ԵՎ ո՞վ դա մտածեց՝
Ելնել ու բարձրանալ ինձանից վեր,
Լինել Արարատից ավելի նոր,
ՈՒ հանդգնեց լինել ավելի ծեր:
Մի՞թե ստվերների խաբկանքի մեջ մարդիկ,
Կորցրել են իրենց տեղը իմ աշխարհում,
Մի՞թե կրակները հեռավոր ու մոտիկ,
Առաջվա պես արդեն սիրտ չեն այրում:
Ինչքան են գլորվել նրանք բարձրությունից,
Ինչքան եմ ես նրանց համար ցավել,
Ճերմակել ու դաղվել հավերժական ձնից,
Քանի-քանիսին եմ կյանքս տվել:
Բայց ու՞ր են, ոչ ոք իմ շուրջը հիմա չկա,
Ի՞նչ լեզվով են, տեսնես, ցածում մարդիկ խոսում,
Դեռ երեկ էր, ինձ մոտ նրանք եկան,
Իրենց կորուստներն էին փնտրում դրսում:
Եկան ու կանգնեցին ծառայի պես,
Ոչ ոք ինձ չհիշեց մթան մեջ խոր,
ԵՎ չուզեցի բացել գաղտնիքս ես,
ՈՒ լռեցի արքայական վախով:
Երա՞զ էր, թե՝ ցնորք,
ԵՎ ո՞վ դա մտածեց՝
Մի օրում բարձրանալ աշխարհից վեր,
Լինել երեկվանից ավելի նոր,
ՈՒ վաղվանից լինել ավելի ծեր:
Վերջին մեկնաբանություններ