Tag: Կոլյա Տեր Հովհաննիսյան

Հարցազրույց Հույսի հետ | Կոլյա Տեր Հովհաննիսյան

Բայց մի քիչ տարօրինակ չէ՞ ապրել մի տեղ եւ գրել մի ուրիշ տեղի ընթերցողի համար: Դա ի՞նչ ազդեցութիւն ունի թեմաների ընտրութեան եւ գրական ստեղծագործութեան այլ գործընթացների վրայ:

Ըստ-իս, յուրաքանչյուր գրող ստեղծագործում է դրդված՝ որևէ արտաքին երևույթից, լինի դա իդեալ, սիրված էակ, տպվելու կամ մրցանակ շահելու հեռանկար, հոնորար, ընթերցողի կարծիք և այլն: Ինձ խթանում է այն, որ ինձ կարդում են նաև Հայաստանում: Դա ստիպում է լինել ավելի բծախնդիր, զգուշանալ պարսկերենի ուղղակի ազդեցությունից, աշխատել գրել նորովի, ավելի որակյալ: Չեմ կարծում, թե սրա իմաստն այն է, որ ապրում եմ այստեղ ու գրում ուրիշ տեղի համար, ուրիշ լեզվով: Իսկ թեմաների ընտրությունը, իմ կարծիքով, կատարվում է ոչ թե մեկին դուր գալու, այլ որևէ արտաքին երևույթի ազդեցության տակ կամ դրդմամբ: Դա ուղղակիորեն կապված է նաև գրողի միջավայրի շառավիղի մեծության հետ:

Կարդալ ավելին

Կոլյա Տեր Հովհաննիսյան | ՄԵՍՐՈՊԻ ՎԱՏ ՕՐԸ

Կոլյա Տեր Հովհաննիսյան

Ալլան բացեց աչքերն ու ամեն սկսվող օրվա պես նայեց պատից կախված ժամացույցին: Յոթն անց էր տաս րոպե: Ամեն սկսվող օրվա պես լսվում էր Մեսրոպի տհաճ խռմփոցը: Ալլան այս անգամ ամեն օրվա պես լուռ չմնաց ու ուժգին բոթեց ամուսնուն: Մեսրոպը վեր թռավ, վերմակը նետեց մի կողմ ու քնաթաթախ նայեց աջ ու ձախ:

Կարդալ ավելին

Կոլյա Տեր Հովհաննիսյան | ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ

Բարձրահարկ շենքի առջևի բաց տարածության երկու կողմերում դրված նստարաններին նստած էին ծերունիներ, ոմանք ուաքըրները դրած ոտքերի մոտ: Գլխավոր մուտքից ծերունական դանդաղ քայլվածքով ելումուտ էին անում դարձյալ տարեց կանայք ու տղամարդիկ: Կալիֆորնիայի սպիտակ արևը կրակ էր մաղում երկնքից: Մեկը ծանոթ դուրս եկավ. Մայքլը փորձեց շրջանցել բայց չհաջողեց:
-Վայ բարև, Միքայել ջան,- ասաց կնճիռներով, թանձր շպարված կինը, մոտեցավ ու պաչեց Մայքլի այտը, -վաղուց չես երևում էս կողմերում:

Կարդալ ավելին

Կոլյա Տեր Հովհաննիսյան | ԲԵԿՈՒՄ

Կոլյա Տեր Հովհաննիսյան

Ջոնը, նստած ճոճաթոռին, հայացքը կտրեց հեռուստացույցից, վհատ նայեց շուրջը և ապա՝ պատից կախված ժամացույցին: «Ուշացան»,-մտածեց սրտնեղված:

Տունը խնամքի կարիք ուներ. Ալիսի անսպասելի մահից ամիսներ անց, թեև ինքը ոչնչի ձեռք չէր տվել ու ամեն բան մնացել էր նույնությամբ, բայց վաղուց չկար տան նախկին առինքնող մթնոլորտը:

Մի քանի օր առաջ ընկերներից մեկը բազմանշանակ ժպտալով՝ ասաց.

-Երանի՜ քեզ, մենակ ես, փող ունես, կարող ես կյանքդ վայելել ուզածիդ պես:

Ինքը միայն դժգոհ ձեռքը թափ տվեց: Ի՞նչ ասեր, ինչպե՞ս բացատրեր հոգում առաջացած բացը: Ժուժկալ մեկը չէր, բայց  թե ինչու էր այսքան անտարբեր դարձել հաճույքների ու կանանց հանդեպ, պարզապես չգիտեր և չէր ուզում խորանալ պատճառների մեջ…  Հիշեց, որ համացանցում կարդացել էր մի գրառում այն մասին, թե կինը տղամարդուց  ակնկալում է հավատարմություն, մեղմ վերաբերմունք, ուշադրություն, ծաղիկներ, զարդեր և… թվարկված էին տասնյակ այլ պահանջներ, իսկ տղամարդը կնոջից ցանկանում է միայն մեկ բան՝ մնալ մենակ: Հիմա իրականացել էր տղամարդկային այդ «միակ» ցանկությունը, բայց հակառակն էր ստացվել:

Կարդալ ավելին

Կոլյա Տեր Հովհաննիսյան | ՄԽՈՆ

-Մխո՛, Հայաստան էրթացող կա,- ասաց լցակայանի վարիչը,- բա՞ն չունես ձերոնց ղրկելու:
Մխոն մի կողմ դրեց ձեռքի դույլն ու խոզանակը և ընկավ մտքերի մեջ: Ինչ ուներ, որ ինչ ուղարկեր: Բանտից դուրս գալուց և մի քանի ամիս պարապ-սարապ թրևելուց հետո հավաքարարի աշխատանք էր գտել բենզինի լցակայանում, որի վարիչը հայ էր: Հայաստանում նման գործի կողքով էլ չէր անցնի:

Կարդալ ավելին

Կոլյա Տեր Հովհաննիսյան | ԿԱԹԻԼԸ

Անծայրածիր Օվկիանում փարված ալիքներին ճոճվում էր Կաթիլը և խորհում, թե մինչև երբ պիտի լողա այսպես աննպատակ, թափառական: Իր ընկերները քանի անգամ ճամփորդեցին Ամպի հետ ու տուն վերադարձան աշխարհ տեսած, փորձված… Ինքն ինչո՞վ է պակաս նրանցից, մինչև երբ պիտի թաքնված մնա ալիքների կշտին. վաղը կըբարձրանա մակերես, համարձակորեն կնայի Արևի ճաճանչափայլ ճառագայթներին ու… վերջ միապաղաղ ու տաղտկալի կյանքին: Գիշերը Կաթիլը լուսացրեց անքուն, տագնապալի սպասումով. վարանում էր, տատանվում, շուռ ու մուռ էր գալիս, բայց չտեսած աշխարհների դյութական հեռանկարները նրան մղում էին արկածախնդրության ու սխրանքի…

Կարդալ ավելին

Կոլյա Տեր Հովհաննիսյան | ԳՈԼՆԱՐ

Գոլնարի աչքերում բույն դրած մշտական թախիծը հակադրվում էր լիքը շրթերի վրա գծագրված մեղմ ժպիտին, ինչպես ծառերի մութ ստվերը` անտառի արևոտ բացատին: Տասնհինգը նոր էր լրացրել, բերանին նայելիս՝ երեխայի, իսկ աչքերի խորքը նայելիս՝ հասուն կնոջ տպավորություն էր թողնում: Տարբերվում էր մյուս աշակերտուհիներից իր ավելի զարգացած կրծքերով ու կանացիությամբ: Նստում էր վերջին շարքում, սովորում էր ոչ լավ, ոչ վատ: Բոլորից շուտ էր դպրոց գալիս ու գնում էր բոլորից ուշ: Դպրոցից հեռանալիս՝ ժպիտը չքանում էր այտերի փոսիկների հետ, կամարաձև հոնքերը կախվում էին՝ դեմքին տալով մտազբաղ արտահայտություն:

Կարդալ ավելին

Ագաթա Քրիստի | ՎԻՀԸ

Բնագրից թարգմանեց` Կոլյա Տեր Հովհաննիսյան

ՎԻՀԸ
Կամ՝
«ՀԱԼՈ» ԴՂՅԱԿԸ

(Պիես  երեք գործողությամբ)

Արար առաջին

Բեմը ներկայացնում է Սըր Հենրի Անգըթելի դղյակի այգու սենյակը՝ The Hollow-ն (Հալո), Լոն-դոնից մոտ 18 մղոն հեռավորության վրա: Ուրբաթ օր է, կեսօրից հետո, սեպտեմբերի սկիզբը:

Ոչ պաշտոնական սենյակ է՝ կահավորված ճաշակով: Խորքում՝ Կ, երեք աստիճան դեպի վեր, ֆրանսիական պատուհաններ, որոնք բացվում են պատշգամբի վրա՝ հեռվում երևացող իր կարճ պատով: Պատից այն կողմ երևում է ծառապատ մի բլուր, որի վրա գտնվում է դղյակը: Բեմի Ա պատին, գետնից մեկ աստիճան բարձր՝ ավելի փոքր ֆրանսիական պատուհաններ, որոնք բացվում են դեպի խիտ թփուտների տեսարանով այգին:

Կարդալ ավելին

Կոլյա Տեր Հովհաննիսյան | ԻՄ ՎԱՏ ՕՐԸ

Վիրավոր շան պես լիզում եմ վերքերս: Օրը կես է դարձել: Դեմքս պատած է այտուցված կապտուկներով, մարմինս մղկտում է ցավից: Եթե ժամանակին զբաղված չլինեի սպորտով, հիմա երևի դժոխքում կլինեի. ո՜նց էին ծեծում շան տղերքը… Ես ձեր մերը… Ուժերի լարումով աստիճաններով բարձրանալիս՝ հիշեցի, որ երբ փոքր էի, սիրում էի չոփի ծայրով պատի վրա բարձրացող մրջյունին գետին գլորել, իսկ մրջյունը իրենից մեծ հատիկը ամուր բռնած բերանում, նորից համառորեն բարձրանում էր վեր. վերջը ե՛ս էի հոգնում, նա բարձրանում, տեղ էր հասնում… Ես էլ բարձրանում էի՝ արյան կաթիլներ շաղ տալով աստիճանների վրա՝ բեռի փոխարեն կրելով ինքս ինձ…

Կարդալ ավելին

Կոլյա Տեր Հովհաննիսյան

Ծնվել է Թավրիզում 1945 թվին: Ավարտել է տեղի հայոց միջնակարգ վարժարանը, ապա տեղափոխվել Թեհրան, ուր հեռակա կերպով մասնագիտացել է տնտեսագիտության մեջ՝ ԱՄՆ-ի Շիկագոյի Լասել համալսարանից: Գրել սկսել է վաղ տարիքում, աշխատակցել է Թեհրամում հրատարակվող «Լուսաբեր» մանկապատենական ամսագրին: Նրա բանաստեղծությունների առաջին հատորը «Մայթե՜ր, մայթե՜ր» խորագրով արժանացել է ՀԲՄԸ-ի Ալեք Մանուկյան «Գրական մրցանքի 1973-ի բանաստեղծության բաժնի» հիշատակության …

Կարդալ ավելին