Author's posts

Սուրեն Դավթյան

Ծնվել եմ 1962թ. Հրազդան քաղաքում: 1980-1985 թթ ավարտել եմ Երևանի Պոլիտեխնիկական ինսիտուտը և ՀՄՖ-ի լրագրության բաժինը: Բանաստեղծություններ սկսել եմ գրել ուսանողական տարիներից: Տպագրել եմ բանաստեղծությունների երկու գիրք` 2009թ. «Հուշերի ծովում կարոտի նավով», 2011թ «Ածանցվող երկվություն» (Վան Արյան հրատարակչություն): Սիրում եմ կարդալ, որովհետև եթե կա գիրք` կա ասելիք, կա ջերմություն, կարոտ, ցավ, սեր և իհարկե լույսի …

Կարդալ ավելին

Հասմիկ Հոխանյան

Ծնվել եմ 1989 թվին, Աբովյան քաղաքում: 2001-2006 թթ. Ավարտել եմ. TBM (Վրձնի պատանի վարպետներ) նկարչական ստուդիան, իսկ 2006-2010թթ. Երևանի ԳեղարվեստիՊետական Ակադեմիան: Ինչպես տեսնում եք՝ նկարչուհի եմ և ցայժմ իմ հեղինակային գործերով մասնակցել եմ տարբեր ցուցահանդեսների: Գուցե հարց կառաջանա, թե ինչու եմ դիմում գրչին, երբ ի սկզբանե ունեցել եմ վրձինը, որպես արտահայտչամիջոց: Պարզապես երբեմն լինում են …

Կարդալ ավելին

Լիլիթ Շահմուրադյան (Չուչի)

Ծնվել է 1986 թվականին Երևանում: 2002-2003 սովորել է Իգիթյանի կենտրոնում: 2009 թվականին ավարտել է Փ. Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի ուսումնարանի գեղանկարչության ֆակուլտետը, նույն թվականին ընդունվել է Երևանի պետական գեղարվեստի ակադեմիա՝ կիրառական արվեստի բաժինը:

Վիկտոր Հովսեփյան

Վիկտոր Հակոբի Հովսեփյանը ծնվել է 1947 թվին Վրաստանի Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում: Հոր կողմից նախնիները, բնիկ կարսեցիներ, 19-րդ դարի 30-ական թվերին Հեշտիա են եկել Արևմտյան Հայաստանի Կարնո նահանգի Խնուսի Քյուլլի գյուղից, որտեղ իջևանատուն և տոհմական սրբավայր են ունեցել: Մայրը՝ Մարիամ Գրաբսկան, առաջին աշխարհամարտի ժամանակ Անդրկովկաս հասած ազգությամբ լեհ կոմս Ալեքսանդր Գրաբսկու թոռնուհին է: Մանուկ հասակից …

Կարդալ ավելին

Սիրանույշ Օհանյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒՄ ԵՎ ԺԱՄԱՆԱԿ

Ստեղծագործելիս Գրողի համար անհրաժեշտ երկու բան չեմ կարողանում անել՝ վերապատմել և հորինել:
Վերապատմելը տաղտկալի ու ապարդյուն գործողություն է: Ինչպե՞ս կարող եմ պատմել մի բան, որ կարող են պատմել բոլորը,- մտածում եմ, երբ ստեղծագործելու մտածված պահանջը բռնում է կոկորդիցս:

Կարդալ ավելին

Արման Հարությունյան

Ծնվել է 1946 թ. Թեհրանում : Միջնակարգ կրթությունը ստանալուց հետո , ուսումը շարունակել եւ Ավարտել է Շիրազի համալսարանի պարսից լեզվի եւ գրականության ֆակուլտետը : Հարությունյանը հրատարակել է բնագիտական երկու գրքեր (պարսկերեն) եւ բանաստեղծությունների ՝ քառյակների երկու գրքեր (հայերեն): Ունի նաեւ թարգմանչական աշխատություններ . Այդ շարքում են Հ . Թումանյանի քառյակների թարգմանությունը պարսկերենի եւ մանկական պատմվածքների …

Կարդալ ավելին

Վարդգես Օվյան

Ծնվել է 1959 թ. նոյեմբերի 4-ին, Ստեփանակերտում: Ավարտել է տեղի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը: Մինչև 1994 թվականը աշխատել է հանրապետական «Խորհրդային Ղարաբաղ» («Արցախ», «ԼՂ Հանրապետություն») պաշտոնաթերթում՝որպես թղթակից, բաժնի վարիչ, ապա՝ գլխավոր խմբագրի տեղակալ: 1994-96 թթ. ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում՝ որպես քաղբաժնի սպա՝ ավագ լեյտենանտի կոչումով, ապա՝ «Մարտիկ» թերթի պատասխանատու քարտուղար: 1997-98 թթ. որպես հրատարակչական …

Կարդալ ավելին

Էդգար Փոթիկյան

Ծնվել է 1978 թվին, Երևանում: Ավարտել է Վահան Տերյանի անվան միջնակարգ դպրոցը: Մասնագիտությամբ նկարիչ-արծաթագործ է ( http://arts.in.ua/artists/ednur/): Գրել սիրել ու սկսել է պատանի հասակից, բայց ավելի լուրջ վերջին մի քանի տարիներին: Իր ասությամբ՝ շատ մեծ ժամանակ տրամադրել չի կարողանում արձակին, բայց համոզված է, որ այն ինչ կուտակվում է իր ներսում, մի օր դուրս է գալու:

Թադևոս Տոնոյան

Թադևոս Տոնոյանը ծնվել է Երևանում՝ 1961 թվին: 1983 թվին, ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1989 թվին, ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Գրել է մանկության տարիներից: Նրա առաջին բանաստեղծությունը լույս է տեսել 1974 թվին: Այնուհետև նրա ստեղծագործությունները տպագրվել են հայաստանյան – արտասահմանյան շատ թերթերում ու ամսագրերում, ալմանախներում, տարեգրքերում ու ժողովածուներում: Ցայժմ հրատարակել …

Կարդալ ավելին

Խաչիկ Տէտէեան

Ծնվել է Բեյրութում, Լիբանան, 1961 թվին: 1984 թ. Ավարտել է Հայկազյան Համալսարանի պատմագիտական ճյուղը և ապա ուսումը շարունակել է Թորոնթոյի Համալսարանում, Կանադա: Երկար տարիներ գործոն մասնակցություն է ունեցել Բեյրութի հայկական միությունների մշակութային աշխատանքներին: Դասավանդել է Դպրեվանքում: Գրական գործունեությունը սկսել է վաղ տարիքից: 2003 թվին հրատարակել է իր բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն՝ «Ուղևորություն դեպի անծանոթը» խորագրով: «Դարասկզբի …

Կարդալ ավելին