Category: Պոեզիա

Խաչիկ Տէտէեան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆՆԵՐ

ԽԱՉԱՓԱՅՏԸ
Խաբեցին մեզ մանկութեան երազները ջինջ,
Ու յօշոտեցին օր ցերեկով մեր հոգիները դեռատի.
Ապա՝ լաթերու նման կախեցին պատշգամին,
Որ ծիծաղին ու քրքջան մեր անշուք բախտին,
Վիժած յոյսին, որ խարխափեց կոյրի նման…

Կարդալ ավելին

Ռազմիկ Գրիգորյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կողքիս պար եկող քամին
նազանքով կռանում է
վերցնում՝ մայթերին թափված
չոր, դեղին տերևները
քշում է հեռու,
գիտե՞ս տերևները
կարապի պես են…

Կարդալ ավելին

Սամվել Մարտիրոսյան | ԻՐԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ

Կանգառ
Հինգ րոպպեանոց է, փոքրիկ-փոքրիկ: Ամեն ինչ ունի: Երեսին՝ ժպիտ, հագին գեղեցիկ, արդուկած շորեր, վզին ու ականջներին՝ կախովի զարդեր:
Միայն ժամանակ չունի: Բոլորն ուզում են հասցնել ինչ որ բաներ անել նրա համար: Հետո, մինչև վերջ, այլևս կանգառներ չեն լինելու:

Կարդալ ավելին

Նորա Պարութճեան | ՀԵՏՍ ԵԿՈՒՐ ՔՐԻՍՏՈՍ

Հետս եկուր, Քրիստոս,
ես քեզ տանիմ հեթանոսին երկիրը.
մենք՝ քով քովի,
իրար հպող բազուկներով զօրացած,
ոտաբոպիկ անսանձ

Կարդալ ավելին

Ռի-Մա | 5 ՐՈՊԵ ՔՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ

Դու աղոթել չգիտես,
Ես՝ ծնկի գալ չեմ սիրում,
Ու ապրում ենք հենց այդպես՝
Դու հաղթում ես, ես՝ տիրում…

Կարդալ ավելին

ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐ | Ռազմիկ Գրիգորյան

Մի օր դասերս սովորած կլինեմ,
կխնդրեմ մայրիկին որ թույլ տա դուրս գամ խաղալու,
հին հեծանիվովս կչափչեմ փողոցներով,
սարերից կգլորվի մութը,
կհոգնեմ,
հեծանիվը կթողնեմ փողոցի անկյունում,
կնստեմ խոտին…

Կարդալ ավելին

ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐ | Արամ Մամիկոնյան

Հիմա կարևորը չխելագարվելն է,
երբ ողերիս մեջ են խրում ասեղները՝
չփոփոխվող ուղությունները
երամ-ոհմակներիս,
ու չեն հերիքում բառերը,
մարյամուտները,
ծխախոտը,
ապտակներդ,
ձայնի բարձրությունը,
հարվածների ծանրությունը,
փողը…

Կարդալ ավելին

Ռիմա Խաչատրյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իմ աչքերի լուսամուտի բռնակին
Մի տեսիլ էր, մի սև բիծ էր երևում,
Ու դողում էր ու ճաքում էր ապակին
Ու հիշեցնում. բան եմ թողել ետևում…
Իսկ տեսիլն այն պատուհանն էր իմ բացում՝
Պատուհանն այն, որ գոցել էի ես անձայն.
Մոռացումին պատժեց այլ մի իմացում,
Ու հին հուշեր, հին պատիժներ արթնացան…

Կարդալ ավելին

Խաչիկ Տէտէեան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆՆԵՐ

Կը քալեն ամբոխները առաջ
Յոյսի մը, ապաւէն լաստին պատրանքով,
Նոր ճանապարհի որոնումի
Յորձանուտին մէջ նետուած ակամայ,
Երբ ճապաղ առօրեան իրենց օրագիրն է միանուագ,
Ու սերմը պտուղին՝ այլոց ձգուած բարիք մնայուն,
Կը նային ետեւ, կը նային առաջ,
Ու մշուշն է միշտ հորիզոնը ծածկած,
Բայց դեռ կը յուսան,
Դեռ կը տագնապին,
Դեռ կը քալեն առաջ…

Կարդալ ավելին

Նարինե Կռոյան | ՄՈՐՍ

Սիրտս ցավում է քո լռությունից,
ու քո կարոտից աչքերս ցողված`
այս ցուրտ քաղաքի ցուրտ փողոցներում
ոչինչ չեն տեսնում, ոչինչ չեն տեսնում:
Սիրտս է ցավում քո լռությունից,
ու քո կարոտից մտքերս են ծռվում,
այս ցուրտ քաղաքի ցուրտ փողոցներում
խելագարվում են:

Կարդալ ավելին