Category: Վեպ

Արմեն Մալխասյան | Արամ Հարիգանի ոդիսականը

Ապրած տասնյոթ տարիների ընթացքում Արամ Հարիգանը ոչ մի բանի մասին երկար չէր մտածել: Ոչ այն պատճառով, որ ունակ չէր, պարզապես առիթ չէր ունեցել: Ապահովվածությունը նրա խաղաղ մանկության ու անհոգ պատանեկություն մշտական ուղեկիցն էր եղել, իսկ քաղաքական իրադրությունը, արժեթղթերի շուկայի պայթյունավտանգ իրադարձությունները, նավթի բարելի և ոսկու ունցիայի արժեքների մշտնջենական տատանումները, ոչ մի անգամ նրա հոր գործերի վրա այնքան ազդեցություն չէին ունեցել, որ զգար իր մաշկի վրա: Արամի պահանջմունքները շռայլ չէին, իսկ երբ մարդ յուրաքանչյուր նյութական ձեռքբերմանը հասնում է քարտը բանկոմատի միջով սղացնել — անցկացնելով, ու դրանից հետո էլ այդ քարտը մնում է արտաքնապես անփոփոխ, երբեք չի զգում թվերի տարբերությունը և չի ըմբռնում դրամի իսկական արժեքը: Տասը հազա՞ր է, թե՞ միլիոն` երկուսն էլ թույլ են տալիս ձեռք բերել ցանկացածը: Այսպիսով, Արամը ապահովված ամերիկացի երիտասարդ էր ու ոչ մի պատճառ չուներ մտածելու, թե ինչպես արորը տրակտորով փոխարինի, որպեսզի ավելի շատ արդյունք ստանա:

Կարդալ ավելին

Լուսինե Մյուլլեր | ԱԴԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ «ՄՈՌԱՑՎԱԾ ԿՐԱԿ» ՎԵՊԸ

Հայ դատի արդարացիությունը ապացուցող եւս մի երկ, որը 2002 թվականին ամերիկյան ընթերցողի սեղանին դրեց Վիլյամ Սարոյանի ազգական, ծագումով բիթլիսցի, այժմ նյույորքաբնակ՝ Ադամ Բաղդասարյանը։ Սա հեղինակի առաջին վեպն է, որտեղ ներկայացնում է իր մորեղբոր՝ Վահան (Վահրիդջ) Քենդերյանի պատմությունը։ Վահան Քենդերյանից հուշ մնացած ժապավենից Ադամ Բաղդասարյանը քաղում է նրա կենսագրական փաստերին վերաբերող մանրամասներ, որոնց շուրջ էլ հյուսում է սրտառուչ նյութը ։

Կարդալ ավելին

Մարո Խաչատրյան | Եւ մենք դեռ կը նահանջենք բանիւ եւ գործով…

Վերնագրի համար ընտրված տողը Շահնուրի «Նահանջը առանց երգի» վեպից է. շահնուրյան ցավագին ահազանգն էլ ի զորու չեղավ փոխելու «պատկերազարդ հայոց պատմության» ընթացքը. ձուլման, նահանջի վտանգը նոր սրությամբ է հառնում մեր օրերում,

Կարդալ ավելին