Author's posts

Ռի-Մա | ՆԱ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉՄԵՌԱՎ…

դու ծնվել ես սաղմից Հուդայի,
դու գիտես երեսներ համբուրել,
դու քո մորն էլ պատով կտայիր,
եթե պատն այդ օգուտ քեզ բերեր:

Կարդալ ավելին

Ռազմիկ Գրիգորյան | ԱՐՑԱԽՈՒՄ ԷԼ ԼՈՒՍԱԲԱՑԸ ԲԱՐԻ Է

Հաճախ էի լալիս օրորոցում։ Առաջվա պես ամեն վարկյան կողքիս նստող և ինձ օրորող չկար։ Անհանգիստ պապը անըդհատ դուրս ու ներս էր քայլում։ Մայրս մենակ էր գործերը՝ շատ, չեր հասցնում։ Քայլել չկարողացող տատս ողջ օրը նստաց գուլպա էր գործում.«Տղերքը կմրսեն, դեմը ձմեռ ա, ուղարկեք թող հագնեն»։

Կարդալ ավելին

Դինո Բուցատի | ՎԵՐԱՐԿՈՒՆ

իտալերենից թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը

Անվերջ սպասումից հետո, երբ հույսն սկսում էր մարել, Ջովաննին տուն վերադարձավ: Դեռ ժամը երկուսը չկար, նրա մայրը հավաքում էր սեղանը. մարտյան մի գորշ օր էր, ու թռչում էին ագռավները:
Նա անսպասելիորեն հայտնվեց շեմի վրա, ու մայրը բացականչեց. «Վա՜յ, թանկագի՜նս», ու վազեց նրան գրկելու: Նաև Աննան ու Պյետրոն`իր երկու եղբայրները, որ իրենից շատ փոքր էին, սկսեցին ուրախությունից ճվճվալ:

Կարդալ ավելին

Անրի Գրիգորյան | ԲԻԼ ԵՐԿԻՆՔ

Երբ Բիլը գիտակցեց, որ փակվել է մռայլ սենյակում, տագնապը համակեց նրան, ու սիրտը սկսեց այնքան արագ խփել, որ կարծես ուր որ է դուրս էր թռչելու հրազենի գնդակի պես: Հուսահատ դիպչում էր պատերին, շոշափում, հոտոտում էր պատերը. ոչ մի ելք չկար: Միակ ելքը ծանր ու համր երկաթե դուռն էր, որը պինդ փակված էր դրսից, ուստի կոտրել նրա համառ համրությունն ու ծանրությունը հնարավոր չէր:
Դրսում նա հաճախ էր իրեն մենակ զգացել, բայց փակված միայնությունը ավելի սարսափելի թվաց, քանի որ նրանից պատսպարվելու ոչ մի միջոց չկար:

Կարդալ ավելին

Դինո Բուցատի | ՄԱՐԴԸ, ՈՐ ՈՒԶԵՑ ԱՊԱՔԻՆՎԵԼ

Dino Buzzati, 1906-1972

իտալերենից թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը

Բլրի վրա, մեծ բորոտանոցի շուրջը, քաղաքից մի երկու կիլոմետր հեռու, հառնում էր մի բարձր, հսկա պարիսպ, որի վրա անց ու դարձ էին անում ժամապահները: Այդ պահակախմբի մեջ կային սառն ու անհաղորդ մարդիկ, բայց կային նաև խղճովները: Մայրամուտին բորոտները հավաքվում էին պարսպի ներքևում ու հարցեր էին տալիս զինվորներին.
“Գասպարե”, ասում էին օրինակ, “ի՞նչ ես տեսնում այս իրիկուն:

Կարդալ ավելին

Նելլի Սահակյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՆՆԱ ՖՐԱՆԿ
Ինչպես կատաղած կին
և ամենաուժեղն աշխարհում
ես աննա ֆրանկն եմ`
այսօր սև ու մուգ ամպ,
որովհետև մուգ լինելը վատ բան չէ,
երբ ներսդ մի քիչ մոխիր կա,
մի քիչ սեր,

Կարդալ ավելին

Լուսինե Մյուլլեր | ԱԴԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ «ՄՈՌԱՑՎԱԾ ԿՐԱԿ» ՎԵՊԸ

Հայ դատի արդարացիությունը ապացուցող եւս մի երկ, որը 2002 թվականին ամերիկյան ընթերցողի սեղանին դրեց Վիլյամ Սարոյանի ազգական, ծագումով բիթլիսցի, այժմ նյույորքաբնակ՝ Ադամ Բաղդասարյանը։ Սա հեղինակի առաջին վեպն է, որտեղ ներկայացնում է իր մորեղբոր՝ Վահան (Վահրիդջ) Քենդերյանի պատմությունը։ Վահան Քենդերյանից հուշ մնացած ժապավենից Ադամ Բաղդասարյանը քաղում է նրա կենսագրական փաստերին վերաբերող մանրամասներ, որոնց շուրջ էլ հյուսում է սրտառուչ նյութը ։

Կարդալ ավելին

Դինո Բուցատի | ԹՂԹԵ ԳՆԴԻԿԸ

Իտալերենից թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը

Գիշերվա ժամը երկուսն էր, երբ Ֆրանչեսկոն ու ես, պատահմամբ (բայց իսկապե՞ս պատահմունք էր) անցանք Կալցավարա փողոցի համար 37 շենքի մոտով, ուր ապրում է բանաստեղծը:
Որքա՜ն արդար ու խորհրադանշական է, որ հանրահայտ բանաստեղծը բնակվում է մեծ շենքի վերջին, բավական անհրապույր այդ հարկում: Ներքևում կանգնած, երկուսս էլ, առանց մի բառ ասելու նայեցինք վեր` հուսալով: Շենքի ճակատամասը թաղված էր մթության մեջ.բայց վերևում, այնտեղ, ուր վերջին քիվն անհետանում է երկնքի մշուշների մեջ, մի պատուհան (միայն դա) թույլ լույս էր արձակում:

Կարդալ ավելին

Դինո Բուցատի | ԵՐԿՈՒ ՊԱՏՄՎԱԾՔ

Իտալերենից թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը

Աշխարհի վերջը

Մի առավոտ, մոտ ժամը տասին, մի հսկայական բռունցք հայտնվեց երկնքում`քաղաքի վրա. հետո դանդաղորեն բացեց ճանկերն ու այդպես մնաց անշարժ` ինչպես մի ահռելի չարագույժ ամպհովանի: Թվում էր քարից էր, ու քար չէր, մսից էր, ու միս չէր, նաև թվում էր, թե ամպ էր, բայց ամպ էլ չէր: Դա Աստծու ձեռքն էր, ու աշխարհի վերջը:

Կարդալ ավելին

Անն Շենե | ԱՀԱ՛ ՔԱՂԱՔԸ

ֆրանս. թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը

Ոչ ոք չկա՞…ոչ ո՞ք……
Անապատ…անապատ
Բետոնե անապատ
Քաղաքը թքում է…իր flash-ները..նեոնե…երազանքները ճզմվում են բետոնի տակ…անարև օրեր…անքուն գիշերներ…Քաղաքը տակ է տալիս… Քաղաքը ճաք է տալիս…իր դիմակի տակ… փող… սեքս… բռնարարք…թմրադեղ…Երաժշտություն…գարշելի…ոռնում է…զզվելի կլկլոցներ…Քաղաքը զառանցում է…անծիծաղ…Քաղաքն ապրում է…Ասում են:

Կարդալ ավելին