Category: Պատմվածք

Կոլյա Տեր Հովհաննիսյան | ԻՄ ՎԱՏ ՕՐԸ

Վիրավոր շան պես լիզում եմ վերքերս: Օրը կես է դարձել: Դեմքս պատած է այտուցված կապտուկներով, մարմինս մղկտում է ցավից: Եթե ժամանակին զբաղված չլինեի սպորտով, հիմա երևի դժոխքում կլինեի. ո՜նց էին ծեծում շան տղերքը… Ես ձեր մերը… Ուժերի լարումով աստիճաններով բարձրանալիս՝ հիշեցի, որ երբ փոքր էի, սիրում էի չոփի ծայրով պատի վրա բարձրացող մրջյունին գետին գլորել, իսկ մրջյունը իրենից մեծ հատիկը ամուր բռնած բերանում, նորից համառորեն բարձրանում էր վեր. վերջը ե՛ս էի հոգնում, նա բարձրանում, տեղ էր հասնում… Ես էլ բարձրանում էի՝ արյան կաթիլներ շաղ տալով աստիճանների վրա՝ բեռի փոխարեն կրելով ինքս ինձ…

Կարդալ ավելին

Անի Ասատրյան | ԲԱՐԵՎ, ՔՈՒՉԻ ՏՂԵՐՔ

Կուզենայի կանխել վերադարձդ,
բայց մեկնումդ կանխելու գնով
Անդրե Ժիդ


Չեմ հիշում ոչ մեր առաջին, ոչ էլ վերջին հանդիպումը:
Մի ինչ-որ պահ լույսն արդեն բացվում է:
Հեռախոսս զնգում է՝ հաշվիս գրանցելով հերթական խեղդված գիշերվա ավարտը:
Բացում եմ աչքերս: Աչքերն առավոտյան բացվելու համար են: Երևի:
Լուռ հագնվում եմ: Երևի ամեն ինչ կարգին է, եթե ժամացույցը շարունակում է տկտկալով առավոտը չափել:

Կարդալ ավելին

Սիրանույշ Օհանյան | ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐԸ

Սոճուտի արևոտ բացատով մտահոգ անցնում էր գերեզմանափորը: Տխուր էր: Բացատը եզերող ծառերի խիտ սաղարթների միջով տեղ-տեղ թափանցած արևի պայծառ շողերը լույսի կամուրջներ էին կապել օդում, և դա գերեզմանափորին հիշեցրեց անցած-գնացած լուսավոր ժամանակները, երբ ինքը դեռ հավատում էր, որ կարող է պար բռնել այդ շողերի վրա: Ծառերը լուռ էին, իսկ գերեզմանափորը չէր ուզում առաջինը խզել ծանր լռությունը:

Կարդալ ավելին

Շաքէ Ամիրեան-Պետրոսեան | ԱՂԻԼԵՂԻ ԱՐՁԱՆ

-ՉԷ՜, չէ՜, կապոյտը մամինն ա, էս դեղինն ա Անուշինը. հա էս էլ Մարոյից ա հասել, բայց տես էս մէկը, սա Պետիկի՝ իմ հարսանիքին նւիրած սերւիսից մնացած միակ պնակն ա,- ասում եմ ու ընկնում տարածութիւնից ու ժամանակից դուրս մի աշխարհ, լեցուն դէմքերով, դէպքերով ու երկրորդ ձեռք ապրանքներով, փոշով ու յուշով պատւած չամադանների, պայուսակների, պահարանների ու դարակների, բուֆէտների ու գրասեղանների, թղթերի ու փաստաթղթերի, անձնագրերի, վկայագրերի, աթոռների, բազկաթոռների, նկարների ու սլայդների, ձայներիզների, յուշատետրերի, գրապահարանների ու գրքերի անվերջանալի ծուղակ-աշխարհը…

Կարդալ ավելին

Ռազմիկ Գրիգորյան | ՏԱՐՎԱ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ

Ձյան հալոցքի հետ փայլեցին առվակները։ Լեռների լանջերին ծաղկած ձնծաղիկները առաջինը ողջունեցին գարնան տաք արևին։ Գարունը դանդաղ իջնում էր գյուղ։ Ինձ միշտ թվացել է, որ գարունը սկսվում է գյուղից, քանզի այգիները առաջինը ծաղկում են գյուղում, գութանը ակոսում է հողը, կանաչ են հագնում լեռները։

Կարդալ ավելին

Սաթ Ալեքս | ԷՍՍԵՆԵՐ

Մտորումներ

Աննան չգիտեր, թե որտեղ կապրի իր կյանքի մնացած մասը և որտեղ է իրեն վիճակված մահանալ. այս մտածմունքը նրան հանգիստ չէր տալիս: Խորհում էր, որ մեռնելուց հետո իր հոգին նախ կգնա Հայաստան, մինչև մեկընդմիշտ ձուլվի տիեզերական էներգիային:

Կարդալ ավելին

Լիլիթ Հակոբյան | ԿՅԱՆՔԻ ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

Երբ ես փոքր էի, մերոնք թերևս ուրիշ անելիք չունենալով` ինձ պետք եղածից ավել դաստիարակեցին, ու ես դարձա այսպիսին: Մեր մեջ ասած` դա վատ չէ, ես չեմ բողոքում ինձանից, կարող էր ավելի վատ լինել, բայց չեղավ, որովհետև մերոնք սրտանց ուզում էին ինձնից մարդ սարքել: Սարքեցին…

Կարդալ ավելին

Ռազմիկ Գրիգորյան | ԶԱՐԻՆՋԱ

Լեռների մեջ ծվարած, երեխայի սրտի պես պարզ բաբախում է գյուղը։ Ծուռումուռ, նեղ, երկար ճանապարհներ անցնելուց հետո միայն կարելի է հասնել գյուղ։ Գյուղի այցեքարտը համարվում է յոթերորդ դարում կառուցված եկեղեցին, որի գմբեթին նստող աղավնիներն են պատարագ մատուցում ամեն օր։ Շատերին աննկատ, փոքրիկ գյուղի ոգին ապրում է Մեծ Հայրենականում ընկած մարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողում։ Ահա այն ամենը, ինչը գյուղացիները հպարտորեն ցուցադրում են գյուղ եկած հյուրերին։ Իսկ երբ կարկուտ է գալիս գյուղացիների հետ միասին իր կսկիծը տաքցնելով լալիս էր նաև գյուղը։ Մենք ապրում ենք գյուղում, իսկ գյուղը մեր մեջ։

Կարդալ ավելին

Լիլիթ Հակոբյան | ԽՈՐԻԶՈՎ ԿԱՐԿԱՆԴԱԿԸ

Արփինեն օրերով սոված էր մնում. պարզապես բթացել էր քաղցի զգացումը: Նույնիսկ ուրախանում էր, երբ գալիս էր քնելու պահը, որպեսզի քնի մեջ խեղդի ուտելու ցանկությունը… Այդ գիշեր էլ նա պառկեց քնելու առանց բերանը մի բան դնելու՝ անհամբերությամբ սպասելով՝ վաղվա օրվան. գիտեր, որ վաղն էլ դժվար թե ուտելիք գտնվեր տանը: Այնուամենայնիվ, չէր տրտնջում, որովհետև ոգևորված պատրաստվում էր դպրոցական օլիմպիադային, որին առաջին անգամ էր մասնակցում: Նա միշտ էլ հափշտակությամբ էր լսել իրենից մեծ ընկերների պատմածները ու երազել, թե երբ իրեն էլ բախտ կվիճակվի մասնակցելու օլիմպիադայի: Եվ ահա եկել էր ժամանակը, բայց ամեն բան այնպես չդասավորվեց, ինչպես ինքն էր պատկերացրել…

Կարդալ ավելին

Անրի Գրիգորյան | ԴԱՇՏՈՒՄ

Ականջներից բռնած նրանց դուրս բերեցին տագնապած հավերի բնից:
Տղային արգելեցին մոտենալ աղջկան:
-Բայց իմ դուրը գալիս է պաչվել նրա հետ,- ասաց տղան:
Հայրը քիչ մնաց խեղդեր նրան արևից տաքացած ջրով տակառի մեջ:
Լուիզան նույնպես պատժվեց: Մայրը պատռեց նրա միակ տոնական զգեստը: Աղջիկը սպառնաց մորը, որ հավանոցում կպաչվի գյուղի բոլոր տղաների հետ, իսկ այդ լղար հավերին դուրս կշպրտի այդտեղից, քանի որ նրանք ծերտից ու ձվերից բացի ոչինչ չեն տալիս:

Կարդալ ավելին