Author's posts

Հաֆեզ | ԳԱԶԵԼՆԵՐ

Պարսկերենից թարգմանեց Ազատ Մաթյանը

Ելի՛ր, սաղի, գավերը լից, ու դարձրուր, խմենք ցմրուր,
Հեշտ է թվում սերն սկզբում, հետո դառնում կրակ ու հուր։
Մուշկի անուշ բուրումներով զեփյուռն իր զով վարսերն օծեց,
Նրա բուրող գանգուրներից սիրտս դառավ արյուն ու ջուր:
Գինով ներկիր քուրձը հագիդ, երբ ծերուկ մոգն է քեզ ասում,
Խիզախ ճամբորդ, լոկ նա գիտի, թե ոնց պիտի գնալ և ուր։

Կարդալ ավելին

Սիրանույշ Օհանյան | ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ

Այսպես պարզեցի, որ միայնակ Լեռն ունակ է օրհնել և անիծել։ Դրանով իսկ հասկացա, որ այդ Լեռն ապրում ու շնչում է այլ օրենքներով։ Տարբեր է նրա աշխարհը, տարբեր են նրա սկզբունքները։ Լեռան ոգին օտար էր թվում մյուս լեռների համեմատ։
Ես լեռներ նվաճողն եմ։ Ես անտեսանելի եմ, անլսելի։ Աշխարհում լսում են իմ անժխտելի գոյության մասին, սակայն ոչ ոք չի համարձակվի դարանակալել ինձ։

Կարդալ ավելին

Էլհամ Փավենեժադ | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պարսկերենից թարգմանեց Վահե Արմենը
Գիշերվա խավարում
Նայում եմ մենավոր երկնքին.
Քեզանից հեռու, ամեն մի գիշեր
Դարձել է մի աստղ:
Ամեն գիշեր
Որքա՜ն աստղեր կան երկնքում:

Կարդալ ավելին

Փունե Նեդայի | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պարսկերենից թարգմանեց Վահե Արմենը

Քանի կարմիր խնձորներ

Հեռավոր ակնարկներ,
Հեռավոր ակնարկներ:
Աչքերիդ լապտերի անորոշ հայացքը,
Ո՞ր կողմն է ակնարկում ճանապարհի:

Կարդալ ավելին

Թադեվոս Տոնոյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երբ վերջիվերջո
Մեզ էլ այցելի
Ժամը երկնքի հրավերների,
Երբ վերընձյուղվեն
Ներքո արևի
Ուրախության մեր արտասուքները

Կարդալ ավելին

Ղազալէ Ալիզադէ | Տասնամեակների ճամբորդութիւնը

Թարգմանեց Դւին Գալստեանը

Անձրևում է: Տիկին Զրօն կանգնած պատուհանի առջև՝ հայեացքն ուղղում է ժամացոյցին. դեռ ժամանակ կայ: Միայնակ է ապրում: Թէյը խմում է առանց շաքարի: Գիշերները ուշ է քնում: Սենեակում քայլում է այնքան, մինչև մաղւող անձրևը կտրւում է: Տնից դուրս է գալիս: Իջնում է փողոց:

Կարդալ ավելին

Շանթ Բաղրամեան | Փիլիսոփան ու շագանակագոյն աղջիկը

Հանդարտ գոյներով պատած երջանկութիւնը կամաց-կամաց իր տեղը տալիս էր ժանտախտային դեղինի: Փիլիսոփան հիւանդացել էր… Տարիների ցաւը երկաթափոշու պէս մոխրագոյնով էր ներկել նրա հոգին, իսկ հիմա անձրևի ներքոյ վազում էր ձերբազատւելու կաշկանդող սահմաններից:
Անձրև…

Կարդալ ավելին

Դւին Գալստեան | Չարևապատում

գիծ է մի ուղիղ գիծ ու վրան է դրւած ամէն ինչ ամէն ինչ կպած իրեն նախորդող կամ յաջորդող ուրիշ ինչի ես էլ էդ գծի վրայ նստած մի ինչ եմ քո ու քո նման ինչերի հետ միասին ինչ հետաքրքիր ինչերի հաւաքածոյ է մի քանի ինչ միասին այն կողմ մի քանի ինչ իրար հետ այս կողմ լաւ է շատ լաւ է յիմար ինչ գիծը ուր է տանում կարող ես ասել յիմար ինչ կասկածում եմ գիծը ինքն էլ ինչ է դարձել ու մոլորւել է ինչերի ձայնից ինչերի աղաղակից յիմար ինչերի գիծ է ամէն ինչ գիծ է այդ չմոռանաս յիմար ինչ դա է ամենակարեւորը գիծ է

Կարդալ ավելին

Սիրանույշ Օհանյան | ԱՆԿՈՏՐՈՒՄԸ

Գետի մեջտեղում մեծ ու անհրապույր մի քար էր դուրս ցցվել. այդ քարի վրա գլխիկոր նստել էր քայլողը։ Արևն անխնա այրում էր թիկունքը, ջրի անդորրաբեր ձայնը թվում էր զայրացուցիչ ու անհանգստացնող։ Երկինքն սպիտակել էր սպասումից, իսկ քայլողն արդեն անտարբեր էր դրա հանդեպ։ Գետը հանդարտ իր ուղին էր շարունակում։
Քայլողին թվաց, թե ամայի ու անմարդաբնակ կղզու մենիշխան բնակիչն է. կղզին այդ անշարժ ջրերի մակերեսով հանդարտ սահում էր հեռո՜ւ, հեռո՜ւ։

Կարդալ ավելին

Սիրանույշ Օհանյան | ԱՎԱՐՏ

Որոնողը քայլում էր, հա’ քայլում, քայլում ու փնտռում էր, բայց չէր գտնում:
Ոչ ոտքեր ուներ, ոչ ձեռքեր: Ականջները վաղուց արդեն խլացել էին, անօգուտ զարդարանք դարձել, ուստի ճամփեքից մեկի ընթացքում կտրել-դեն էր գցել: Աչքերն էլ կուրացել էին, անընկալ դարձել աշխարհի գույների հանդեպ, դրանք էլ մի այլ ճամփի վրա էր թողել:

Կարդալ ավելին