Author's posts

Արամ Մամիկոնյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ծխախոտի
մերկ ու բարձր կրունկների տակ
ծակվում է կոկորդը
գիշերային շնչառությունը
քայլերի մենակությունը
որ կարող են ճկվել մինչև առավոտ

Կարդալ ավելին

Ժան Բրըն | ԱՐԴԻ ԱՌԱՍՊԵԼՆԵՐ ԵՎ ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

Ֆրանսերենից թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը

Այն ժա­մա­նա­կից ի վեր, երբ մար­դը կա­րո­ղա­ցավ նվա­ճել տա­րա­ծու­թյու­նը իր մե­քե­նա­նե­րի շնոր­հիվ, դի­տար­կել կյան­քի ու վե­րար­տադ­րու­թյան երևույթ­նե­րը շնոր­հիվ ան­սահ­մա­նո­րեն փոք­րի հե­տա­զոտ­ման, բա­ցատ­րել պատ­մա­կան ժա­մա­նա­կի զար­գա­ցումն ու փոր­ձել իր ձեռ­քը վերց­նել դրա տնօ­րի­նու­թյու­նը շնոր­հիվ քա­ղա­քատն­տե­սու­թյան ու ըն­կե­րա­բա­նո­թյան զար­գաց­ման, մար­դը հա­ճույ­քով պն­դում է, որ Աստ­ված դար­ձել է մի անօ­գուտ կան­խա­վար­կած, որի կա­րիքը “հա­սուն մարդն”, իբր, այլևս չու­նի:

Կարդալ ավելին

Անահիտ Թոփչյան | ՀԱՅԵԼԻՆ

— Այս հայելու համար տեղ չգտնվեց, — ասաց ընկերս, և պահարանի ետևից զգուշորեն մի արտառոց հայելի հանեց: Ուշադրությունս նախևառաջ գրավեց շրջանակը. կաղնեփայտի վրա վարպետորեն կատարված փորագրությունները ներկայացնում էին միահյուսված զանազան բույսեր, տերևներ ու պտուղներ, որոնց արանքներից թռչունների գլուխներ էին երևում: Արևադարձայինն ու տարաշխարհիկը նրբորեն խառնված էր եվրոպականի հետ՝ հիշեցնելով տասնյոթերորդ դարի հոլանդական նատյուրմորտները:

Կարդալ ավելին

Իոսիֆ Բրոդսկի | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսերենից թարգմանեց Ավագ Եփրեմյանը

Ծննդյան ռոմանս

Լողում թախծի մեջ անմեկնելի`
պարպելով պրկումն աղյուսակուռ
գիշերվա նավակն անհագչելի
շողում է Ալեքսանդրյան այգուց:

Կարդալ ավելին

Նորա Պարութճեան | ԵՐԿՈՒ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆ

ՏՈՒՓՍ՝ ՆԵՐՍԷՆ

Տուփիս տափակ պատերուն
ներսի կողմէն
երկու ծակեր բացուած են
որ ես դիտեմ աշխարհը։

Կարդալ ավելին

Արմինե Պետոսյան | ԱՐԹՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ

Կան գրքեր, որոնք կարդալու համար արդեն իսկ պետք է բավական կարդացած լինել: Այդիպիսին է նաև Էդուարդ Հարենցի «Լեթարգիական արթնություն» ժողովածուն: Երբ քնած են ընթերցողը, հեղինակի ներսի ու դրսի «ես»-երը, մուսան, քննադատը, հրեշտակը, Աստծված և տիեզերքն ընդհանրապես, նրանց միայն լեթարգիական արթնության կոչը կարող է մղել զգոնության: Ինչպես հեղինակն է նշում Գրական ակումբին տված իր հարցազրույցում`….

Կարդալ ավելին

Ռազմիկ Գրիգորյան | ԵՐԲ ԱՅՐԵՐԸ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ

Թանկարժեք մեքենան դանդաղ բարձրացավ քարքարոտ նեղ ճանապարհով, կանգնեց գերեզմանոցի մոտ։ Բարձրահասակ տղամարդը իջավ մեքենայից, ուղղեց կոստյումը, փողկապը, նայեց շուրջը։ Վարորդը մեքենան կանգնեցրեց ետդարձի համար ավելի հարմար տեղում։ Գերեզմանի կիսով չափ քանդված պարիսպի դռնակով տղամարդը մտավ ներս։ Մոտեցավ գերեզմանին, կանգնեց, երկար նայեց։ Շիրմաքար չկար, շիրմաթուբը իջել՝ հավասարվել էր հողին։ Թմբին բուսած խոտը բարձրացել և հիշեցնում էր անմշակ հողակտոր, որին երկար ժամանակ մարդու ձեռք չի կպել։

Կարդալ ավելին

Սարգիս Վահագն | ԽՆՁՈՐԸ

Ձմեռը ուշացաւ այդ տարի: Բայց երբ եկաւ, եկաւ բո՛ւռն թափով: Շեղբի պէս սուր հովին հետ ցուրտը յանկարծ իջաւ դէմի լեռներէն: Ձիւնը նստաւ մէկ անգամէն, թանձր ու փափուկ եւ ծածկեց տուն ու այգի, արտ ու ճամբայ:
Մարգար Ամմոյին ալ գլխուն ամբողջովին նստաւ ձիւնը, այն միւս տեսակի ձիւնը, որ ետ երթալ չի գիտեր: Ան արդէն սկսեր էր գալ տարիներ առաջ, տոտիկ-տոտիկ, գաղտագողի քայլերով: Սպիտակը յայտնուեր էր նախ քունքերուն վրայ, ապա, տարիներ տեւող ուղեւորութեամբ մագլցեր էր վեր: Իսկ այդ տարի, տեղացող առաջին ձիւներուն հետ, ան հասեր էր իր ուղեւորութեան լրումին:

Կարդալ ավելին

Սամվել Մարտիրոսյան | ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ

Այգու երկաթե դարպասները վաղուց արդեն փակել էին անցուդարձը: Հաստաշուրթ մի կողպեք վերջակետ էր դրել ամեն ինչին:
-Հեռու՛ մնա, -կարճ կապում էր նա, եթե մեկնումեկն այնուամենայնիվ մի թաքուն հույսով մոտենում էր ճաղերին:
-Հեռու մնա, -ու ամեն անգամվա հետ նրա մռութն ավելի էր կախվում, իջնում, հասնում էր ծնկներին:
Ներսում լռություն էր տիրում:

Կարդալ ավելին

Դինո Բուցատի | ԱԿՆ ԸՆԴ ԱԿԱՆ

իտալերենից թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը

Մարոտորանիները, որ գնացել էին ֆիլմ դիտելու հարևան քաղաքում, չափազանց ուշ վերադարձան գյուղի իրենց մեծ ու հին տունը:
Հայրն էր` հողատեր Կլաուդիո Մարտորանին, նրա կինը` Էրմինիան, իրենց ուսանող որդին` Ջանդոմե՛նիկոն, իրենց դուստրը` Վիկտորիան իր ամուսնու` ապահովագրական գործակալ Ջորջո Միրոլոյի հետ, ու պառավ մորաքույր Մաթիլդան, որը մի քիչ ցնդած էր:

Կարդալ ավելին