ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐ | Արամ Մամիկոնյան

* * *

Հիմա կարևորը չխելագարվելն է,
երբ ողերիս մեջ են խրում ասեղները՝
չփոփոխվող ուղությունները
երամ-ոհմակներիս,
ու չեն հերիքում բառերը,
մարյամուտները,
ծխախոտը,
ապտակներդ,
ձայնի բարձրությունը,
հարվածների ծանրությունը,
փողը…
…չեն հերիքում..
Կներեք պապ, մամ,
ուզում եմ սպանել ձեր սիրած հերոսին
բոլոր բանաստեղծություներիս մեջ…
…ձեր տղեն բանի հեչ պետք չեկավ…
Հիշողություն…
…գզգզված նյարդներ,
մազեր,
«ասկոֆեն-պ»-ով չբուժվող գլախացավ,
թունդ թեյ…
…մամ, պապ
ինձ գնացքը տանում է
ու ճանապարհի կեսին մոռանում,
թե ուր է տանում…
Ամեն ինչ հնարավոր է
և ստույգ պատահական…
…գիշերները…
…սեքսը,
միայն որպես երկու գլանակ սիգարետի միջև
խցկված անցանկալի ժամանակահատված…
…գիշերները…
…պարապությունը, շատախոսությունը,
որպես թմրամոլ մտքեր…
…փափուկ տրածություն
մի երկու ժամ
մինչև հոդերդ
մեռելի պես չլինելու հնարաորություն…
…գիշերները…
…դատարկված քնաբերների տուփերի
անձգության մեջ…
…ու առավոտները, որ ճշգրիտ բաղադրատոմս ունեն՝
մեկ թեի գդալ լուծվող սուրճ,
մեկ թեի գդալ շաքարավաղ,
250մլ եռացրած ջուր…
բայց արդեն որերորդ առավոտն է,
որ վաղը չի սկսվում,
ու գնացքը տանում է,
պապ, մամ,
ու գնացքը տանում է…
…գիշերներս,
ինձ՝
առավոտներում շփոթված…

* * *
(Զեմֆիրային)
Միայն նրա ոտնահետքերը,
հետքերը
չեն փոխում
սպիտակ ձյան
կատարյալ դատարկությունը
(այստեղ)…
Բառերի միջև խցկաված
միջակայքերի պես
լուռ ու պարտադիր
օրեր,
աղջիկ,
նե,
գայլ:

 

* * *
Ածելու ծայրով
ուզում եմ զգալ
խորությունը երակներիս…
Ճզմվում եմ
սենյակիս վեց հարթություններով…
Զզվելի է…
Այսօր հայելու արծաթից
ինձ քմծիծաղ տվեց
արձագանքս…
Ուզում եմ սպանել նրան…
Մակարդվում է արյունս
զուգարանի սալահատաին…
Մինչ վերջին շունչս
ատում եմ մտքերս
երկվորյակ…

 

* * *

Նա սակարկել գիտի,
այնպես որ հերթական անգամ
կշոշափես գրպանիդ դատարկությունը…
Ու քամիներդ խաղ կտան փեշերի հետ,
ազդրերով ի վեր բարձացող
քամիներդ…
…նա կհեռացնի ազդրերը,
կոնքերի մեջ կնդունի
ժանգոտվող տղամարդկությունդ…
… նա քեզ սակարկել գիտի…
Դու կհանգցնես հեթական գլանակը,
կճմռես Ռեդ Բուլի դատարկ թիթեյա տուփը,
կհանգցնես հաջորդ գլանակը
(գինին այլ համ ունի էս զիբիլից ու նրանից հետո)…
…կհանգցնես վերջին գլանակը…
Կազատվես սենյակիդ ներկայությունից,
ու քաղաը կշնչի դեմքիդ
անցումի ծանր միզահոտը,
մյուս անցումի էլ ավելի ծանր միզահոտը,
քո,
արդեն փակվող սրճարանների
կիսդատարկությունը,
պոդիումային թեթևամիտների պես
երկար ու բարակ
ձգվող մայթերի անծայրությունը…
…քաղաքը կշնչի քեզ…
Կեղծ,
ինչպես համբուրվելը սեքսից առաջ,
և անկեղծ,
ինպպես համբուրվելը սեքսից հետը…
… դու,
նա,
մարդիկ,
ու գեղեցիկ մարդիկ…
…դասարանի գերազանցիկ աշակերտուհու
անտանելի պարտաճանաչությամբ կրկնվող
գիշեր-ցերեկները
քո՝ փող չկա-ն,
նրա շրխկացող սենյակի դուռը…
Նա քեզնով սակարկել գիտի
անվերջակետ,
անվերջակետ…

1 comment

    • Anonymous on 27 Ապրիլի, 2012 at 3:12 ե.
    • Reply

    Հետաքրքիր էր գրված թե ձևի, թե բովանդակության առումով,շատ սիրեցի……..Շնորհավորում եմ Արամի մուտքը Գրական կամուրջ

Թողնել պատասխան

Your email address will not be published.