Author's posts

ԲԵՆԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ «ՓԱՐՈՍՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՎ ԱՆՀԱՅՏ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Սույն թվի Դեկտեմբերի 10-ին, ‹‹Զանգակ›› գրատանը տեղի ունեցավ Բենիկ Ստեփանյանի ‹‹Փարոսները հայտնի և անհայտ›› բանաստեղծական ժողովածուի շնորհանդեսը: Գիրքը բաղկացած է հինգ շարքից:

Կարդալ ավելին

Արշակ Սեմիրջյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆ ՕՐ
Ես ամեն օր ծնվում ու մեռնում եմ նորից,
Ամեն օր մանկանում, երազում երազով,
Թևեր առնում անգամ արցունքոտ ծիծաղից,
Ամեն անգամ մեռնում՝ նոր ծնվելու հույսով:
Ամեն նոր առավոտ սկիզբն է կյանքիս գարնան,
Ամեն մայրամուտը կյանքիս ավարտը ծեր,
Ուր թողնում եմ հուշեր լացող մանկան նման,
Եվ մեռնում՝ տանելով անպատասխան հարցեր:

Կարդալ ավելին

Բենիկ Ստեփանյան | ՍՈՒՐԱՑՈՂ ՔԱՄԻՆԵՐ

ՍՈՒՐԱՑՈՂ ՔԱՄԻՆԵՐ

Կյանքը մատուցում է
վայելքներ,
հաղթանակի դափնիներ`
լավագույն դեպքում փորձելով դարձնել
երկրային փառքերի դափնեկիր…
Իսկ ես…
ժպտալու,
ցնծալու փոխարեն
դառնում եմ ավելի զգուշասեր.
ճախրե’լ եմ ուզում
սրտիս ուզած տիրույթում,
սավառնել
մարդկային կերպերո’վ բազմաձև,
բայց զուր…
Եվ շտապում եմ
երազանքս գոնե չկորցնելու համար
դռներս կողպել`
մոտերքում սուրացող քամու դեմ:

Կարդալ ավելին

Դինո Բուցատի | ԵՐԿՈՒ ՎԱՐՈՐԴՆԵՐԸ (I due autisti)

Դինո Բուցատի

Տարիների հեռվից, դեռ ինքս ինձ հարցնում եմ, թե ինչ էին ասում իրար դիակառքի երկու վարորդները, մինչ մեռած մայ րիկիս տանում էին հեռավոր գերեզմանատուն:
Երկար պիտի գնայինք, ավելի, քան երեքհարյուր կիլոմետր, ու թեև ավտոճանապարհը բանուկ չէր, չարաղետ դիակառքն առաջնում էր դանդաղորեն:

Կարդալ ավելին

Գիսանե Հովսեփյան | ԵՐԵՔ ԴՐՎԱԳ՝ ՄԵԿ ՇՐՋԱՆԱԿԻ ՄԵՋ

ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆ
1992-ի չոր օգոստոսն էր: Արևն արդեն Քաղոն սարի սնարին էր և ուր որ է, մայր պիտի մտներ: Օրը մերկանում էր կամաց: Մեր տան երկրորդ հարկի պատուհանից ես նայում էի դուրս: Եկեղեցու գմբեթի երկարող ստվերն ընկել էր մեր դռան առջև: Ստվերի մեջ հայրս էր կանգնած: Ինչպես միշտ, այս անգամ էլ ես քաշվում էի թեկուզ հեռվից նրան նայելուց: Չէի նայում, բայց զգում էի նրա լայն ճակատի երեք-չորս ակոս կնճիռները, Քաղոնին նայող մեծ աչքերի զուլալ մաքրությունը, թավ, սև հոնքերի կամարը, փոքր-ինչ կապտին զարկող շրթունքները, լայն ուսերը, աջ ձեռքը՝ ծխախոտը մատների արանքում և մատանին՝ մատնեմատին: Նրա հագուստն իմ հիշողության մեջ չի տպավորվել, ըստ երևույթին անուշադիր եմ եղել: Հայրս ինձ համար ողջ աշխարհն իրենց մեջ առած իր մեծ աչքերն էր: Ու տխուր էին այդ մեծ աչքերը, տխուր էին ինձ անհասկանալի մի տխրությամբ: Կարոտ էր հասունանում այդ աչքերում 90-ական ծանր տարիներին:

Կարդալ ավելին

Կոլյա Տեր Հովհաննիսյան | ՏԱՔՍԻՆ

Գոնե դրսից էլի մի տեսք ուներ, թեև սև ներկը կորցրել էր իր վաղեմի փայլը, ետևի ձախ դուռը փոս էր ընկել, մեքենայի իրանի վրա, աջ կողմի ողջ երկարությամբ ձգվում էին երկու զուգահեռ սպիտակավուն ակոսներ, մեկը հաստ՝ վերևում, մյուսը բարակ՝ ներքևում, դիմահար ապակու վրա նշմարվում էր քարի հարվածի հետևանքով կլորավուն կոտրվածք՝ տարածված ճաքերով: Նոր էր գնել դեղին գույնի Taxi ցուցանակը, որը դնում էր ավտոյի տանիքին հպարտությամբ ու ամեն գիշեր մեքենան բակում կառանելուց հետո վերցնում, տանում էր տուն: Նոր էր «գնել» նաև ավտոյի տեխնիկական զննման կտրոնը, առանց զննման, տարեթիվը վրան, ու դրա ստեղծողին հայհոյանքներ շռայլելով՝ փակցրել ապակու ճաքից մի քիչ վերև: Հաշվիչ չուներ, դրա փոխարեն՝ տեղական արտադրության թվայնացված հայելին օժտված էր կարմիր ու կանաչ ճրագներով, ինչը հաշվիչի առկայության պատրանք էր ստեղծում:

Կարդալ ավելին

Վիկտոր Հովսեփյան | ՈՒԹ ԻՄԱՍՏՈՒՆՆԵՐԸ (պոեմ)

 ՈՒԹ ԻՄԱՍՏՈՒՆՆԵՐԸ (պոեմ) Հունական յոթ իմաստունների մասին ավանդապատումն է ստեղծագործության հենքը, որի այս մշակումը մի կարևոր «սխալ է շտկում»՝ ավանդական յոթը դարձնելով ութ՝ իմաստուն ճանաչելով նաև յոթ իմաստուններին իմաստուն կոչող թագավորին, առավել ընդգծելով ավանդապատման իմաստասիրական կողմը: Եթե իմաստուն են ամենագետի թագից հրաժարվողները, առավել ևս իմաստուն է թագն արժանիին տալ կամեցող արքան: Հեղինակ   «Բավական է …

Կարդալ ավելին

Քեյթ Շոպեն | ՄԻ ԺԱՄԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Անգլերենից թարգմանեց՝ Սիրանույշ Օհանյանը

Իմանալով, որ միսիս Մալլարդը տառապում էր սրտի հիվանդությամբ, մեծ զգուշություն էր պետք նրան ամուսնու մահվան լուրը հնարավորինս մեղմ հաղորդելու։

Կարդալ ավելին

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԵՎՈՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ՀԵՏ

Հարցազրույցը վարեց՝ Արմինե Պետրոսյանը

-Բարև ձեզ, պարոն Բարսեղյան։ Կարծում եմ, որ ձեզ հետ անցկացվող բազմաթիվ հարցազրույցների գերակշիռ մասը քաղաքական ու հասարակական թեմաներով է լինում։ Ինչպե՞ս եք տրամադրված գրական թեմաներով առաջին հարցազրույցին:
-Հազվադեպ բան է: Ֆատալիստ լինեի, կասեի ճակատագրից չես փախչի, բայց դե ես եմ «մեղավորը»: Ամերիկայում մի աֆրիկացի դասախոս ունեինք, ասում էր. «դուք իմ թմբուկներն եք, թակելու եմ` իմանամ, որիցդ ինչ ձայն է ելնում», դրանից հետո հետս ինչ հարցազրույց են աnում, էս խոսքերն եմ հիշում:

Կարդալ ավելին

Կոլյա Տեր-Հովհաննիսյան | ՀԱՅՐՍ ՕԼԻԳԱՐԽ Է

Փոքրիկ նախաբան

Գոհարի հետ ծանոթացա համացանցում. կարդացել էր իմ պատմվածքներից և մեկնաբանություն թողել: Պատասխանեցի՝ առաջ քաշելով իմ հիմնավորումները: Նա ևս պատասխանեց: Սկսվեց մի երկխոսություն, որի արդյունքում մեր վիրտուալ զրույցը, շեղվելով բուն նյութից, մտավ նոր հունի մեջ, գնա՜ց, գնա՜ց ոլորապտույտ, թափանցեց նվիրական անդաստաններ: Նա անվերապահորեն իր հոգու ծալքերը բացեց: Թե որքանով էր անկեղծ ինձ հետ, չգիտեմ, բայց և հիմք չունեմ չհավատալու իր պատմածներին: Ինչևէ, հետզհետե նվազեց մեր ամենօրյա զրույցների հաճախականությունը և, ինչպես պատահում է հաճախ, ընդհատվեց: Վերջին անգամ, հայցելով իմ ներողամտությունը, գրեց, որ գլուխն անչափ խառն է, այլևս ժամանակ չունի շարունակելու նամակագրությունը: Մի որոշ ժամանակ անց գրեցի, որ ցանկանում եմ գրի առնել իր կյանքի պատմությունը, բայց մնացի անպատասխան: Իր լռությունը համարելով համաձայնության նշան, փոխեցի բոլոր անուններն, ու ծնվեց այս վիպակը: Փաստորեն սա Գոհարի նամակների խտացված տեքստն է, որին իմ երևակայությամբ խառնել եմ մի շարք էպիզոդներ, որոնք հեռու են հեռուստատասերիալների պես սենսացիոն լինելուց , և՝ դիալոգներ, որոնք հեռու են առօրյա ժարգոնային ոճից: Չի պահպանվել նաև նամակների ժամանակագրական հերթականությունը: Նամակագրության ընդհատումով չիմացա հետագա դեպքերի զարգացումների մասին: Թերևս հնարավոր էր պակասը լրացնել երևակայությամբ նույնպես, բայց նախընտրեցի դա թողնել ընթերցողի հայեցողությանը:

Կարդալ ավելին