ԱՄԵՆ ՕՐ
Ես ամեն օր ծնվում ու մեռնում եմ նորից,
Ամեն օր մանկանում, երազում երազով,
Թևեր առնում անգամ արցունքոտ ծիծաղից,
Ամեն անգամ մեռնում՝ նոր ծնվելու հույսով:
Ամեն նոր առավոտ սկիզբն է կյանքիս գարնան,
Ամեն մայրամուտը կյանքիս ավարտը ծեր,
Ուր թողնում եմ հուշեր լացող մանկան նման,
Եվ մեռնում՝ տանելով անպատասխան հարցեր:
Դկտ 14 2016
Արշակ Սեմիրջյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նյմ 13 2016
Բենիկ Ստեփանյան | ՍՈՒՐԱՑՈՂ ՔԱՄԻՆԵՐ
ՍՈՒՐԱՑՈՂ ՔԱՄԻՆԵՐ
Կյանքը մատուցում է
վայելքներ,
հաղթանակի դափնիներ`
լավագույն դեպքում փորձելով դարձնել
երկրային փառքերի դափնեկիր…
Իսկ ես…
ժպտալու,
ցնծալու փոխարեն
դառնում եմ ավելի զգուշասեր.
ճախրե’լ եմ ուզում
սրտիս ուզած տիրույթում,
սավառնել
մարդկային կերպերո’վ բազմաձև,
բայց զուր…
Եվ շտապում եմ
երազանքս գոնե չկորցնելու համար
դռներս կողպել`
մոտերքում սուրացող քամու դեմ:
Հնս 02 2016
Սամվել Մարտիրոսյան | ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԵՐ ՈՒ ՀՐԱՇԱԿԵՐՊԵՐ
Շ Ա — Ց Ո ՇԱ-ՇԱՐՈւՆԱԿԱԿԱՆ Մայրամուտից անցել է ընդամենը մի քանի ժամ, Մինչև արևածագը մնացել է ընդամենը մի քանի ժամ, …Ովքեր բաժանվել էին երեկ, այսօր դարձել են անբաժան: ՎՈ-ՄՈՏԱԿԱ Ուզում եմ, որ իմ աշխարհը միակը չլինի տիեզերքում, Ուզում եմ, որ իմ մայրը միակը չլինի աշխարհում, …
Մյս 20 2016
Սիրանույշ Օհանյան | ԱՄՊԵՐԻՑ ՎԵՐԵՎ
Աշխարհը՝ չավարտվող բանաստեղծություն
տարածվում է տանիքներից։
Ագռավները պարում են ծիծեռնակների հետ,
Ծիրանի ժպիտով ամպերը նայում են
տանիքին կանգնած մեկին,
որը նայում է Մասիսին,
որը նայում է իրեն
ու լռում։
Երկուսն էլ լռում են՝
լցված կապույտով,
կարմիրով,
կանաչով։
Գարուն է,
երկինքը էլի կապույտ է,
երկիրը էլի կանաչ է,
աշխարհը էլի կարմիր է։
Մրտ 01 2016
Բենիկ Ստեփանյան | ՄԵՆԱՆՎԱԳՈՎ ՔՈ ԹԵԹԵՎԱՍԱՀ
Փոթորկված հոգուս
հանգիստ բեր նորեն
մենանվագով քո թեթևասահ
որին ձայնակցի
հրեշտակների
երգչախումբ
թովիչ…
Պետք չէ էլ
ոչինչ.
պատուհանից ծիկրակող
աստղառատ երկինք
երկնքից իջած
հրեշտակների
երգչախումբ
թովիչ…
Փտր 12 2016
Էդուարդ Հախվերդյան | SPIN…
Մահը,
Անգղի պես
Համբերատար,
Թառել է հորս գլխավերևը
Եվ հեգնաժպիտ
Նայում է կյանքի վերջին
Խեղկատակությանը …
Spin…
Հինգ թմբուկ պտտվում են միաժամանակ,
Spin…
Թվեր, պատկերներ, ոգեշունչ ձայներ…
… լույսեր, լույսեր…գայթակղիչ…
Spin,
Հինգ թմբուկ պտտվում են միաժամանակ,
Spin,
Պտտվում են,
Spin,
Պտտվում են,
Maximum bet…
Spin …
Դկտ 15 2015
Նաիրա Սիմոնյան | ՊԱՏԱՍԽԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ
Գիշերը նախարար մթից կպատմի,
Երկնային խանդը հնչյուն կդառնա,
Բառը կփարվի ճչացող ցավին
Ոչ ոք այդպես էլ դեռ չի հասկանա,
Որ մեր անվերծան հույզերի խորքում
Ահռելի ճիգով հոգին մարդկային,
Հանճարի ոգեղ եթերն էր շոյում
Հաղորդության պես միջաստեղային:
Հկտ 24 2015
Սամվել Յոլչյան |ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Պատուհանից այն կողմ հավերժության ձայնն է,
որը չունի սկիզբ, չունի նաև վախճան:
Պատուհանից այն կողմ ես կամ, ինձ տեսնում եմ՝
որպես հյուլե, ատոմ, որպես արցունք:
Պատուհանից այն կողմ՝դարեր ու տարիներ,
ակնթարթներ մեռնող ու վայրկյաններ բեղուն:
Պատուհանից այն կողմ՝ընթացք, ոգի, անկում ու մահ:
Սպտ 18 2015
Մարուշ Երամեան | ԱՆԱՊԱՏՆԵՐ
Եթէ չըլլան դարպասներդ՝
Փրփրագեղ եւ սպիտակ մեղեդի
Ծով անապատ մըն ես
Կապոյտ տարերքի
***
Բայց ամէն բան
Մարախներէն սկսաւ
Թիթեռնիկներ չկային
Ես անգոյնը դաւանեցայ
Վրձինովս երանգները հիւսեցի
Սպտ 05 2015
Սամվել Մարտիրոսյան |ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԵՐ ՈՒ ՀՐԱՇԱԿԵՐՊԵՐ․ ԽԱ-ՆՈՒ
ԽԵ-ԽՈՍՏՈՎԱՆԱՆՔ
Ո՛վ մեծատառ,
Ո՛վ խելագար,
Աչքիդ՝ ծիծաղ, սրտիդ մեջ՝ քար,
Ո՛վ խեղկատակ,
Ես խոսք ունեմ, որ պահպանել եմ քեզ համար,
Ես խոսք ունեմ,
Որ թաքցրել եմ թևիս տակ:
Վերջին մեկնաբանություններ