Category: Թարգմանություն

Փուրիա Սուրի | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նստել ես
Վերանայում ես գծերը վերնաշապիկիս
Որ կողմից էլ գնում հասնում ես ինձ
Նստել եմ
Կողքդ չէ
Դիմացդ
Չեմ նայում քեզ:

Կարդալ ավելին

Գաբրիելե Դ’Աննունցիո | ՕՖԵՆԱՅԻ ԴՔՍԻ ՄԱՀԸ

Իտալերենից թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը

Երբ հեռվից լսվեց խռովության առաջին խառնիճաղանջ աղմուկը, Դոն Ֆիլիպո Կասաուրան հանկարծ բացեց կոպերը, որ սովորաբար ծանրանում էին աչքերի վրա, որոնք կուլ էին գնում, ինչպես քամոտ ծովերի վրայով սավառնող օդաչուներինը:
-Լսեցի՞ր,-հարցրեց նա Մացագրոնյային, որը կանգնած էր նրա մոտ:

Կարդալ ավելին

Գաբրիելե Դ’Աննունցիո | ԳԻՇԵՐԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ՄԵՌԵԼԱՏԱՆԸ

Իտալերենից թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը
Քաղաքապետ Բիաջո Միլայի դիակը, ում շորերը հագցրել ու երեսը ծածկել էին քացախով ու ջրով թրջված թաշկինակով, մեկնված էր մահճակալին, սենյակի գրեթե մեջտեղում, չորս մոմերի միջև:
Հանգուցյալի մոտ հսկում էին նրա կինն ու եղբայրը:
Ռոզա Միլան քսանհինգ տարեկան կլիներ:

Կարդալ ավելին

Օքթայ Ռաֆաթ | ՔԵԶ ՀԵՏ ԵՎ ԱՌԱՆՑ ՔԵԶ

Թարգմանիչ Էդուարդ Հախվերդյան
Շոր հագա ամպից
Կոշիկներ հողից
Խենթ էի ու սիրահար
Տերևածածկ ճանապարհները
Թողած ետևում
Դեպի քեզ եկա
Աշուն էր

Կարդալ ավելին

Մոհսեն Ֆարաջի | ԱՍՈՒՄ ԵՄ՝ ՎՆԱՍ ՉՈՒՆԻ

Պարսկերենից թարգմանեց Էդուարդ Հախվերդյանը

Աղջիկը հանեց կանաչ հողաթափերը, որպեսզի վեր բարձրանա գորգապատ սանդուղքներով: Տղամարդը նայեց աղջկա սև, ճաքճքած կրունկներին:
Երբ սենյակ մտան, աղջիկը ծանր ու փափլիկ մարմինը գցեց կարպետի վրա: Տղամարդը փականով կողպեց դուռը: Մոտեցավ լուսամուտին և դուրս չնայելով արագորեն քաշեց վարագույրները: Շրջվեց դեպի աղջիկը և հարցրեց.
— Ի՞նչ կխմես:

Կարդալ ավելին

ՊԱՐՍԿԱԳԻՐ ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐ

Զավեն (ԱՄՆ)

Պարսկերենից թարգմանեց Էդուարդ Հախվերդյանը

Առանց սառույցի Vodka
Ծիծաղը սրտի խորքից է և նրա համար միևնույն է այս կամ այն սեղանը: Ծիծաղում, մոտենում ու հարցնում է.
— Որևէ բան չե՞ք ցանկանում:
— Դեռևս ոչ,- ասում եմ:
— Ի՞նչ էիր պատմում,- ասաց:

Կարդալ ավելին

Ռասուլ Յունան | ՈՒՂՂԱՀԱՅԱՑ ԳԻԾ

Վերջին տեսարանը
Տղամարդը մտրակը պտտեցրեց օդում և ասաց.
— Նայե’ք նրանց. խաղաղ են ինչպես գառնուկները:
Հետո գլուխը առյուծներից մեկի երախը մտցրեց, իսկ այդ առյուծը ես էի: Առիթը պատեհ համարեցի, առանց հապաղելու գլուխը անջատեցի վզից` ի հատուցում այն բոլոր մտրակների, որ ստացել էի կրկեսում:

Կարդալ ավելին

Մարինա Ցվետաևա | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թարգմանությունը` Նաիրա Հարությունյանի

Մտահոգված կքեց աստված
Ու լռեց:
Եվ վերջապես ահա ժպտաց,
Ահա և սուրբ, լուսազգեստ
Հրեշտակներ նա արարեց
Անհամար:
Ոմանք թևեր ունեն մեծ,
Անթևներն էլ կան հարկավ:

Կարդալ ավելին

Խուլիո Կորտասար | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թարգմանությունը՝ Նաիրա Համբարձումյանի
Դու կկառուցես հզոր մի քաղաք:
Եվ ճանապարհները հզոր այդ քաղաքի կհասնեն
այլ քաղաքների,
այդպես ժանտախտով հիվանդ առնետները
վարակում են այլ առնետների և մարդկանց:

Կարդալ ավելին

Տերենտի Գրանելի | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄՏՔԵՐԻ թելը իմ մանվում է առ այսօր,
Հիմա հիշում եմ ես էլի ծաղիկն այն հեզ:
Եվ օրեր անց կհասկանան՝ ինչ էր այն, որ
Կրակ դառած այրում էր ինձ, ինչ էի ես:

Կարդալ ավելին