Jacques Brel
1970 թվականին, իմանալով, որ քաղցկեղ ունի, Ժակ Բրելը հաստատվեց Մարքիզյան կղզիներում: Նա վախճանվեց 1978-ին, 49 տարեկան հասակում, ու թաղվեց մարքիզյան Հիվա Օա կղզում, Պոլ Գոգենի գերեզմանից ոչ հեռու:
ֆրանսերենից թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը
Նրանք խոսում են մահվանից, ինչպես դու` մրգերից,
Նրանք նայում են ծովին, ինչպես դու` ջրհորին:
Կանայք տռփական են` արևի տակ այրող,
Ու թե ձմեռ չկա, սա ամառն էլ չէ` մեզ սովոր:
Անձրևը խոտորնակի թափվում է խենթորեն,
Սպիտակ, պառավ ձիեր վրնջում են Գոգեն:
Իսկ երբ զեփյուռ չկա, ժամանակը կանգ է առնում
Մարքիզներում:
Երեկոյան կրակներ են ելնում ու լռության կետեր`
լայնանալով հետզհետե, ու լուսինն է շողում:
Ծովն է պատառոտվում` փշրվելով ժայռերին`
խենթ անուններ կրող:
Հետո, քիչ հեռվում` շներ, երգեր զղջման,
Մի քանի pas de deux, մի քանի պարաքայլ:
Ու գիշեն է սսկվում, պասսատն` հանդարտվում
Մարքիզներում:
Ծիծաղը սրտի մեջ է, իսկ բառը` հայացքում,
Սիրտն է ճանապարհորդ, ապագան` բախտապավեն
Մարքիզներում:
Կոկոսենիներ են անցնում, սիրո երգեր գրում,
Որոնց մասին միանձնուհիները չգիտեն, որ չգիտեն:
Պիրոգներ են գնում, պիրոգներ են գալիս,
Ու հուշերս դառնում են ծեր մարդու հուշեր:
Լսի՛ր ինչ եմ ասում.
Ախուվախ քաշելն ընդունված չէ բնավ
Մարքիզներում:
Վերջին մեկնաբանություններ