Լուսինե Համբարձումյան-Մյուլլերը ծնվել է Էջմիածին քաղաքում: 1998 թվին փոխադրվել ԱՄՆ, որտեղ բարձրագույն ուսումը շարունակել է Պենսիլվանիայի պետական համալսարանում: 2004- 2008թթ. եղել է ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտի հայցորդ: 2008-ին պաշտպանել է թեկնածուական թեզ և Երևանի պետական համալսարանի մասնագիտական խորհրդի որոշմամբ նրան շնորհվել է բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան: 2005-ից մինչև օրս դասախոսում է Պենսիլվանիայի պետական …
Դկտ 04 2012
Ռազմիկ Գրիգորյան
Ծնվել եմ 1985թ. Արագածոտնի մարզի Զարինջա գյուղում։ 2003թ ընդունվել եմ Երևանի պետական քոլեջի «ֆիլմերի ռեժիսուրա» բաժինը։ 2003-2005թթ. ծառայել եմ Հայոց Բանակում։ 2007թ. ավարտել եմ քոլեջը։ 2011թ. ընդունվել եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Վավերագրական ֆիլմերի ռեժիսուրա» բաժինը։ Տպագրվել եմ «Գրեթերթ», «Ցոլքեր», «Եղիցի Լույս», «Հոգու Ճիչ» պարբերականներում։ Որոշեցի գրել, քանի որ ներքուստ զգում եմ դրա …
Դկտ 04 2012
Արամ Մամիկոնյան
Ծնվել եմ 1991 թվին, Արտաշատում: Ուսանում եմ Երևանի Պետական Բժշկական Համալսարանում: Բժշկությունից գրականություն և հակառակը վազվզելու կարիք չկա իրականում, որովհետև նրանք միասին՝ նման են ամենագեղեցիկ սիմֆո-մետալ ստեղծագործությանը: Մտքի, տողի, բառի հետ անսպասելի խաղը, երբ սպիտակ թուղթը հարցական նայում է քեզ, և սպիտակ լռությունը ընդհատելու անհամբերությունը ստիպում են, որ երբեք չհարցնեմ ինձ, թե ինչու եմ գրում: …
Դկտ 04 2012
Հռիփսիմե Գալստյան
Ես ծնվել եմ 1992 ին: Դպրոցում ակտիվիստ էի, մի քիչ շատախոսիկ, անարդարությունները տանել չկարողացող: 2009 թվականին հայտնվեցի ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում, սովորում եմ երրորդ կուրսում: Համալսարանում դարձյալ ակտիվ գործունեության մեջ եմ. 2010 թ. ընդգրկվել եմ ֆակուլտետի ՈՒԳԸ կազմում: Իսկ ստեղծագործել սկսել եմ շատ պատահական և նույնքան պատահական էլ ստեղծագործում եմ, գրեթե ամեն օր: Ստեղծագործական ոլորտում, …
Դկտ 04 2012
Սուրեն Դավթյան
Ծնվել եմ 1962թ. Հրազդան քաղաքում: 1980-1985 թթ ավարտել եմ Երևանի Պոլիտեխնիկական ինսիտուտը և ՀՄՖ-ի լրագրության բաժինը: Բանաստեղծություններ սկսել եմ գրել ուսանողական տարիներից: Տպագրել եմ բանաստեղծությունների երկու գիրք` 2009թ. «Հուշերի ծովում կարոտի նավով», 2011թ «Ածանցվող երկվություն» (Վան Արյան հրատարակչություն): Սիրում եմ կարդալ, որովհետև եթե կա գիրք` կա ասելիք, կա ջերմություն, կարոտ, ցավ, սեր և իհարկե լույսի …
Դկտ 04 2012
Հասմիկ Հոխանյան
Ծնվել եմ 1989 թվին, Աբովյան քաղաքում: 2001-2006 թթ. Ավարտել եմ. TBM (Վրձնի պատանի վարպետներ) նկարչական ստուդիան, իսկ 2006-2010թթ. Երևանի ԳեղարվեստիՊետական Ակադեմիան: Ինչպես տեսնում եք՝ նկարչուհի եմ և ցայժմ իմ հեղինակային գործերով մասնակցել եմ տարբեր ցուցահանդեսների: Գուցե հարց կառաջանա, թե ինչու եմ դիմում գրչին, երբ ի սկզբանե ունեցել եմ վրձինը, որպես արտահայտչամիջոց: Պարզապես երբեմն լինում են …
Դկտ 04 2012
Լիլիթ Շահմուրադյան (Չուչի)
Դկտ 04 2012
Վիկտոր Հովսեփյան
Վիկտոր Հակոբի Հովսեփյանը ծնվել է 1947 թվին Վրաստանի Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում: Հոր կողմից նախնիները, բնիկ կարսեցիներ, 19-րդ դարի 30-ական թվերին Հեշտիա են եկել Արևմտյան Հայաստանի Կարնո նահանգի Խնուսի Քյուլլի գյուղից, որտեղ իջևանատուն և տոհմական սրբավայր են ունեցել: Մայրը՝ Մարիամ Գրաբսկան, առաջին աշխարհամարտի ժամանակ Անդրկովկաս հասած ազգությամբ լեհ կոմս Ալեքսանդր Գրաբսկու թոռնուհին է: Մանուկ հասակից …
Նյմ 29 2012
Արման Հարությունյան
Ծնվել է 1946 թ. Թեհրանում : Միջնակարգ կրթությունը ստանալուց հետո , ուսումը շարունակել եւ Ավարտել է Շիրազի համալսարանի պարսից լեզվի եւ գրականության ֆակուլտետը : Հարությունյանը հրատարակել է բնագիտական երկու գրքեր (պարսկերեն) եւ բանաստեղծությունների ՝ քառյակների երկու գրքեր (հայերեն): Ունի նաեւ թարգմանչական աշխատություններ . Այդ շարքում են Հ . Թումանյանի քառյակների թարգմանությունը պարսկերենի եւ մանկական պատմվածքների …
Նյմ 29 2012
Վարդգես Օվյան
Ծնվել է 1959 թ. նոյեմբերի 4-ին, Ստեփանակերտում: Ավարտել է տեղի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը: Մինչև 1994 թվականը աշխատել է հանրապետական «Խորհրդային Ղարաբաղ» («Արցախ», «ԼՂ Հանրապետություն») պաշտոնաթերթում՝որպես թղթակից, բաժնի վարիչ, ապա՝ գլխավոր խմբագրի տեղակալ: 1994-96 թթ. ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում՝ որպես քաղբաժնի սպա՝ ավագ լեյտենանտի կոչումով, ապա՝ «Մարտիկ» թերթի պատասխանատու քարտուղար: 1997-98 թթ. որպես հրատարակչական …
Վերջին մեկնաբանություններ