Author's posts

Լիլիթ Հովհաննիսյան

Ծնվել եմ 1988թ.-ին, Երևանում, հենց այն տարում, երբ հայրենիքիս գլխին թափվեցին ամենադժբախտ օրերը: Մութ ու ցուրտ տարիների մոմի լույսի տակ գիրք կարդալուց ու դաս սերտելուց՝ միտքս հաճախ էր շեղվում, և ուզում էի ստեղծագործել: Երբ ընդունվեցի ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի Փիլիսոփայության բաժին, մարդկանց իմ մտքերն արտահայտելու ցանկությունն ավելի մեծացավ: Իսկ երբ, 2011թ.-ին, ավարտեցի մագիստրատուրան, նախորդ …

Կարդալ ավելին

Սարգիս Վանյան

Սարգիս Վանյանը ծնվել է 1953 թվականին, Վրաստանի Բոլնիսի շրջանի Բոլնիս-Խաչեն գյուղում: Ավարտել է Երևանի թիվ 8 Գեղարվեստատեխնիկական ուսումնարանը: Հեռակա կարգով սովորել է Մոսկվայի Սովետական ժողովուրդների արվեստի ստեղծագործական համալսարանի գեղանկարչության բաժնում: Նրա բանաստեղծությունները, հանելուկներն ու սուտասելուկները տպագրվել են «Կամուրջ», «Վերնատուն» տարեգրքերում, «Վրաստան», «Կանչ» թերթերում, «Ծիծեռնակ», «Արևիկ» մանկական ամսագրերում, , «Հայոց լեզուն և գրականությունը դպրոցում» հանդեսում, «Դպրություն» …

Կարդալ ավելին

Լիլիթ Հակոբյան

Ես իմ մասին Սիրում եմ կյանքը: Կյանքից հետո, սիրում եմ մարդկանց: Մարդկանցից հետո ես ինձ եմ սիրում: Ու բոլորովին պարտադիր չէ, որ մարդիկ էլ ինձ սիրեն: Այնուամենայնիվ, նրանք էլ են սիրում ինձ, բայց իմ սիրով, իմ սերն է շրջադարձ կատարում ու ինձ հասնում: Ահա թե ինչքան շատ սերեր ունեմ այս կյանքում, բայց մեկ է ատելության …

Կարդալ ավելին

Ծով Բանուչյան

Ծովինար Բանուչյանը ծնվել է 1989 թվին, Երևանում: Նախնական կրթությունը ստացել է Երևանի «Քվանտ» վարժարանում: Ավարտել է երգի պետական թատրոնի հաղորդավարության , Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի արվեստաբանություն բաժինը, ինչպես նաև Ֆրանսիայում` Մոնպելիեի Պոլ Վալերի Համալսարանի ժամանակակից արվեստի մագիստրատուրան: Մասնագիտությամբ արվեստաբան է: Ստեղծագործում է վեց տարեկանից: Առաջին` «Տե՛ս, որ լռում եմ» պատվածքների ու բանաստեղծությունների ժողովածուն լույս …

Կարդալ ավելին

Ելենա Շուվաևա-Պետրոսյան

Ծնվել է 1978 թվականի ապիրլի 17-ին, Վոլգոգրադի Բոլշոյ Մորեց գյուղում, սովորել է Մոսկվայում (Ի.Ֆյոդորովի անվան ՄՀՏՔ): 2001 թվականից ապրում է Երևանում: Լրագրող է: Համագործակցում է մի շարք արտասահմանյան հրատարակչությունների հետ: Երևանում ավարտել է Ի.Լազարյանի անվան Միջազգային հարաբերությունների ինստիտուտն ու մագիստրատուրան: Ռուսաստանի Գրականագետների, Հայաստանի Գրողների միությունների, Կովկասի Գրողների ակումբի (Նալչիկ) անդամ: Հայաստանում Ռուսագիր գրողների միջազգային ֆեդերացիայի …

Կարդալ ավելին

Նելլի Սահակյան

Ծնվել է 1993 թվականին Երևանում: 2010 թվականին ավարտել է Վազգեն Ա.-ի անվան դպրոցը և ընդունվել է Երևանի պետական լեզվաբանական համալսարանի լեզվամշակութային հաղորդակցության լրագրություն-անգլերեն բաժինը: Այժմ սովորում է երրորդ կուրսում: Գրականությամբ սկսել է զբաղվել վերջերս: Տպագրվել է «Ցոլքեր», «Գրեթերթ» ամսագրերում, այլ պարբերականներում և ինտերնետային կայքերում: Չգիտի, թե գրականության ու իր հանդիպման պատահականությունը ինչքան հեռու կտանի իրեն…

Լուսինե Մյուլլեր

Լուսինե Համբարձումյան-Մյուլլերը ծնվել է Էջմիածին քաղաքում: 1998 թվին փոխադրվել ԱՄՆ, որտեղ բարձրագույն ուսումը շարունակել է Պենսիլվանիայի պետական համալսարանում: 2004- 2008թթ. եղել է ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտի հայցորդ: 2008-ին պաշտպանել է թեկնածուական թեզ և Երևանի պետական համալսարանի մասնագիտական խորհրդի որոշմամբ նրան շնորհվել է բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան: 2005-ից մինչև օրս դասախոսում է Պենսիլվանիայի պետական …

Կարդալ ավելին

Ռազմիկ Գրիգորյան

Ծնվել եմ 1985թ. Արագածոտնի մարզի Զարինջա գյուղում։ 2003թ ընդունվել եմ Երևանի պետական քոլեջի «ֆիլմերի ռեժիսուրա» բաժինը։ 2003-2005թթ. ծառայել եմ Հայոց Բանակում։ 2007թ. ավարտել եմ քոլեջը։ 2011թ. ընդունվել եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Վավերագրական ֆիլմերի ռեժիսուրա» բաժինը։ Տպագրվել եմ «Գրեթերթ», «Ցոլքեր», «Եղիցի Լույս», «Հոգու Ճիչ» պարբերականներում։ Որոշեցի գրել, քանի որ ներքուստ զգում եմ դրա …

Կարդալ ավելին

Արամ Մամիկոնյան

Ծնվել եմ 1991 թվին, Արտաշատում: Ուսանում եմ Երևանի Պետական Բժշկական Համալսարանում: Բժշկությունից գրականություն և հակառակը վազվզելու կարիք չկա իրականում, որովհետև նրանք միասին՝ նման են ամենագեղեցիկ սիմֆո-մետալ ստեղծագործությանը: Մտքի, տողի, բառի հետ անսպասելի խաղը, երբ սպիտակ թուղթը հարցական նայում է քեզ, և սպիտակ լռությունը ընդհատելու անհամբերությունը ստիպում են, որ երբեք չհարցնեմ ինձ, թե ինչու եմ գրում: …

Կարդալ ավելին

Հռիփսիմե Գալստյան

Ես ծնվել եմ 1992 ին: Դպրոցում ակտիվիստ էի, մի քիչ շատախոսիկ, անարդարությունները տանել չկարողացող: 2009 թվականին հայտնվեցի ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում, սովորում եմ երրորդ կուրսում: Համալսարանում դարձյալ ակտիվ գործունեության մեջ եմ. 2010 թ. ընդգրկվել եմ ֆակուլտետի ՈՒԳԸ կազմում: Իսկ ստեղծագործել սկսել եմ շատ պատահական և նույնքան պատահական էլ ստեղծագործում եմ, գրեթե ամեն օր: Ստեղծագործական ոլորտում, …

Կարդալ ավելին