Խորեն Արամունի | ՍՊԱՍՈՒՄ

Գրեյսը թեթև ժպիտը դեմքին անվաթոռին նստած, եկող գնացողին բարևում, ժպտում, օրհնում, շնորհակալություն հայտնում ու ձեռքը թեթև թափահարում էր։
Գրեյսն իր ծննդյան թվականը չէր հիշում, նրան թվում էր թե աշխարհի հետ ծնվել ու աշխարհի հետ գնալու է։
Ծերանոցում առանձին սենյակ էին հատկացրել Գրեյսին , ինքը չգիտեր թե քանի տարի առաջ էին իրեն բերել այդտեղ։

Կարդալ շարունակությունը

Կոլյա Տեր Հովհաննիսյան | ԹԵՐԻ ԲՌՆԿՈՒՄՆԵՐ

Պատանի հասակում հարյուր մետրը վազել էր 12.4 վայրկյանում ու դարձել շրջանային ախոյան: Հիմա որքան զոռ էր տալիս ոտքերին, չէր կարողանում հասնել առջևից թեթևասահ քայլող բարձրակրունկ կնոջը: Տղամարդը չհասցրեց տեսնել կնոջ դեմքն ու միայն զգաց նրա անուշաբույր հևքը, երբ կինը համարյա քսվելով առաջ անցավ իրենից:
Հակառակ տղամարդու ջանքերին գնալով ավելանում էր բաժանող տարածությունը:

Կարդալ շարունակությունը

Սիրանույշ Օհանյան | ՀՆՁՎՈՐԸ

Լեռան ընդերքում անսահմանորեն տարածվող անջրդի հողերում թափառող սերմնացանը հանկարծ կապույտ երկնքին նայելու սուր պահանջ զգաց։ Շտապով բարձրացրեց գլուխն ու զայրացած բղավեց անակնկալ ցավից. մի պահ մոռացել էր, որ իր առկա երկինքը լեռնային ապարներից հյուսված ցածրիկ, հոծ առաստաղն է՝ երբևէ արևի երես չտեսած։

Կարդալ շարունակությունը

Սիրանույշ Օհանյան | ԱՆՀՆԱՐԻՆ ՍԵՐ

Կանխազգացումն իր հոտն ունի. դա ծաղկաբույր խոնավության հոտն է, որ լցնում է ռունգերս անձրևից առաջ։ Ամբողջ էությունս սկսում է շնչել կանխազգացման արբշիռ ու ցավոտ հոտը։ Ես արդեն գիտեմ գալիքի իմ ապրումները։
Ես խմում եմ հապճեպ, դատարկելով բաժակ բաժակի հետևից, շտապելով որքան հնարավոր է շուտ թաղվել փրկիչ անզգայացման գրկում։ Փախչում եմ անխուսափելիից։ Փախուստիս ճամփին վրա է հասնում թմբիրը, ու ես քնում եմ հենց հատակին՝ երազելով, որ չլինի հերթական արթնացումս։

Կարդալ շարունակությունը

Սիրանույշ Օհանյան | ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ

Այսպես պարզեցի, որ միայնակ Լեռն ունակ է օրհնել և անիծել։ Դրանով իսկ հասկացա, որ այդ Լեռն ապրում ու շնչում է այլ օրենքներով։ Տարբեր է նրա աշխարհը, տարբեր են նրա սկզբունքները։ Լեռան ոգին օտար էր թվում մյուս լեռների համեմատ։
Ես լեռներ նվաճողն եմ։ Ես անտեսանելի եմ, անլսելի։ Աշխարհում լսում են իմ անժխտելի գոյության մասին, սակայն ոչ ոք չի համարձակվի դարանակալել ինձ։

Կարդալ շարունակությունը

Շանթ Բաղրամեան | Փիլիսոփան ու շագանակագոյն աղջիկը

Հանդարտ գոյներով պատած երջանկութիւնը կամաց-կամաց իր տեղը տալիս էր ժանտախտային դեղինի: Փիլիսոփան հիւանդացել էր… Տարիների ցաւը երկաթափոշու պէս մոխրագոյնով էր ներկել նրա հոգին, իսկ հիմա անձրևի ներքոյ վազում էր ձերբազատւելու կաշկանդող սահմաններից:
Անձրև…

Կարդալ շարունակությունը

Դւին Գալստեան | Չարևապատում

գիծ է մի ուղիղ գիծ ու վրան է դրւած ամէն ինչ ամէն ինչ կպած իրեն նախորդող կամ յաջորդող ուրիշ ինչի ես էլ էդ գծի վրայ նստած մի ինչ եմ քո ու քո նման ինչերի հետ միասին ինչ հետաքրքիր ինչերի հաւաքածոյ է մի քանի ինչ միասին այն կողմ մի քանի ինչ իրար հետ այս կողմ լաւ է շատ լաւ է յիմար ինչ գիծը ուր է տանում կարող ես ասել յիմար ինչ կասկածում եմ գիծը ինքն էլ ինչ է դարձել ու մոլորւել է ինչերի ձայնից ինչերի աղաղակից յիմար ինչերի գիծ է ամէն ինչ գիծ է այդ չմոռանաս յիմար ինչ դա է ամենակարեւորը գիծ է

Կարդալ շարունակությունը

Սիրանույշ Օհանյան | ԱՆԿՈՏՐՈՒՄԸ

Գետի մեջտեղում մեծ ու անհրապույր մի քար էր դուրս ցցվել. այդ քարի վրա գլխիկոր նստել էր քայլողը։ Արևն անխնա այրում էր թիկունքը, ջրի անդորրաբեր ձայնը թվում էր զայրացուցիչ ու անհանգստացնող։ Երկինքն սպիտակել էր սպասումից, իսկ քայլողն արդեն անտարբեր էր դրա հանդեպ։ Գետը հանդարտ իր ուղին էր շարունակում։
Քայլողին թվաց, թե ամայի ու անմարդաբնակ կղզու մենիշխան բնակիչն է. կղզին այդ անշարժ ջրերի մակերեսով հանդարտ սահում էր հեռո՜ւ, հեռո՜ւ։

Կարդալ շարունակությունը

Սիրանույշ Օհանյան | ԱՎԱՐՏ

Որոնողը քայլում էր, հա’ քայլում, քայլում ու փնտռում էր, բայց չէր գտնում:
Ոչ ոտքեր ուներ, ոչ ձեռքեր: Ականջները վաղուց արդեն խլացել էին, անօգուտ զարդարանք դարձել, ուստի ճամփեքից մեկի ընթացքում կտրել-դեն էր գցել: Աչքերն էլ կուրացել էին, անընկալ դարձել աշխարհի գույների հանդեպ, դրանք էլ մի այլ ճամփի վրա էր թողել:

Կարդալ շարունակությունը

Սիրանույշ Օհանյան | ԲՌՆԿՈՒՄՆԵՐ

Բարձրից նայողին թվաց, թե ներքևում չարաճճի կայծեր են պար բռնել. զվարթ կայծկլտում էին, թռչում դեպի երկինք, միմյանց բախվում-զորանում։ Կայծերն աստիճանաբար միաձուլվում էին այստեղ-այնտեղ, փունջ-փունջ խայտում, հրե ձեռքերի նման որոնում-գտնում մեկմեկու։ Վազող հրի մի շերտ էր ձևավորվում՝ շարունակաբար մղվելով առաջ, գրավելով ավելի ու ավելի ընդարձակ տարածություններ. տարածությունն ինքը վերածվում էր ամենակուլ խարույկի։

Կարդալ շարունակությունը