Author's posts

Մարուշ Երամյան | ԱՆՁՐԵՒ ՈՒ ՆԵԽ

Անձրեւ է ու նեխ:
Փողոցներուն մէջ, տերեւներուն տակ ցաւեր կը նեխին.
Եւ լերդ արիւններ կը չորնան արագ
Ու կ’ապականեն երկիր ու երկինք:

Կարդալ ավելին

Լիլիթ Հակոբյան | ԻՆՉՊԵՍ ՔԵԶ ԿՈՐՑՐԵՑԻ՝ ԳՏՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ

… Դու դարձյալ չեկար արցունքներս սրբելու: Այսօր նորից գլուխս դրեցի բարձին և արցունքներս աչքերիցս գլորվեցին: Ես միայն քնելիս եմ լալիս քեզ համար, որովհետև այսպես ինձ ոչ ոք չի տեսնում, իսկ ես այնքան եմ ուզում, որ դու գաս ու սրբես արցունքներս, այդ միայն դու կարող ես, բայց դու չես գալիս:

Կարդալ ավելին

Նաիրա Համբարձումյան | ԴԻՍՄՈՐՖՈՄԱՆԻԱ

Եթե ինչ-որ երեւույթի մասին պատմվում է միմիայն պատումային շունչ հաղորդելու համար, այլ ոչ կոնկրետ նպատակով, ուրեմն, վերջին հաշվով, այն չի ծառայում որեւէ գործառույթի եւ ունի միայն խորհրդանշական դերակատարում: Հետեւաբար ցանկացած գիտական վերլուծություն անհնար է առանց երեւույթների մասին որոշակի պատկերացման (բոլորս գիտենք): Այս առումով, գիտություն հնարավոր է միայն այն դեպքում, երբ ստեղծվում է մտածողության կոնկրետ ստերեոտիպ, որը կարգավորում է բանականության բոլոր դրսեւորումները:

Կարդալ ավելին

Յուրաքանչյուր ոք, աշխարհ գալով, փորձում է իր հետքը թողնել

— Դուք ականատեսն եք եղել և եք ժամանակակից գրականության ձեր և մեր սերունդների գրական գործընթացին: Ի՞նչ էին և են փորձում անել երկու սերունդների երիտասարդները: Ո՞րն էր նրանց ասելիքը: Ի՞նչ միտումներ էին և են նկատվում:
Երիտասարդը մնում է երիտասարդ, որ ժամանակաշրջանում էլ լինի… Յուրաքանչյուր մարդ, աշխարհ գալով, փորձում իր հետքը թողնել` տենդենցը դա է: Երիտասարդն անընդհատ փորձում է աչքի ընկնել` ասելիքով, նյուանսներով, երբեմն դա հաջողվում է, երբեմն` ոչ:

Կարդալ ավելին

Մարուշ Երամյան | ՄԻՆԱԿ ՉԵՄ

Տուն մտայ:
Մութը արդէն սկսեր էր լեցուիլ անկիւնները, բայց պատշգամին մօտ դեռ քիչ մը լոյս կար: Պատշգամը լրիւ լոյս էր տակաւին: Կրնայի պատշգամ ելլել, եթէ այսքան պաղ չըլլար: Վերջերս շատ պաղ է, ներսերը՝ աւելի: Կրնայի վերարկուով պատշգամը կենալ: Բայց ի՞նչ ընելու համար: Ոչ եկող, ոչ գացող: Երկինքը գորշ, խոժոռ, ամէն պահու անձրեւ սպառնացող: Գետինները գորշ, փոշոտ: Փողոցները գորշ, տխուր: Ժողովուրդը գորշ, յուսահատ:

Կարդալ ավելին

Ռոբեր Դեսնոս | ԿԱՐ ՄԻ ՏԵՐԵՎ

ֆրանսերենից թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը

Կար մի տերև իր գծերով
Գիծը կյանքի
Գիծը բախտի
Գիծը սրտի
Տերևին կից կար մի ճյուղ
Երկճյուղ մի գիծ կյանքի նշան

Կարդալ ավելին

Սամվել Մարտիրոսյան | ԳԱՐՆԱՆԱՅԻՆ

Ծաղկած քարերը «Ս. Սարգիս»-ի ոլորանին

Ինչու՞ եմ խանդում ես նրան,
Չէ՞ որ այդ աղջիկն էլ չկա,
Չէ՞ որ այդ տղան էլ չկա,
Չէ՞ որ այդ ես էի հնարել:

Կարդալ ավելին

Դինո Բուցատի | ԿԱԹԻԼԸ

իտալերենից թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը

Ջրի մի կաթիլ է բարձրանում աստիճաններով: Լսու՞մ ես: Մեկնված մահճալկալի վրա, մթության մեջ, hետևում եմ նրա հանելուկային ընթացքին:
Ինչպե՞ս է անում: Թռչկոտո՞ւմ է: Տի՛կ, տի՛կ,- լսվում է մերթ ընդ մերթ: Հետո կաթիլը կանգ է առնում և գուցե ողջ մնացյալ գիշերն էլ ձայն չի հանում:
Եվ սակայն, շարունակում է բարձրանալ: Աստիճան առ աստիճան, գնում է վեր, ի տարբերություն մյուս կաթիլների, որոնք իջնում եմ ուղիղ ընթացքով` ենթարկվելով ձգողականության ուժին, ու վերջում բոլորին հայտնի մի փոքր չլմփոց են արձակում:

Կարդալ ավելին

Դինո Բուցատի | ԱՎԵԼՈՐԴ ՀՈՐԴՈՐՆԵՐ

իտալերենից թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը

Կուզենայի, որ դու գայիր ձմեռային մի իրիկուն, ու երկուսով, ապակիների ետևում իրար սեղմված, նայելով մութ ու ցուրտ փողոցների միայնությանը` հիշեինք հեքիաթների ձմեռները, ուր ապրում էինք միասին առանց դա իմանալու: Արդարև, նույն կախարդված ծառուղիներով մենք անցանք, ես ու դու, երկչոտ քայլերով, միասին գնացինք գայլերով լի անտառների միջով, ու նույն ոգիներն էին մեզ լրտեսում`մամռակալած աշտարակների վրայից, ուր ագռավներն էին թևածում: Այդտեղից, , երկուսս էլ նայեցինք խորհրդավոր կյանքին, որը մեզ էր սպասում: Այնտեղ, մեր մեջ առաջին անգամ բաբախեցին խենթ ու քնքուշ ցանկություններ:

Կարդալ ավելին

Անրի Գրիգորյան | ԵԶՐԻՆ

Ինձ համար յուրաքանչյուր լուսաբաց հենց այսպիսին է՝ անհրապույր, ոչինչ չասող ու ոչինչ չխոստացող: Միայն այս անգամ պատուհանիս մեջ պատահաբար բռնել եմ արևը, որը չի փոխվել այն օրվանից, երբ վերջին անգամ ժպտացի նրան՝ երբ փոքր էի: Ծխախոտ չունեմ: Երեկ դատարկ ծխախոտատուփը ճմռթելով նետեցի ջրափոսը: Հիշում եմ՝ մի ծեր կին նախատեց ինձ: Ես ինչ-որ անկարգ բան ասացի …

Կարդալ ավելին