Author's posts

Սիրանույշ Օհանյան | ԲՌՆԿՈՒՄՆԵՐ

Բարձրից նայողին թվաց, թե ներքևում չարաճճի կայծեր են պար բռնել. զվարթ կայծկլտում էին, թռչում դեպի երկինք, միմյանց բախվում-զորանում։ Կայծերն աստիճանաբար միաձուլվում էին այստեղ-այնտեղ, փունջ-փունջ խայտում, հրե ձեռքերի նման որոնում-գտնում մեկմեկու։ Վազող հրի մի շերտ էր ձևավորվում՝ շարունակաբար մղվելով առաջ, գրավելով ավելի ու ավելի ընդարձակ տարածություններ. տարածությունն ինքը վերածվում էր ամենակուլ խարույկի։

Կարդալ ավելին

Սիրանույշ Օհանյան | ՑԱՎ

Ծանր էր կրելը։ Ուսերը կտոր-կտոր էին լինում ու փշուր-փշուր թափվում սրտին։ Սիրտն արյունաքամ էր լինում ծակող բեկորներից, բայց քնքշանքով տեղավորում էր դրանք իր թաքուն խորքերում։ Բեռնակիրը ճկվում էր անտանելի ծանրությունից, երազում թեթև ազատության մասին, սակայն չէր խիզախում նետել տիեզերամեծ բեռը։ Համոզված էր, որ դրանով ապրելը սպանում է իր կյանքը, համոզված էր, որ առանց դրա չի կարող ապրել, ինչպես չի կարող ապրել առանց մարմնի։

Կարդալ ավելին

Սիրանույշ Օհանյան | ԱՇՈՒՆԸ, ԱԳՌԱՎԸ, ՍԵՄԻՆԱՐԸ

Աշունը ժպտում էր դպրոցի բակում աճած բարդու կատարից: Ագռավը թառել էր երկաթյա սանդուղքի վերին աստիճաններից մեկին: Գեղեցիկ էր: Վզի ու կրծքի մի մասը գորշ կապտավուն երանգ ուներ, և աղջիկը շատ ցանկացավ բռնել ագռավի հայացքը:
Լսարանում լռությունն ընդմիջվում էր դասախոսի հանդարտ, միապաղաղ ձայնով: Աղջիկը չուզենալով հայացքը հեռացրեց լուսամուտից, նայեց պատի էկրանին. գծապատկերները հրավիրում էին բացահայտելու իրենց գաղտնիքները:

Կարդալ ավելին

Քենեթ Քոչ, Քեյթ Ֆերըլ | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ ԳՐԵԼԸ (Հատված «Թևերին Քնած» գրքից)

Շատ երիտասարդ գրողներ չեն գրում բանաստեղծություն այնպես, ինչպես կարող են, որովհետև նրանք կարծում են, թե բանաստեղծությունը պիտի որևէ ռիթմ, չափ ունենա, այն պիտի ինչ-որ խորիմաստ բանի մասին կամ հատուկ լեզվով պիտի լինի, նրանք կարծում են նաև, որ ամեն ինչ կատարյալ արված լինի և կարևոր է մնալ այն թեմայի սահմաններում, որով սկսել են: Կան որոշ հիմնական բաներ, որ օգտակար կլինի իմանալ:
Պոեզիա կա, որ ռիթմավորված է, բայց աշխարհում գրված պոեզիան մեծամասամբ առանց ռիթմի է: Ռիթմն ուղղակի հնչյունային մի ձև է, որ սիրում են բանաստեղծները. մի ձև, որ օգնում է նրանց բանաստեղծություններ գրել: Երբեմն այն կարող է ոգեշնչել, բայց շատ երիտասարդ բանաստեղծներ այն համարում են սահմանափակող և շատերն ավելի լավ բանաստեղծություն գրում են առանց դրա: Չափը, նույնպես, սովորաբար սահմանափակող է և անհրաժեշտություն չէ:

Կարդալ ավելին

Էդուարդ Հախվերդյան | ԻՄ ՍԻՐՏԸ ԼԵՌՆԵՐՈՒՄ ՉԷ…

Ահա և ես…
Դյուրախոց թիրախ,
Որին շարունակ պիտի խոցոտեն
Եվ աստվածները հզոր ու չարկամ
Եվ մարդուկները ճճվային գանգով…

Կարդալ ավելին

Ջուլիետա Խաչատրյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քեզանից հետո
ես ապրում էի
ափերիս մեջ մնացած
քո մարմնի բույրով,
քեզանից հետո
ես անջատեցի բոլոր
ժամանակացույցերը
և օդի մեջ սավառնող
հիշողությունների վրա

Կարդալ ավելին

Կոլյա Տեր Հովհաննիսյան | Իմ հայկական անձնագիրը

Ամեն անգամ Հայաստան ճամբորդելիս, երբ ինքնաթիռի ուղեկցորդուհին ինձ է մեկնում Հայաստանի Հանրապետութեան անցագրային հարցաթերթիկը, դա մերժում եմ գլխի թեթև շարժումով և անսքօղ հպարտութեամբ. ինձ հարկաւոր չէ, ես հայկական անձնագիր ունեմ: Իսկ Զւարթնոցում վերից եմ նայում մուծումներ կատարելու և անցագիր (վիզա) ապահովելու համար հերթի կանգնած ուղևորներին…

Կարդալ ավելին

Ռասուլ Յունան | ԳԵՏԸ ՈՐ ՀՈՍՈՒՄ ԷՐ ՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ԿՏԱՎՆԵՐՈՒՄ

Պարսկերենից թարգմանեց՝ Վահե Արմենը

Ինչ-որ տեղ երազներիս մեջ էիր
մեղրափեթակների կողքին
մոտ հովիտներում
ու ես ամեն օր
մի նապաստակ գրկած
անցնում էի այնտեղից
ի վերջո հայտնվեցիր
մի գնացքով

Կարդալ ավելին

Վահե Արմեն | ՍԵՐ՝ ԵՐԿՅՈՒՂԻՆ ՀԱՄԸՆԹԱՑ

Գիշերները
Աչքակապուկ էինք խաղում
մեր բակում:
Հիշո՞ւմ ես, մի’շտ
Փախչում էինք միասին,
Ապավինում նկուղին,
Որտեղ կար մի չար ոգի:

Կարդալ ավելին

Վահե Արմեն | ՆՎԵՐ

Ափերիս մեջ
Կրա՜կ եմ բերում, սեր իմ,
քե’զ համար:
Ուր էլ որ լինես՝
Հարևան տանը
Կամ անծիր երկրի
մի մութ անկյունում…

Կարդալ ավելին