Վերջին անգամ ստուգեց իրեն հայելու մեջ, շտկեց ականջի տակից դուրս պրծած մազերն ու նայեց թևի ժամացույցին. դեռ ժամանակ կար: Մեկ ժամից պիտի մասնակցեր արտերկրից եկած մի գրողի մեծարման երեկոյին, ուր ներկա էր լինելու նաև իր սիրելի բանաստեղծը: Մեկ ժամից, սակայն ինքն արդեն կազմ ու պատրաստ է. որքա՜ն անհամբերությամբ ու անձկությամբ էր սպասել այսօրվան: Մոտեցավ գրասեղանին, նորից բացեց գիրքը, կարդաց մի քանի էջ ու թեթև ներկած շուրթերը հպեց բանաստեղծի լուսանկարին: Մտաբերեց իր ապրումները, որ ծնվել էին գրքի հափշտակված ընթերցումից: Բանաստեղծն այնպես էր տակնուվրա արել իր հոգին, որ յուրաքանչյուր բանաստեղծություն կարդալուց հետո ահագնանում էր պաշտամունքի հասնող սերը տարիքն առած բանաստեղծի հանդեպ: Բանաստեղծին մոտիկից տեսնելու ցանկությունը, հետզհետէ ուժգնանալով, դարձել էր երազանք:
Tag: Կոլյա Տեր Հովհաննիսյան
Մրտ 22 2011
Կոլյա Տեր Հովհաննիսյան | ԺՊԻՏԸ
-Հիմա ձմեռները նախկինի պես շատ ցրտաշունչ չեն,- ասաց Զեյթոլլահը և նայեց պատուհանից դուրս,- մի կարգին ձյուն էլ չի գալիս:
-Հա՛, տարիներ առաջ, հիշում եմ, օրեր շարունակ քսանից երեսուն աստիճան ցուրտ էր լինում, և ամեն տեղ սառցակալում էր,- ասաց աղա Ռեզան:
Դրսում ձյունը շարունակում էր մաղել, բայց գետին չհասած՝ հալվում էր: Միայն պատուհանների քիվերն ու մերկ ծառերի ճյուղերն էին մասամբ սպիտակել:
Ներս մտավ Զեյթոլլահի կինը` պղնձէ լեցուն սկուտեղը ձեռքին:
Դկտ 03 2010
Կոլյա Տեր Հովհաննիսյան | ԵՎԱ
Չորս տարվա բացակայությունից հետո տան շեմքից ներս անցնելիս Եվան չզգաց սովորական խանդավառությունը: Իր գալու առթիվ մայրն աշխատել էր կարգի բերել տունը, նույնիսկ ծաղիկներ էր դրել միջանցքի սեղանին, բայց տեղ-տեղ զգացվում էին մոր՝ կենցաղային մանրուքների հանդեպ անուշադրության ու անփութության հետքերը:
-Հանվի՛ր-,գրկից բաց թողնելով Եվային՝ ասաց մայրն ու մատի ծայրով մաքրեց շպարված աչքերի անկյունները:
Հկտ 19 2010
Կոլյա Տեր Հովհաննիսյան | ԱՊՐԻԼՅԱՆ ԿԱՅԾԵՐ
ով, չգիտեմ` այդ ինչպե՞ս, միշտ չոր է դուրս եկել…
-Վերջապես կասես` էդ ներկը ինչի՞ համար ես պատրաստում,- հարցրեց Ռուբը և նորից նայեց պատուհանից դուրս, ուր երևում էր Թուրքիայի հյուպատոսարանի կտուրին ծածանվող, աստղի ու մահիկի նշանով կարմիր դրոշը:
Էդը լուռ շարունակում էր փայտե ձողիկով, թիթեղե ժանգոտ մի ամանի մեջ լուծիչի օգնությամբ ջրիկացնել թանձր, սև ներկը: Օրվա վերջում նրանք երկուսով էին մնացել մարզա-մշակույթային ակումբի սկաուատական բաժնում:
Սպտ 22 2010
Կոլյա Տեր Հովհաննիսյան | ՍԵՐԸ
Սերը լույս աշխարհ եկավ դժվար երկունքով ճիշտ այն պահին, երբ աշխարհասասան դղրդյունով միանգամից խորտակվեց ու փոշի դարձավ մեր ժամանակների ամենամեծ պատվարը՝ «Երկաթե վարագույրը»: Չքնաղ Մայրը, հակառակ իր ավանդապաշտական հակումներին, գայթակղվել էր, թաքուն սեր էր խաղացել արտաշխարհից եկած բարձրահասակ, կապուտաչյա, շիկամազ անծանոթի հետ ու հղիացել վատ ժամանակներում: Սկզբում նա խիստ տատանվում էր` լույս աշխա՞րհ բերել, թե՞ հրաժարվել անցանկալի, տակավին սաղմնային վիճակում գտնվող ապօրինի էակից:
Հնս 30 2010
Մարո Խաչատրյան | Եւ մենք դեռ կը նահանջենք բանիւ եւ գործով…
Վերնագրի համար ընտրված տողը Շահնուրի «Նահանջը առանց երգի» վեպից է. շահնուրյան ցավագին ահազանգն էլ ի զորու չեղավ փոխելու «պատկերազարդ հայոց պատմության» ընթացքը. ձուլման, նահանջի վտանգը նոր սրությամբ է հառնում մեր օրերում,
Մրտ 19 2010
Կոլյա Տեր Հովհաննիսյան | ԳՈՂՈՒԹՅՈՒՆ
Կինը դժվարությամբ էր բարձրանում շրջանաձև հին աստիճաններով: Երկար միջանցքին չհասած՝ քթին զարկեց ծանոթ մգլահոտը, որի հանդեպ զգայնություն ունեցող ամուսնու մեջքին կարմրագույն պզուկներ էին հայտնվել: Կնոջ սրտի մեջ տեղադրված արհեստական փականի տկտկոցը թույլ լսվում էր գիշերային լռության մեջ: Ամուսինը տնքալով ու փնչալով հետևում էր կնոջը: Հասնելով միջանցքի ծայրին` կինը միացրեց անջատիչը: Հարևան բնակարաններում լույս չէր վառվում:
Նյմ 17 2009
Կոլյա Տեր Հովհաննիսյան | ՎԵՐՋԻՆ ԽԱՂԸ
ՄԻՆԱ
Շահի գնդապետների կանայք երեք ընդհանուր առանձնահատկություն ունեին՝ տարիքով շատ փոքր էին իրենց ամուսիններից, գրավիչ էին և անհավատարիմ: Մինան մեկն էր նրանցից: Բանակում ծառայող հայրը պարսկական գեղեցկությամբ՝ փարթամ հասակով, կաթնագույն մաշկով, չքնաղ, սև աչքերով, դեռ տասնյոթը չբոլորած, Մինային ամուսնացրեց երեսունիննամյա մի հարուստ սպայի հետ, որի հայրը բանակի ընդհանուր սպայակույտի պետերից էր: Հետագայում, փեսայի հոր միջնորդությամբ Մինայի հայրը կապիտանի կոչումով գրասենյակային հանգիստ պաշտոն ձեռք բերեց բանակի կենտրոնական շտաբում:
Օգս 01 2009
Կոլյա Տեր Հովհաննիսյան | ԲԱԽՏ
-Հրթիռները հարվածում են կուրորեն, ընկնում են ուր պատահի,- ասաց Բեհնամը դժգոհ,- արձակում են առանց նշանառության. Գիտե՞ս, հիմնականում, թշնամու նպատակը բնակչության մեջ խուճապ ստեղծելն է… Անունն էլ պատերազմ են դրել ու դրանով արդարացնում են մարդկային ամենամեծ շանորդությունը:
Մրտ 24 2009
Կոլյա Տեր Հովհաննիսյան | ԱՆԿՈՒՄ
Կոլյա Տեր Հովհաննիսյան
Տղամարդը մի պահ կանգ առավ, երբ դեմքին զգաց սարդոստայնի տհաճ հպումը և նայեց վեր: Նկուղը տանող աստիճանավանդակի պատերն ու թեք առաստաղից կախված դժգույն լամպը պատված էին փոշուց սևացած սարդոստայններով:
Վերջին մեկնաբանություններ