Բնագրից թարգմանեց` Կոլյա Տեր Հովհաննիսյան
ՎԻՀԸ
Կամ՝
«ՀԱԼՈ» ԴՂՅԱԿԸ
(Պիես երեք գործողությամբ)
Գործող անձիք
Մուտքի հերթականությամբ՝
Հենրիեթա Անգըթել
Սըր Հենրի Անգըթել
Լեդի Անգըթել
Միջ Հարվի
Գաջըն
Էդուարդ Անգըթել
Դորիս
Գերդա Քրիսթո
Ջոն Քրիսթո
Վերոնիկա Քրեյ
Տեսուչ Քոլքըհուն
Ոստիկան՝ Սերժանտ Փեննի
Որոշ հապավումներ (ըստ բնագրի)՝
Կենտրոն => Կ
Աջ => Ա
Ձախ => Ձ
Արար առաջին
Բեմը ներկայացնում է Սըր Հենրի Անգըթելի դղյակի այգու սենյակը՝ The Hollow-ն (Հալո), Լոն-դոնից մոտ 18 մղոն հեռավորության վրա: Ուրբաթ օր է, կեսօրից հետո, սեպտեմբերի սկիզբը:
Ոչ պաշտոնական սենյակ է՝ կահավորված ճաշակով: Խորքում՝ Կ, երեք աստիճան դեպի վեր, ֆրանսիական պատուհաններ, որոնք բացվում են պատշգամբի վրա՝ հեռվում երևացող իր կարճ պատով: Պատից այն կողմ երևում է ծառապատ մի բլուր, որի վրա գտնվում է դղյակը: Բեմի Ա պատին, գետնից մեկ աստիճան բարձր՝ ավելի փոքր ֆրանսիական պատուհաններ, որոնք բացվում են դեպի խիտ թփուտների տեսարանով այգին: Բեմի Ձ պատի առաջամասում՝ դուռ, որը տանում է դղյակի այլ բաժինները: Ֆրանսիական պատուհաններին կից՝ Ձ պատի վրա խորշ, որի մուտքը կամարաձև է ու ծածկված սենյակից բաժանող ծանր վարագույրով: Խորշի դիմացի պատին տեղադրված են որակյալ ու խնամքով դասավորված գրապահարաններ. կա նաև մի փոքրիկ սեղան, որի վրա դրված է արծաթե ծաղկաման վարդերի փնջով: Վարագույրի ետևում խորշի մեջ, ոչ տեսանելի հանդիսատեսին, զգացվում է մի արձանի առկայությունը: Բեմի Ձ պատի կենտրոնում՝ քարե դարավանդակով բուխա-րիկ: Նույնանման գրապահարաններ կան տեղադրված աջ պատին, ֆրանսիական պատուհանների երկու կողմում: Ա կողմում, փոքրիկ գրասեղան՝ վրան լուսամփոփ ու հեռախոս, առջևը՝ փոքր աթոռ և ներքևում՝ գործածված թղթերի զամբյուղ: Գրասեղանի վերևում՝ պատվանդան, որի վրա զետեղված է աբստրակտ ոճով մի արձանիկ: Ա պատի գրապահարանների ներքևում՝ մի սեղան լուսամփոփով: Բուխարիկից ավելի վեր՝ սեղան, վրան՝ ռադիոընդունիչ: Կ-ից Ձ՝ մի բազկաթոռ: Կ-ից Ա՝ մի հանգստավետ գահավորակ, որի առջև՝ դրված է սուրճի կլոր սեղան: Բուխարիկի դարավանդակի առջևի սալի մոտ՝ փուֆիկ (բարձի ձևով աթոռ Ծ.Թ.), որը լրացնում է սենյակի կահույքը: Սենյակը գորգապատ է, լուսամուտներին՝ վառվռուն գույներով վարագույրներ են կախված: Բացի սեղանի լուսամփոփներից, երեկոյան սենյակը լուսավորվում է պատի մոմաձև էլեկտրական ջահով՝ տեղա-դրված ֆրանսիական պատուհանների՝ Կ-ից Ձ կողմում, իսկ ավելի փոքրերով՝ բուխարիկի վերի երկու կողմերում: Մեկ կամ երկու մանրանկարներ զարդարում են պատերը: Բուխարիկի վերի պատին, փայ-տե շրջանակի մեջ՝ ԺԸ դարի անգլիական ոճով կառուցված սյունազարդ մի ապարանք պատկերող ընտիր մի կտավ է կախված: Հոսանքի անջատիչներն ու դռան զանգը՝ տեղադրված են բուխարիկի ներ-քևի պատին: Խորշի կամարաձև դռան աջ կողմում նույնպես նախատեսված է խորշի լուսավորությունը կարգավորող անջատիչ: Ֆրանսիական լուսամուտների կից պատերին՝ Կ երևում են ծաղիկներով լցված պատի ծաղկամաններ:
Երբ բացվում է վարագույրը, հաճելի հետկեսօր է և բաց են բոլոր լուսամուտները: Սըր Հենրի Անգըթելը, K.C.B (փոխարքայի կոչում Անգլիայում: Ծ.Թ.), մի պատկառելի, տարեց անձնավորություն՝ նստած գահավորակի Ա կողմում՝ «Թայմզ» է կարդում: Հենրիեթա Անգըթելը պատշգամբում, ֆրանս-իական պատուհաններից՝ Կ-դուրս, կանգնած քանդակագործական բարձր պատվանդանի վրա աշ-խատում է կավով: Նա երիտասարդ գեղեցիկ կին է, մոտ երեսուներեք տարեկան. Հագին ընտիր բրդե կտորից հագուստ, վրայից՝ նկարչի արտազգեստ: Նա մի քանի անգամ մոտենում ու հեռանում է իր ստեղծած գործից, ապա ներս գալով՝ մոտենում է գահավորակի առջև դրված կլոր սեղանին: Քթին կավի բիծ կա: Ճակատը շփելով ՝ թոնթորում է.
Հենրիեթա.- (ներս մտնելով): Գրողը տանի, գրողը տանի…
Սըր Հենրի.- (գլուխը բարձրացնելով): Ի՞նչ է, լավ առաջ չի՞ գնում:
Հենրիեթա.- (մի սիգարեթ վերցնելով կլոր սեղանի վրա դրված արկղից): Ուղղակի դժբախտություն է արձանագործ լինելը:
Սըր Հենրի.- Թերևս այդպես է: Հաճախ մտածել եմ, որ մի այսպիսի գործի համար բնորդի կարիք ունես:
Հենրիեթա.- Ես ստեղծում եմ աբստրակտ ոճով, սիրելի՛ս:
Սըր Հենրի.- (հեռվից քամահրանքով ցույց է տալիս արդիական արձանը պատվանդանի վրա՝ Ա): Սրա նմա՞ն…
Հենրիեթա.- (անցնելով բուխարիկի դարավանդակի մյուս կողմը): Ի՞նչ նոր բան կա «Թայմզ»-ում: (Վառում է սիգարեթը բուխարիկին կից՝ սեղանի վառիչով:)
Սըր Հենրի.- Մեծ թվով մարդ է մեռել: (Նայում է Հենրիեթային:) Քթիդ կավ է քսվել:
Հենրիեթա.- Ի՞նչ…
Սըր Հենրի.- Կավ կա… քթիդ վրա:
Հենրիեթա.- (ցրված նայում է բուխարիկի դարավանդակի վերի հայելու մեջ՝ԿՁ): Օ՛հ, այո, քսվել է: (Սրբում է քիթը, հետո ճակատը և շրջվելով քայլում է՝ ԿՁ:)
Սըր Հենրի.- Հիմա դա քսվեց ողջ դեմքիդ: :
Հենրիեթա.- (քայլելով Կ՝ վրդովված): Դա շա՞տ կարևոր է, սիրելի՛ս:
Սըր Հենրի.- Թերևս, ոչ:
Հենրիեթան գնում է պատշգամբ ու վերսկսում աշխատանքը: Ներս է մտնում Լեդի Անգըթելը՝ Ա. կողմից շատ գրավիչ, արիստոկրատ արտաքինով՝ մոտ վաթսուն տա-րեկան կին է, լիովին մտազբաղ, բայց օժտված բարձր անհատականությամբ: Նա ըստ երևույթին ուրիշի հետ խոսելով է զբաղված:
Լեդի Անգըթել.- (կտրելով գահավորակի ու բուխարիկի միջև ընկած տարածությունը): Օ՛հ, սիրելի՛ս, օ՛հ, սիրելի՛ս, եթե այս մեկը չէ՝ մյուսն է սխալ… Խլուրդի թակարդը այստեղ չե՞մ թողել: (Վերցնում է թակարդը բուխարիկի դարավանդակի վրա-յից ու խաղաղվում:) Ա՜հ, այո, այստեղ էր: Խլուրդների ամենավատ բանն այն է, որ երբեք չգիտես՝ հաջորդ անգամ որտեղից են հայտնվելու: Մարդիկ իրա-վացի են, երբ ասում են վայրի բնությունը հազվադեպ է ընտելացված լինում: (Գահավորակի առջևից անցնում է Ա:) Չես կարծում, դա ճիշտ է, Հենրի՛:
Սըր Հենրի.- Ի՞նչ կարող եմ ասել, սիրելի՛ս, երբ չգիտեմ ինչի մասին ես խոսում:
Լեդի Անգըթել.- Նրանց անգթորեն հալածելու եմ, իսկապես հալածելու եմ:
Ամբողջությամբ կարդալու համար բեռնել
Վերջին մեկնաբանություններ