Author's posts

Արմինե Պետրոսյան | ՄԱՀՎԱՆ ՍԱՐՍԱՓԸ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ Դ.ԴԵԼԻԼՈՅԻ «ՍՊԻՏԱԿ ԱՂՄՈՒԿԸ» ՎԵՊՈՒՄ

Ամերիկացի հայտնի պոստմոդեռնիստ գրող Դոն Դելիլոյի “Սպիտակ աղմուկը” վեպը տեսաբանների կողմից համարվում է պոստմոդեռնիստական գրականության վերջին արժեքավոր վեպերից մեկը:
1989 թվականին գրված «Միլիարդոտնանի հրեշի որսը» հոդվածում Թոմ Վուլֆն արդեն հայտարարում է արձակում ռեալիզմի նոր դրսևորումների մասին, ըստ այդմ՝ պոստմոդեռնիզմի վերջին նշանակալից վեպեր են Սալման Ռուշդիի «Սատանիստական բանաստեղծություն» և Դոն Դելիլոյի «Սպիտակ աղմուկը» վեպերը:

Կարդալ ավելին

Քիյանա Ռաշիդի | ԻՐԱՆԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊՈԵԶԻԱ

Պարսկերենից թարգմանեց  Էդուարդ Հախվերդյանը

* * *
Մենակ որ լինում է
Շարունակում է իր մենությունը
Մենակ որ լինում է
Գեղեցկանում է

Կարդալ ավելին

Ռասուլ Յունան | ԻՐԱՆԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊՈԵԶԻԱ

Պարսկերենից թարգմանեց Էդուարդ Հախվերդյանը

ԼՌՈՒԹՅՈՒՆ

Շուկան և մարդկանց դիտումը
Այս լուսամուտի ետևից
Միայն քեզ հետ էր լավ
Միայն քեզ հետ էր լավ

Կարդալ ավելին

Խաչիկ Տէտէեան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Լուսինն անգամ կ᾿երթայ իր տուն՝
Երբ արեւը ցցէ իր գլուխը հպարտ։
Իսկ ես նստած մինակ,
Հեռացումիդ չոր տերեւները կը փշրեմ հատ-հատ:
Գիշեր է լուռ, երկինքն է մութ,
Տամուկ աչքերդ են իմ լոյսը միակ.

Կարդալ ավելին

Գիթի Խոշդել | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պարսկերենից թարգմանեց  Էդուարդ Հախվերդյանը

Որ որ նայես աստղ է ծլում

Եթե ձեռքերս տաքացնի,
Շապիկիդ արևը
Ամեն մի բառը թռչուն կլինի`
Ճախրանքում:

Կարդալ ավելին

Սիրանույշ Օհանյան | ՕՁԻ ԺԱՄԱՆԱԿԸ

Յոթ երկինքների և յոթ անդունդների կենտրոնում մի ծառ էր աճում:
Պոետը չմաշվող նյութից հանդերձանք պատրաստեց և ճամփա ընկավ՝ որոնելու ճշմարտությունը:
Քայլեց այնքան, որ մաշվեցին օրերն ու ամիսները, տարված եղանակները ձանձրացնող երգի կրկնություն դարձան:

Կարդալ ավելին

Սաթ Ռշտունի | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. մամ

բոլոր աղջիկները չվում են,մամ.
պապան ասում էր .
« աղջիկներն ուրիշ երամից են»…
հիմա ես էլ…
ես էլ եմ չվում

Կարդալ ավելին

Սաթ Ռշտունի (Սաթենիկ Խանդիլյան)

Ծնվել է 1991 թ-ին, Արմավիր մարզի Ակնալիճ գյուղում: Բնակվում է Գերմանիայում: Տպագրվել է Արմավիրի «Հայրենականչ»  թերթում,այնուհետև համանուն հավաքական գրքում: Ուսանողական տարիներին պարբերաբար տպագրվել է համալսարանական «Առաքյալ» թերթում: 2012թ-ին, տպագրվել է Պրահայի «Օրեր» համաեվրոպական ամսագրում ու Երևանում տպագրվող Գրեթերթ գրական երիտասարդական պարբերականում: 2012-ից մասնակցել է մի շարք մրցույթների,որոնցում ունեցել է հաղթանակներ: Իր գործերը հրապարակվում են նաև …

Կարդալ ավելին

Սամվել Մարտիրոսյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սայաթ-Նովային
 Լուսաստղը ջրերի մեջ

Այն օրվանից, ինչ ծով ունեմ, կարծես ծովի չափ ցավ ունեմ,
Կարծես լողալ չիմացողի, խեղդվողի համբավ ունեմ:

Այն օրվանից, ինչ ծով ունեմ, ծովի նման ծարավ եմ ես,
Արևմուտքից մինչ արևելք, ու հյուսիսից հարավ եմ ես:

Կարդալ ավելին

Դինո Բուցատի | ՍԻՐՈ ԴԵՄ

Իտալերենից թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը

Հիմա, երբ նա մեկնել է, ու այլևս չի վերադառնա, անհետացել է, ջնջվել իր կյանքից, ճիշտ այնպես, ասես մեռած լինի, իրեն` Իրենային մնում է միայն զինվել ողջ քաջությամբ, որ որևէ կին կարող է խնդրել Աստծուց, և արմատախիլ անել բոլոր կապերը, որոնցով այդ տարաբախտ սերը կապվել էր իր էությանը: Ինքը միշտ ուժեղ աղջիկ է եղել, այս անգամ էլ չի թուլանա:

Կարդալ ավելին