Սիրանույշ Օհանյան

Most commented posts

  1. Դինո Բուցատի | ԵՐԳԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ — 30 մեկնաբանություն
  2. Դինո Բուցատի | ՃԱԳԱՐՆԵՐ ԼՈՒՍՆԻ ՏԱԿ — 20 մեկնաբանություն
  3. Ժան-Պիեռ Ռոնե | ՔՐԻՍՏՈՍԻ ՄՏԵՐՄԻԿՈՒԹՅՈՒՆԸ — 19 մեկնաբանություն
  4. Մարի Մելիքյան | Իմ մեջ — 11 մեկնաբանություն
  5. Երանուհի Ղանդիլյան | ՀԱՏԻՍ — 9 մեկնաբանություն

Author's posts

Գուրգեն Միքայելյան

Ծնվել է 1965 թվականին Օշական գյուղում: Ավարտել է Երևանի պետական համալսա­րանի բանասիրական ֆակուլտետի լրագրության բաժինը: Բանաստեղծությունների առաջին գիրքը «Եղիցի սեր կամ Երգող շատրվաններ»   տպագրվել է 1996 թվականին: Երկրորդը «Հորիզոնից այն կողմ»` 1998-ին: Թատերգությունները տպագրվել են 2004 թվականին «Խաղում ենք բոլորս կամ Ներկայացում փլվող թատերաբեմի վրա»¦ վերնագրով: Նրա ստեղծագործությունները հաճախ տպագրվել են պարբերական մամուլում, հրապարակվել գրական …

Կարդալ ավելին

Գուրգեն Միքայելյան | ԱՄԵՐԻԿՅԱՆ ԽԱՌՆԱՇՓՈԹ

Գործողություն առաջին

Բանկերի ընկերության նախագահ Ջեկ Հարդիի աշխատասենյակը: Հարդին` միջին տարիքի սևամորթ տղամարդ, գրասեղանի մոտ նստած` աշխատում է: Ներս է մտնում Սառա Փիթը` ձեռքին թղթապանակ:

 

ՍԱՌԱ─ Օ՜, միստր Հարդի, որքա՜ն պայծառ տեսք ունեք այսօր, որքան լուսավո՜ր…

ՀԱՐԴԻ─ (Շողոքորթությունն անմիջապես զգալով) Նկատի ունես «լուսավոր» հաստի՞քը, Փիթ:

ՍԱՌԱ─ Ո՜չ, ո՜չ, միստր Հարդի: Ձեր տեսքն այսօր իսկապես շքեղ է, լուս… (զգալով ասածի անհեթեթությունը)  եղ… եղ… ե՜ն…

ՀԱՐԴԻ─ (Սև ձեռքերին նայելով) Այո՜… Լուսեղեն… (Հեգնանքով) Ինչպես որ լուսնկա գիշերը…

ՍԱՌԱ─ (Հարդիին մոտենալով` փորձում է հնարավորինս գայթակղել): Ստորագրեք այստեղ, խնդրում եմ… Այստեղ… Այստեղ: (Բռնում է Հարդիի ձեռքը, նայում աչքերին և խոսում հուզված կնոջ տոնայնությամբ, բայց դերասանաբար): Դուք կատարյալ տղամարդ եք, միստր…

Կարդալ ավելին

Սիրանույշ Օհանյան | ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ

— Սա հարմար է,- արտաբերեց պարագլխի ղեկավարը, — հենց կարծես երկնքից էլ ընկած լինի։
Մնացածները լուռ համաձայնություն արտահայտեցին։
Անծայրածիր հարթավայրում անշարժ մեկնված հսկա ժայռը չարձագանքեց։ Նրա կարծիքը ոչ ոք չհարցրեց։
Խմբի անդամները կատարեցին այն ամենը, ինչ պահանջվում էր իրենցից, հետո ամեն մեկին տարավ իր ճանապարհը։
Այցելուները շատացան։ Մեկ–մեկ էին գալիս, թեև դժվարին ու անանցանելի ճամփաներին ամեն տեսակ վտանգներ պիտի հաղթահարեին միայնակ՝ հեռավոր հրաշագործ Դռանը հասնելու համար։ Չնայած դրան, գալիս էին։

Կարդալ ավելին

Կոլյա Տեր Հովհաննիսյան | ՄԽՈՆ

-Մխո՛, Հայաստան էրթացող կա,- ասաց լցակայանի վարիչը,- բա՞ն չունես ձերոնց ղրկելու:
Մխոն մի կողմ դրեց ձեռքի դույլն ու խոզանակը և ընկավ մտքերի մեջ: Ինչ ուներ, որ ինչ ուղարկեր: Բանտից դուրս գալուց և մի քանի ամիս պարապ-սարապ թրևելուց հետո հավաքարարի աշխատանք էր գտել բենզինի լցակայանում, որի վարիչը հայ էր: Հայաստանում նման գործի կողքով էլ չէր անցնի:

Կարդալ ավելին

ՀԱՐՈՒԿԻ ՄՈՒՐԱԿԱՄԻ | Զոմբին

Նրանք քայլում էին այն ճանապարհով, որն անցնում էր գերեզմանատան մոտով: Խավար կեսգիշեր էր: Անգամ մառախուղ էր բարձրացել: Իհարկե, չէին ցանկանում այս ուշ ժամին անցնել հենց այդ ճանապարհով: Բայց հանգամանքները ստիպեցին: Ամուր բռնած միմյանց ձեռքերը` նրանք արագորեն առաջ էին անցնում:
—Կարծես Մայքլ Ջեքսոնի տեսահոլովակում լինենք,— շշնջաց աղջիկը:

Կարդալ ավելին

Ռազմիկ Գրիգորյան | ԿԱՐԿՈՒՏ

ԿԱՐԿՈՒՏ

Մի սև ամպի կտոր գլորվեց օդում,
գյուղացու ծիծաղը սառեց,
ահագնացող տանգնապը, գյուղ մտավ
կախվեց երկնքից,
ամպը մոտենում էր,
ներքևում վեր ձգվող հայացքներ էին,
անզոր, խեղճացած աղոթքի հետ…

Կարդալ ավելին

Մարուշ Երամեան | ԷՋԵՐ ՀԱԼԷՊԱՀԱՅԻ ՄԸ ՕՐԱԳՐԷՆ

Շրջափակումը մասամբ վերցուեր է: Դժուարութեամբ լոլիկ, վարունգ, դդում, սմբուկ սկսան երեւիլ շուկաներուն մէջ, բայց … անոնց երեւումին հետ յանկարծ յստակ դարձաւ, որ հոգիի շրջափակումը ոչ միայն չէ վերցուած տակաւին, այլ անոր օղակը աւելի սեղմուեր է:
Անօթի եմ բարեկամներուս զրոյցներուն եւ ծարաւ՝ մշակութային ու գրական մթնոլորտի:

Կարդալ ավելին

Քրիստինա Տէր Ստեփանեան | ՀԱԼԷՊԸ ԵՐԷԿ ԵՎ ԱՅՍՕՐ

Գարնան գեղեցիկ օրերուն էր, երբ Սուրիոյ նահանգներուն վրայ պտտող սարսափելի մրրիկը պատեց նաեւ Հալէպը: Հրաբուխի մը նման իր կրակն ու իր բոցը տարածեց: Ուստի մեր ժողովուրդին կեանքը խոշոր գալարումներով այլայլեց կսկծալիօրէն: Ճակատագրակա՞ն է ամէն փորձանք ու ամէն աղէտ: Ճակատագի՞ր կը կոչուի, երբ բազմաթիւ հայեր գնդակահարուելով կը նահատակուին անակնկալօրէն:

Կարդալ ավելին

Սիրանույշ Օհանյան | ՕԴԸ ԿԱՆԱՉ ԷՐ

Սիրանույշ Օհանյան

Քարը խրվել էր գանգատուփիս մեջ,
առաջ չէր գնում,
ոչ էլ հետ՝ այնտեղ,
որտեղից հանկարծ մարմին էր առել.
սրտիս խորքում, երբ
սառել էր լավան վերջին ժայթքումի:

Կարդալ ավելին

Չարլզ Բուկովսկի | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անգլերենից թարգմանեց Մերի Շարոյանը

Լոս-Անջելեսի Քաղաքային Քոլեջում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ինձ նացիստ էի երևակայում: Չնայած հազիվ էի տարբերում Հիտլերին Հերկուլեսից ու տարբերելն ընդհանրապես պետքս էլ չէր: Շատ ձանձրալի էր դասարանում նստելն ու լսելը, թե ինչպես են բոլոր հայրենասերները միաձայն քարոզում, որ պետք է էդ գազանին սպանել: Ես որոշեցի ընդդիմություն դառնալ: Իհարկե, ժամանակ չծախսեցի Ադոլֆի գրածները կարդալու վրա, ուղղակի սկսեցի ասել էն ամենը, ինչ չարամիտ էի համարում:

Կարդալ ավելին