Author's posts

Ժյուլ Սյուպերվիել | ԳԱԶԱՆՆԵՐԻ ԱՐԱՐՈՒՄԸ

Գազաններն ընկնում էին երկնքից`մեկ առ մեկ, առանց իրար ցավ պատճառելու: Նրանց մեծը մասը վերջնամշակված էր: Ոմանք մի քիչ էլ պիտի սպասեին մինչև վերջնական տեսք ստանալը:
-Երևում է, կնճիթ պիտի ունենամ, -ասաց փիղը, որը հենց նոր էր հայտնվել: -Դա կսկսվի ճակատիցս ու գրեթե կկպնի գետնին:
-Քթի համար շատ չեղա՞վ, -ասաց աղվեսը:
-Ինձ հենց այդպիսին է հարկավոր, -վրա բերեց փիղը:
Հազիվ էր ավարտել իր խոսքը, երբ կնճիթը երկնքի մեջտեղից եկավ ու զբաղեցրեց այն տեղը, որ պիտի լիներ այսուհետև բոլոր փղերի մոտ:

Կարդալ ավելին

Նաիրա Սիմոնյան | ՊԱՏԱՍԽԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ

Գիշերը նախարար մթից կպատմի,
Երկնային խանդը հնչյուն կդառնա,
Բառը կփարվի ճչացող ցավին
Ոչ ոք այդպես էլ դեռ չի հասկանա,
Որ մեր անվերծան հույզերի խորքում
Ահռելի ճիգով հոգին մարդկային,
Հանճարի ոգեղ եթերն էր շոյում
Հաղորդության պես միջաստեղային:

Կարդալ ավելին

Լիլիթ Հակոբյան | ԱՄԷՆ

Անսեռ, երկաթյա միատոն ձայնը թեթև խշշոցի ուղեկցությամբ հաղորդեց.
-Ազատության կայարան:
Մի խումբ մարդիկ իրար անցան, սկսեցին միմյանց հրմշտել. ուզում էին վայրկյան առաջ լքել վագոններն ու հայտնվել Ազատության կայարանում: Սա ընդամենը մի քանի վայրկյան տևեց, հաջորդեց գնացքի ազդանշանը, որը խուճապն ավելի սրեց, այնուհետև բոլոր վագոնների ժանգոտված ու ծուռումուռ դռները միաժամանակ ճռռոցով փակվեցին՝ դռներից դուրս թողնելով ազատներին: Նրանց դեմքին շփոթմունք ու գոհունակություն էր դրոշմված: Ազատության կայարանի անմարդ ու անծայր սրահն ասում էր, որ սահմաններ չճանաչող աշխարհն առանց մարդկանց ավելի սիրուն կլիներ…

Կարդալ ավելին

ԱԼԲԵՐ ՔԱՄՅՈՒ |Նոբելյան բանախոսություն

Պարո՛ն, Տիկի՛ն, Ձե՛րդ Թագավորական Գերազանցություն, տիկնա՛յք, պարոնա՛յք,

Ստանալով Ձեր` Անկախ Ակադեմիայի պարգևը, որին ես պատիվ ունեցա արժանանալու, երախտքիս այնքան խորն է, որ քննում էի, թե որ պահից այդ պարգևատրումը կգերազանցեր իմ անձնային արժանիքները: Թե՛ մարդիկ, և թե՛ բոլոր արտիստները, ավելի հիմնավոր պատճառներով, ցանկանում են լինել ճանաչված: Ես նույնպես: Սակայն ի վիճակի չէի լինի հասկանալ ձեր որոշումը` առանց համեմատելու վերջինիս արձագանքն այն բանի հետ, ինչ որ եմ իրականում. գրեթե երիտասարդ մի մարդ` հարուստ լոկ իր տարակուսանքներով և դեռևս անավարտ գործով, սովոր ապրել աշխատանքի միայնության մեջ կամ էլ` ընկերական միջավայրից մեկուսացած, ինչպե՞ս դատավճիռը լսելիս նա չէր զգա խուճապի պես մի բան, որը նրան` միայնակ և սահմանափակ մեկին, պայծառ լույսի կենտրոնում հանկարծակիի բերեց:

Կարդալ ավելին

Լիլիթ Հակոբյան | ԵՐԿՈՒ ՊԱՏՄՎԱԾՔ

Մեռնելուց հետո

Դա նրա վերջին առավոտն էր բանտում:

Ամեն օրվա պես նայեց շրջանակից դուրս՝ նույն տներն են, ծառերը, բլուրները, ոչ մի տեղաշարժ, ոչ մի փոփոխություն: Ոչ ոք չի բարձրանում բլրի գագաթը՝ այնտեղից ձեռքով անելու համար, ոչ ոք չգիտի, որ նա կա դարպասներից այն կողմ եղած պատերի ու ճաղերի մեջ, ոչ ոք շրջանակից երևացող ծառից տերև ու պտուղ չի պոկում, ու նրան այնպես է թվում, թե իր ունեցած շրջանակից դուրս այլևս չկան մարդիկ, տներ ու աշխարհներ, չկան ոչինչ ու ոչ ոք: Գուցե ծա՞ռն է անպտուղ, դրա համար էլ շուրջը դատարկ է, թե՞ անպտուղ ծառն ինքն է, ում շուրջն ամայի է: Նրան այնպես է թվում, թե ինքն այլևս չկա, գոյություն չունի, որ շրջապատող նյութական աշխարհը խաբկանք է, ինքը մի փոշեհատիկ է այդ աշխարհում՝ աննկատ, անէ:

Կարդալ ավելին

Մարուշ Երամեան | ԵԳԻՊՏԱԿԱՆ ՕՐԱԳՐՈՒԹԻՒՆ

Երբեք չէի կարծեր, որ Մոսկուան տեսնելով այսքան պիտի ուրախանայի: Բայց Մոսկուա՞ն էր տեսածս: Պարզապէս մօտակայ անտառներն էին, որոնք վերէն, օդանաւին պատուհանէն ձիւներուն մէջ աճած սունկերու կը նմանէին: Ինչո՞ւ այս ուրախութիւնը, ուրկէ՞ այս անհասկնալի, խլրտացող ապրումը: Հաւանաբար մանկութենէս, ուր մեծ դեր ունէին Հայաստանէն հասնող գիրքերն ու ռուսական պալէն՝ Կալինա Ուլանովան իր թեթեւ ու դանդաղ թռիչքներով, Մայա Փլիսէցսքայան իր մանաւանդ Գարմէնով, Կարապի լիճը եւ այս բոլորը իրենց կատարելութեամբ:

Կարդալ ավելին

Կոլյա Տեր-Հովհաննիսյան | ԱՌԻԹ

Կոլյա Տեր Հովհաննիսյան

-Ներեցե՛ք,- ասաց ուշացած տղամարդը ցածրաձայն ու տեղավորվեց միայնակ նստած կնոջ կողքի աթոռին: Ուրիշ դատարկ աթոռ չկար:
-Խնդրեմ,-ասաց կինը, հարևանցի նայեց եկվորի տեսք ունեցող տղամարդուն ու ազատ ձեռքով փեշը ավելի իջեցրեց բաց ծնկերի վրա: Մյուս ձեռքով բռնել էր գոգին դրած բավականին մեծ, սպիտակ, ոսկեգույն օղակներով պայուսակի կանթը:

Կարդալ ավելին

Լիլիթ Հակոբյան | ՍՈՒՐՃ, ԾԽԱԽՈՏ ԵՎ… ԹԵՅ

Ծխախոտի հաջորդ գլանակը նորից քեզ կհիշեցնի, սուրճի բաժակը՝ մեզ՝ դեմ դիմաց նստած, լուռ ու անհանգիստ. դու ինձ ես սպասում, ես քեզ… Բառերը վերջացան, բառերը միշտ վերջանում են, երբ ասելիք կա: Միշտ կարելի է խոսել ու չասել, բայց բառերը միշտ անհարմար պահին վերջանում են, երբ լռությունը ծանրանում է շուրթերիդ, ստիպում խոսես: Լռությունը ծանրանում է ականջներիդ, ստիպում, որ նա խոսի: Բայց բառերը վերջացել են…

Կարդալ ավելին

Խորեն Արամունի | ՈՒՄԻ՞Ց ԵՆՔ ՊԱԿԱՍ

Վերջին տարիներին հաճախ եմ լինում Հայաստանում: Բարեկամներիս հետ հեթական հանդիպումն էր: Հակառակ տաս եւ ավելի տարիներ առաջվա՝ ուրախ ու թռվռան երեխաներ, ճոխ սեղան, տեղները չգտնող, անընդմեջ վազքի մեջ կչկչան հարս ու աղջիկ, շղթայի պես սրտները միմյանց ագուցված եղբայրներ, եղբորորդիներ, ռաբիս երաժշտություն և վերջապես ոգելից խմիչքից տաքացած գլուխներ:
Կես գիշեր էր, երիտասարդները ինձ «պատիվ» անելու, կամ «ծերուկիս» անակնկալի բերելու նպատակով, առաջարկեցին դուրս գալ մի շիշ գարեջուր էլ, ինչպես իրենք էին ասում՝ ինչ-որ օբյեկտում կոնծենք:
Չհրաժարվեցի:

Կարդալ ավելին

Ռեզվան Աբութորաբի | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պարսկերենից թարգմանեց Էդուարդ Հախվերդյանը

ԼՈՒՍՆԻՑ…
Լուսնից ցած իջար
Սպիտակ թաշկինակ ձեռքիդ
Որով մաքրում էի աստղերի փոշին
Եվ անձրևը
Թափվում էր ձայնիցդ
Դու եկել էիր լուսնից
Բայց այն գիշեր
Բոլոր փողոցների անունները
Արև էր

Կարդալ ավելին