…
Գիտե՞ս ինչ է՝ քայլել մթնում
առանց ճրագ,
առանց հենակ.
Անհառաչանք…

Կարդալ ավելին

Ռասուլ Յունան | ՍԻՐԱՅԻՆ ԵՐԳ ՄԱՀՎԱՆ ՀԱՄԱՐ

Պարսկերենից թարգմանեց էդուարդ Հախվերդյանը

Գործող անձինք
Պառավ Ֆարհադ
Փուչիկ վաճառող

Բեմը զբաոսայգի է։ Մի պառավ ծաղկազարդ չադրայով և սպիտակ գլխաշորով, տխուր-տրտում և սպասման մեջ նստել է նստարանին։

ՊԱՌԱՎ- (Բեմով անցնող աներևույթ տղամարդուց հարցնում է)։ Ներեցե՛ք պարոն, ժամը քանի՞սն է։ (Աներևույթ մարդը կանգնում և պատասխանում է)։

Կարդալ ավելին

Ժիլա Մոշիրի | ՔՆՆԱՐԿՈՒՄ «ԳՐԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ»-Ի

Գրականությունը արվեստի այն տեսակն է, որ առանձնանում է տեքստային յուրահատկությամբ: Իր հազարամյակների տևողության ընթացքում, ցայժմ, գրականությունը բառերի միջոցով փոխանցել է մտքեր ու իմաստներ. իսկ երբ խոսքը գնում է տեքստի ու բառերի մասին՝ անմիջապես մեր մտապատկերում հառնում են թուղթն ու գրիչը:

Կարդալ ավելին

Սիրանույշ Օհանյան

Ծնվել է 1984 թվին: Ապրում է Էջմիածնում: Սկսել է գրել վաղ տարիքից. իր ասությամբ՝ մանկական յուրօրինակ խաղ հիշեցնող ոտանավորային հրապույրը ժամանակի ընթացքում վերածվել է լուրջ ջանքեր պահանջող մտավոր աշխատանքի: Մասնագիտությամբ միկրոէլեկտրոնիկ է: Ավարտել է Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետը: 2010թ. հրատարակվել է պատմվածքների ժողովածուն՝ «Խորքում» վերնագրով:

Ռասուլ Յունան | ՀԵՌԱՎՈՐ ՑՈՐԵՆԻ ԱՐՏԸ

Պարսկերենից թարգմանեց էդուարդ Հախվերդյանը
Բեմը սովորական սենյակ է՝ ցորենի արտին նայող լուսամուտով և դեպի դուրս տանող մի դռնով։ Ձախ կողմում երևում է ևս մի դուռ, որը հավանաբար խորդանոցի դուռն է։
(Վարագույրը բարձրանալիս դրսից լսվում է աղվեսի ոռնոց-կաղկանձը։ Նինան տխուր նստած է աթոռին։ Քիչ անց ձախ կողմի դռնից ներս է մտնում էլյասը և, ուշադրություն չդարձնելով Նինային, խորդանոց է գնում ձկնորսական պարագաները այնտեղ դնելու համար)։

ԷԼՅԱՍ- (Բարձրաձայն)։ Գետը այլևս էն հին գետը չի։ Ոչինչ չունի, ոնց որ ձկները ծուխ են դառել ու երկինք են բարձրացել։
ՆԻՆԱ- Շուտ վերադարձար։
ԷԼՅԱԱ- Ասացի, գետը էլ ձուկ չունի. ուշ էլ վերադառնայի հետս ոչինչ չէի բերելու։

Կարդալ ավելին

Ղեյսար Ամինփուր | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պարսկերենից թարգմանեց էդուարդ Հախվերդյանը
Անցնող այս օրերում
Ամեն օր
Զգում եմ
Ինչ-որ մեկը
Հառաչում է քամու մեջ
Զգում եմ
Որ ճամփաների մշուշապատ խորքից
Մի hեռավոր ծանոթ
Ձայնում է ինձ

Կարդալ ավելին

Երանուհի Ղանդիլյան | ՍԵՐ, ՀՈՒՅՍ, ՀԱՎԱՏՔ

Եվ դարից երկար ձգվում է օրը
Հրդեհ է։
Հիացեք, այրվում է երկինքը մայրամուտի մեջ։ Արեգակի ուշացած շողերը կաթկթում են ցած,երկինք ու երկիր դատարկության մեջ հյուսելով մեղրաոսկեգույն ծիածան…
Արևը գնաց։ Երանի նրան, նորից է գալու…

Կարդալ ավելին