Author's posts

Խաչիկ Տէտէեան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆՆԵՐ

ԽԱՉԱՓԱՅՏԸ
Խաբեցին մեզ մանկութեան երազները ջինջ,
Ու յօշոտեցին օր ցերեկով մեր հոգիները դեռատի.
Ապա՝ լաթերու նման կախեցին պատշգամին,
Որ ծիծաղին ու քրքջան մեր անշուք բախտին,
Վիժած յոյսին, որ խարխափեց կոյրի նման…

Կարդալ ավելին

Ռազմիկ Գրիգորյան | ՆԱՏԱԼԻ

Բարի ու կատակասեր մարդ էր քեռիս։ Սկզբում նրա ընտանիքում չորս հոգի էին՝ ինքը, կինը, աղջիկը և տատս։ Պապս զոհվել էր Մեծ Հայրենականի ժամանակ։ Քեռին միշտ հպարտությամբ էր հիշում հորը, իրեն համարելով հոր արժանի զավակը, քեռին էլ մասնակցել էր Արցախյան ազատամարտին։ Քեռին մի թութակ ուներ, որի անունը չգիտես ինչու դրել էր Նատալի։ Նատալիի հետ խաղալու համար հաճախ էի գնում նրանց տուն։ Թութակը կրկնում էր յուրաքանչյուր բառս։ Քեռին նրան նույնիսկ հայոյել էր սովորեցրել։ Թութակը հաճախ էր հայոյում քեռուս կնոջը, և դա էր պատճառը գուցե որ նա թութակին տանել չէր կարողանում։

Կարդալ ավելին

Լուիս Ֆերնանդու Վերիսիմու | ՖԵՌԵՅՐԻՆԱՅԻ ՎԱՅՐԸ

Պորտուգալերենից թարգ.՝ Անի Վարդազարյանը

Կյանքում առաջին անգամ նա դիետա էր պահում` հետևելով բժշկի բոլոր խորհուրդներին: Նույնիսկ` մարզանք, և դա այն դեպքում, երբ տարիներ շարունակ ափսոսացել էր` անգլիական արտադրության մեքենա չունենալու համար:
— Իսկ ինչո՞ւ հենց անգլիական:
— Որովհետև ղեկն աջ կողմում է: Բացում ես դուռն ու արդեն մայթին ես:

Կարդալ ավելին

Անրի Գրիգորյան | ԿԻՆԸ

Ես տասը տարի է ապրում եմ այս կնոջ հետ, բայց այս պատմությունը միևնույն է առեղծվածային է թվում ինձ: Ու ես այսօր միայն նկատեցի, որ նրա դեմքին կնճիռներ են հայտնվել:
Տաս տարի առաջ ես տեղափոխվեցի այս թաղամաս:
Իմ նոր տան պատուհանից նայում էի ցանկապատին հենված, ուռենու պես կորված դեղձենուն: Երևի քամին արևմուտքից էր փչում ու անընդհատ հարվածում նրա անպաշտպան մեջքին: Հասած պտուղը, ավելորդ բեռ դարձած, ծանրացնում էր դեղձենու ճյուղերը, որոնք նմանվել էին օգնություն կանչող ձեռքերի: Գուցե տանտերը այնքան զբաղված էր, որ չէր նկատում ծառը. չնայած իր տան մոտակայքում այն միակն էր:

Կարդալ ավելին

Ռազմիկ Գրիգորյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կողքիս պար եկող քամին
նազանքով կռանում է
վերցնում՝ մայթերին թափված
չոր, դեղին տերևները
քշում է հեռու,
գիտե՞ս տերևները
կարապի պես են…

Կարդալ ավելին

Սամվել Մարտիրոսյան | ԻՐԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ

Կանգառ
Հինգ րոպպեանոց է, փոքրիկ-փոքրիկ: Ամեն ինչ ունի: Երեսին՝ ժպիտ, հագին գեղեցիկ, արդուկած շորեր, վզին ու ականջներին՝ կախովի զարդեր:
Միայն ժամանակ չունի: Բոլորն ուզում են հասցնել ինչ որ բաներ անել նրա համար: Հետո, մինչև վերջ, այլևս կանգառներ չեն լինելու:

Կարդալ ավելին

Նորա Պարութճեան | ՀԵՏՍ ԵԿՈՒՐ ՔՐԻՍՏՈՍ

Հետս եկուր, Քրիստոս,
ես քեզ տանիմ հեթանոսին երկիրը.
մենք՝ քով քովի,
իրար հպող բազուկներով զօրացած,
ոտաբոպիկ անսանձ

Կարդալ ավելին

էժեն Գիյըվիկ | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ֆրանս. թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը

Կլոր

Արդ, ի՞նչ կա ավելի կլոր
քան խնձորը:
-Երբ ասում ես կլոր,
հենց կլոր ես ուզում ասել:
Բայց խաղագունդն ավելի կլոր է
խնձորից:

Կարդալ ավելին

Ռի-Մա | 5 ՐՈՊԵ ՔՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ

Դու աղոթել չգիտես,
Ես՝ ծնկի գալ չեմ սիրում,
Ու ապրում ենք հենց այդպես՝
Դու հաղթում ես, ես՝ տիրում…

Կարդալ ավելին

Գարուշ Հարյանց | ՆԵՐՇՆՉԱՆՔԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ

Արդեն երկու տարի է, որ hամակարգչային «Facebook» ընկերային ցանցի շնորհիվ քաջատեղյակ եմ հայրենիքում եւ հայ Սփյուռքում բնակվող տակավին երիտասարդ արձակագիրների ու բանաստեղծների հեռանկարային հայտերին, ժամանակակից գրական բանիմաց, աշխույժ անցուդարձերին: Ճանաչում եմ լավերին անուն առ անուն: Նրանք հետերկրաշարժյան եւ հետպատերազմյան սերնդի մի խումբ շնորհալի հայ բանաստեղծներ եւ բանաստեղծուհիներ են,

Կարդալ ավելին