Author's posts

Վլադիմիր Վիսոցկի | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսերենից թարգմանեց՝ Սամվել Մարտիրոսյանը

Նա հետ չեկավ մարտից
Փոխվել է ինչ որ բան, այնտեղ, ուր չի փոխվում ոչինչ,
Այնտեղ, ուր երկինքն է անծայր,
Ուր անտառը, ուր ջրերը ջինջ,
Ուր ամեն ինչ տեղում է, միայն նա՝ նա ետ չդարձավ:

Կարդալ ավելին

Վլադիմիր Վիսոցկի | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսերենից թարգմանեց՝ Սամվել Մարտիրոսյանը


Այստեղ եղևնու թաթերը ձյան տակ,
Ծածուկ դողում են ձայներից անկոչ,
Կախարդանքներին հլու հպատակ,
Եվ վհուկների դիվային կամքով:

Կարդալ ավելին

Մարուշ Երամյան | ՀԱՅՐ ՄԵՐ

(1)
Ամէնօրեայ փառք
— ձանձրացա՞ր թէ տակաւին-
որ կ՚ապրինք
— եթէ ապրիլ կը սեպես այս-
սրբութեանդ չեմ մօտենար
արքայութիւնդ պիտի գայ անպայման
անտեղ եւ անժամանակ
միւսները մանրամասներ են միայն

Կարդալ ավելին

Մերի Շարոյան | ՀԻԿԻԿԻՄՈՐԻ *

Եվ ամեն օր` առավոտյան ժամը 6.00-ին աշխարհը դադարում էր պտտվել: Այն ամենը, ինչ գոյություն ուներ, շնչում էր, մտածում, ապրում, անհետանում էր զարթուցիչի առավոտյան անդուր ճռվողյունի հետ, որը` հակառակ իր առաքելության, չէր արթնացնում, այլ ազդարարում էր քնելու ժամը: Մեկ վայրկյանում անհետանում էին բոլոր էլեոնորները, մաշաները, աուրելիաները, էլիզաբեթները և մնացած-մնացածը` գեղեցիկ և բարյացակամ աղջիկներ երկրագնդի բոլոր անկյուններից: Անհետանում էին նաև բոլոր խոսեները, վոլոդյաները, ֆրիցները և մնացած-մնացածները, որոնց հետ ժամերով բիլյարդ կամ շախմատ էր խաղում: Մոնիտորի լույսի հետ մարմանդ անհետանում էր այն ամենը, ինչ արժեք ուներ: Մոնիտորն անջատելուց հետո զգում էր թեթև տխրություն: Մի վայրկյան էր պետք` հասկանալու համար, թե, այնուամենայնիվ, ինչքան անհեթեթ է աշխարհը, որն անհետանում է մկնիկի մի շարժումով:

Կարդալ ավելին

Մերի Շարոյան

Ծնվել եմ 1996-ի նոյեմբերի 16-ին: 2008 — 2011 թ. հաճախել եմ «մանանա» կրթամշակութային կենտրոն,հոդվածներս տպագրվել են «խաբարբզիկ» և «կանչ» պարբերականներում: 2011 թ. – ից թղթակցում եմ «լուսաստղ»էլեկտրոնային ամսագրին: 2012 թ. անցկացված «ուլիսես» պատմվածքի մրցույթին «հիկիկիմորի» պատմվածքի համար արժանացել եմ հատուկ մրցանակի:

Կարդալ ավելին

Ռեյ Բրեդբերի | ՈՉ ՑԵՐԵԿ Է, ՈՉ ԳԻՇԵՐ

Երկու ժամում նա հասցրեց ծխել մեկ տուփ ծխախոտ.
— Ինչքան հեռու ենք մենք տիեզերքում:
— Միլիարդ մղոնից ոչ մոտիկ:
— Միլիարդ մղոն հեռու` որտեղից, – հարցրեց Հիչքոքը:
— Նայած՝ ինչ է քեզ պետք, – պատասխանեց Կլեմենսը, որը մինչ այժմ ոչ մի ծխախոտ բերանը չէր դրել, – միլիարդ մղոն հեռու տնից, կարելի է ասել:
— Այդպես էլ ասա:
— Հեռու` տնից, Երկիր մոլորակից, Նյու-Յորքից, Չիկագոյից, քո ծննդավայրից:
— Ես չեմ հիշում, թե որտեղ է իմ ծննդավայրը,- պատասխանեց Հիչքոքը, – ես անգամ չեմ հավատում, որ գոյություն ունի Երկիրը: Իսկ դու հավատո՞ւմ ես:

Կարդալ ավելին

Խորխե Կարերա Անդրադե | ԼՈՒՐԵՐ ԾՈՎԻՑ ՈՒ ՑԱՄԱՔԻՑ

Ապրում եմ խաղաթղթե տնակում,
ավազե տնակում, օդեղեն դղյակում
և անցկացնում եմ րոպեները` սպասելով
անկումին պատերի, հարվածին կայծակի,
երկնային փոստին` վերջին նախազգուշացումով,
դատավճռին, որ թռչում է իշամեղվի թևերին…

Կարդալ ավելին

Յարվարդ | ՍՈՒՏԻ ՊԷՍ

Մեսրոպը թաղեցինք այս տարի…
քանի որ ականը կոյր
փշրապակի խոթեց անոր կողին
թաղէն անցած ատեն —
գինի լացաւ գետնին վրայ
գինեվաճառին փեղկն ուռած
պայթումէն — սուտի պէս –
Մեսրոպը թաղեցինք այս տարի
սուտի պէս

Կարդալ ավելին

Սամվել Մարտիրոսյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գյումրին՝ ծածկած շուկայի մոտ

Առաջ խաբում էին ինձ մանրունքի մեջ,
Հիմա՝ խոշոր հաշվի մեջ են խաբում:

Չէ, ես չեմ կուրացել,
Ինձ պակասում են միայն աղջիկները, որ կրակ էին կապում:

Կարդալ ավելին

Ժակ Ռուբո | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ֆրանսերենից թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը

Շոգենավը

Շոգենավը ելավ հինգերորդ հարկ ու գոռաց.
տո՜ւո՜ւտ, տո՜ւո՜ւտ, տո՜ւո՜ւտ
Լուսինը չպատասխանեց
Շոգենավը ելավ վեցերորդ հարկ ու գոռաց.
տո՜ւո՜ւտ, տո՜ւո՜ւտ, տո՜ւո՜ւտ

Կարդալ ավելին