Սիրանույշ Օհանյան

Most commented posts

  1. Դինո Բուցատի | ԵՐԳԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ — 30 մեկնաբանություն
  2. Դինո Բուցատի | ՃԱԳԱՐՆԵՐ ԼՈՒՍՆԻ ՏԱԿ — 20 մեկնաբանություն
  3. Ժան-Պիեռ Ռոնե | ՔՐԻՍՏՈՍԻ ՄՏԵՐՄԻԿՈՒԹՅՈՒՆԸ — 19 մեկնաբանություն
  4. Մարի Մելիքյան | Իմ մեջ — 11 մեկնաբանություն
  5. Երանուհի Ղանդիլյան | ՀԱՏԻՍ — 9 մեկնաբանություն

Author's posts

Սիրանույշ Օհանյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մարմինս հոգուս մեջ չի տեղավորվում,
բաժանվել է ձգտում,
ազատագրվել:
Մեզ երկինքն է միացրել,-
սաստում եմ,-
հնազանդ ցմահ…
-Դու ո՞վ ես,-
հարցնում է մարմինս:

Կարդալ ավելին

Նորայր Ղազարյան | ՎԵՊ «ԿՈՐՈՒՍՅԱԼ ԵԴԵՄԻ»

2013 թվականին լույս է տեսել Վիկտոր Հովսեփյանի «Կորուսյալ Եդեմ, կամ որտեղից է սկսվում Արաքսը» վեպը (Թբիլիսի, «Մծիգնոբարի» հրատարակչություն, ծանոթագրել, բառարանը կազմել է Գիսանե Հովսեփյանը):
Բանաստեղծ Վիկտոր Հովսեփյանը տեղ-տեղ անցնում է չափածոյի, որն ուղեցույցի դեր է կատարում նոր սկսվող գլխի բովանդակության և ոգու «իրազեկման» իմաստով:

Կարդալ ավելին

Մեր խոսքը — 9

“Ռեսթարթ գրական ակումբը” հայտարարում է “Մեր խոսքը-9” մրցույթի մասին: Թեման՝ հայ արքայական ընտանիքների անդամների մասին արկածային, ֆանտաստիկ պատմություններ: Ժանրը՝ պատմվածք: Ընդունվելու են և՛ մեկական պատմվածքներ, և՛ պատմվածքների շարքեր: Ըստ ծավալային տարբերության՝ քննարկվելու են առանձին բաժիններում: Մեկ պատմվածքի ծավալը՝ 1-3 էջ: Պատմվածաշարի ծավալը՝ 4-12 էջ: Հայտերն ընդունվում են հուլիսի 1-ից սեպտեմբերի 30-ը: Ստեղծագործություններն ուղարկելիս նշեք հեղինակի …

Կարդալ ավելին

Քրիստինա Տէր Ստեփանեան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այս գիշեր անգամ մը եւս
Բանտարկած եմ ինքզինքս,
Տխուր սէր մը կեցած աչքերուս առաջ`
Երկու թռչուն նստած իրար հակառակ,
Կարծես իրենք ալ տխուր ինձ նման,
Ամէն վայրկեան կ’իյնան թելերէն ասուպներու նման.
Ու հեռուէն ձայներ կը լսուին որոտումի` զօրաւոր ու բարկացած …

Կարդալ ավելին

Քրիստինա Տէր Ստեփանեան

Ծնած եմ  1997-ին, Սուրիայի Հալէպ քաղաքում : Աւարտած եմ Ազգային Կիւլպէնկեան Վարժարանը, իսկ ներկայիս կը յաճախեմ Կրթասիրաց Սարգիս Չեմպերճեանի Երկրորդական Վարժարանը: Կը բնակիմ Հալէպ ընտանիքիս հետ: Իմ բարձրագոյն կրթութեանս համընթաց՝ կփափագիմ զարգացնել հայագիտութիւնս, որի շնորհիւ հանճարեղ գրողներու այդ սուրբ ճամբուն քայլերս կ’ուզեմ նետել: Անչափ կարեւորութիւն կուտամ արդարութեանը: Ամէնէն շատ կը սիրեմ  մեր հանճարեղ բանաստեղծներէն՝ Պարոյր Սեւակը, Վահան …

Կարդալ ավելին

Շաքէ Ա. Պետրոսեան | ՍԻՐՈՅ ԱՄԱՌ

Ես քեզ կը մօտենամ զգոյշ ու քնքուշ: Հասունացմանդ պահին կողքիդ կը լինեմ եւ կսպասեմ մինչեւ ինքդ կամենաս լքել մայրական կանաչ գոգնոցը, ապա ափս կը պարզեմ եւ դու յուշիկ կը սահես ափիս մէջ ապահով, ամբողջական, անարատ ու մաքուր … դու կը լինես իմը…
Եթէ չլինեն ձեռքեր հոգատար , գահավիժումդ՝ մայթերի գռեհներում ոտնակոխ՝ ճակատագիրդ է անխուսափ…
Իսկ ես, համբերատար՝ հասունացումդ կը դիտեմ, հրճւանքս զսպած, կսպասեմ…

Կարդալ ավելին

Արտաշես Յավրյան | ՍԱՍՆԱ ԴՅՈՒՑԱԶՈՒՆՔ

Վաղ առավոտ գնաց Մհեր,
Հետը՝ կտրիճ ձիավորներ,
Տեսավ հրես քաշքի վերում
Մի գազան է հանգիստ ճեմում.
-Տղերք, կանչեց, էս ի՞նչ բան է…

Կարդալ ավելին

Կոլյա Տեր Հովհաննիսյան | ԳՈԼՆԱՐ

Գոլնարի աչքերում բույն դրած մշտական թախիծը հակադրվում էր լիքը շրթերի վրա գծագրված մեղմ ժպիտին, ինչպես ծառերի մութ ստվերը` անտառի արևոտ բացատին: Տասնհինգը նոր էր լրացրել, բերանին նայելիս՝ երեխայի, իսկ աչքերի խորքը նայելիս՝ հասուն կնոջ տպավորություն էր թողնում: Տարբերվում էր մյուս աշակերտուհիներից իր ավելի զարգացած կրծքերով ու կանացիությամբ: Նստում էր վերջին շարքում, սովորում էր ոչ լավ, ոչ վատ: Բոլորից շուտ էր դպրոց գալիս ու գնում էր բոլորից ուշ: Դպրոցից հեռանալիս՝ ժպիտը չքանում էր այտերի փոսիկների հետ, կամարաձև հոնքերը կախվում էին՝ դեմքին տալով մտազբաղ արտահայտություն:

Կարդալ ավելին

Նարե Հովհաննիսյան

Ավարտել է Գորիսի Ակսել Բալունցի անվան դպրոց-վարժարանը: 2001-06-ին սովորել է Գորիսի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետում: Բանասիրական կրթությունը շարունակել է Երևանի պետական համալսարանում (2008-10): Աշխատել է Գորիսի «Լաստ» հեռուստատեսությունում` որպես հեռուստալրագրող, Գուսան Աշոտի անվան մշակույթի տանը` որպես հանդիսավար: Դպրոցական և ուսանողական տարիներին անդամակցել է Գորիսի «Անակնկալ» մանկապատանեկան կենտրոնին, «Պարմանի» և «Թթենի» ակումբներին, «Գորիսի ստեղծագործողներ» հասարակական կազմակերպությանը: …

Կարդալ ավելին

Նարե Հովհաննիսյան | ԻՄ ՄԵԾ ԿԻՐԱԿԻՆ

Ես հավատում եմ
քո տաք շուրթերի
կորագծերի
բոլոր ձևերին
և ծխախոտիդ
թեթև ամպերին

Կարդալ ավելին