Մա՛յր,
կուզեի, որ այսօր
ծաղիկներով գայի տուն,
ու քեզ սեղմած իմ կրծքին
ասեի.
-Մա՛յր, տո՛նն է քո…
և դու բարի ժպտայիր
և միամիտ ինչպես միշտ
մրմնջայիր.
-Հա՞, բալե՛ս,
մոռացել եմ, ապրե՛ս դու…
Մա՛յր,
կուզեի, որ այսօր
քո հեռավոր աճյունին
մատուցեի ծաղիկներ,
և կանգնած գլխիկոր
ասեի.
-Մա՛յր, ահա ես…
Օ՜, այս անգամ դու ինչպես,
ինչպե՞ս պիտի իմանաս,
որ նորից տոնդ է այսօր:
Մա՛յր,
կուզեի ինչպես միշտ
ծաղիկներով գայի տուն…
Թեհրան, 1988
1 մեկնաբանություն
Գեղեցիկ է շատ ու շատ տխուր: