Category: Պատմվածք

Էլֆիք Զոհրաբյան | ՀՈԳԵՎԻՃԱԿ N 13

Գուստավ Բ. – ն մտածեց, որ եթե ուրիշը դներ իր ցիլինդրը, գուցե մարդիկ չփռթկացնեին: Մթնաշաղին, փաթաթված սև, երկար վերարկուի մեջ, շտապում էր տուն` խուսափելով կողքերը նայելուց: Շքամուտքի մոտ խմբված երիտասարդներին տեսնելուց հետո թվաց, թե հղկաթղթով շփում են մարմինը: Երիտասարդները կտրուկ լռեցին, իսկ Գուստավը հանկարծ նկատեց, որ օդում օղակաձև դասավորությամբ հեգնական ժպիտներ են երևում, իսկ մարմինները` չկան:

Կարդալ ավելին

Մերի Շարոյան | ՀԻԿԻԿԻՄՈՐԻ *

Եվ ամեն օր` առավոտյան ժամը 6.00-ին աշխարհը դադարում էր պտտվել: Այն ամենը, ինչ գոյություն ուներ, շնչում էր, մտածում, ապրում, անհետանում էր զարթուցիչի առավոտյան անդուր ճռվողյունի հետ, որը` հակառակ իր առաքելության, չէր արթնացնում, այլ ազդարարում էր քնելու ժամը: Մեկ վայրկյանում անհետանում էին բոլոր էլեոնորները, մաշաները, աուրելիաները, էլիզաբեթները և մնացած-մնացածը` գեղեցիկ և բարյացակամ աղջիկներ երկրագնդի բոլոր անկյուններից: Անհետանում էին նաև բոլոր խոսեները, վոլոդյաները, ֆրիցները և մնացած-մնացածները, որոնց հետ ժամերով բիլյարդ կամ շախմատ էր խաղում: Մոնիտորի լույսի հետ մարմանդ անհետանում էր այն ամենը, ինչ արժեք ուներ: Մոնիտորն անջատելուց հետո զգում էր թեթև տխրություն: Մի վայրկյան էր պետք` հասկանալու համար, թե, այնուամենայնիվ, ինչքան անհեթեթ է աշխարհը, որն անհետանում է մկնիկի մի շարժումով:

Կարդալ ավելին

Կոլյա Տեր Հովհաննիսյան | ԳՈԼՆԱՐ

Գոլնարի աչքերում բույն դրած մշտական թախիծը հակադրվում էր լիքը շրթերի վրա գծագրված մեղմ ժպիտին, ինչպես ծառերի մութ ստվերը` անտառի արևոտ բացատին: Տասնհինգը նոր էր լրացրել, բերանին նայելիս՝ երեխայի, իսկ աչքերի խորքը նայելիս՝ հասուն կնոջ տպավորություն էր թողնում: Տարբերվում էր մյուս աշակերտուհիներից իր ավելի զարգացած կրծքերով ու կանացիությամբ: Նստում էր վերջին շարքում, սովորում էր ոչ լավ, ոչ վատ: Բոլորից շուտ էր դպրոց գալիս ու գնում էր բոլորից ուշ: Դպրոցից հեռանալիս՝ ժպիտը չքանում էր այտերի փոսիկների հետ, կամարաձև հոնքերը կախվում էին՝ դեմքին տալով մտազբաղ արտահայտություն:

Կարդալ ավելին

Վարդուհի Բադալյան | ԾՈՎԸ

Ծովը խռով շառաչով մտրակում էր ափերը…
Ծովը հեռանում, տարածվում, դառնում էր օվկիանոս…
Ծովային քամու համբույրից շուրթերը խոնավացան: Մի տհաճ, մածուցիկ աղահամ սկսեց դանդաղ քայքայել ներդաշնակությունը: Քամին, որ սկզբում հուշիկ ծովային զեփյուռ էր, այժմ ավելի ու ավելի ուժեղանում էր:

Կարդալ ավելին

Լիլիթ Հակոբյան | ԻՆՉՊԵՍ ՔԵԶ ԿՈՐՑՐԵՑԻ՝ ԳՏՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ

… Դու դարձյալ չեկար արցունքներս սրբելու: Այսօր նորից գլուխս դրեցի բարձին և արցունքներս աչքերիցս գլորվեցին: Ես միայն քնելիս եմ լալիս քեզ համար, որովհետև այսպես ինձ ոչ ոք չի տեսնում, իսկ ես այնքան եմ ուզում, որ դու գաս ու սրբես արցունքներս, այդ միայն դու կարող ես, բայց դու չես գալիս:

Կարդալ ավելին

Մարուշ Երամյան | ՄԻՆԱԿ ՉԵՄ

Տուն մտայ:
Մութը արդէն սկսեր էր լեցուիլ անկիւնները, բայց պատշգամին մօտ դեռ քիչ մը լոյս կար: Պատշգամը լրիւ լոյս էր տակաւին: Կրնայի պատշգամ ելլել, եթէ այսքան պաղ չըլլար: Վերջերս շատ պաղ է, ներսերը՝ աւելի: Կրնայի վերարկուով պատշգամը կենալ: Բայց ի՞նչ ընելու համար: Ոչ եկող, ոչ գացող: Երկինքը գորշ, խոժոռ, ամէն պահու անձրեւ սպառնացող: Գետինները գորշ, փոշոտ: Փողոցները գորշ, տխուր: Ժողովուրդը գորշ, յուսահատ:

Կարդալ ավելին

Անրի Գրիգորյան | ԵԶՐԻՆ

Ինձ համար յուրաքանչյուր լուսաբաց հենց այսպիսին է՝ անհրապույր, ոչինչ չասող ու ոչինչ չխոստացող: Միայն այս անգամ պատուհանիս մեջ պատահաբար բռնել եմ արևը, որը չի փոխվել այն օրվանից, երբ վերջին անգամ ժպտացի նրան՝ երբ փոքր էի: Ծխախոտ չունեմ: Երեկ դատարկ ծխախոտատուփը ճմռթելով նետեցի ջրափոսը: Հիշում եմ՝ մի ծեր կին նախատեց ինձ: Ես ինչ-որ անկարգ բան ասացի …

Կարդալ ավելին

Դինո Բուցատի | ՍԻՐՈ ԴԵՄ

Իտալերենից թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը

Հիմա, երբ նա մեկնել է, ու այլևս չի վերադառնա, անհետացել է, ջնջվել իր կյանքից, ճիշտ այնպես, ասես մեռած լինի, իրեն` Իրենային մնում է միայն զինվել ողջ քաջությամբ, որ որևէ կին կարող է խնդրել Աստծուց, և արմատախիլ անել բոլոր կապերը, որոնցով այդ տարաբախտ սերը կապվել էր իր էությանը: Ինքը միշտ ուժեղ աղջիկ է եղել, այս անգամ էլ չի թուլանա:

Կարդալ ավելին

Արմինե Պետրոսյան | ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԸ

Կապույտ հանրակացարանը տարբերվում էր դեղին, ամպագույն և բոլոր այլ հանրակացարաններից: Կապույտն ամենալեցունն էր, իրադարձությունաշատն ու ամենաակտիվը, հատկապես՝ գիշերը:
Նա իրեն լավ էր զգում, որ հենց կապույտ հանրակացարանի բնակիչ է, ի տարբերություն այլ բնակիչների՝ մյուս հանրակացարանններում սենյակներ չէր վերցրել:
Նա ոչ միայն “Ուշադիրը5” սենյակի բնակիչն էր , այլև անդամ էր մի շարք կորպուսների: Ամենաշատը լինում էր “Գրական խայթումներ” կորպուսում:
Նստում էին՝ ուր պատահեր, հետո ամեն մեկը ներկայացնում էր իր գրածը:

Կարդալ ավելին

Շաքե Ամիրյան | ԲԱՌ ՈՒ ԲԱՆՔ

Թոթով ու թլւատ պատմեց հին առասպելը բառի ու բանի.
Թէ ոնց քաղցրացաւ քիմքը ողկոյզներով մայրենի լեզւի, թէ ոնց ակռաների տակ զգաց համը հայերէն բառի, որին կամաւ գերի դարձաւ դեռ մանուկ` տհաս ու բոբիկ…
Գիշերներ անքուն աչքը գրերին, կլանեց բառերը բոլոր` պարզ ու բարդ, կախարդիչ, քմայքոտ, խանդոտ, արեւոտ, մեղրահամ, մեղրածոր, արնաթոյր, արծւաթիռ, առնական:

Կարդալ ավելին