Գյումրին՝ ծածկած շուկայի մոտ
Առաջ խաբում էին ինձ մանրունքի մեջ,
Հիմա՝ խոշոր հաշվի մեջ են խաբում:
Չէ, ես չեմ կուրացել,
Ինձ պակասում են միայն աղջիկները, որ կրակ էին կապում:
Ապր 19 2013
Գյումրին՝ ծածկած շուկայի մոտ
Առաջ խաբում էին ինձ մանրունքի մեջ,
Հիմա՝ խոշոր հաշվի մեջ են խաբում:
Չէ, ես չեմ կուրացել,
Ինձ պակասում են միայն աղջիկները, որ կրակ էին կապում:
Ապր 17 2013
Բոլոր գերագույն հրամանատարները,
գովերգում են, հպարտանում սեփական զինվորներով,
բոլորը սակայն պատերազմից վերադառնում են առանց զինվորների,
եթե մեկ կամ երկու տեղ հակառակը լիներ,
աշխարհում այլևս պատերազմ չեր լինի…
Մրտ 26 2013
ՈՂԲԵՐԳ
Պատկերացրեք,
այսքան հայելի նայելուց հետո,
այսքան լուսանկարվելուց հետո,
պատկերացրեք, ես իմ դեմքը լավ չեմ պատկերացնում
ու լավ չեմ հիշում,
պատկերացրեք:
Մրտ 24 2013
Անձրեւ է ու նեխ:
Փողոցներուն մէջ, տերեւներուն տակ ցաւեր կը նեխին.
Եւ լերդ արիւններ կը չորնան արագ
Ու կ’ապականեն երկիր ու երկինք:
Մրտ 03 2013
Ծաղկած քարերը «Ս. Սարգիս»-ի ոլորանին
Ինչու՞ եմ խանդում ես նրան,
Չէ՞ որ այդ աղջիկն էլ չկա,
Չէ՞ որ այդ տղան էլ չկա,
Չէ՞ որ այդ ես էի հնարել:
Փտր 06 2013
Լուսինն անգամ կ᾿երթայ իր տուն՝
Երբ արեւը ցցէ իր գլուխը հպարտ։
Իսկ ես նստած մինակ,
Հեռացումիդ չոր տերեւները կը փշրեմ հատ-հատ:
Գիշեր է լուռ, երկինքն է մութ,
Տամուկ աչքերդ են իմ լոյսը միակ.
Հնվ 28 2013
1. մամ
բոլոր աղջիկները չվում են,մամ.
պապան ասում էր .
« աղջիկներն ուրիշ երամից են»…
հիմա ես էլ…
ես էլ եմ չվում
Հնվ 28 2013
Սայաթ-Նովային
Լուսաստղը ջրերի մեջ
Այն օրվանից, ինչ ծով ունեմ, կարծես ծովի չափ ցավ ունեմ,
Կարծես լողալ չիմացողի, խեղդվողի համբավ ունեմ:
Այն օրվանից, ինչ ծով ունեմ, ծովի նման ծարավ եմ ես,
Արևմուտքից մինչ արևելք, ու հյուսիսից հարավ եմ ես:
Հնվ 17 2013
Մարմինս աճեց, բարձրացավ,
խառնվեց հոգուս կյանքին.
արթնացա:
Նրանք քաշքշում են իրար,
փոխակերպվում մեկը մյուսին,
միաձուլվում,
տարանջատվում:
Դկտ 15 2012
Անսկիզբ-անվերջ
Ի՞նչ է կյանքն իմ՝ երկու տող,
Դու մի շնչով կարդացիր,
Ու երեսիս նայեցիր խաբված մանկան ժպիտով,
-Մի՞թե չկա էլ ոչինչ,
Կյանքում՝ կյանքիցդ բացի,
Սրտում՝ սրտիցդ բացի մի՞թե չկա էլ ոչինչ:
Վերջին մեկնաբանություններ