Author's posts

Դընի Դոնիկյան | ՄԵՆԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԶԱՆԳԵԶՈՒՐ – 8

Ֆրանս.թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը
Միայնակ`մենավոր ճանապարհին
Հիմա վայրէջքիդ շեմին ես: Երկար ու ձիգ ժամերով հանդերձ`այրող արևի տակ: Չոր ճանապարհը ժանյակաձև ձգվում է մինչև հովիտը: Այն քեզ տանում է մինչև տապի հեռավոր մուժերը, ուր ինքը խեղդվում է: Այն կենդանի այրում է ու ծռմռվում` անցելով բլուրների լանջով, ամեն շրջադարձի` իջնելով մեկ աստիճան, նախ` մինչև գյուղը, որն ի ցույց է դնում իր տանիքները, հետո դրանից անդին, դեպի գորշավուն խորությունները, ուր Կապան քաղաքն է ծվարել:

Կարդալ ավելին

Դընի Դոնիկյան | ՄԵՆԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԶԱՆԳԵԶՈՒՐ – 6

ֆրանսերենից թարգմ. Գառնիկ Մելքոնյանը
Մայր բազմաչարչար
Գյուղերի հայ մայրերն ունեն այն կանանց անուրախ ժպիտ, ովքեր իրենց ուսերին են կրում իրենց ազգի թերությունները: Նրանք չուեն մայրաքաղաքում ապրող իրենց քույրերի եվրոպական թեթևությունը: Իրենց մարմնի համար վատնելու ժամանակ չունեն: Նրանց մարմինը մաշվում է ամենօրյա աշխատանքների քերիչով: Նրանք մոռանում են այն որպես ես-ի զարդարանք ու ճկում այն գյուղի չարքաշ իրականությանն ի խնդիր, որ երկիրը կառավարող ոչ մի արական սեռի ղեկավար չի ձգտում մեղմացնել:

Կարդալ ավելին

Նաիրա Սիմոնյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

… Լույսն է լոկ մեզանում իրական՝
Ստի մեջ մի պարզ ճշմարտություն,
Ես էլի Աստծո պես մենակ եմ,
Եվ մարդու պես հպատակ իմ սիրուն:

Կարդալ ավելին

Դընի Դոնիկյան | ՄԵՆԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԶԱՆԳԵԶՈՒՐ – 5

Ֆրանս. թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը
Գիշերային ջրեր

Եթե դուք էլ ինձ նման ունեք միզելու մի ապարատ, որը պատի ժամացույցի պարբերականությամբ ձեզ խուտուտ է տալիս, և որ դատարկվելու համար ձեզ պետք է գիշերով հասնել այն զուգարանին, որը գտնվում է տանից դուրս, ձեզ անծանոթ մի վայրում, մի խուլ գյուղի խորքում, խոզերի ու կովերի հենց ետևում, ու դիմակայել տան շներին, որոնք անմիջապես առնում են օտարերկարցուդ հոտը, նյարդայնանում ամենափոքր իսկ աղմուկից ու գռմռում ասես մարտից առաջ, ի՞նչ է ձեզ պետք հնարել` վնասներից խուսափելու և ապահով լինելու համար, որ նորից տեսնելու ես լույսի բացվելը:

Կարդալ ավելին

Դընի Դոնիկյան | ՄԵՆԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԶԱՆԳԵԶՈՒՐ – 4

Քայլել, կրկնել: Գրել :
Դու թողել ես Եվրոպայիդ միօրինակությունները: Մոդեռնիստական օրերի կրկնությունը : Թողնել ուտելու ու խմելու շքեղությունը: Ու հիմա, տաժանում ես: Առաջ ես մղում մարմինդ: Դեռ ինչքա՞ն՝ էլի: Հարցնում ես անընդհատ ինքդ քեզ:

Կարդալ ավելին

Գուրգեն Միքայելյան | ԵՐԿՆՔՈՒՄ ԳԵՐՎԱԾՆԵՐԸ

ՊԻԵՍ

ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ

ՏԻԳՐԱՆ
ՍԵՆԻԿ (ՍԵՆ)
ՍԵԴԱ
ՇՈՂԵՐ
ԲԺԻՇԿ (Բովանդակությամբ պայմանավորված` վերջինիս դերում խաղացող դերասանը խաղալու է նաև այլ դերերում)

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԻՆ

Հիվանդասենյակ, որը, սակայն, ամբողջովին փակ տարածք է. չկա ո՛չ պատուհան, ո՛չ դուռ: Դրված է չորս մահճակալ, որոնց վրա պառկած են հիվանդները: Նրանցից երկուսը տղամարդ են, երկուսը՝ կին:

Կարդալ ավելին

Նելլի Սահակյան | ՄԱՄՈՆՏԻ ԱՆՁԱՎ

Ես ամերիկացի ցնդած հնէաբան եմ: Գոտկատեղիս` վրձիններ, ուսիս` բահ, ուսապարկիս մեջ` գրքեր, հագիս` վառ գազարագույն կոմբինեզոն, ես ամեն անգամ Անձավ եմ գնում` Նրա մոտ, երբ անսահման դատարկություն եմ զգում, բայց… բայց ամեն անգամ այնտեղ հասնելուն պես դեն եմ նետում բահ ու բրիչս, պատառոտում քարտեզն ու խոթում քարերի արանքը, ձեռքերս փռում եմ խոնավ քարերին ու, նստելով վրան, ճոճվում: Մենք`բոլոր գազարագույն կոմբինեզոնով հնէաբաններս, հիմարներ ենք: Իրականում բոլոր բացահայտումներ անողներն են հիմարներ: Անձավը մեկնելու համար այս գործիքներն իրականում անօգուտ բաներ են:

Կարդալ ավելին

Լիլիթ Հակոբյան | ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Ամեն օր ես կտրում-անցնում եմ շատ կիլոմետրեր. ճանապարհը լավն է, մտածել է սովորեցնում: Ես սիրում եմ ճանապարհներին մտքիս եկած ամեն հիմարություն գրառել՝ չվախենալով կողքիս նստածի հայացքից, նրանից, ով կկարդա մտքերս, որոնք գրվում են ճանապարհին՝ ծուռումուռ ձեռագրով. Ճանապարհը լավն է, չվախենալ է սովորեցնում:

Կարդալ ավելին

Նորա Պարութճեան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆՆԵՐ

ՇՈՒՆԵՐԸ

Դուն կը քալես … երկինքը քեզ հովանի

Մէկէն ի մէկ,
շուներու սեղմ ոհմակ մը
ճանապարհդ կը կտրէ
ու կը սկսի վրադ հաչել ուժգնօրէն։
Նախ՝ կ’անտեսես,
ապա կամաց
վախ մը մէջդ կը ծնի՝
հապա՞ եթէ …

Կարդալ ավելին

Յուկիո Միսիմա | ԼՐԱԳԻՐԸ

Անգլերենից թարգմանեց` Մերի Շարոյանը

Մաս 1.

Տոշիկոյի ամուսինը միշտ զբաղված է: Այս երեկո` նույնպես: Իր կնոջն ուղեկցելով մինչև ժամը տասը, նա կրկին նստում է ղեկին, «բարի գիշեր» մաղթում և սլանում հերթական հանդիպմանը: Ուրիշ ի՞նչ կարող է ակնկալել գեղեցիկ դերասանի կինը: Իր կամքից անկախ` Տոշիկոն ստիպված է հանդուրժել այն գիշերային գործնական հանդիպումները, որոնց ժամանակ ամուսինը երբեք իրեն չի տանում: Վաղուց սովորել է տաքսի նստելուն և միայնակ Ուգոսիմե թաղամաս` տուն վերադառնալուն, որտեղ սպասում է երկու տարեկան երեխան: Չնայած, Տոշիկոն հույս ուներ, որ այս անգամ ամուսինը մինչև վերջ իր հետ կլինի, պատկերացնելով`թե ինչ սարսափելի է կնոջ համար միայնակ տուն վերադառնալը, որտեղ ինչքան էլ մաքրեն արյան հետքերը, մեկ է`դրանք մնալու են արևմտյան ոճով կահավորված հյուրասենյակում: Երեկ վերջապես ավարտվեցին անտանելի հոգսերն ու խառնաշփոթը. բառերով չես նկարագրի կատարվածը: Եվ երկուսն էլ ցրվելու կարիք ունեին: Սակայն պրոդյուսերը նրան հրավիրեց մաջյան խաղալու, դժվար թե վերադառնա մինչև վաղը:

Կարդալ ավելին