Author's posts

Նաիրա Սիմոնյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կար օրեր, հրդեհվող, արևոտ,
Սրճարան, ծխախոտ, բույր սուրճի,
Մարմիններ կար անշող, ստվերոտ
Դավանող դյութանքին անուրջի…
Ես եկող վայրկյանի գաղտնատես,
Կարոտիդ համայիլն իմ հոգում,
Սերտում եմ մարգարե մի որպես
Ինձ կոծող աստղերի մունջ լեզուն:

Կարդալ ավելին

Էդուարդ Հախվերդյան | Ի՞ՆՉ ՎԱՅՐ Է ՍԱ, Ի՞ՆՉ ԵՐԿԻՐ, Ի՞ՆՉ ԱՇԽԱՐՀԱՄԱՍ

1.
Եվ ինչո՞ւ ողբալ…
…………………………
Այն ագռավը, որ թռավ
Մեր գլխի վրայով՚,
Կանխորոշեց քո մահը
Եվ կռռոցը ինչպես կույր գնդակ,
Խոցեց իմ հոգին:

Կարդալ ավելին

Սաթենիկ Բադալյան | ՄՏՔԻ ՊԱՏԱՌԻԿՆԵՐ

Մայիսյան արևոտ ու պայծառ օրերից էր: Պարզ լազուրում լողում էին ամպերը` նման ծովի հայելում խայտացող ձկների: Արևն էլ, կարծես դայակի նման ներողամիտ ժպտալով, հսկում էր: Իսկ այնտեղ` հեռու ներքևում, մարդիկ էին. մարդիկ իրենց հոգսերով, ուրախություններով, տխրություններով, երազներով…
Մեկը շտապում էր աշխատանքի, մյուսը տուն, մեկ ուրիշն էլ թոռնիկի ձեռքից բռնած` զբոսնում էր`բավարարելով նրա հարցասիրությունը:

Կարդալ ավելին

ԲԱԲԱ ԹԱՀԵՐ ՕՐԵԱՆ | Ռուբայիներ

Պարսկերենից թարգմանեց Էդուարդ Հախվերդյանը

***
Գերեզմանի կողքով անցա այգաբացին,
Ձայն լսեցի, ախ ու հառաչ ողբագին,
Ես լսեցի հողաթմբին գանգն ասաց`
Աշխարհն այս, չի արժենա մի հարդ չնչին:

Կարդալ ավելին

Խորեն Արամունի | «ԿԱՐՄԻՐ ԽՆՁՈՐԸ» ՈՐԹ Է ԸՆԿԵԼ

Տիկին Հայուհին աշխատանքից նոր էր տուն եկել, ըստ սովորության, սուրճը դրել, հեռուստացույցը միացրել, նստել բազմոցին, ուսին դրած հեռախոսը կզակով պահել, մի ձեռքին գավաթ, մյուսին՝ հեռուստացույցի վահանակ, խոսում, սուրճ էր խմում ու միաժամանակ հեռուստացույցի կայաններն էր վերիվար անում:
— Աղջի, Շուշ, էս մեր տելևիզըրներից, բացի սերիալ ուրիշ բան չես տենում, մի ժամ ա փոխում եմ, հա փողում եմ, նայելու բան չկա:
— Խի չկա, աղջի, էս ա, նստած նայում եմ, դիր Հ1-ը, լավ էլ հաղորդում ա, էրեխեն հո տանը չի՞,- լսվեց լսափողից:

Կարդալ ավելին

Ալի Մուսավի Գյարմառուդի | ԵՐԿՈՒ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ

Պարսկերենից թարգմանեց Էդուարդ Հախվերդյանը

ԽՈՏԻ ԼՈՒՌ ՑՆԾՈՒԹՅՈՒՆԸ
Տեսել եմ շքեղությունը գետի,
Որ հոսում է ծանրորեն,
Եվ չարաճճիությունը սյուքի`
Խնձորենու ճյուղերին ճոճվող,
Լսել եմ շառաչը ալիքի.
Ափի հետ ամուսնական առագաստի`
Երկչոտ քաշքշուկի մեջ…

Կարդալ ավելին

Կոլյա Տեր Հովհաննիսյան | ՄԵՍՐՈՊԻ ՎԱՏ ՕՐԸ

Կոլյա Տեր Հովհաննիսյան

Ալլան բացեց աչքերն ու ամեն սկսվող օրվա պես նայեց պատից կախված ժամացույցին: Յոթն անց էր տաս րոպե: Ամեն սկսվող օրվա պես լսվում էր Մեսրոպի տհաճ խռմփոցը: Ալլան այս անգամ ամեն օրվա պես լուռ չմնաց ու ուժգին բոթեց ամուսնուն: Մեսրոպը վեր թռավ, վերմակը նետեց մի կողմ ու քնաթաթախ նայեց աջ ու ձախ:

Կարդալ ավելին

Սամվել Մարտիրոսյան | ՓՈՔՐԻԿ ՀՅՈՒՐԸ

ՁՄԵՌ ՊԱՊԸ

Ո՞վ դուրս եկավ անտառից,
Ո՞վ մեր տունը հարցրեց,
Ուսին առավ մի տարին,
Մի օրում տեղ հասցրեց:

Կարդալ ավելին

Խորեն Արամունի | ՑՆՑՈՒՄ

Ոտքս ոլորվեց: Հավասարակշռությունս չկարողացա պահել: Ընկա: Ընդամենը առաջին աստիճանից ընկա ու գլուխս դիպավ, արդեն սուտ կլինի ասեմ ինչի, կամ որտեղ դիպավ, որովհետև այդ պահին ինձ ոչ թե դա էր հետաքրքրում, այլ այն, որ գնամ պառկեմ:

Կարդալ ավելին

Անդրեյ Պլատոնով | ՊԱՏՈՒՀԱՆ

Ռուսերենից թարգմանեց՝ Սաթենիկ Բադալյանը
Բլրակները կապտախառն սպիտակ էին` շաքարի նման: Նրանք` կլոր ու անտառազուրկ, ծածկվել էին թանձր ձյան հաստ շերտով, որ քամուց պնդացել էր: Ձյունը կիրճերում այնքան խոր էր ու պինդ, որ նույնիսկ դիմանում էր մարդու ծանրությանը, իսկ լանջերն ասես պատված լնեին մեծ-մեծ պղպջակներով. դրանք սոճու թփերն էին, որ տարածվել էին գետնով մեկ ու ձմեռվա քուն մտել` դեռ առաջին ձյունը չեկած: Մեզ հենց դրանք էլ պետք էին:

Կարդալ ավելին